Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Մատթեոսի 3


ՋՍԹ, Մատթեոս 3.24–26 (համեմատի՛ր Մատթեոս Բ.23)

(Նկարագրվում է Հիսուսի երիտասարդությունն ու մանկությունը):

24 Եվ եղավ այնպես, որ Հիսուսը մեծանում էր իր եղբայրների հետ, և ամրանում, և սպասում էր Տիրոջ կողմից իր ծառայության ժամանակի գալուն:

25 Եվ նա գործում էր իր հոր ղեկավարությամբ և չէր խոսում ուրիշ մարդկանց պես, ոչ էլ նրան հնարավոր էր ուսուցանել. քանզի նա կարիք չուներ, որ որևէ մարդ ուսուցաներ իրեն:

26 Եվ շատ տարիներ անց, նրա ծառայության ժամը մոտեցավ:

ՋՍԹ, Մատթեոս 3.43–46 (համեմատի՛ր Մատթեոս Գ.15–17)

(Հիսուսը մկրտվել էր Հովհաննեսի կողմից՝ ընկղմամբ):

43 Եվ Հիսուսը պատասխանելով՝ ասաց նրան. Թույլ տուր, որ ես քո կողմից մկրտվեմ, քանզի այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ, թույլ տվեց նրան:

44 Եվ Հովհաննեսը մտավ ջրի մեջ և մկրտեց նրան:

45 Եվ մկրտվելուց հետո, Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից. և Հովհաննեսը տեսավ, և ահա, երկինքները բացվեցին նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին, որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս Հիսուսի վրա:

46 Եվ ահա, նա երկնքից մի ձայն լսեց, որն ասում էր. Սա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի: Լսեք նրան: