Համաժողովի ուղերձ մարգարեից
Գտեք սրտի խաղաղություն
Վերցված է «Քարոզենք խաղաղության ավետարանը» և «Հոգևոր լիցքի զորությունը» հոդվածներից, Լիահոնա, մայիս 2022 թ․։
Ես սիրում եմ ձեզ և աղոթում եմ ձեզ համար ամեն օր։ Աշխարհում շատ դժվարություններ կան: Հակամարտություններից և համավարակներից տուժում են շատ մարդիկ։ Աշխարհն օգնության կարիք ունի։
Հիսուս Քրիստոսը Խաղաղության Իշխանն է։ Նրա ավետարանը խաղաղություն գտնելու միակ տևական ճանապարհն է։ Այժմ, առավել քան երբևէ, մեզ պետք է այն խաղաղությունը, որը միայն Նա կարող է պարգևել:
Հիսուս Քրիստոսի հետևորդները պետք է օրինակ ծառայեն ողջ աշխարհին։ Ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ աշխարհում խաղաղություն տիրի, եթե չենք փնտրում այն մեր իսկ կյանքում։ Ոչ ոք չի կարող վերահսկել մյուսների գործողությունները։ Բայց մենք կարող ենք վերահսկել ինքներս մեզ:
Արեք հնարավորինը՝ վերջ դնելու ձեր կյանքում առկա հակասություններին։ Եղեք խոնարհ, խիզախ և ամուր։ Դա կօգնի ձեզ ներել մյուսներին և ներում փնտրել, երբ սխալ եք գործում։ Խնդրեք, որ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության զորությունը օգնեն ձեզ։
Հիսուսը Քրիստո՛սն է: Նա ապրում է: Նա սիրում է ձեզ և կօգնի ձեզ։
Ավարտեք պատմությունը
Ի՞նչ եք անում, երբ տարաձայնություն եք ունենում ձեր եղբոր, քրոջ կամ ընկերոջ հետ։ Ընտրեք հետևյալ նկարներից մեկը: Նկարեք կամ գրեք, թե ինչպես կարող եք խաղաղություն գտնել։
Ինչպե՞ս եմ ես խաղաղություն գտնում: