2022
Հարիեթը հանդիպում է միսիոներների հետ
Մայիս/հունիս 2022


Ռահվիրաներ ամեն երկրում

Հարիեթը հանդիպում է միսիոներների հետ

Արդյո՞ք նա կարող է կրկին լինել հայրիկի հետ։

Նկար
girl talking to missionaries

Հարիեթը հայացքը սևեռել էր հայրիկի նկարին, որ կախված էր պատից։ Նա մահացել էր ութ ամիս առաջ։ Նա խորհում էր՝ արդյո՞ք երբևէ նորից կտեսներ նրան։ Հարիեթը շատ էր կարոտել նրան։

Թխկ, թխկ, թխկ։

Հարիեթը բացեց իրենց փոքրիկ բնակարանի դուռը։ Դրսում կանգնած էին երկու երիտասարդ։

«Guten Tag! Ողջո՜ւյն։ Մենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներ ենք։ Մենք ցանկանում ենք ձեր ընտանիքի հետ խոսել Հիսուս Քրիստոսի մասին»։

Հարիեթը ժպտաց։ Նրանց խոսքերը լավ զգացողություններ առաջացրին նրա մեջ։ «Ես կհարցնեմ մութիից (մայրիկ)»։

Հարիեթը գտավ մութիին։ «Դռան մոտ միսիոներներ կան»,- ասաց նա։ «Նրանք ցանկանում են մեզ հետ խոսել Հիսուսի մասին»։

Մութին մռայլվեց։ «Ասա նրանց, որ մենք ժամանակ չունենք»։

«Բայց նրանք շատ հաճելի են թվում»,- ասաց Հարիեթը։ «Դա երկար չի տևի»։

Մութին նայեց ժամացույցին։ «Լավ: Մի քանի րոպե»։

Միսիոներները ներս եկան ու խոսեցին մութիի, Հերիեթի և նրա քրոջ՝ Կարմենի հետ։ Նրանք պատմեցին Հիսուսի և das Buch Mormon՝ Մորմոնի Գրքի մասին։ Ապա նրանք Հարիեթի ընտանիքին տվեցին գրքի մեկ օրինակ, որ կարդան։

«Կարծում եմ, մենք կարող ենք կարդալ մի քանի էջ»,- գիրքը բացելով ասաց մութին։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում մութին շարունակ կարդում էր։ Նա Հարիեթի և Կարմենի համար բարձրաձայն կարդում էր որոշ հատվածներ։

Երանի թե հայրիկը կարողանար կարդալ սա։ Նրան այն դուր կգար, մտածեց Հարիեթը։

Երբ միսիոներները վերադարձան, նրանք ուսուցանեցին Աստծո ծրագրի մասին։ «Նախքան ծնվելը մենք ապրել ենք Աստծո հետ։ Մենք Երկիր եկանք, որպեսզի սովորենք և դառնանք Նրա նման։ Երբ մենք մահանանք, կարող ենք կրկին Նրա հետ լինել»։

Իսկ ի՞նչ կլինի հայրիկի հետ։ Հարիեթը մտածում էր։

Միսիոները նայեց Հարիեթին։ «Քանի որ Հիսուսը մահացավ և կրկին ապրեց, մենք կարող ենք հավերժ լինել մեր ընտանիքների հետ։ Նույնիսկ սիրելիների հետ, ովքեր մահացել են»։

Հարիեթը զգաց, որ իր մեջ հույս արթնացավ։ Նա կարող էր կրկին լինել հայրիկի հետ։ Մութին ևս լայն ժպտում էր․ երկար ժամանակ անց առաջին անգամ։

Հարիեթը, Մութին և Կարմենը շարունակում էին սովորել միսիոներներից։ Նրանք գնացին եկեղեցի։ Հարիեթը ընկերացավ Դիտեր անունով մի լավ տղայի հետ։

Այժմ Հարիեթի տանն այնպիսի տպավորություն էր, կարծես արև կար յուրաքանչյուր սենյակում։ Շուտով Հարիեթը և նրա ընտանիքը որոշեցին մկրտվել։

Նրանց մկրտությանը նախորդող երեկոյան Հարիեթը ծնկի իջավ մութիի և Կարմենի հետ, որպեսզի աղոթեն։ «Երկնային Հայր,- ասաց Հարիեթը,- մենք անչափ շնորհակալ ենք միսիոներների, ավետարանի և մեր ընտանիքի համար։ Մենք անհամբեր սպասում ենք մեր մկրտությանը»։

Երբ Հարիեթը բացեց աչքերը, նա նայեց հայրիկի նկարին ու ժպտաց։ Անհամբեր սպասում էր, որ մի օր պիտի կրկին տեսներ նրան։

Գերմանիայում կա երկու տաճար։

Գերմանիայի մեկ երրորդը ծածկված է անտառներով։

Գերմանիան սահմանակցում ինը երկրների հետ։

Երբ Հարիեթը մեծացավ, ընկերացավ Դիտեր անունով մի լավ տղայի հետ։

Դիտերն այժմ առաքյալներից մեկն է՝ Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆը։

Երեց Ուխդորֆն ասում է, որ Հարիեթը «իսկապես [իր] կյանքի շողն է»։

Նկար
PDF of story

Նկարները` Ջովանի Աբեյլեի

Տպել