2022
Գնա՛ և նստի՛ր նրա կողքին
Մայիս/հունիս 2022


Գրված է ձեր կողմից

Գնա՛ և նստի՛ր նրա կողքին

Նկար
girl going to sit by boy on his own

Մի օր դպրոցում ես լսեցի, որ մի տղայի ծաղրում էին։ Ես տխրեցի։ Ոչ ոք չպետք է այդպիսի վերաբերմունքի արժանանա։

Ավելի ուշ այդ օրը մեր դասարանը միջոցառում ուներ։ Տղան, որին ծաղրում էին, շուտ էր եկել միջոցառմանը, և մենակ նստած էր։ Երբ տեսա նրան, հիշեցի կատարվածը։ Ես մի ձայն լսեցի, որն ասում էր, որ նստեմ նրա կողքին։ Սակայն ես չէի ուզում լինել միակ մարդը, ով կնստեր նրա կողքին։ Նրա հետ ամեն ինչ լավ կլինի, մտածեցի ես։ Նա կարիք չունի, որ մեկը նստի իր կողքին։ Ես հեռացրի այդ զգացողությունը։

Ձայնը կրկին եկավ միտքս, այս անգամ ավելի հզոր։ Գնա՛ և նստի՛ր նրա կողքին։

Ես նայեցի տղային։ Նա միայնակ և տխուր տեսք ուներ։ Լավ, մտածեցի ես։ Երբ ես նստեցի նրա կողքին, նա կարծես անհարմար էր զգում։ Ես ասացի նրան իմ անունը, և հարցրի իր անունը։ Սկզբում ես անհանգիստ էի։ Բայց մինչ խոսում էինք, ես խաղաղություն զգացի։ Եվ նա այլևս միայնակ և տխուր տեսք չուներ։

Երբ նա պետք է վերադառնար դասարան, ես ասացի, որ ավելի ուշ կխոսեմ իր հետ։ Նա մի փոքր ժպտաց և ասաց՝ լավ։ Ուսուցիչս եկավ ինձ մոտ և ասաց. «Շնորհակալ եմ, Սիերա։ Դու շատ բարի ես»։ Ես պարզապես գլխով արեցի։

Օրվա մնացած մասը արագ անցավ, սակայն խաղաղության այդ զգացումը չհեռացավ։ Ես գիտեի, որ ճիշտ եմ վարվել։ Երբեմն մարդկանց հետ ճիշտ չեն վարվում, երբ նրանք տարբերվում են ուրիշներից։ Դա ինձ դուր չի գալիս, բայց պատահում է։

Մենք բոլորս Աստծո զավակներն ենք: Մենք պետք է բարյացակամ լինենք ուրիշների հանդեպ։ Եթե անենք դա, ես գիտեմ, որ Աստված կօրհնի մեզ։

Նկարը` Քրիստին Սորայի

Տպել