Սուրբ գրությունների պատմություններ
Հռութը և Նոեմին
Նոեմին և նրա ընտանիքը նոր երկիր եկան սովի պատճառով։ Նրանք հանդիպեցին Հռութ անունով մի երիտասարդ աղջկա։ Հռութն ամուսնացավ Նոեմիի որդու հետ։
Հռութի ամուսինը մահացավ։ Հռութը շատ տխուր էր։
Նոեմին նույնպես շատ տխուր էր։ Նա որոշեց վերադառնալ այն երկիրը, որտեղից եկել էր։
Նոեմին ասաց Հռութին, որ վերադառնա իր ընտանիքի մոտ։ Բայց Հռութը սիրում էր Նոեմիին։ Հռութը խոստանում է գալ Նոեմիի հետ և հոգ տանել նրա մասին։
Հռութը և Նոեմին աղքատ էին։ Ուստի Հռութը ջանասիրաբար աշխատում էր, որպեսզի ուտելիք հայթայթեր իրենց համար։
Մի օր Բոոս անունով մի մարդ տեսավ, որ Հռութը իր արտերից մեկում հացահատիկի մնացորդներ էր հավաքում։
Բոոսը բարի էր։ Նա հրահանգել էր իր ծառաներին, որ ավելի շատ հացահատիկ թողնեն Հռութի համար։
Հետագայում Հռութը և Բոոսը ամուսնացան։ Նրանք տղա երեխա ունեցան։ Նոեմին օգնեց հոգ տանել նրա մասին։
Ես կարող եմ հոգ տանել ուրիշների մասին։ Ես կարող եմ բարի լինել կարիքավորների հանդեպ։