2022
Եկեղեցի ենք գնում հերթով
Մայիս/հունիս 2022


Հերթով ենք գնում Եկեղեցի

Նկար
girl waving to mom and daughter

«Երբ տուն գաս, ասա ինձ, թե ինչ երգեր եք երգել Երեխաների միությունում»,- ասաց Ջենին։

«Կասեմ»,- պատասխանեց նրա քույր Մարիամը, մինչ հագնում էր կոշիկները։

Ջենիի ընտանիքի ոչ բոլոր անդամները կարող էին եկեղեցի գնալ ամեն կիրակի։ Ջենիի ընտանիքը բաղկացած էր վեց անձից։ Սակայն ամեն շաբաթ մոր գումարը բավականացնում էր ավտոբուսի միայն երկու տոմսի համար։ Ուստի նրանք ստիպված էին հերթով գնալ եկեղեցի ավտոբուսով։

Ջենին երազում էր, որ ամեն շաբաթ կարողանար գնալ։ Նա սիրում էր սովորել Հիսուս Քրիստոսի մասին։ Նա սիրում էր երգել Երեխաների միությունում։ Նա ուզում էր տեսնել իր ընկերներին։ Ամենից շատ նա ուզում էր զգալ ջերմությունն ու երջանկությունը, որ իրեն միշտ ուղեկցում էին եկեղեցում։ Սակայն այսօր նա պետք է մնար տանը։

«Գնալու ժամանակն է»։ Մայրիկը գրկեց Ջենիին և նրա եղբորն ու քույրերին։

Մարիամին ու մայրիկին ճանապարհելիս Ջենին փորձեց ժպտալ։ Սակայն նա հազիվ էր զսպում իր արցունքները, մինչ նրանք հեռանում էին։ Երանի գնալու իմ հերթը լիներ, մտածեց Ջենին։ Միշտ էլ դժվար էր լինում տանը մնալը։

«Ուզո՞ւմ ես ներկել»։ Ջենիի փոքր եղբայրը՝ Մարկոն, ուներ մի քանի յուղամատիտ և թուղթ։

Ջենին գլխով արեց։

Հաջորդ մի քանի ժամերի ընթացքում Ջենին պատմություններ էր կարդում և ներկում Մարկոյի և իրենց ավագ քույրերի հետ։ Զվարճալի էր, սակայն Ջենին շարունակում էր մտածել եկեղեցու մասին։ Արդյո՞ք նրանք նոր երգեր են սովորում Երեխաների միությունում այս պահին։ Այսօր դասն ինչի՞ մասին էր։

Վերջապես Ջենին լսեց, որ մուտքի դուռը բացվեց։ Մայրիկն ու Մարիամը տա՜նն են։

«Մայրի՜կ։ Մարիա՜մ»։ Ջենին վազեց դռան մոտ և գրկեց նրանց։

Մայրիկը ցած դրեց պայուսակը։ «Եկեք խոսենք այն մասին, թե մենք ինչ ենք սովորել եկեղեցում»։

Բոլորը միասին նստեցին։ Մայրիկը հանեց օրհներգերի փոքրիկ գիրքը, որը պահում էր պայուսակի մեջ։ Ջենիի ընտանիքը երգեց «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» երգը։ Նա գիտեր բոլոր բառերը։

Ապա Ջենին հարցրեց Մարիամին Երեխաների միության մասին։ Մարիամը բացեց իր Մորմոնի Գիրքը և հանեց մի փոքրիկ ծալած թերթիկ։ Նա այն բարձրացրեց, որ բոլորը կարողանան տեսնել։ Նրա գունավորած նկարում պատկերված էր Հիսուսը մի քանի երեխաների հետ։

Նկար
drawing of Jesus with two children

«Մենք գունավորում էինք նկարը և երգում «Փորձում եմ լինել Հիսուսի նման» երգը։ Ապա մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող է Հիսուսն օգնել բոլորին»։

«Սփոփող միությունում մենք նույնպես այդ թեմայի շուրջ ենք զրուցել»,- ասաց մայրիկը։ «Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ, երբ մենք վախեցած ենք կամ միայնակ»։ Մայրիկը պայուսակից հանեց մի թերթիկ։ «Ուսուցիչը բոլորին տվեց այս մեջբերումը մարգարեի խոսքերից։ «Երբ դուք ընտրում եք ապրել Տիրոջ կողմում, դուք երբեք միայնակ չեք»։*

Նկար
mom and children sitting on floor in circle

«Նույնիսկ այստեղ՝ տա՞նը»,- Ասաց Ջենին։

Մայրիկը ժպտաց: «Նույնիսկ տանը։ Մենք կարող ենք Հիսուսին միշտ մեզ մոտ զգալ»։

Ջենին ավելի լայն ժպտաց։ Նա չէր կարողանում եկեղեցի գնալ ամեն շաբաթ։ Սակայն նա կարող էր մոտ զգալ Հիսուսին տանը։ Եվ նա ուրախ էր, որ շուտով կրկին գալու էր եկեղեցի գնալու իր հերթը։

  • Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն, «Ազնվական ծագումով երիտասարդներ. ի՞նչ կընտրեք դուք»։ (Եկեղեցու կրթական համակարգի հոգևոր երեկո չափահաս երիտասարդների համար, սեպտեմբեր 6, 2013), broadcasts.ChurchofJesusChrist.org։

Նկար
Page from the May/June 2022 Friend Magazine.

Նկարները` Լաուրա Կատրինելայի

Տպել