2022
Թոմը և սարսափելի գրիպը
Մայիս/հունիս 2022


Ռահվիրաներ ամեն երկրում

Թոմը և սարսափելի գրիպը

Թոմը գիտեր, որ Աստված կօգներ նրանց։

Նկար
boy helping sick dad drink

«Ահա, թամա՛ (հայրիկ)»,- մեղմորեն ասաց Թոմը։ Թոմի հայրը դանդաղ նստեց անկողնում։ Թոմն օգնեց նրան մի կում կոկոսի թարմ հյութ ըմպել։

Թամա՛ն և Թոմի ընտանիքի մնացած անդամները օրեր շարունակ հիվանդ էին։ Գյուղում գրեթե բոլորը հիվանդ էին։ Կղզում համավարակ կար՝ իսպանական գրիպ։

Թոմը դուրս եկավ: Նա այն եզակի մարդկանցից էր, ով բավականաչափ լավ էր, որպեսզի հոգ տաներ մյուսների մասին։ Եվ շատ ընտանիքներ ունեին օգնության կարիք։

Ինձ ավելի շատ կոկոսի հյութ է անհրաժեշտ, մտածեց Թոմը։ Նա բարձրացավ մի բարձր կոկոսի ծառ։ Երբ հասավ ծառի կատարին, քաղեց մի քանի կոկոս և նետեց ցած։

Նկար
boy climbing up coconut tree

Ծառից իջնելիս Թոմը մտածում էր համագյուղացիների մասին։ Սարսափելի էր տեսնել, որ նրանցից շատերը հիվանդ էին:

Մի տարի առաջ Թոմի կրտսեր եղբայրը՝ Այլաման էր հիվանդացել։ Դա նույնպես սարսափելի էր։ Թոմը և նրա ընտանիքը աղոթել էին, որ նա առողջանար։

Ապա թամա՛ն յուրահատուկ երազ տեսավ։ Երազում նրան ցույց տրվեց, թե ինչպես բուժել Այլամային․ անհրաժեշտ էր հյութ քամել վիլիվիլի ծառի կեղևից։ Թոմն օգնեց թամային հոգ տանել Այլամայի մասին, և նրանք տվեցին նրան ծառի հյութը։ Եվ Այլաման առողջացավ։

Թոմը գիտեր, որ Աստված օգնել էր իրենց այդ ժամանակ։ Եվ նա գիտեր, որ Աստված կօգներ իրենց այժմ։

Թոմը կտրեց և բացեց կոկոսները։ Կոկոսի հյութի քաղցր հոտն օգնեց նրան ավելի լավ զգալ իրեն։ Նա քայլեց դեպի գյուղի հաջորդ տունը՝ իր հարևանների հետ կիսվելու հյութով։ Ապա նա գնաց հաջորդ տունը։ Եվ հաջորդը։

Շաբաթներ անցան: Ամեն օր Թոմը քրտնաջան աշխատեց, որպեսզի հոգ տանի բոլորի համար։ Նա հավեր բռնեց, որպեսզի կարողանա տաք ապուր պատրաստել ու բաժանել մարդկանց։՝ Նա դույլերով ջուր էր տանում մարդկանց համար աղբյուրից, որ խմեն։

Գյուղացիներից ոմանք մահացան։ Թամա՛ն նույնպես մահացավ։ Թոմի համար իսկապես դժվար էր։ Ամբողջ գյուղը տխուր էր։ Սակայն այդ ամենի միջով անցնելով՝ Թոմը հիշում էր, որ Աստված սիրում էր իրեն և կօգներ իրեն։

Թոմը չդադարեց օգնել մարդկանց։ Եվ որոշ ժամանակ անց մարդիկ սկսեցին ապաքինվել։

Ի վերջո, գրիպի համավարակն ավարտվեց։ Մարդիկ այլևս չէին հիվանդանում։ Թոմը և Այլաման նույնիսկ կարողանում էին միասին գնալ դպրոց։ Թոմը միշտ կարոտում էր թամային։ Բայց նա գիտեր, որ մի օր կրկին տեսնելու էր իր հորը։ Եվ նա գիտեր, որ Երկնային Հայրը միշտ պատրաստ էր օգնել իրեն։

Սամոան կղզիների խումբ է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում։

Այսօր Սամոայում մի տաճար կա։

Սամոայի ավանդական տները, որոնք կոչվում են ֆալե, պատեր չունեն։

Իսպանական գրիպ համավարակը հասել էր Սամոա 1918 թվականին։

Թոմը 12 տարեկան էր, երբ սկսվել էր համավարակը։

Թոմի գյուղը՝ Սաունյատուն, կառուցվել է մի խումբ Վերջին Օրերի Սրբերի կողմից։

Նկար
PDF of story

Նկարը՝ Քորի Էգբերտի

Տպել