Միասին հետևենք Հիսուսին
Մենք ընտանիքով միասին մի քանի անգամ ծոմ ենք պահել և աղոթել իմ զարմիկի համար, ով հիվանդ էր։ Ես նաև իմ անձնական աղոթքներում էի հիշում նրան։ Ես գիտեմ, որ Երկնային Հայրը լսեց մեր աղոթքները։
Քոլին Ք., 9 տարեկան, Յուտա (ԱՄՆ)
Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, քանի որ Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ։ Ես ոգևորությամբ ամեն բան պատմեցի մայրիկիս։ Նա ամուր գրկեց ինձ, և ես շատ ուրախ էի։
Մաթիաս Մ., 10 տարեկան, Կունդինամարկա (Կոլումբիա)
Իմ ընտանիքն օգնում է ինձ հասնել իմ նպատակներին։ Ես սիրում եմ իմ ընտանիքը։
Ռոբին Ա., 6 տարեկան, Հյուսիային Կարոլինա (ԱՄՆ)
Ես դպրոցում մի միայնակ տղա տեսա։ Ես խնդրեցի նրան, որ լինի իմ ընկերը, և մենք հիմա ընկերներ ենք։
Վիլյամ Փ., 7 տարեկան,Դարհեմ (Անգլիա)
Ես գործեցի արջուկներ և նվիրեցի այն բուժքույրերին, ովքեր բուժում էին COVID-19-ով հիվանդներին։ Երախտապարտ եմ իմ շրջապատին ծառայելու հնարավորության համար։
Էմի Լ., 11 տարեկան, Նյու Մեքսիկո (ԱՄՆ)
Համավարակի ընթացքում ես կենտրոնացել էի այն ամենի վրա, ինչ կարող էի անել, այլ ոչ թե այն բաների վրա, որոնք չէի կարող անել։ Դա օգնեց ինձ ավելի մոտենալ իմ ընտանիքին և Հիսուսին։
Ջեյմս Ս., 9 տարեկան, Միչիգան (ԱՄՆ)
Իմ ընտանիքը կնքվեց տաճարում, երբ ես վեց տարեկան էի։ Ես ուրախ եմ, որ ունեմ հավերժական ընտանիք։
Յուլիանիս Ս., 7 տարեկան, Միրանդա (Վենեսուելա)
Ռաֆայելա Ս., 9 տարեկան, Պարանա (Բրազիլիա)
Բրադլի և Էվելին Ս., 8 և 9 տարեկան, Այովա (ԱՄՆ)
Էլիաս Մ., 6 տարեկան, Արգաու (Շվեյցարիա)
Լյուսի Է․, 8 տարեկան, Կալիֆորնիա (ԱՄՆ)
Ավերի Ս., 10 տարեկան, Ալբերտա (Կանադա)