Բարևներ Կոտ դԻվուարից
Միացեք Մարգոյին և Պաոլոյին, երբ նրանք ճանապարհորդում են աշխարհում՝ Աստծո զավակների մասին իմանալու համար։
Կոտ դԻվուարը կամ Փղոսկրի Ափը Արևմտյան Աֆրիկայում գտնվող երկիր է։
Ունի 52000 Եկեղեցու անդամ և թիվը շարունակում է աճել
2019 թվականին երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն այցելել է այնտեղի անդամներին։
Bonjour!
Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է։ Այստեղ խոսում են նաև 70 այլ լեզուներով։
Ճաշի ժամ
Հայտնի կերակրատեսակը յասան է։ Այն պատրաստում են հավով կամ ձկով՝ ավելացնելով սոխ, կիտրոն, մանանեխ և կծու պղպեղ։
Արվեստ և երաժշտություն
Կոտ դԻվուարի բնակիչներն ունեն բազմաժանր արվեստ և երաժշտություն։ Ի՞նչ եք դուք սիրում արարել։
Կառուցվում է տաճար
Կոտ դԻվուարի ամենամեծ քաղաքում՝ Աբիջանում, նոր տաճար է կառուցվում։ Այս երեխաներն օգնել են փորել նոր տաճարի հիմքը։