2010–2019 թթ․
Արդյո՞ք մենք վստահում ենք Նրան։ Որքան դժվար, այնքան լավ
Հոկտեմբեր 2017


2:3

Արդյո՞ք մենք վստահում ենք Նրան Որքան դժվար, այնքան լավ

Անկախ նրանից, թե ինչպիսին է խնդիրը, դժվարությունը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր առաջ են շարժվում հավատքով և ապավինում Տիրոջն ու Նրա ծրագրին։

Մինչև սկսելը, բոլորիս անունից, ովքեր տուժել են վերջերս տեղի ունեցած ավերիչ փոթորիկներից և երկրաշարժերից, ես սրտանց երախտագիտություն եմ հայտնում բոլոր Օգնող Ձեռքերին և նրանց կազմակերպիչներին, ովքեր մեզ օգնություն և հույս պարգևեցին։

2006 թվականի հոկտեմբերին ես առաջին անգամ ելույթ ունեցա գերագույն համաժողովին: Ես զգացի, որ կարևոր էր, որամբողջ աշխարհի Եկեղեցուն ուղղված ուղերձը պարունակեր հավաստիացում՝ «Տերը վստահում է մեզ»:

Նա իսկապես վստահում է մեզ շատ ոլորտներում: Նա տվել է մեզ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը իր լրիվությամբ այս տնտեսությունում: Նա վստահում է մեզ Իր քահանայության իշխանությունը՝ իր բանալիներով, որպեսզի պատշաճ օգտագործենք այն։ Այդ զորությամբ մենք կարող ենք օրհնել, ծառայել, ստանալ արարողություններ և կապել ուխտեր: Նա վստահում է մեզ Իր վերականգնված Եկեղեցին, այդ թվում՝ սուրբ տաճարը։ Նա Իր ծառաներին է վստահում կնքման զորությունը, որ կապենԵրկրի վրա և երկնքում։ Նա անգամ վստահում է մեզ լինել Իր զավակների երկրային ծնողները, ուսուցիչները և խնամակալերը:

Աշխարհի տարբեր վայրերում Բարձրագույն Իշխանավորի ծառայության այս տարիներից հետո ես էլ ավելի մեծ վստահությամբ եմ հայտարարում՝ Նա վստահում է մեզ։

Այժմ այս համաժողովի հարցը հետևյալն է․ «Արդյո՞ք մենք վստահում ենք Նրան»։

Արդյո՞ք մենք վստահում ենք Նրան։

Նախագահ Թոմաս Ս Մոնսոնը հաճախ հիշեցնում է մեզ «Տիրոջն ապավինել ձեր բոլոր սրտովը, եւ ձեր հասկացողութեանը չապավինել:

Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, և նա կուղղէ քո ճանապարհները:

Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր» (Առակաց 3․5–7

Արդյո՞ք մենք վստահում ենք, որ Նրա պատվիրանները մեր բարիքի համար են։ Որ Նրա տված առաջնորդները, լինելով անկատար, մեզ լավ են ղեկավարում։ Որ Նրա խոստումները վստահելի են: Արդյո՞ք մենք վստահ ենք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ճանաչում են մեզ և ցանկանում են օգնել մեզ։ Փորձությունների, դժվարությունների և ծանր ժամանակներում արդյո՞ք մենք դեռ վստահում ենք Նրան։

Ետ նայելով, ես տեսնում եմ, որ լավագույն դասերը սովորել եմ ամենադժվար ժամանակներում՝երիտասարդ տարիքում, միսիայում, նոր կարիերա սկսելիս, իմ կոչումները մեծարելիս, մեծ ընտանիք մեծացնելիս, թե ինքնապահով դառնալու ճանապարհին։ Կարծես պարզ է՝ «որքան դժվար, այնքան լավ»։

Որքան դժվար, այնքան լավ

Դժվարությունը մեզ դարձնում է ավելի ուժեղ, ավելի խոնարհ և տալիս է ինքնահաստատվելու հնարավորություն։ Ձեռնասայլակներով ճամփորդող մեր սիրելի ռահվիրաները ճանաչեցին Աստծուն ծայրահեղ հանգամանքներում։ Ինչո՞ւ պահանջվեց երկու գլուխ, որպեսզի նկարագրվեր Նեփիի ու նրա եղբայրների կողմից արույրե թիթեղների ձեռքբերման պատմությունը, և միայն երեք տող՝ նկարագրելու անապատում նրանց միանալու Իսմայելի ընտանիքի պատմությունը:(տես 1 Նեփի 34, 7․3–5)։ Կարծես, Տերն ուզում էր ամրացնել Նեփիին թիթեղները ձեռք բերելու պայքարի միջոցով։

Մեր կյանքում դժվարությունները պետք է գան ոչ որպես անակնկալ։ Տիրոջ հետ կապած ամենավաղ ուխտերից մեկը զոհաբերության օրենքով ապրելն է: Զոհաբերությունը, ըստ սահմանումի, որևէ ցանկալի բանից հրաժարվելն է։ Փորձ ձեռք բերելով, մենք հասկանում ենք, որ գինը շատ փոքր էայն օրհնությունների համեմատ, որոնք կստանանք։ Ջոզեֆ Սմիթի ղեկավարությամբ ասվել է, որ «կրոնը, որը չի պահանջում բոլոր բաների զոհաբերությունը, երբեք չի ունենա բավականաչափ ուժ՝ առաջացնելու անհրաժեշտ հավատքն ի կյանք և ի փրկություն» :

Աստվածագլխի անդամների համար դժվարությունը անսովոր երևույթ չէ։ Հայր Աստված զոհաբերեց Իր Միածին Որդուն, մատնելով Նրան Քավության սարսափելի տառապանքներին, այդ թվում՝ խաչելությամբ մահվան։ Սուրբ գրություններում ասվում է, որ Հիսուս Քրիստոսը «այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց» (Եբրայեցիս 5․8): Նա կամովին կրեց Քավության հոգևարքը: Սուրբ Հոգին երկար ժամանակ տանջվելով հուշում է, նախազգուշացնում և ուղղորդում մեզ, երբեմն լինելով անտեսված, սխալ մեկնաբանված կամ մոռացված։

Ծրագրի մասը

Դժվարությունը հանդիսանում է ավետարանի ծրագրի մասը: Այս կյանքի նպատակներից մեկը փորձվելն է (տես Աբրահամ 3․25):Ալմայի ժողովուրդը այլոց նման արժանի չէր այդ տառապանքին։ Նրանք փրկվեցին ամբարիշտ Նոյ թագավորից Լամանացիների ստրուկները դառնալու համար։ Այդ փորձությունների միջոցով Տերն ուսուցանեց նրանց, որ նախատում է Իր ժողովրդին և փորձում նրանց համբերությունը և հավատքը (տես Մոսիա 23․21

Լիբերթի բանտում անցկացրած սոսկալի օրերին Տերը Ջոզեֆ Սմիթին սովորեցրեց դիմանալ (տես ՎևՈՒ 121․8) և խոստացավ, որ այդ դեպքում «այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար» (ՎևՈւ 122․7

Նախագահ Մոնսոնն ասել է․ «Եկեք ընտրենք դժվար ճիշտը հեշտ սխալի փոխարեն»։ Մեր տաճարների հետ կապված նա ասել է, որ «չկա չափից մեծ զոհաբերություն, չափից բարձր գին, չափից ծանր պայքար՝ տաճարային օրհնությունները ստանալու համար»։

Բնության մեջ դժվարությունը կյանքի շրջանի մասն է կազմում։ Հավի ճտին դժվար է դուրս գալ կարծր կեղևից։Բայց երբ մեկը դրսից հեշտացնում է այդ ընթացքը, ճուտը չի կարողանում ձևավորել ապրելու համար անհրաժեշտ ուժը։ Նույն ձևով բոժոժից դուրս գալու թիթեռի պայքարը ամրացնում է նրան իր կյանքի համար։

Այս օրինակները մեզ ցույց են տալիս, որ դժվարությունը հաստատուն միավոր է։ Մենք բոլորս ունենք դժվարություններ։ Իսկ դժվարությանը տված մեր արձագանքը փոփոխական միավոր է։

Եղավ ժամանակ, երբ Մորմոնի Գրքի ժողովուրդները մեծ հալածանքների և դժվարությունների հանդիպեցին (Հելաման 3․34)։ Նրանք ինչպե՞ս արձագանքեցին։ «Նրանք հաճախ ծոմ էին պահում ու աղոթում և դառնում էին ավելի ու ավելի ուժեղ իրենց խոնարհության մեջ, և ավելի ու ավելի կայուն՝ Քրիստոսի հավատքում, որը նրանց հոգիները լցնում էր ուրախությամբ ու սփոփանքով» (Հելաման 3.35): Մեկ այլ օրինակ տեղի ունեցավ պատերազմից հետո տարիներ անց․ «Նեփիացիների ու Լամանացիների միջև պատերազմի չափազանց երկարատևության պատճառով շատերը դարձել էին կարծրացած,… շատերն էլ փափկել էին՝ իրենց չարչարանքների պատճառով, այնպես որ նրանք իրենց խոնարհեցրել էին Աստծո առաջ, մինչև իսկ համեստության խորքերը» (Ալմա 62.41):

Յուրաքանչյուրս ինքն է ընտրում, ինչպես արձագանքել դժվարությանը։

Զգույշ եղեք հեշտն ընտրելիս

Այս կոչումից առաջ ես ֆինանսական խորհրդատու էի աշխատում Հյուստոնում (Տեխաս)։ Աշխատանքս հիմնականում կապված էր մեծահարուստների հետ, ովքեր ունեին իրենց սեփական բիզնեսները։ Նրանցից գրեթե բոլորը ստեղծել էին իրենց հաջողակ բիզնեսները զրոյից՝ ծանր աշխատանքի շնորհիվ։ Ամենացավալինինձ համար այնէր, թե ինչպես էին նրանցից ոմանք ասում, որ կցանկանային հեշտացնել իրենց երեխաների կյանքը։ Նրանք չէին կամենում, որ իրենց զավակները տանջվեին իրենց նման: Այլ խոսքով ասած, նրանք պատրաստ էին զրկել իրենց զավակներին այն ամենից, ինչը նրանց հաջողակ էր դարձրել։

Ի տարբերություն սրա, մենք ճանաչում ենք մի ընտանիքի՝ լիովին այլ մոտեցումով։ Ծնողները ոգեշնչվել էին Ջեյ Սի Փեննիի փորձով, ում ութ տարեկանում հայրն ասաց, որ այժմ նա ֆինանսապես ինքնուրույն է։ Նրանք կիրառեցին իրենց սեփական տարբերակը․ երբ յուրաքանչյուր երեխա ավարտում էր ավագ դպրոցը, նա ֆինանսապես ինքնուրույն էր դառնում, ապահովելով իր հետագա կրթությունը (քոլեջը, բարձրագույն կրթությունը և այլն) և նյութական վիճակը (իսկապես ինքնապահով) (տես ՎևՈՒ 83․4)։ Բարեբախտաբար, երեխաները իմաստուն ձևով արձագանքեցին։ Նրանք բոլորը ավարտեցին քոլեջ, մի քանիսը՝ բարձրագույն դպրոց, և բոլորը՝ ինքնուրույն։ Դա հեշտ չէր, բայց նրանք կարողացան դա անել: Նրանք դրան հասան ծանր աշխատանքով և հավատքով:

Նրան վստահելու հավատքը

«Արդյո՞ք մենք վստահում ենք Նրան» հարցը կարելի է ավելի լավ ձևակերպելայսպես․ «Արդյո՞ք մենք ունենք Նրան վստահելու հավատքը»։

Արդյո՞ք մենք ունենք հավատք՝ վստահելու Նրա խոստումներին տասանորդի հետ կապված, ընդունելով, որ մեր եկամտի 90 տոկոսով և Տիրոջ օգնությամբ մենք ավելին կստանանք, քան մեր վաստակած 100 տոկոսով։

Արդյո՞ք մենք բավականաչափ հավատք ունենք՝ վստահելու, որ Նա կայցելի մեզ մեր չարչարանքների մեջ (տես Մոսիա 24․14), որ Նա կվիճի մեզ հետ վիճողների հետ (տես Եսայիա 49․25, 2 Նեփի 6․17), և որ Նա կնվիրաբերի մեր չարչարանքները մեր օգտի համար: (տես 2 Նեփի 2․2

Արդյո՞ք մենք կարող ենք գործադրել անհրաժեշտ հավատք Նրա պատվիրանները պահելու համար, որպեսզի Նա մեզ օրհնի նյութապես և հոգևոր առումով։ Եվ կարո՞ղ ենք մենք շարունակել հավատքով մինչև վերջ, որպեսզի Նա ընդունի մեզ Իր ներկայությունը: (տես Մոսիա 2.41

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք կարող ենք ունենալ Նրան վստահելու հավատք։ Նա ցանկանում է լավագույնը մեզ համար (տես Մովսես 1․39)։ Նա կպատասխանի մեր աղոթքներին (տես ՎևՈՒ 112․10)։ Նա կպահի Իր խոստումները (տես ՎևՈՒ 1․38)։ Նա ունի այդ խոստումները պահելու զորությունը (տես Ալմա 37․16)։ Նա գիտե ամեն ինչ: Եվ ամենակարևորը՝ Նա գիտե, թե որն է լավագույնը (տես Եսայիա 55․8–9

Վտանգավոր աշխարհ

Մեր աշխարհն այսօր դժվար վայր է։ Տիրում է կատաղի չարիք, կաշառակերությունը առկա է բոլոր երկրներում, ահաբեկչությունը հասնում է անգամ ամենաապահով վայրերին, տեղի է ունենում տնտեսական ճգնաժամ, ավելանում են գործազրկությունը, հիվանդությունները, բնական աղետները, քաղաքացիական պատերազմները, բռնատիրական ղեկավարները և այլն։Մենք ի՞նչպետք է անենք: Պետք է փախչենք, թե՞ պայքարենք։Ո՞րն է ճիշտը: Երկու որոշումներն էլ կարող են վտանգավոր լինել։ Ջորջ Վաշինգտոնի և նրա բանակի համար վտանգավոր էր կռվելը, բայց մեր ռահվիրաների համար վտանգավոր էր փախչելը։ Նելսոն Մանդելայի համար վտանգավոր էր ազատության համար պայքարելը։ Ասում են, որպեսզի չարիքը տարածվի, անհրաժեշտ է միայն, որ բարի մարդիկ ոչինչ չանեն։

Մի՛ վախեցիր

Ինչ էլ մենք անենք, մենք չպետք է որոշենք կամ գործենք վախից ելնելով։ Իրոք՝ «Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի» (Բ Տիմոթեոս 1․7)։ (Երբևէ մտածե՞լ եք որքան է հանդիպում սուրբ գրություններում «մի վախեցիր» գաղափարը։) Տերն ինձ սովորեցրել է, որ հուսահատությունը և վախը ձախորդության գործիքներն են։ Դժվարին ժամանակ Տիրոջ պատասխանն է՝առաջ շարժվել հավատքով:

Ի՞նչ է դժվարությունը:

Մեզանից յուրաքանչյուրը կարող է տարբեր կարծիք ունենալ այն մասին, թե ինչն է դժվար։ Ոմանք դժվար են համարում տասանորդ վճարելը, երբ ֆինանսական վիճակը ծանր է։ Ղեկավարները երբեմնհամարում են, որ դժվար է աղքատներից ակնկալել տասանորդ վճարելը։ Մեզանից ոմանց համար կարող է դժվար լինել շարժվել հավատքով ամուսնանալու և ընտանիք կազմելու հարցում։ Ոմանք դժվարանում են «գոհ լինե[լ] այն բաների համար, որոնք Տերը բաշխել է [իրենց]» (Ալմա 29․3)։ Կարող է դժվար լինել գոհանալ մեր ներկայիս կոչումից (տես Ալմա 29․6)։ Եկեղեցու կարգապահությունը կարող է շատ դժվար թվալ, բայց ոմանց համար դա ճշմարիտ ապաշխարության գործընթացի սկիզբն է։

Անկախ նրանից, թե ինչպիսին է խնդիրը, դժվարությունը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր առաջ են շարժվում հավատքով և ապավինում Տիրոջն ու Նրա ծրագրին։

Իմ վկայությունը

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես վկայում եմ, որ իմ ետևում նստած այս ղեկավարները կանչված են Աստծո կողմից: Նրանց ցանկությունն է լավ ծառայել Տիրոջը և օգնել մեզ հիմնել ավետարանը մեր սրտերում։ Ես սիրում և հաստատում եմ նրանց:

Ես սիրում եմ մեր Փրկիչին՝ Հիսուս Քրիստոսին։ Ես հիանում եմ նրանով, որ Նա այնքան սիրեց Հորը և մեզ, որ դարձավ մեր Փրկիչն ու Քավիչը, որ դա անելով, Նա տարավ այնպիսի տառապանք, որը ստիպեց Նրան «ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե հոգով» (ՎևՈՒ 19.18): Բայց ունենալով այդ սոսկալի հեռանկարը և դրա անհրաժեշտությունը, Նա հաստատեց Իր կամքը, ասելով Հորը. «Ոչ թե իմ կամքը, բայց Քո կամքը լինի» (Ղուկաս 22․42): Ես փառավորում եմ հրեշտակի այս խոսքերը․ «Այստեղ չէ. որովհետև հարություն առավ» (Մատթեոս 28.6):

Նրա օրինակը իրոք «ճանապարհն է եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» (Հովհաննէս 14.6): Միայն Նրա օրինակին հետևելով, մենք կարող ենք ճանաչել «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում» (ՎևՈւ 59.23): Հետևելով Նրա օրինակին և կիրառելով Նրա ուսմունքները, ես հասկացել եմ, որ Նրա բոլոր «ամենամեծ եւ պատուական խոստմունքները» (Բ Պետրոս 1․4) ճշմարիտ են։

Իմ մեծագույն ցանկությունն է կանգնել Մորմոնի կողքին՝ որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ, (տես 3 Նեփի 5․13) և մի օր լսել Նրա շուրթերից․ «Լավ, բարի եւ հաւատարիմ ծառայ» (Մատթեոս 25․21)։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Lectures on Faith (1985), 69.

  2. Thomas S. Monson, “Choices,” Liahona, May 2016, 86.

  3. Thomas S. Monson, “The Holy Temple—a Beacon to the World,” Liahona, May 2011, 92.

  4. See John Stuart Mill, Inaugural Address: Delivered to the University of St. Andrews, Feb. 1, 1867 (1867), 36.