2010–2019 թթ․
Ծրագիրը և Հռչակագիրը
Հոկտեմբեր 2017


2:3

Ծրագիրը և Հռչակագիրը

Ընտանիքի հռչակագիրը Տիրոջ կողմից ավետարանի ճշմարտությունների վերաշեշտադրումն է, որոնք անհրաժեշտ են, որ ինքներս մեզ նեցուկ լինենք ընտանիքին սպառնացող ժամանակակից մարտահրավերների դարում:

Ինչպեսակնհայտ է մեր Եկեղեցու Ընտանիքի հռչակագրում, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Սրբերն օրհնված են եզակի վարդապետությամբ ևաշխարհընկալման այլ եղանակներով: Մենք մասնակցում ենք, անգամ աչքի ենք ընկնում շատ աշխարհիկ միջոցառումներում, բայց որոշ թեմաներով միջոցառումներին մենք հրաժարվում ենք մասնակցել, քանի որ ձգտում ենք հետևել Հիսուս Քրիստոսի և Նրա հին ու նոր Առաքյալների ուսմունքներին:

I.

Առակում Հիսուսը նկարագրում է նրանց, ովքեր «խօսքը լսում (են)», բայց դառնում «անպտուղ», երբ այդ խոսքը «խեղդում են»«այս աշխարհքի հոգսերը, եւ հարստութեան խաբեբայութիւնը» (Մատթեոս 13.22): Ավելի ուշ, Հիսուսը դիտողություն է անում Պետրոսին, որ նա միտված է «ան(ել) (ոչ) Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները», հայտարարելով, «Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ» (Մատթեոս 16.23, 26): Մահկանացու կյանքի Իր վերջին ուսմունքներում, նա ասաց Իր Առաքյալներին. «Եթէ այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կ’սիրէր.բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, … աշխարհքը ձեզ ատեց» (Հովհաննես 15.19, տես նաև Հովհաննես 17.14, 16):

Նույն կերպ, Հիսուսի վաղ շրջանի Առաքյալներն իրենց գրվածքներում հաճախ օգտագործում են «աշխարհի» պատկերը, որպեսզի ներկայացնեն ավետարանի ուսմունքների հակադրությունը: «Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը» (Հռովմայեցիս 12.2), ուսուցանել է Պողոս Առաքյալը: «Որովհետեւ այս աշխարհքի իմաստութիւնը յիմարութիւն է Աստուծոյ առաջին» (1 Կորնթացիս 3.19): Եվ, «Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ … մարդկանց աւանդութէան պէս,աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս» (Կողոսացիս 2.8). Հակոբոս Առաքյալն ուսուցանել է, որ «աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ․ Ով որ կարողանայ աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ» (Հակոբոս 4.4):

Մորմոնի Գիրքը հաճախ օգտագործում է «աշխարհի» հակադրության այս պատկերացումը: Նեփին մարգարեացել է նրանց վերջնական կործանման մասին, «որոնք կառուցվել են՝ աշխարհի աչքում հանրաճանաչ դառնալու համար, և նրանք, որոնք ձգտում են … աշխարհի բաներին» (1 Նեփի 22.23, տես նաև 2 Նեփի 9.30): Ալման դատապարտում էր նրանց, ովքեր «կլանված են … աշխարհի ունայն բաներով» (Ալմա 31.27): Լեքիի երազը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր ջանում են հետևել երկաթյա ձողին, Աստծո խոսքին, կբախվեն աշխարհի ընդդիմությանը: Լեքին տեսավ «ընդարձակ շենքում» գտնվողներին՝ «ծաղրելով և ցույց տալով» «արհամարհանքի մատը» (1 Նեփի 8.26–27, 33): Այս երազը մեկնաբանող իր տեսիլքում Նեփին իմացավ, որ այս ծաղրն ու ընդդիմությունը գալիս էր հետևյալից՝ «երկրի բազմությունները, … աշխարհը և դրա իմաստությունը, … աշխարհի հպարտությունը»(1 Նեփի 11.34–36):

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի դիմանկարը

Ո՞րն է հետևյալ սուրբ գրային նախազգուշացումների և պատվիրանների իմաստը՝ չլինես «աշխարհից» կամ ժամանակակից պատվիրանը՝ «թողնես աշխարհը» (ՎևՈւ 53․2): Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ամփոփել է այս ուսմունքները. «Մենք պետք է աչալուրջ լինենք աշխարհում, որն այնքան հեռացել է հոգևորից: Կարևոր է, որ մենք մերժենք ցանկացած բան, որը չի համապատասխանում մեր չափանիշներին, չմոռանալով այն, ինչը մենք ամենաշատն ենք ցանկանում՝ հավերժական կյանք Աստծո արքայությունում»:

Աստված ստեղծեց այս երկիրը համաձայն Իր ծրագրի, որպեսզի Իր հոգևոր զավակներին տրամադրի մի վայր, որտեղ նրանք կապրեն մահկանացու կյանքով՝ որպես անհրաժեշտ քայլ դեպի այն փառքերը, որոնք Ինքն է ցանկանում Իր զավակների համար: Թեև կան տարբեր արքայություններ և փառքեր, մեր Երկնային Հոր վերջնական նպատակն Իր զավակների համար այն է, ինչ Նախագահ Մոնսոնը անվանել է «հավերժական կյանք Աստծո արքայությունում», որը ընտանիքների վեհացումն է: Սա ավելին է, քան փրկությունը: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հիշեցրել է մեզ. «Աստծո հավերժական ծրագիրը՝ փրկությունը, անհատական խնդիր է, (բայց) վեհացումը ընտանեկան խնդիր է»:

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը և Ընտանիքի ոգեշունչ հռչակագիրը, որը ես քննարկեմ ավելի ուշ, կարևոր ուսմունքներ են, որպեսզի մահկանացու կյանքում ուղղորդեն և պատրաստեն մեզ վեհացման համար:Չնայած մենք պիտի ապրենք համաձայն ամբարիշտ աշխարհի ամուսնության կանոնների և այլ ավանդույթների, բայց նրանք, ովքեր ձգտում են վեհացման, պետք է անձնական ընտրություններ կատարեն ընտանեկան կյանքում՝ ըստ Տիրոջ ճանապարհի, որը տարբերվում է աշխարհիկ ճանապարհից:

Այս մահկանացու կյանքում մենք չենք հիշում, թե ինչ է նախորդել մեր ծնունդին, և հիմա մենք ընդդիմանում ենք: Մենք աճում ենք ու ձեռք ենք բերում հոգևոր հասունություն, ընտրելով հնազանդվել Աստծո պատվիրաններին՝ միմյանց հաջորդող ճիշտ ընտրությունների արդյունքում: Սա ներառում է ուխտերը, արարողություններն ու ապաշխարությունը, երբ մեր ընտրությունները սխալ են: Ի տարբերություն այս ամենի, եթե մենք հավատի պակաս ունենք Տիրոջ ծրագրի հանդեպ և անհնազանդ ենք կամ դիտավորությամբ չենք անում այն, ինչ պահանջվում է, մենք բաց ենք թողնում այդ աճի ու հասունության հնարավորությունը: Մորմոնի գիրքն ուսուցանում է. «Մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպել Աստծուն» (Ալմա 34.32):

II.

Վերջին Օրերի Սրբերը, ովքեր հասկանում են Աստծո ծրագիրը, ունեն յուրօրինակ աշխարհընկալում, որն օգնում է նրանց տեսնել Աստծո պատվիրանների պատճառը, Նրա պահանջվող արարողությունների անփոփոխ բնույթը և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հիմնական դերը: Մեր Փրկիչի Քավությունը ճանապարհ է պատրաստում մեզ համար՝ հաղթահարելու մահը, և եթե մենք ապաշխարենք, Փրկիչի Քավությունը փրկում է մեզ մեղքից: Այս աշխարհընկալումով հանդերձ, Վերջին Օրերի Սրբերն ունեն բնորոշ առաջնահերթություններ ու սովորույթներ և օրհնված են մահկանացու կյանքի հուսահատությունն ու ցավերը համբերությամբ տանելու զորությամբ:

Նրանք, ովքեր փորձում են հետևել Աստծո փրկության ծրագրին, իրենց գործողություններով անխուսափելիորեն կարող են թյուրիմացության, երբեմն էլ հակասության պատճառ դառնալ իրենց ընտանիքի անդամների ու ընկերների հետ հարաբերություններում, ովքեր չեն հասկանում փրկության ծրագրի սկզբունքները: Այս հակասությունները միշտ էլ կլինեն: Բոլոր սերունդները, որոնք ձգտել են հետևել Աստծո ծրագրին, միշտ էլ դժվարություններ են ունեցել: Շատ վաղուց Եսայիա մարգարեն ուժ էր տալիս իսրայելացիներին, ում կոչում էր «արդարութիւն ճանաչողներ, … որ իմ օրէնքն ունիս սրտումդ», հայտարարելով՝ «Մի վախեցեք մարդկանց նախատինքից, ոչ էլ վախեցեք նրանց հայհոյանքներից (Եսայիա 51.7, նաև 2 Նեփի 8.7): Տերն ասաց նրանց. «Մի վախենաք մարդկանց նախատինքից» (Եսայիա 51․7, տես նաև 2 Նեփի 8․7): Բայց ինչ էլ որ լինի հակասության պատճառը նրանց հետ, ովքեր չեն հասկանում կամ չեն հավատում Աստծո ծրագրին, նրանց, ովքեր իրոք հասկանում են այդ ծրագիրը, միշտ պատվիրվում է ընտրել Տիրոջ ճանապարհը՝ աշխարհիկ ճանապարհի փոխարեն:

III.

Ավետարանի ծրագիրը, որին յուրաքանչյուր ընտանիք պիտի հետևի հավերժական կյանքին պատրաստվելու համար, տրված է 1995թ.-ի Եկեղեցու հռչակագրում՝ «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» Դրա հայտարարություններն ակնհայտորեն տարբերվում են աշխարհիկ որոշ ընթացիկ օրենքներից ու սովորույթներից: Ներկայումս տարբերություններն ավելի ցայտուն են՝ առանց ամուսնության գրանցման համատեղ կյանքը, նույնասեռ ամուսնությունը և այդպիսի հարաբերություններում երեխաներ մեծացնելը:Նրանք, ովքեր չեն հավատում կամ չեն ձգտում վեհացմանը և ապրում են աշխարհի օրենքներով, ընտանիքի այս հռչակագիրը պարզապես համարում են քաղաքական ուղղություն, որը պետք է փոփոխության ենթարկվի: Ի հակադրություն սրա, Վերջին Օրերի Սրբերը հաստատում են, որ Ընտանիքի հռչակագիրը սահմանում է ընտանեկան այնպիսի հարաբերություններ, որոնցում կարող է տեղի ունենալ մեր հավերժական զարգացման կարևորագույն մասը:

Մենք ականատես ենք եղել, թե հասարակությունն ինչպիսի աճող արագությամբ է ընդունում առանց ամուսնության գրանցման համատեղ կյանքը և նույնասեռ ամուսնությունը:Համապատասխան զանգվածային լրատվամիջոցների աջակցությունը, կրթությունը և անգամ մասնագիտական պահանջները դժվարին մարտահրավերներ են ստեղծում Վերջին Օրերի Սրբերի համար: Մեր անձնական կյանքում և ուսմունքներում մենք պիտի փորձենք հավասարակշռել ավետարանի օրենքին հետևելու մրցակցային պահանջները, չնայած մենք ձգտում ենք մեր սերը ցուցաբերել բոլորի հանդեպ: Վարվելով այդպես, մենք երբեք չպիտի վախենանք այն բանից, ինչը Եսայիան կոչում էր «մարդկանց նախատինք»:

Դարձի եկած Վերջին Օրերի Սրբերը հավատում են, որ Ընտանիքի հռչակագիրը, որը հաստատվել է մոտ քառորդ դար առաջ և այժմ թարգմանված է շատ լեզուներով, Տիրոջ կողմից ավետարանի ճշմարտությունների վերաշեշտադրումն է, որոնք անհրաժեշտ են, որ ինքներս մեզ նեցուկ լինենք ընտանիքին սպառնացող ժամանակակից մարտահրավերների դարում: Դրա երկու օրինակներն են նույնասեռ ամուսնությունը և համատեղ կյանքը առանց ամուսնության գրանցման: Ընտանիքի հռչակագրի հրապարակումից 20 տարի անց Միացյալ Նահանգների գերագույն դատարանը թույլատրեց նույնասեռ ամուսնությունը, բեկանելով հազարավոր տարիներ գոյություն ունեցող ամուսնության մոդելը տղամարդու և կնոջ միջև: Միայնակ մայրերից ծնված երեխաների տոկոսը Միացյալ Նահանգներում աճում է ապշեցուցիչ արագությամբ. 5 տոկոսով՝ 1960թ.-ին, 32 տոկոսով՝ 1995թ.-ին, իսկ այժմ՝ 40 տոկոսով:

IV.

Ընտանիքի հռչակագիրը սկսվում է հայտարարությամբ, «որ տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար»: Այն նաև հաստատում է, որ «սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի»: Այն նաև հայտարարում է, որ «Աստված պատվիրել է, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին»:

Հռչակագիրը հաստատում է կնոջ և տղամարդու պարտականությունը՝ բազմանալ և լցնել երկիրը, իսկ նրանց «սուրբ պարտականությունն է սիրել և հոգ տանել միմյանց և իրենց զավակների մասին». «Երեխաները պետք է ծնվեն ամուսնացած ծնողներից և դաստիարակվեն մոր և հոր կողմից, ովքեր ընդունում են ամուսնության խոստումը և հնազանդվում դրան ողջ հավատարմությամբ»: Այն հանդիսավոր կերպով նախազգուշացնում է ողջախոհության ուխտերի խախտման դեմ և հաստատում է, որ «ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»: Ի վերջո, այն նաև կոչ է անում կառավարության պաշտոնյաներին «միջոցառումներ անցկացնել ուղղված ընտանիքների, որպես հասարակության հիմնական միավորների, պահպանմանն ու ամրապնդմանը»:

1995թ.-ին Եկեղեցու Նախագահը և Տիրոջ 14 Առաքյալները հրապարակեցին այս կարևոր վարդապետական հայտարարությունները: Որպես մեկը այդ յոթ Առաքյալներից, ով դեռևս ապրում է, ես պարտավորված եմ զգում կիսվել այն հանգամանքով, թե ինչը հանգեցրեց ընտանիքի հռչակագրի հրապարակմանը:

23 տարի առաջ Եկեղեցու ղեկավարությունը ոգեշնչում ստացավ Ընտանիքի հռչակագիր գրելու անհրաժեշտության վերաբերյալ: Այն անակնկալ էր նրանց համար, ովքեր կարծում էին, որ ամուսնության մասին վարդապետական ճշմարտությունները և ընտանիքը լավ հասկացված է առանց վերահաստատման: Այնուամենայնիվ, մենք զգում էինք հաստատման կարիքը և սկսեցինք աշխատել: Համարյա մեկ տարի թեմաները հաստատվեցին և քննարկվեցին Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից: Տեքստը առաջարկվեց, վերանայվեց և վերամշակվեց: Անընդհատ աղոթելով, մենք դիմում էինք Տիրոջը Նրա ոգեշնչման համար այն մասին, թե մենք ինչ պիտի ասենք և ինչպես պիտի ասենք: Մենք բոլորս սովորեցինք «տող առ տող, ցուցում առ ցուցում», ինչպես Տերը խոստացել էր (ՎևՈւ 98.12):

Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի դիմանկարը

Բացահայտման գործընթացի ժամանակ առաջարկվող տեքստը ներկայացվեց Առաջին Նախագահությանը, որի անդամները վերահսկում և հայտարարում են Եկեղեցու ուսմունքներն ու վարդապետությունը: Երբ նախագահությունը կատարեց լրացուցիչ փոփոխությունները, Ընտանիքի հռչակագիրը հայտարարվեց Եկեղեցու Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի կողմից: 1995թ.-ի սեպտեմբերի 23-ին կայացած կանանց ժողովում նա ներկայացրեց հռչակագիրը հետևյալ բառերով. «Այդքան մեծ չափերով մոլորեցնող փաստարկների հետ մեկտեղ, որոնք մատուցվել են որպես ճշմարտություն, չափանիշների և արժեքների վերաբերյալ խաբեության, աշխարհի խավար կողմը բռնելու գրավչության և գայթակղության պայմաններում, մենքանհրաժեշտ ենք համարել զգուշացնել և նախազգուշացնել»։

Ես վկայում եմ, որ Ընտանիքի հռչակագիրը հավերժական ճշմարտության հաստատումն է և Տիրոջ կամքը Իր զավակներին, ովքեր հավերժական կյանք են փնտրում: Այն եղել է Եկեղեցու ուսմունքների և գործունեության հիմքը վերջին 22 տարիների ընթացքում և այդպիսով կշարունակվի ապագայում: Համարեք այն Եկեղեցու ուսմունքների և գործունեության հիմքը, ուսուցանեք այն, ապրեք դրանով և դուք կօրհնվեք, երբ առաջընթանաք դեպի հավերժական կյանք:

Քառասուն տարի առաջ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է, որ «յուրաքանչյուր սերունդ ունի իր քննությունը ու հնարավորությունները՝ կանգնելու և ինքն իրեն հաստատելու համար»: Ես կարծում եմ, որ Ընտանիքի հռչակագրի հանդեպ մեր վերաբերմունքը և դրա օգտագործումը այս սերնդի քննություններիցմեկն է: Ես աղոթում եմ, որ Վերջին Օրերի Սրբերը հաջողությամբ հանձնեն այդ քննությունը:

Ես ավարտում եմ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի խոսքերով, որոնք նա ասել է ընտանիքի հռչակագրի հրապարակումից երկու տարի անց: Նա ասել է. «Ես տեսնում եմ մի հրաշալի ապագա այս անհաստատ աշխարհում: Եթե մենք կառչենք մեր արժեքներից, եթե մենք կառուցենք մեր ժառանգության վրա, եթե մենք ապրենք Տիրոջ խոսքին հնազանդվելով, եթե մենք պարզապես ապրենք ավետարանով, մենք օրհնված կլինենք հրաշալի ձևով: Մեզ կվերաբերվեն որպես մի հատուկ ժողովրդի, որը գտել է յուրահատուկ երջանկության բանալին»:

Ես վկայում եմ Ընտանիքի հռչակագրի ճշմարտացիության և կարևորության մասին, որը հայտնությամբ տրվել է Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Իր Առաքյալներին՝ Աստծո զավակների վեհացման համար (տես Վարդապետություն և Ուխտեր 131.1–4), Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Թոմաս Ս․ Մոնսոն,«Կանգնեք սուրբ տեղերում», Լիահոնա, նոյեմբեր 2011, 83:

  2. Ռասսել Մ․ Նելսոն, «Փրկություն և վեհացում»,Լիահոնա, մայիս 2008, 10.

  3. Տես«Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյեմբեր 2010, 129:

  4. Sես Dallin H. Oaks, “Love and Law,” Liahona, Nov. 2009, 26–29

  5. Sես “‘Disastrous’ Illegitimacy Trends,” Washington Times, Dec. 1, 2006, washingtontimes.com

  6. Sես Stephanie J. Ventura and others, “Report of Final Natality Statistics, 1996,” Monthly Vital Statistics Report, June 30, 1998, 9

  7. Sես Brady E. Hamilton and others, “Births: Provisional Data for 2016,” Vital Statistics Rapid Release, June 2017, 10

  8. Երիտասարդ կանանց Գերագույն Նախագահն այսպես է արտահայտվել այդ մասին 20 տարի անց. «Այն ժամանակ մենք քիչ էինք գիտակցում, թե որքան անհետաձգելիորեն մենք կունենայինք այս հիմնական հայտարարությունների կարիքը ժամանակակից աշխարհում որպես չափանիշներ, որոնցով մենք կկարողանայինք կարծիք կազմել յուրաքանչյուր նոր քամու բերած աշխարհիկ անառարկելի պնդումների մասին, որոնք թափվում են մեզ վրա լրատվամիջոցների, համացանցի, գիտնականների, հեռուստատեսության, ֆիլմերի և նույնիսկ օրենսգետների կողմից։ Ընտանիքին վերաբերող հայտարարությունը դարձել է մեր չափանիշը աշխարհի փիլիսոփայությունների շուրջ կարծիք կազմելու հարցում, և ես վկայում եմ, որ այս հայտարարության մեջ ներկայացված սկզբունքները նույնքան ճշմարիտ են այսօր, որքան այն ժամանակ, երբ դրանք տրվեցին մեզ Աստծո մարգարեի կողմից գրեթե 20 տարի առաջ» “Defenders of the Family Proclamation,” Liahona, May 2015, 14–15)։

  9. Gordon B. Hinckley, “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 100.

  10. Ezra Taft Benson, “Our Obligation and Challenge” (address given at the regional representatives’ seminar, Sept. 30, 1977), 2; in David A. Bednar, “On the Lord’s Side: Lessons from Zion’s Camp,” Liahona, July 2017, 19.

  11. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Գորդոն Բ. Հինքլի (2016), 186, տես նաև “Look to the Future,” Ensign, Nov. 1997, 69։