2007
Համբերելով մինչև սկիզբը
2007թ. հոկտեմբեր


Համբերելով մինչև սկիզբը

Պահանջվեց յոթ տարի, բայց սպասելն արժեր

«Ովքե՞ր են ուսուցիչները»,- հարցրեցի ընկերուհուս, երբ քայլում էինք փողոցն ի վար 2000թ. փետրվարյան մի առավոտ, շաբաթ օրը: Այդ ժամանակ մենք 14 տարեկան էինք:

«Նրանք իմ ընկերներն են և այստեղ կարծես միսիայիում են»,- ասաց նա: Մենք երբեք նախկինում չէինք խոսել կրոնի մասին, չնայած մենք մտերիմ ընկերուհիներ էինք: Նա ասաց, որ մենք հաճախելու ենք անգլերեն դասերի, որոնք նրա ընկերները անվճար էին սովորեցնում: Նա գիտեր, որ ես կհետաքրքրվեի, որվհետև ես անգլիական դպրոց էի գնում:

Երբ ես մտա շենք, աչքերս անցան պատերի նկարների վրայով: Սա եկեղեցի՞ է: Այն նման չէր Բուլղարական Ուղղափառ Եկեղեցուն, միակ եկեղեցին, որ այցելել էի նախկինում: Մարդկանց մեծ մասը որևէ այլ եկեղեցին համարում են աղանդ: Երբ Բուլղարիան կոմունիստական իշխանության ներքո էր միչև 1989թ., կրոնական հավատալիքները դատապարտվում էին, և շատ մարդիկ մինչև այժմ նայում են կրոնին որպես ոչ ճիշտ մի բանի:

Ընկերուհիս հարցրեց, թե արդյոք հաջորդ օրը կուզենամ Եկեղեցի գնալ: Ես պատասխանեցի` այո, ավելի շատ հետաքրքրասիրությունից ելնելով, քան աստվածավախությունից: Ես գիտեի, որ եթե նա գնում էր, որևէ սխալ բան չէր կարող լինել դրանում:

Ես սկսեցի կանոնավոր եկեղեցի հաճախել: Ուզում էի ավելի շատ բան իմանալ եկեղեցու ուսմունքների մասին: Ես ուզում էի իմանալ, թե ինչու էին իրենց անունը կրող կրծքանշանով այդ երիտասարդները թողել իրենց երկիրը և եկել Բուլղարիա և խրվել այստեղի կրոնական թշնամական մթնոլորտում: Չնայած ես կրոնասեր չէի այդ ժամանակ, ինչ-որ բան ինձ ստիպում էր գնալ Եկեղեցու միջոցառումներին: Ես սիրում էի միսիոներների ընկերասիրական ոգին և անդամների ջերմ ժպիտները:

Ես ընկերացա ճյուղի երիտասարդ կանանց հետ: Զարմացած էի նրանց հավատքով և ուրիշներին ծառայելու մեծ ցանկությամբ: Ես հիշում եմ, երբ Երիտասարդ Կանանց դասարանում ասացի իմ առաջին աղոթքը: Նախկինում ես երբեք չէի աղոթել և չգիտեի, թե որքան հզոր կարող էր լինել աղոթքը: Ես երբևիցե չէի զգացել Երկնային Հոր հետ այն հզոր կապը, որ բերում է աղոթքը: Ես չգիտեի, որ Նրա դուստրն եմ: Դրանից հետո ես երբեք չեմ դադարել աղոթելուց: Ամեն անգամ, երբ ես պետք է դժվարություն հաղթահարեի, գիտեի որ կարող եմ խնդրել Երկնային Հոր առաջնորդությունը: Հաճախ այդ աղոթքներն արցունքներով էին լցնում աչքերս, որովհետև զգում էի Սուրբ Հոգու հաստատումը, որ Աստված սիրում է ինձ: Ես սկսեցի վստահել Աստծուն:

Երբ եկան պատանեկան տարիների գայթակղությունները, ես արդեն ամուր հավատք ունեի առ Հիսուս Քրիստոս, որն ինձ ուժ տվեց հաղթահարել այդ գայթակղությունները: Ես տեսնում էի, թե ինչպես էր սատանան աշխարհիկ բաներով գայթակղում իմ հասակակիցներին, և թե ինչպես էին փոքր զիջումները տանում ավելի մեծերի: Դժվար էր պահպանել իմ սկզբունքները, բայց կապը, որ ես ունեի իմ Երկնային Հոր հետ աղոթքի միջոցով, օգնում էր ինձ հեռու մնալ գայթակղություններից: Ես որոշել էի ապրել փրկության ծրագրի սկզբունքներով: Ես անկասկած գիտեի, որ մի օր օրհնվելու էի:

Դժբախտաբար, ես չէի կարող միանալ Եկեղեցուն այդ ժամանակ: Ծնողներս խիստ դեմ էին, հատկապես` հայրս: Բայց ես հասկանում էի նրան: Նրա ծնողները երբեք նրան եկեղեցի չէին տարել, նա դաստիարակվել էր այն ժամանակ, երբ երկիրը կոմունիստական տիրապետության տակ էր: Այնուամենայնիվ, ես գիտեի, որ Տերն ուղի էր պատրաստել ինձ համար մի օր միանալու Եկեղեցուն: Ես արդեն գիտեի, որ ուղին շատ դժվարին էր լինելու: Բայց ես սուրբ գրություններից սովորել էի, որ ձախորդությունները կարող են լինել ի օգուտ մեզ:

Ես գնացի սեմինարիա, իսկ հետո ինստիտուտ, մասնակցում էի Եկեղեցու միջոցառումներին և նույնիսկ սկսեցի իմ Անձնական Զարգացման ծրագիրը: Ես անհամբեր սպասում էի Երիտասարդ Կանանց միջոցառումներին: Երբեք չեմ մոռանա խոհարարության, փոստային բացիկների, գրքերի համար էջանշանների, դասասենյակի զարդարման կամ խաղերի վրա անցկացրած ժամերը, ինչպես նաև մեր միջև գոյություն ունեցող ընկերական հրաշալի ոգին: Յուրաքանչյուր միջոցառում օգնում էր ինձ հասկանալ իմ աստվածային էությունը և կյանքում իմ դերը:

Անձնական Զարգացման ծրագրերից ամենադժվարը «Կենդանի Քրիստոսը»1 սերտելն էր: Երբ նայեցի տեքստին, ինձ թվաց, թե այն սերտելը շատ դժվար կլիներ: Մի քանի շաբաթ անց ես արդեն հասկացա, թե ինչու էր այդ ծրագիրը Հավատքի արժեքի մեջ ընդգրկված: Դա հավատքի և համբերության ստուգարք էր, ստուգարք` պարգևատրող հետևանքներով: Առաքյալների վկայությունն օգնեց ինձ զորացնել հավատքս և վկայությունս: Հիշելով նրանց ոգեշնչող խոսքերը Քրիստոսի աստվածային կյանքի և ծառայության մասին, ես խիզախություն ստացա ինքս վկայել Նրա մասին:

Երբ մոտավորապես 16 տարեկան էի, մենք մի միջոցառում անցկացրեցինք լիաժամկետ միսիոներ լինելու մասին: Մենք բաժանվեցինք զույգերի և մեկ շաբաթ ապրեցինք միսիոներների նման: Դա առաջին անգամ էր, որ ես սովորեցի, թե որքան կարևոր էր մեր վկայություններով կիսվել ուրիշների հետ: Այս միջոցառումն օգնեց ինձ հասկանալ ոչ միայն, թե որքան դժվար էր ծառայել Տիրոջը, այլ նաև ուրախությունը, որ մենք զգում ենք` կիսվելով ավետարանով և տեսնելով, թե ինչպես են Քրիստոսի ուսմունքները փոխում ինչ-որ մեկի կյանքը: Այն ինձ օգնեց հասկանալ, թե ինչ է նշանակում` «կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18.9):

Որպես «ակտիվ ոչ անդամ» ինչպես ինձ կոչում էին բոլորը, ես սովորեցի համբերություն ունենալ և հույս տածել, որ մի օր ես կդառնամ Եկեղեցու անդամ: Գիտեի, որ դա իմ հավատքի ու համբերության ստուգարքն էր: Ինձ հետաքրքիր էր, թե որքան երկար կարող էր տևել մաքրվելն ու նոր կյանք սկսելը:

Այդ օրը եկավ գրեթե յոթ տարի անց 2000թ. փետրվարյան այն ցուրտ առավոտից, երբ ընկերուհիս ինձ եկեղեցի տարավ: Ես մկրտվեցի փետրվարի 21-ին միսիայի տանը, Սոֆիայում: Մկրտությանս օրը կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկն էր: Այդ օրը զգացի իմ հանդեպ Երկնային Հոր մեծ փրկագնող սերը: Ես դա ավելի շատ զգացի, երբ հաջորդ օրը ճաշակեցի հաղորդությունը: Ես չկարողացա զսպել արցունքներս: Իմ ներսում վառվող Հոգին ասում էր ինձ, որ սպասելն արժեր: Վերջապես, ես կարող էի վայելել Սուրբ Հոգու պարգևը և Եկեղեցու անդամ լինելու մյուս օրհնությունները:

Ես երախտապարտ եմ վերականգված ավետարանի գիտությամբ օրհնված լինելու համար: Գիտեմ, որ կարող ենք հաղթահարել կյանքի ձախորդությունները հավատքով և համբերությամբ: Մենք չունենք ավելի մեծ և ավելի արժեքավոր արտոնություն, քան երկրագնդի վրա միակ ճշմարիտ Եկեղեցու անդամ լինելը: Ոչինչ չի կարող բերել ավելի մեծ երջանկություն, քան այն գիտելիքը, որ մենք ունենք, որ որպես Եկեղեցու արժանի անդամներ մենք կարող ենք կրկին ապրել Աստծո հետ:

Հղումներ

  1. See “The Living Christ: The Testimony of the Apostles,” Liahona, Apr. 2000, 2.

Տպել