2007
Գրագիտությունը կյանքեր է բարելավում
2007թ. հոկտեմբեր


Գրագիտությունը կյանքեր է բարելավում

Երկու Վերջին Օրերի Սրբեր պատմում են, թե ինչպես է կարդալ և գրել սովորելը կյանքեր փոխում:

Ողջ աշխարհում, մարդիկ բարելավում են իրենց սեփական և ուրիշների կյանքը գրագիտության հիմնական հմտություններ սովորելով:

Սեր սովորելու հանդեպ

Շերլի Ֆլորենս Սեյնզը, որը ծնվել է Մեքսիկայում, պատմում է, թե գրագետ դառնալու իր մոր պայքարը ինչպես օրհնեց ուրիշներին.

«Երբ մայրս` Անիտա Վալենզուելա Մենդոզան երկու տարեկան էր, պապիկս մահացավ հանքավայրում տեղի ունեցած վթարից, թողնելով տատիկիս իր ութ երեխաների հետ` նրանց հոգ տանելու համար չնչին միջոցներով: Տատիկս չէր կարողանում կարդալ, գրել կամ հասկանալ թվերը:

Երբ մայրիկս վեց տարեկան էր, նա հնարավորություն ունեցավ դպրոց գնալու, չնայած նա չուներ մատիտներ, թուղթ կամ գրքեր: Այնուամենայնիվ, նա սիրում էր սովորել, այսպիսով նա ասեղնագործում էր անձեռնոցիկներ, ավլում էր դասարանը և վառելու փայտ էր բերում, որպես թուղթ վաստակելու միջոց: Տանը տատիկս թանկարժեք լրագրային թղթի թերթերը միմյանց էր կարում` դարձնելով մայրիկիս համար տետր:

«Ուսուցիչները գնահատեցին մայրիկիս ջանասիրությունը: Ուշադրություն չդարձնելով նրա մաշված շորերին և անկարգ մազերին, նրանք հագեցնում էին գիտության նրա ծարավը: Տարրական դպրոցն ավարտելիս, նրա դպրոցի ուսուցիչներից մեկի ընտանիքը մայրիկիս օգնություն առաջարկեց` ուսումը շարունակելու համար: Սակայն նա չկարողացավ գնալ և նրա կրթությունն այդպիսով ավարտվեց:

Տարիներ հետո, երբ մայրս 27 տարեկան էր, նրա կրթությունը առաջընթաց ապրեց, երբ նա հանդիպեց հայրիկիս, և նա ծանոթացրեց նրան ավետարանի հետ: Նա սիրում էր սովորել սուրբ գրությունները կարդալու միջոցով: Սփոփող Միությունը ևս բազմաթիվ հնարավորություններ ընձեռեց նրան ավելացնելու իր գիտելիքները:

Մայրս ուսման հանդեպ սեր սերմանեց իմ մեջ, և ես ավարտեցի քոլեջը և դարձա տարրական դպրոցի ուսուցիչ: Երկու սերունդ անց մեր ընտանիքը մեծապես օրհնվել է, որովհետև, երբ փոքրիկ աղջիկ էր, մայրս սովորեց կարդալ և գրել: Նրա գրագիտության հմտությունները դուռ բացեցին նրա համար հասկանալ և ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Դրա արդյունքում մայրիկիս ողջ սերունդն օրհնվեց»:

Ավետարանական գրագիտության դասարան

Քույր Սեյնզի պատմությունը միակը չէ: Երբ մարդիկ սովորում են կարդալ ու գրել, նրանք աճում են ավետարանի հասկացողությամբ և օրհնում ուրիշների կյանքը: Գրագիտության հիմնական հմտությունների յուրացումը Նիգերիայից Եկեղեցու մի նորադարձի` Փոլ Իմիեթեհին, օգնեց ավելի լավ հասկանալ և կիսվել ավետարանով: Նա հիշում է.

«Ես միացա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն Վարրիում, Նիգերիա: Եկեղեցու իմ անդամակցությունն ինձ օգնեց հասկանալ կարդալ ու գրել սովորելու անհրաժեշտությունը: Երբ քահանայության իմ ղեկավարները հանձնարարություններ էին տալիս ինձ ելույթ ունենալու և աղոթք ասելու, ես հեռու էի մնում եկեղեցուց: Դա այնպիսի մի ամոթի պատճառ էր ինձ համար»:

Երբ տեղափոխվեցի Աբուջա և տեսա Եկեղեցու գրքերն ու ամսագրերը, ես կարդալ և գրել սովորելու խիստ անհրաժեշտություն զգացի: Ես ցանկացա կարդալ այդ հրատարակությունները, որոնք մյուս անդամներն էին կարդում և երջանիկ էին դրանով: Այնտեղի Եկեղեցու անդամներից շատերը ուրախությամբ արտահայտվում էին` կիսվելով ավետարանի իրենց վկայություններով, և ես ուզում էի ի վիճակի լինել արտահայտել այն ուժեղ զգացումները, որոնք ես ունեի ավետարանի ճշմարտացիության վերաբերյալ:

Մի կիրակի ես որոշեցի հաճախել Կիրակնօրյա Դպրոցի ավետարանական գրագիտության դասարան: Առաջին օրը դասարանում տեսա, որ մյուս ուսանողները հիմնականում քույրեր էին և փոքրիկ տղաներ: Ես միակ չափահաս տղամարդն էի դասարանում: Մի պահ հեռանալու գայթակղություն զգացի, բայց սովորելու իմ ուժեղ ցանկությունը ինձ այնտեղ պահեց: Մեր ուսուցիչը մեզանից յուրաքանչյուրին խրախուսում էր մասնակցել ավետարանական գրագիտության դասագրքի և սուրբ գրությունների ընթերցանությանը:

Ես մեծ ջանքեր էի գործադրում կարդալ սովորելու համար: Կարդում էի սուրբ գրություններն ու Եկեղեցու ամսագրերը: Հասկացողությունս մեծացավ, երբ կանչվեցի Իդու Ճյուղի Կիրակնօրյա Դպրոցի նախագահության երկրորդ խորհրդական: Սկզբում ես կասկածում էի իմ ունակությունների վրա: Բայց, երբ ձեռնադրվեցի, ճյուղի նախագահը օրհնություն տվեց` ասելով, որ ես կունենամ ունակություն մեծարելու կոչումս: Ձեռնադրման ժամանակ ես վստահության զգացում ունեցա:

Երկու շաբաթ անց ինձ հանձնարարվեց ուսուցանել չափահասների Կիրակնօրյա Դպրոցում: Չնայած ես անհանգստացած էի իմ ունակությունների պատճառով, ողջ շաբաթվա ընթացքում պատրաստվում էի, երբ վերադառնում էի աշխատանքից և նույնիսկ աշխատանքի իմ ընդմիջումների ժամանակ: Երբ եկավ կիրակին և ուսուցանելու ժամանակն էր, ես մտքումս աղոթեցի և խնդրեցի Երկնային Հորն ինձ առաջնորդել: Երբ բացեցի բերանս, որ խոսեմ զարմացա, որ խոսքերն ուղղակի սկսեցին դուրս հոսել: Կարծում էի կկմկմամ, բայց այդպես չեղավ:

Դասարանի անդամների մեծ մասն ավելի կրթված են, քան ես, բայց նրանց պատասխանները և դեմքերի արտահայտությունները ոգևորեցին ինձ: Ես խաղաղություն զգացի ողջ դասի ընթացքում:

Ավետարանական գրագիտությունն իմ մեջ ուժեղ ցանկություն առաջացրեց բարելավել կրթությունս: Այն ինձ օգնեց նաև ավետարանն ավելի լավ հասկանալ և ուրիշներին ավելի լավ ծառայելու ունակություն տվեց:

Ես մասնագիտությամբ քանդակագործ եմ և աշխատում եմ շինարարական ընկերության հետ, որտեղ օգտագործում եմ փայտամշակման իմ հմտությունները: Նիգերիայում մենք մի ասացվածք ունենք. «Կացինը, որ օգտագործում ենք փայտը ջարդելու համար այնքան կարևոր է, որ տանում ենք այն երկու ձեռքով և դնում այն մեր ուսին»: Կացինը խիստ կարևոր է այն վայր դնելու համար: Ահա թե ինչպես եմ զգում Եկեղեցու և ավետարանական գրագիտության հանդեպ: Ես տանում եմ դրանք իմ երկու ձեռքով և իմ ուսին դրած և չեմ կարող դրանք վայր դնել:

Ես շնորհակալ եմ իմ ճյուղի առաջնորդներին, ովքեր խրախուսեցին ինձ սովորել, հատկապես Եղբայր Լորենս Մոնյեին` ավետարանական գրագիտության իմ ուսուցչին:

Եղբայր Իմիեթեհեն սովորեց կարդալ և գրել ավետարանական գրագիտության իր դասարանում և դրա հետևանքով նրա վստահությունն աճել է և ավետարանի նրա վկայությունը ուժեղացել: Նա այդ ժամանակվանից օրհնել է իր ճյուղի շատ անդամների կյանքը:

Կարո՞ղ եք դուք օգնել

Ավետարանական գրագիտության ուսանողի դասագիրքը` Ye Shall Have My Words (34476) մատչելի է անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և իսպաներեն: Նրանք, ովքեր կկարողանային ամենաշատն օգուտ քաղել դրանից, չեն կարողանում կարդալ այդ խոսքերը: Կարո՞ղ եք դուք օգնել նրանց:

ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՆԵԼ

Նկար

«Ես մի փոքրիկ ուսումնասիրություն եմ կատարել գրագիտության վերաբերյալ աշխարհում: Երկրագնդի վրա ապրող [վեց] միլիարդ մարդուց մեկ միլիարդը չեն կարողանում կարդալ և գրել: … Ինչպիսի՜ ողբերգություն, ինչպիսի՜ ահավոր ողբերգություն: Չկարողանալ կարդալ, հասկանալ, գրել, ինչպիսի՜ ողբերգություն: Մենք կարող ենք օգնել վերացնել այս անեծքը: Այս անտանելի վիճակը փոխելու համար կարելի է որոշ քայլեր ձեռնարկել»:

President Gordon B. Hinckley, Teachings of Gordon B. Hinckley (1997), 314.

Տպել