2007
ՄՏՔԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԵԿՈՅԻ ՀԱՄԱՐ
2007թ. հոկտեմբեր


ՄՏՔԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԵԿՈՅԻ ՀԱՄԱՐ

Այս ուսումնական առաջարկությունները կօգնեն ինչպես դասարանում, այնպես էլ տանը: Դուք կարող եք հարմարեցնել այս մտքերը ձեր ընտանիքում կամ դասարանում օգտագործման համար:

«Եկեք Տաճար», էջ 14. Հոդվածն օգտագործելով` թվարկեք տաճարում կատարվող արարողությունները, և քննարկեք տաճարային երկրպագությունից եկող օրհնությունները: Կիսվեք մտքերով, թե ինչպես պետք է պատրաստվել տաճար գնալուն:

«Համբերելով մինչև սկիզբը», էջ 29. Պատրաստեք ձեր ընտանիքում սիրված ուտեստը: Այնպիսի տեղ դրեք այն, որպեսզի ձեր ընտանիքը տեսնի այն և զգա դրա բույրը: Ասացեք, որ թեպետ նրանք հնարավոր է ցանկություն ունենան նույն պահին ուտելու, պետք է սպասեն: Պատմեք Մարիայի պատմությունը: Սիրված ուտեստը ճաշակելուն սպասելը համեմատեք մկրտվելուն և հաստատվելուն Մարիայի սպասելու հետ:

«Ձեզ զորացնելու համար», էջ 32. Մեկ շաբաթ առաջ ընտանիքի յուրաքանչյուր անդամին խնդրեք մի կարճ ելույթ պատրաստել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում տրված մեկ կամ երկու չափանիշների վերաբերյալ: Ելույթները ներկայացնելուց հետո ընտրեք մեկ կամ երկու չափանիշներ` տվյալ ուղղությամբ այդ շաբաթ որպես ընտանիք աշխատելու համար:

«Դատարկ սայլակը», էջ Ը2. Նախքան դասը սկսելը թղթերի վրա գրեք ընտանիքի անդամների անունները: Պատմեք Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստի պատմությունը, և քննարկեք հոդվածի վերջում տրված հարցերը: Այնուհետև թող յուրաքանչյուրը մեկ թուղթ վերցնի: Բացատրեք, որ նրանք պետք է այս շաբաթ առիթ գտնեն անանուն ծառայություն մատուցելու այն անձնավորությանը, որի անունը գրված է թղթի վրա:

«Բացակա Մայքլը», էջ Ը12. Կարդացեք պատմությունը և քննարկեք, ինչպես Նատալին օգնեց իր եղբորը: Խնդրեք ընտանիքի անդամներին կարդալ Ա Հովհաննես Դ.21: Քննարկեք, թե ինչ է նշանակում «սիրել եղբորը»: Ցանկության դեպքում օգնեք ընտանիքի երեխաներին գրել երկտող որևէ մեկին, ով կանոնավորապես եկեղեցի չի հաճախում: Նրանք կարող են նաև հրավիրել այդ անձնավորությանը հաճախել Երեխաների Միություն կամ մասնակցել Երեխաների խմբի հաջորդ միջոցառմանը:

Տպել