Բացակա Մայքլը
«Նա, ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ սիրե» (Ա Հովհաննես Դ.21):
Իրական պատմություն
«Ահա՜ ձողը»,- բացականչեց Նատալին: Նա սիրում է եկեղեցի գնալ: Կիրակի օրը շաբաթվա նրա սիրելի օրն է, բացի մեկ բանից` նա տխուր է, որ իր եղբայր Մայքլը որոշել էր չհաճախել եկեղեցի ընտանիքի մյուս անդամների հետ:
Երբ Նատալին հանգիստ նստել էր հաղորդության ժողովին, նա մտածում էր Մայքլի մասին: Երբ նա գալիս էր եկեղեցի, Նատալին սիրում էր նստել նրա կողքին և նայել Հիսուսի մասին իր պատկերազարդ գիրքը: Հաղորդությունից հետո Մայքլը բռնում էր նրա ձեռքը և տանում Երեխաների խմբի դասարան: «Առայժմ, քույրի՛կ»,- միշտ ասում էր նա: Սակայն Մայքլը երկար ժամանակ է եկեղեցի չի եկել:
Նատալին կուզենար կապել նրան իր ցատկապարանով և իր փոքր կարմիր սայլակի մեջ դրած քաշելով բերեր եկեղեցի, սակայն գիտեր, որ դա նրան դուր չէր գա: Ուրիշ ի՞նչ կարող էր նա անել:
Երեխաների խմբում քույր Չանգն ուրախ ողջունեց դասարանին: «Ես այնքան ուրախ եմ, որ դուք բոլորդ այստեղ եք այսօր»,- ասաց նա: «Ես շատ եմ ուրախանում տեսնելով ձեր ժպտացող դեմքերը: Իսկ ո՞վ է բացակայում»:
Նատալին նայեց իր շուրջը: Նա ձեռք բարձրացրեց. «Ջեդը,- բացականչեց նա,- Ջեդն այսօր այստեղ չէ»:
«Դու ճիշտ ես,- ասաց քույր Չանգը,- Ջեդն անցյալ կիրակի էլ ներկա չէր»:
«Միգուցե նա հիվանդ է»,- ասաց Լիզան:
«Միգուցե ճամփորդում է»,- ասաց Բոյդը:
«Միգուցե նա պարզապես չի ցանկացել գալ»,- կամաց ասաց Նատալին:
«Մենք պետք է նրան ցույց տանք, որ սիրում ենք և կարոտում ենք իրեն, երբ նա մեզ հետ չէ»,- ասաց քույր Չանգը:
«Ինչպե՞ս կարող ենք դա անել»,- ասաց Նատալին:
«Մենք կասենք նրան,- ասաց քույր Չանգը,- Փոքր բաները երբեմն կարող են մեծ փոփոխություն առաջացնել: Ես մի բացիկ կպատրաստեմ, որպեսզի դուք գրեք ձեր անունները, և դուք կարող եք մի հատուկ նկար նկարել Ջեդի համար»:
Նատալին որոշեց, որ կնկարի մի լեռ և ծառեր, որովհետև գիտեր, որ Ջեդը սիրում է լինել բնության գրկում: Իսկ հետո Նատալին խնդրեց իր ուսուցչին, որ մեկ ուրիշ նկար էլ տուն տանի:
Երբ Նատալին տուն գնաց եկեղեցուց, նա տեսավ Մայքլն իր սենյակում երաժշտություն է լսում: «Ողջո՜ւյն, քույրի՛կ,- ողջունեց նա,- ինչպե՞ս անցավ»:
Նատալին նրան տվեց մի ծալած թուղթ: «Ես քեզ համար բացիկ եմ պատրաստել»:
«Ինձ համա՞ր,- ժպտաց Մայքլը,- ինչո՞ւ, իմ ծննդյան օրը չէ կամ այլ առիթ չկա»:
«Քույր Չանգը օգնել է ինձ գրել բացիկի վրա: Այն ասում է. «Ես կարոտում եմ քեզ, երբ դու մեզ հետ չես գալիս եկեղեցի: Ես սիրում եմ քեզ»: Եվ ես ներքևում գրել եմ իմ անունը»:
«Շնորհակալություն,- մեղմորեն ասաց Մայքլը,- գեղեցիկ բացիկ է: Դու շատ լավ աշխատանք ես կատարել»:
«Խնդրեմ»: Նատալին գրկախառնվեց իր եղբորը և շտապեց օգնել մայրիկին ճաշ պատրաստել: Նա իրեն երջանիկ էր զգում: Նա շա՜տ-շա՜տ էր սիրում իր եղբորը, և այժմ եղբայրը նույնպես գիտեր այդ մասին:
Հաջորդ կիրակի, Նատալին այնքան ոգևորված էր, երբ Մայքլը որոշեց գալ եկեղեցի: Նա բռնեց նրա ձեռքը, երբ նրանք մտան աղոթատուն: Ծառայության ժամանակ նա լուռ նստել էր եղբոր կողքին: Նատալին տեսավ Ջեդը նստել է երկու շարք այն կողմ և նրան ուրախ ձեռքով արեց:
Նատալին սիրում է եկեղեցի գնալ, հատկապես երբ իր ընկերներն ու ընտանիքն են այնտեղ: Նա որոշեց, որ այսուհետև երբ մեկը բացակայի, նա այդպես կվարվի, որովհետև երբեմն փոքր բաները մեծ փոփոխություն են առաջացնում:
«Մեր պարտականությունն է … հավաստիանալ, որ ով մկրտված է, խրախուսենք նրան և այնպես անենք, որ նա զգա մեր Տիրոջ ավետարանի հրաշալի ջերմությունը»:
President Gordon B. Hinckley, “Find the Lambs, Feed the Sheep,” Liahona, July 1999, 124.