Լրացուցիչ մտքեր 2007թ. հոկտեմբերի միացյալ ժամի համար
Հետևյալը լրացուցիչ մտքեր են, որոնք Երեխաների Միության ղեկավարները կարող են օգտագործել Միացյալ ժամի հետ, որը տպագրվել է 2007 թվականի Լիահոնայում: Դասի հրահանգների և միջոցառման համար, որոնք համապատասխանում են այս մտքերին, տես «Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը» այս թողարկման երեխաների բաժնի Ը4 և Ը5 էջերում:
-
Նախքան Երեխաների Միության դասը պատրաստեք գառների նկարներ (օրինակի համար տես Երեխաների Միություն 2 ձեռնարկը, դաս 23 կամ Երեխաների Միություն 1 նկար 1–8): Պատրաստեք երկու գառան նկար յուրաքանչյուր երեխայի համար, մեկը մաքուր, իսկ մյուսի վրա գրված լինի երեխայի անունը: Ամրացրեք գառների նկարները Երեխաների Միության դասասենյակի պատին:
Կարդացեք Հովհաննես Ժ.14: Օգնեք երեխաներին հասկանալ համեմատությունը, որն անում է Հիսուսը: Ասեք նրանց, որ յուրաքանչյուր երեխա նման է գառան և Հիսուսն է հովիվը կամ առաջնորդը: Շերիլ Լանթը, Երեխաների Միության գերագույն նախագահը, ասել է. «Հիսուսը գիտեր երեխաներից ամեն մեկին, որոնց Նա օրհնեց Նոր Կտակարանի պատմության մեջ: Նա գիտեր Նեփիացի երեխաներից յուրաքանչյուրին և Նա գիտի յուրաքանչյուր երեխայի այսօր: Նա ուզում է, որ նրանցից յուրաքանչյուրը զգա Իր սերը: Նա ուզում է, որ նրանցից յուրաքանչյուրը սովորի Իր խոսքը և ձեռք բերի վկայություն: Նա ուզում է, որ նրանցից յուրաքանչյուրը ստանա երկնքի օրհնությունները, որոնք գալիս են արդար ապրելուց» («Արածացրեք իմ գառներին», Երեխաների Միության բաց դռների ելույթ, սեպ. 2006թ.):
Դրեք Ավետարանի նկարների հավաքածու 240 (Հիսուս Քրիստոսը) նկարը դասասենյակի դիմաց: Խնդրեք երեխաներին գտնել իրենց սեփական գառները և բերել նրանց Բարի Հովվի մոտ: Խնդրեք դաշնակահարին մեղմ նվագել, երբ երեխաները հերթով գտնեն իրենց գառներին և առաջ բերեն նրանց: Երբ բոլոր երեխաներն օգտվեն այդ հնարավորությունից, հիշեցրեք նրանց, որ կան շատ գառներ, ովքեր դեռ չեն մտել հոտը, գալով Երեխաների Միություն: Կարդացեք Ղուկաս ԺԵ.4: Դաշնակահարը թող կրկին նվագի և հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել գառներից մեկին, որն առանց անունի է: Հրավիրեք նրանց մտածել ինչ-որ մեկի մասին, որին նրանք կկարողանային հրավիրել գալ հոտը: Թող նրանք գրեն այդ անձնավորության անունը գառան նկարի վրա և տանեն տուն, որ այն հիշեցնի իրենց` հրավիրել այդ «գառին» հետևել Բարի Հովվին:
Վկայեք, որ Հիսուսն է Բարի Հովիվը և, որ Նա տվեց Իր կյանքը մեզ` Իր ոչխարների համար:
-
Հրավիրեք Եկեղեցու մի ակտիվ անդամի գալ Երեխաների Միություն` ձևացնելով, որ հետաքրքրվող է և որին միսիոներներն ուսուցանում են: Թող հյուրը մի մեծ հարցական նշան գրի մի թղթի կտորի վրա և փակցնի այն իր վերնաշապիկին: Թող հյուրը մի քանի հարցական նշաններ հանի գրպանից կամ պայուսակից: Բացատրեք, որ այդ անձնավորությունը լի է հարցերով: Հարցրեք երեխաներին, ի՞նչ են կարծում նրանք ավետարանը բավականին լավ գիտե՞ն` հետաքրքրվողի հարցերին պատասխանելու համար: Բացատրեք, որ դուք պատրաստվում եք հարց ու պատասխան խաղ խաղալ: Ծիծաղաշարժ մասը նրանում է, որ երեխաները պետք է բոլոր իրենց պատասխանները երգեն:
Թող հյուրը սկսի հարցնելով երեխաներին. «Ո՞վ եք դուք»: Թող դաշնակահարը մեղմ նվագի «Աստծո զավակն եմ» երգի նախանվագը (Հիմներ և մանկական երգեր, էջ 58), իսկ հետո թող երեխաները պատասխանեն հարցին` երգը երգելով: Կրկնեք լրացուցիչ հարցերով և երգերով: Յուրաքանչյուր երգից հետո, թող հյուրը կրկնի հարցը և պատասխանը: Օրինակ, «Օ՜, հասկացա: Մենք բոլորս Աստծո զավակներն ենք և ուղարկվել ենք այստեղ, որովհետև Նա սիրում է մեզ»: Երաժշտական պատասխաններով այլ հարցերի թվում կարող են լինել. «Որտե՞ղ էի ապրում նախքան ծնվելս», «Ի՞նչ է հավատքը», «Որտե՞ղ ստացավ Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գիրքը»: Թող երեխաները որոշեն, թե ինչ երեգեր երգեն յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար և հուշում տվեք միայն այն դեպքում, եթե երեխաները դրա կարիքն ունենան:
Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք սովորում են ավետարանը Երեխաների Միության երգերի միջոցով: Բերեք վկայություն ավետարանի մասին և ավետարանը սովորելիս և ուսուցանելիս երաժշտության կարևորության մասին: