2007
Դատարկ սայլակը
2007թ. հոկտեմբեր


Եկեք լսենք Մարգարեին

Դատարկ սայլակը

Նկար

Մի քանի տարի առաջ, քահանայության մի քվորում որոշեց որպես ծառայության ծրագիր ուտելիք հավաքել կարիքավորների համար: Ջիմը, որը քահանաներից մեկն էր, ոգևորվել էր և որոշեց ավելի շատ ուտելիք հավաքել, քան մեկ ուրիշը: Ժամը եկավ, երբ քահանաները հանդիպեցին հավաքատանը: Նրանք նույն ժամին էին դուրս եկել և ավելի ուշ երեկոյան` պայմանավորված ժամին վերադարձան հավաքատուն: Ի զարմանս բոլորի, Ջիմի սայլակը դատարկ էր: Նա բավականին հանգիստ էր երևում, իսկ տղաներից մի քանիսը ծաղրեցին նրան: Տեսնելով դա, և իմանալով, որ Ջիմը հետաքրքրվում էր մեքենաներով, խորհրդատուն ասաց. «Ջի՛մ, դուրս արի: Ես ուզում եմ, որ դու նայես իմ մեքենան: Այն անհանգստացնում է ինձ»:

Երբ նրանք դուրս եկան, խորհրդատուն հարցրեց Ջիմին, թե արդյո՞ք տխրել է: Ջիմն ասաց. «Ո՛չ, իրականում ոչ: Երբ ես գնացի սնունդ հավաքելու, ես իսկապես շատ էի հավաքել: Իմ սայլակը լիքն էր: Երբ գալիս էի հավաքատուն, ես կանգ առա մի ոչ անդամ կնոջ տան մոտ, որը բաժանված է և ապրում է մեր ծխի սահմաններում: Ես թակեցի դուռը և բացատրեցի, թե ինչ ենք մենք անում, և նա ինձ տուն հրավիրեց: Նա սկսեց փնտրել, թե ինչ կարող է ինձ տալ: Նա բացեց սառնարանը, և ես տեսա, որ այնտեղ գրեթե ոչինչ չկար տալու: Պահարանները դատարկ էին: Ի վերջո, նա գտավ դեղձի մուրաբայի մի փոքր պահածո:

Ես չէի կարողանում հավատալ: Փոքր երեխաները վազվզում էին, որոնց ուտելիք էր անհրաժեշտ, իսկ նա ինձ էր տալիս այդ դեղձի մուրաբան: Ես վերցրեցի այն ու դրեցի իմ սայլակի մեջ և գնացի փողոցն ի վեր: Ես հասել էի այդ թաղամասի կեսին, երբ ամբողջ մարմնովս ջերմություն անցավ, և ես գիտեի, որ պետք է ետ դառնամ այդ տուն: Ես նրան տվեցի ամբողջ հավաքած ուտելիքը»:

Խորհրդատուն ասաց. «Ջի՛մ, դու երբեք չես մոռանա այսօրվա քո զգացումը, որովհետև այս ամենը այդ նպատակով էր արվում»: Ջիմը ստացել էր անձնազոհ ծառայության սնուցիչը:

2006թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ելույթից:

ՄՏԱԾԵՔ ԱՅՍ ՄԱՍԻՆ

  1. Երբ Ջիմի «ամբողջ մարմնով ջերմություն անցավ», և նա գիտեր, որ պետք է ետ դառնա, ձեր կարծիքով ի՞նչ տեղի ունեցավ Ջիմի հետ:

  2. Խորհրդատուն ասաց, որ այն, ինչ Ջիմը զգաց, «այդ ամենը այդ նպատակով էր արվում»: Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ նա:

  3. Ո՞րն էր Ջիմի նպատակը, երբ նա գնաց սնունդ հավաքելու: Ո՞րն էր այդ երեկոյի վերջում նրա նպատակը: Ինչպե՞ս կարող է սա կիրառվել ձեր կյանքում:

  4. Ուրիշ ի՞նչ եք մտածում Ջիմի փորձառության մասին:

Տպել