Եկ, հետևիր ինձ
Արարում
Երկիրը ստեղծել է Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր ղեկավարությամբ, որպեսզի մենք կարողանանք ապրել, սովորել և օգտագործել մեր ազատ կամքը՝ լավ ընտրություններ կատարելու համար (տես Աբրահամ 3․24-26)։
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ արարել … չի նշանակում ստեղծել ոչնչից, այլ նշանակում է կազմակերպել, ինչպես, օրինակ, մարդը կկազմակերպեր նյութերը նավ կառուցելու համար։1 Եբրայերեն «ստեղծել» բառը նշանակում է ձևավորել, մոդելավորել և կազմակերպել (տես Ծննդոց 1․1, Աբրահամ 3․24)։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, որ «ֆիզիկական Արարումը կատարվել է փուլերով՝ ըստ որոշակի ժամանակահատվածների», այլ ոչ թե՝ օրացուցային օրերի: Անկախ նրանից, թե ինչ անվանում է ստացել [Արարման] յուրաքանչյուր փուլը՝ օր, ժամանակ, թե դար, դա մի ժամանակահատված էր երկու հայտնի իրադարձությունների միջև՝ հավերժության մի հատված»։2
Առաջին օր․ Լույս ու խավար
«Եւ Աստուած ասեց, Լոյս լինի», և Նա «բաժանեց լոյսը խաւարիցը»՝ ստեղծելով օր ու գիշեր (տես Ծննդոց 1․3-5)։
Երկրորդ օր․ Ջրերն ու երկինքները
Աստված առանձնացրեց ջրերն ու երկինքները: «Աստուած ասեց. Ջրերի մէջ տեղը հաստատութիւն լինի … Եւ Աստուած հաստատութիւնը կոչեց Երկինք»։ (Տես Ծննդոց 1․6-8)։
Երրորդ օր․ Օվկիանոսները և երկիրը
«Եւ Աստուած ցամաքը կոչեց Երկիր, եւ ջրերի ժողովը կոչեց Ծով» (Ծննդոց 1․10)։ Երկիրն այն ժամանակ պատրաստ էր բույսերի կյանքի համար (տես Ծննդոց 1․11-12)։
Չորրորդ օր․ Արևը և եղանակները
Աստված ստեղծեց արևը, լուսինը և աստղերը «որ ցերեկը գիշերիցը բաժանեն» և «նշանների եւ ժամանակների, եւ օրերի եւ տարիների համար լինին» (տես Ծննդոց 1․14-16)։
Հինգերորդ օր․ Կենդանի արարածներ
Աստված ստեղծեց «բոլոր կենդանի շունչ ունեցողներին» (Ծննդոց 1․21)։ Այս արարածներին պատվիրված էր բազմանալ և լցնել երկիրն ու ծովը (տես Ծննդոց 1․22)։
Վեցերորդ օր․ Ադամը և Եվան
Աստված շարունակեց կյանքի արարումը, ստեղծելով «երկրի գազաններ», «անասուններ» և «սողուններ» (Աբրահամ 4․24-25)։ Հետո Նա ստեղծեց Ադամին և Եվային «իր մարմնի պատկերով» (Մովսես 6․9) և պատվիրեց նրանց «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, … եւ իշխեցէք … բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1․28)։
Յոթերորդ օր․ Հանգստի օր
Իր գործն ավարտելուց հետո Աստված հանգստացավ յոթերորդ օրը: «Եւ Աստուած օրհնեց եօթներորդ օրը, եւ սրբեց նորան, որովհետեւ նորանում հանգստացաւ իր բոլոր գործքիցը, որ Աստուած ստեղծեց եւ արաւ» (Ծննդոց 2․3)։
Այնուհետև Աստված մեզ էլ պատվիրեց «հիշ[ել] հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար» (Ելից 20․8)։
Մենք կարող ենք Հանգստության օրը սուրբ դարձնել՝ ժամանակ տրամադրելով եկեղեցի գնալու, հաղորդությունն ընդունելու և Փրկիչին հիշելու համար: Տերն ուսուցանել է․ «Քանզի, ճշմարիտ, դա է քեզ նշանակված օրը, որ քո աշխատանքներից հանգստանաս և քո տուրքը մատուցես Բարձրյալին» (Վարդապետություն և Ուխտեր 59․10)։
Հանգստության օրը «մեր մտքերը, գործողությունները և վարքագիծը նշաններ են հանդիսանում, որոնք մենք տալիս ենք Աստծուն. դա մեր սիրո նշանն է Նրա հանդեպ»։3