Բարի գալուստ այս համար
Սկիզբը և Հին Կտակարանը
Նոր տարվա մեկնարկին կարծես հատկապես տեղին է մտածել ակունքների մասին։
Այս տարի Հին Կտակարանը և Թանկագին Մարգարիտը մեզ տանելու են շրջագայության մարդկությանը հայտնի առավել կարևոր և զարմանահրաշ ակունքներով:
Մենք ավելի լավ կճանաչենք Հիսուս Քրիստոսին, որը Հոր հետ էր «սկզբում» (Աբրահամ 4․1)։ Մենք կարող ենք կարդալ աշխարհի Արարման և մահկանացու կյանքի սկզբի մասին: Մենք կարող ենք իմանալ, թե ինչպիսին էր սկիզբը՝ ապաշխարության, ընտանիքների, պատվիրանների և երկրի վրա տաճարային երկրպագության։ Մենք կարող ենք ուսումնասիրել սուրբ ուխտերի սկիզբը, որոնք այսօր էլ շարունակում են ձևավորել մեր կյանքը:
Եթե մենք դեռ չենք սիրում Հին Կտակարանը, այսօր կարող ենք ուսումնասիրությունների և պրպտումների նոր ժամանակահատվածի սկիզբ դնել։ 20-րդ էջում ես կիսվում եմ որոշ ճշմարտություններով, որոնք ինձ օգնել են ավելի ոգևորվել սուրբ գրությունների այս գրքով և նոր եռանդով ու նպատակով դիտել դրա ուսմունքները: 26-րդ էջում, կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահ՝ Մարկ Լ. Փեյսը բացահայտում է այն զորավոր օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ, եթե ցանկանում ենք կարդալ «մտածված և աղոթքով»:
Ամեն ինչից զատ, եկեք հիշենք, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ հնարավոր է կյանքի նոր սկիզբ ունենալ։ Երեց Քվենտին Լ. Քուքն իր հոդվածում, որը զետեղված է 6-րդ էջում, վկայում է, որ «ամեն ինչ կորած չէ», քանի որ մեր Փրկիչը գրկաբաց սպասում է մեզ: Նրա շնորհի միջոցով մենք կարող ենք շարունակել հոգևոր ճանապարհորդությունը, որը սկսել են մեր նախնիները տարիներ առաջ:
Հուսով եմ, որ այս տարին յուրաքանչյուրիս համար լի է լինելու հիանալի սկզիբներով։
Մարիսա Վիդիսոն
Gospel Living հավելվածի գործադիր խմբագրի օգնական