2022
Աստծո ծրագիրը քեզ համար է
Հունվար/փետրվար 2022 թվական


Ծնողների համար

Աստծո ծրագիրը քեզ համար է

Հարգելի ծնողներ,

Ուսումնասիրելով Հին Կտակարանի նկարները, խորհրդանիշները և ուսմունքները, մենք ավելի լավ ենք հասկանում մեզ համար նախատեսված մեր Երկնային Հոր ծրագիրը և Հիսուս Քրիստոսի դերը այդ ծրագրում:

Այս ամսվա համարի հոդվածները ձեզ գաղափարներ կտան այն մասին, թե ինչպես երեխաներին ուսուցանել Հին Կտակարանը և Աստծո ծրագիրը:

Երկնային Հայրը վեհ ծրագիր ունի Իր զավակների համար

Ինչո՞ւ է կարևոր, որ հասկանանք Աստծո փրկության ծրագիրը «Ավետարանի հիմունքներ»-ի 10-րդ էջի օգնությամբ ձեր երեխաներին ուսուցանեք Ադամի և Եվայի անկման կարևորությունը։ Դուք կարող եք միասին կազմել այն օրհնությունների և հնարավորությունների ցուցակը, որոնք մենք ունենք այս կյանքում՝ երկիր գալու շնորհիվ։

6-րդ էջում Երեց Քվենթին Լ. Քուքի հոդվածը կարդալուց հետո, ընտանիքով քննարկեք օրհնությունները, որոնք ստացել եք այն գիտելիքի շնորհիվ, որ Աստված Իր զավակներին փրկելու ծրագիր ունի։

Հին Կտակարանի ուսումնասիրություն

Խորացրեք Հին Կտակարանի ուսումնասիրությունը՝ կարդալով 20-րդ և 26-րդ էջերի հոդվածները: Այդտեղից ի՞նչն է ձեզ օգնում հասկանալ Հին Կտակարանը։ Ընտանիքով աղոթքով քննարկեք ձեր այս տարվա նպատակները՝ Եկ, հետևիր ինձ ծրագրի ուսումնասիրության հետ կապված։

Եկ, հետևիր ինձ․ Գաղափարներ

30-րդ էջում գտեք Արարման պատկերավոր բացատրությունը և այլ նյութեր, որոնք կօգնեն ձեզ Եկ, հետևիր ինձ ծրագրի ուսումնասիրության հարցում։

Տպել