Սպասավորության սկզբունքները
Ինչպես սպասավորությունը դարձնել իմաստալից
Եթե մտածում եք, թե արդյո՞ք ձեր սպասավորությունն իմաստալից է, հաշվի առեք այս գաղափարները։
Կարող է այնպես պատահի, որ մտածենք, թե արդյո՞ք մեր սպասավորությունն ինչ-որ բան փոխում է, հատկապես, երբ ունենում ենք մեր սեփական դժվարությունները:
Նախքան հաշմանդամի սայլակում հայտնվելը ես սիրում էի Սփոփող Միությունում շրջանառվող ծառայություններին կամավորագրվելու ցուցատախտակը։ Ես հաճախ էի գրանցվում այդտեղ՝ ծառայելու համար։ Դա մի եղանակ էր ցույց տալու իմ պատրաստակամությունը՝ «կրելու մեկս մյուսի բեռը» (Մոսիա 18․8)։
Ցուցատախտակի մեղավորությունը չէր, որ այլևս չէի կարող գրանցվել։ Իրականում, ես նույնիսկ անունս չէի կարող գրել։ Հաշմանդամության պատճառով ես նույնիսկ ցուցատախտակը պահել չէի կարող։ Ոչ ոք չէր էլ ակնկալում, որ ես գրանցվեի։ Բայց օ՜հ, ինչ մեծ էր իմ ցանկությունը: Ծառայությունը օղակում է մեզ Աստծո սիրով և կապում է մեզ մարդկանց հետ: Ինձ խիստ անհրաժեշտ էր այդ կապն ունենալու զգացումը:
Քանի որ ես կարիք ունեի, որ մարդիկ օգնեին ու հոգ տանեին իմ մասին, իմ ծառայությունը կարծես չարժեր այն ջանքերը, որ պահանջվում էր մարդկանցից ինձ օգնելու համար: Այդ ցուցատախտակն ինձ համար հիշեցում դարձավ այն բանի, ինչ եսայլևս չէի կարող անել, մինչև այն պահը, երբ ինձ սպասավորողքույրը զգաց իմ ձգտումը:
Հարցնելով, թե ինչպիսի օգնություն է ինձ անհրաժեշտ, նա հարցրեց նաև, թե ես ինչպես կցանկանայի ծառայել։ Այնուհետև նա գրանցեց իմ անունը ցուցատախտակի վրա։ Նա եկավ իմ տուն և օգնեց ինձ պատրաստել այն կերակուրները, որոնք ես կամավորագրվել էի պատրաստել մարդկանց համար: Նա չէր ակնարկում, որ ես այնքան օգնության կարիք ունեի, որ չպետք է փորձեի օգնել ուրիշներին: Նա հաճույքով ժամանակ անցկացրեց ինձ հետ։
Վերջում ես հասկացա, որ արժեր այդքան ջանք թափել։ Իմ սպասավորող քրոջ օգնությամբ ես կարողացա ինչ-որ բան անել: Անկախ նրանից՝ այդ փոքրիկ ծառայությունն ինչ-որ նշանակություն ունեցավ որևէ մեկի համար, թե՝ ոչ, ինձ համար դա նշանակալից էր։ Չնայած դա ուղղակիորեն օգուտ չբերեց իմ ընտանիքին և չբուժեց իմ մարմինը, բայց բուժեց իմ սիրտը:
Իմրի Փագմայր
Յուտա, ԱՄՆ
Նրա օգնությամբ շատ բան կարող ես անել
Սովորական բան է, երբ քեզ անկարող ես զգում՝ Տիրոջ աշխատանքը կատարելու համար։ Մարգարե Ենովքն այդ նույն զգացումն ուներ։ Երբ Տերը պատվիրեց նրան ժողովրդին կանչել ապաշխարության, նա անհանգստացավ, ասելով․ «ես մի պատանի եմ միայն, և բոլոր մարդիկ ատում են ինձ. քանզի ես ծանրախոս եմ» (Մովսես 6․31)։
Բայց Տերը խոստացավ, որ Ինքը կլինի Ենովքի հետ և Իր Հոգին կլինի նրա վրա՝ «ուստի քո բոլոր խոսքերը ես կարդարացնեմ. … հետևաբար, քայլիր ինձ հետ» (Մովսես 6․34)։
Ենովքը հնազանդվեց Տիրոջ հրամանին, և նա մեծ ազդեցություն ունեցավ մարդկանց վրա, ոչ թե իր սեփական ուժի, այլ «լեզվի զորությ[ան], որն Աստված տվել էր նրան» (Մովսես 7․13)։
Խորհելու սկզբունքներ
Եթե մտածում եք, թե արդյո՞ք ձեր սպասավորությունն իմաստալից է, հաշվի առեք այս սկզբունքները․
-
Սպասավորությունը և դրա նպատակները հասկանալը կօգնի մեզ ավելի ճշգրիտ գնահատել մեր ջանքերը։
-
Սպասավորությունը ավելին է, քան ամուր հարաբերություններ կառուցելը։ Դա ենթադրում է, որ օգնենք մյուսներին ամրապնդել իրենց հարաբերությունները Փրկիչի հետ:1
-
Սպասավորությունը պարզապես հանձնարարություն չէ։ Դա ներառում է այն, թե ինչպես ենք մենք ապրում համաձայն մեր ուխտերի՝ ծառայելու Նրան, հոգ տանելով միմյանց մասին։
-
Սպասավորությունը չի կատարվում նախապես որոշված ձևաչափով: Այն գոտեպնդում է մեզ, երբ հարմարվում ենք իրավիճակին և ոգեշնչում փնտրում ծառայելու այնպես, ինչպես Փրկիչը կծառայեր:
-
-
Հասկանալը, թե Աստված ինչպես է նայում մեր սպասավորությանը, կփոխի մեր տեսլականը։
-
Աստված սպասավորությունը չի չափում՝ ելնելով տպավորիչ արդյունքներից կամ, նրանով, թե որքանով են գնահատված մեր ջանքերը (տե՛ս Օլիվեր Գրենջերի օրինակը Վարդապետություն և Ուխտեր 117․12-13-ում)։2
-
Երբ մենք ունենք ցանկություն և իսկապես ջանքեր ենք գործադրում, մեր ծառայությունը նշանակալից է Նրա համար (տես Վարդապետություն և Ուխտեր 4․2, 5)։
-
Աստված պատրաստ է մեծարել նույնիսկ մեր «փոքր կամ աննկատելի ծառայությունը»3 (տես Վարդապետություն և Ուխտեր 123․17)։
-
Ի՞նչ կարող ենք մենք անել։
Փոխանակ անհանգստանաք, թե ինչը ձեր կարծիքով չեք կարող անել, աղոթքով մտածեք, թե ինչ կարող եք անել: Ապա՝ գործեք։ Երբ դուք գործեք Տիրոջ անունով, Նա կմեծացնի ձեր ջանքերը, և կօգտագործի դրանք՝ օրհնելու համար ձեզ և ուրիշներին (տես 2 Նեփի 32․9)։