2022
Ո՞վ էր Ենովքը։
Հունվար/փետրվար 2022 թվական


Եկ, հետևիր ինձ

Ո՞վ էր Ենովքը։

Մովսես 6-7

Նկար
Enoch’s family tree

Նկարները՝ Դենիզ Ֆրեյթասի

Այս տոհմածառը ցույց է տալիս Ադամի և Եվայի գծից սերող Ենովք անունով երկու տղամարդկանց: Կայենի որդի Ենոքը՝ Ադամի թոռը (տես Մովսես 5), տարբերվում է Հարեդի որդի Ենովքից, որը Ադամից վեց սերունդ հետո էր ծնվել և կառուցել էր Սիոն քաղաքը (տես Մովսես 6-7

Ինչպե՞ս Ենովք մարգարեն ընդունեց իր կոչումը։

Նկար
image of the prophet Enoch

Երբ Ենովքը կանչվեց ապաշխարություն քարոզելու, նա իրեն անհամապատասխան զգաց՝ Տիրոջն ասելով, որ ինքը «ծանրախոս» է (Մովսես 6․31)։ Բայց Աստված Ենովքին զորություն և այսպիսի խոստում տվեց. «Բացիր բերանդ, և այն կլցվի, և ես կտամ քեզ արտասանություն» (Մովսես 6․32)։ Շատերը հավատացին նրա խոսքերին, և Ենովքը հիմնեց Սիոն քաղաքը:

Վկայակոչելով Ենովքի օրինակը՝ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ճնշված են զգում, անհամապատասխան, կամ անկարող նոր կոչման կամ պատասխանատվության համար, հավաստիացրել է, որ «Տիրոջ խոստումը Ենովքին նույն կերպ կիրառելի է… այսօր» (“In the Strength of the Lord,” general conference, Oct. 2004)։

Տպել