«Միավորված՝ որպես քույրեր և եղբայրներ Քրիստոսում», Լիահոնա, սեպտ. 2023։
Բարի գալուստ այս թողարկում
Միավորված՝ որպես քույրեր և եղբայրներ Քրիստոսում
Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մտքերն ու կարծիքները անհրաժեշտ են Տիրոջ աշխատանքն իրականացնելու համար: Թեև մենք առանձնահատուկ ենք, սակայն լրացնում ենք միմյանց՝ միասնական լինելով Քրիստոսի աշակերտները լինելու մեր ընդհանուր նպատակում:
Մեր տարբերությունները չպետք է շեղեն այս նպատակից: Փոխարենը՝ մեր տարբերությունները ներառում են մեր տաղանդներն ու ներդրումները, որոնք միասին ամրացնում են մեր ազդեցությունը փրկության և վեհացման համաշխարհային աշխատանքում: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգը գրում է այս համարում. «Մենք ավելի լավ որոշումներ ենք կայացնում և ավելի մեծ հաջողություններ ենք ունենում Տիրոջ ծառայության մեջ, երբ գնահատում ենք միմյանց ներդրումները, և որպես եղբայրներ ու քույրեր, միասին կատարում ենք Նրա աշխատանքը» (էջ 4): Ինչպե՞ս ենք մենք հասնում նման միասնության Մենք պետք է հավատք ունենանք, որ Տերը կարող է աշխատել մեր տարբերությունների հետ՝ հանուն Իր արքայության բարիքի:
Էջ 8-ի իմ հոդվածում ես կիսվում եմ այն ամենով, ինչ սովորել եմ Նոր Կտակարանի՝ քանանացի կնոջ պատմությունից, որը Փրկչին էր փնտրում իր դստերը բուժելու համար: Կինը Իսրայելի տնից չէր։ Բայց նա հավատ ուներ, որ Տիրոջ զորությունը կարող է բուժել իր զավակին, և այդ հրաշալի հավատքը միավորեց նրան ուխտյալ ժողովրդի հետ և իրականացրեց այդ հրաշքը:
Եկեք նայենք Փրկչին այն ամենում, ինչ անում ենք՝ «միավորելով [մեր] սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ» (Մոսիա 18.21): Մենք արտոնություն ունենք սովորելու միմյանց հզոր տարբերություններից և գնահատելու դրանք, ինչպես անում է Քրիստոսը: Որքան երախտապարտ եմ ես, որ ունեմ Հովիվ, ով լսում է Իր ոչխարներից յուրաքանչյուրի յուրահատուկ ձայները:
Հարգանքով՝
Նախագահ Քամիլ Ն․ Ջոնսոն
Սփոփող միության գերագույն նախագահ