«Պողոս Առաքյալի թղթերը, Մաս 2», Լիահոնա, սեպտ. 2023:
Եկ, հետևիր ինձ
Պողոս առաքյալի թղթերը
Մաս 2
Եփեսացիներին
-
Եկեղեցու անդամներին՝ Եփեսոսում (քաղաք ժամանակակից Թուրքիայում)
-
Գրվել է Հռոմից մոտավորապես մ.թ. 60–62 թթ.
-
Նպատակը. Ուսուցանել նորադարձներին, նպաստել միասնությանը և խրախուսել Սրբերին հաստատակամ լինել չարի դեմ
-
Հիմնական ուսմունքներ. Ժամանակների լրության տնտեսությունը, շնորհով փրկությունը, Եկեղեցու կազմավորումն ու նպատակը և կարգը ընտանեկան կյանքում
Փիլիպպեցիներին
-
Եկեղեցու անդամներին Փիլիպպեում (քաղաք ժամանակակից Հունաստանում)
-
Գրվել է Հռոմից մոտավորապես մ.թ. 60–62 թթ.
-
Նպատակը. Գովաբանել Սրբերին իրենց հավատքի և զոհաբերության համար և նախազգուշացնել կոռումպացված քրիստոնյաների մասին
-
Հիմնական ուսմունքներ. Արդար ապրելու, փրկության համար Քրիստոսին նայելու և ավետարանի գործի համար զոհաբերելու սկզբունքներ
Կողոսացիներին
-
Եկեղեցու անդամներին Կողոսայում (քաղաք ժամանակակից Թուրքիայում)
-
Գրվել է Հռոմից մոտավորապես մ.թ. 60–62 թթ.
-
Նպատակը. Զգուշացնել հպարտության մասին և ընդգծել, որ փրկագնումը գալիս է Քրիստոսի միջոցով
-
Հիմնական ուսմունքներ. Քրիստոսի էությունը, Նրա վրա հիմքի կառուցումը և Քրիստոսանման հատկանիշների զարգացումը
Ա Թեսաղոնիկեցիներին
-
Եկեղեցու անդամներին Թեսաղոնիկեում (քաղաք ժամանակակից Հունաստանում)
-
Գրված է Կորնթոսից (քաղաք ժամանակակից Հունաստանում) մոտավորապես մ.թ. 50–51 թթ.
-
Նպատակը. Առաջարկել քաջալերանք և պատասխանել Երկրորդ Գալուստի վերաբերյալ հարցերին
-
Հիմնական ուսմունքներ. Սիրել միմյանց, Հարություն և Երկրորդ Գալուստ
Բ Թեսաղոնիկեցիներին
-
Եկեղեցու անդամներին Թեսաղոնիկեում (քաղաք ժամանակակից Հունաստանում)
-
Գրված է Կորնթոսից (քաղաք ժամանակակից Հունաստանում) մոտավորապես մ.թ. 50–51 թթ.
-
Նպատակը. Ամրապնդել հավատքը և պարզաբանել Երկրորդ Գալուստի մասին թյուրըմբռնումները
-
Հիմնական ուսմունքներ. Անարդարների ճակատագիրը, Մեծ Ուրացությունը և աշխարհիկ կարիքները ապահովելու համար աշխատելու կարևորությունը