«Նպատակի և ուղղության համար նայեք Աստծուն», Լիահոնա, սեպտ. 2023:
Ծնողների համար
Նպատակի և ուղղության համար նայեք Աստծուն
Հարգելի ծնողներ,
Մեր Երկնային Հայրը մեզ երկիր չի ուղարկել առանց առաջնորդության: Սուրբ գրությունների, աղոթքի, կենդանի մարգարեների, միմյանց և ավելի շատ աստվածային պարգևների միջոցով մենք կարող ենք Աստծուն նայել նպատակի և ուղղության համար: Երբ դուք կարդում եք Լիահոնայի այս թողարկումը, խորհեք այն միջոցների մասին, որոնք Նա տվել է մեզ՝ օգնելով մեզ ունենալ իմաստ այս կյանքում և վերադառնալ Իր մոտ հաջորդ կյանքում:
Ավետարանի քննարկումներ
Մեր միասնական դերը Աստծո ծրագրում
Ընտանիքով կարող եք կարդալ Ա Կորնթացիներին 11.11 հատվածը և քննարկել, թե դա ինչ է նշանակում: Կիսվեք հայտարարություններով Երեց Ջերիթ Վ. Գոնգի հոդվածից (էջ 4), որը բացատրում է տղամարդկանց և կանանց համատեղ դերը փրկության ծրագրում: Ինչպե՞ս կարող են մեր տարբերությունները միավորել մեզ՝ բաժանելու փոխարեն:
Հավատքի բժշկող զորությունը
Միասին կարդացեք Մատթեոս 15.21–28 հատվածները, որտեղ խոսվում է քանանացի կնոջ մասին: Ինչո՞ւ եք կարծում, որ նրա հավատքը հանգեցրեց նրա դստեր ապաքինմանը: Կարդացեք հատվածներ նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնի հոդվածից էջ 8 և ավելի լավ հասկացեք հեզության և հավատքի դերը Տիրոջ զորությանը հասնելու գործում:
Հիսուս Քրիստոսի ամենօրյա հիշեցումներ
Հարցրեք ձեր ընտանիքին. Ինչպե՞ս եք հիշում Փրկչին ձեր կյանքում: Կարդացեք էջ 38-ը՝ հոդվածի հիմնական մասերը հիշելու կարևորության մասին: Ձեր տանը ցուցադրեք մի նկար կամ մեջբերում, որը հիշեցնում է ձեզ Քրիստոսի մասին:
Եկ, հետևիր ինձ. Ընտանեկան զվարճանք
Ամեն օր հիշեք Քրիստոսի օրհնությունները
Պողոսն ուսուցանեց Կորնթոսի Սրբերին, «որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ … թաղվեց, երրորդ օրը հարություն առավ» (Ա Կորնթացիներին 15.3–4): Նա հորդորեց նրանց «ամուր պահել» (Ա Կորնթացիներին15.2) ավետարանը, որը նա քարոզել էր նրանց: Հրավիրեք ձեր ընտանիքին խաղալ այս հիշողության խաղը.
-
Բոլորին ժամանակ տվեք գրի առնելու հետևյալ հարցի կարճ պատասխանը. Ո՞րն է ավետարանի օրհնությունը, որը դուք վայելում եք Փրկչի Քավության շնորհիվ: (Որոշ գաղափարների համար տես Ա Կորնթացիս 15.19–29:)
-
Հերթով կիսվեք ձեր գրածով և հիշելով կրկնեք այն, ինչ գրվել է ձեզնից առաջ:
Քննարկում. Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ հիշել Քրիստոսի կողմից մեզ տրված օրհնությունները: Կազմեք ընտանեկան ծրագիր. ամեն օր հիշեք որևէ եղանակ, որով Քրիստոսն օրհնել է ձեր կյանքը: