«Պողոս առաքյալի ճամփորդությունները», Լիահոնա, սեպտ. 2023:
Եկ, հետևիր ինձ
Պողոս առաքյալի ճամփորդությունները
Պողոսը մեկնեց չորս հիմնական միսիոներական ճամփորդությունների՝ 14 տարվա ընթացքում անցնելով մոտ 9150 մղոն (14725 կմ): Քրիստոսի քարոզչության համար մեծ հեռավորություններ ճանապարհորդելու նրա պատրաստակամությունը օգնեց հաստատել քրիստոնեությունը Միջերկրական ծովում:
Պողոսի չորս միսիոներական ճամփորդությունները
Առաջին ճամփորդություն (տես Գործք Առաքելոց 13.1–14.28)
-
Ժամանակը. Մ.թ. մոտ 47–49 թթ.
-
Ուղեկցում էին. Բառնաբասը և Հովհաննես Մարկոսը
-
Հիմնական ուղղությունները. Կիպրոս, Թուրքիա
-
Հեռավորությունը. մոտ 1400 մղոն (2250 կմ)
Երկրորդ ճամփորդություն (տես Գործք Առաքելոց 15.36–18.22)
-
Ժամանակը. մոտավորապես մ.թ. 50–53 թթ
-
Ուղեկցում էին. Շիղան, Տիմոթեոսը, Պրիսկիղան և Ակյուղասը և Ղուկասը
-
Հիմնական ուղղությունները. Սիրիա, Թուրքիա, Հունաստան, Երուսաղեմ
-
Հեռավորությունը. մոտ 2800 մղոն (4500 կմ)
Երրորդ ճանապարհորդություն (տես Գործք Առաքելոց 18.23–21.15)
-
Ժամանակը. մոտավորապես մ.թ. 54–58 թթ
-
Ուղեկցում էին. Տիմոթեոս, Ղուկաս և ուրիշներ
-
Հիմնական ուղղությունները. Թուրքիա, Հունաստան, Լիբանան, Իսրայել
-
Հեռավորությունը. մոտ 2700 մղոն (4350 կմ)
Չորրորդ ճամփորդություն (տես Գործք Առաքելոց 27.1–28.16)
-
Ժամանակը մոտավորապես մ.թ. 59–60 թթ
-
Ուղեկցում էին. հռոմեացի պահակները, Ղուկասը և ուրիշներ
-
Հիմնական ուղղությունները. Իսրայել, Լիբանան, Թուրքիա, Կրետե, Մալթա, Սիցիլիա, Հռոմ
-
Հեռավորությունը. մոտ 2250 մղոն (3600 կմ)