«Ինչպե՞ս է Աստծո ուզած կերպով տրտմությունը օգնում մեզ ապաշխարել», Լիահոնա, սեպտ. 2023:
Եկ, հետևիր ինձ
Ինչպե՞ս է Աստծո ուզած կերպով տրտմությունը օգնում մեզ ապաշխարել
Պողոս Առաքյալն ուսուցանել է. «Աստծո ուզած կերպով տրտմությունը ապաշխարություն է առաջ բերում փրկության համար … բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում» (Բ Կորնթացիս 7.10): Մենք կարող ենք աշխարհիկ վիշտ, ամոթ և հուսահատություն զգալ, երբ մեղք ենք գործում: Այնուամենայնիվ, երբ մենք դիմում ենք Փրկչին՝ ապաշխարելու համար, մենք հրավիրում ենք Նրան փոխակերպել մեր սրտերը և մեր վիշտը վերածել ուրախության (տես Ալմա 36.18–20):
Աստծո ուզած կերպով տրտմություն և ճշմարիտ ապաշխարություն
Երբ մենք Աստծո ուզած կերպով տրտմություն ենք զգում, մենք գիտակցում ենք մեր թերությունները և ցանկանում ենք առաջադիմել: Մենք հույս ենք զգում ապագայի հանդեպ և զգում ենք Փրկչի սերը մեր հանդեպ:
Դիտարկեք այս հարցերը՝ Բ Կորնթացիս 7 ուսումնասիրելիս:
-
Ի՞նչ է նշանակում, երբ մենք «տրտմ[ում ենք] ապաշխարության համար» (հատված 9):
-
Ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում, երբ Աստծո ուզած կերպով տրտմություն ենք զգում (տես հատված 10–11):