2023
Կիսվելով Մորմոնի Գրքի 72 օրինակով
Սեպտեմբեր 2023


«Կիսվելով Մորմոնի Գրքի 72 օրինակներով», Լիահոնա, սեպտ. 2023 թ.

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Կիսվելով Մորմոնի Գրքի 72 օրինակով

Ամեն անգամ, երբ ես բացում էի բերանս՝ խոսելու Մորմոնի Գրքի մասին, Սուրբ Հոգին ինձ հետ էր:

Նկար
տուփեր՝ Մորմոնի Գրքի օրինակներով

Նկարները` Ալեն Գարնսի

COVID-19 համավարակի ժամանակ մենք օրհնվեցինք, քանի որ մեր տանը հյուրատնային խնամք կազմակերպվեց ամուսնուս՝ Կլոդի համար: Այնտեղ ես և մեր երեխաները սիրով օգնեցինք խնամել նրան, մինչև որ նա հանդարտ հեռացավ մեր երկնային տուն:

Ավելի վաղ ես և Կլոդն աղոթել էինք այն մասին, թե արդյոք կարող էինք մեր ապակեպատ պատշգամբը վերածել հյուրատնային սենյակի, որտեղ մենք կարող ենք տեղավորել այն ամենը, ինչ նրան անհրաժեշտ է՝ հարմարավետ զգալու համար: Մենք հաստատում էինք ստացել, որ պետք է շարունակենք։

Պատշգամբը վերանորոգելու համար անհրաժեշտ էր, որ մի քանի աշխատողներ կարողանային մուտք գործել մեր տուն: Բարեբախտաբար, պատշգամբը հետևի դուռ ուներ, ուստի աշխատողները կարող էին ներս մտնել և դուրս գալ՝ առանց մեր տան հիմնական բնակելի տարածք մտնելու: Դա մեծ օրհնություն էր COVID-19-ի սահմանափակումների ժամանակ։

Կլոդի սենյակի վերանորոգման ավարտից հետո բուժքույրերն ամեն օր այցելում էին: Նրանք բարի էին, սիրասուն և գիտեին, թե մենք ինչ պետք է անեինք՝ Կլոդին հարմարավետ պահելու համար:

Երբ ես միացա Եկեղեցուն, ինձ ուսուցանեցին, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ միսիոներ է:1 Քանի որ ես սիրում եմ կիսվել ավետարանով, ես պատվիրեցի Մորմոնի Գրքի երեք արկղ՝ յուրաքանչյուր արկղում 24 գիրք: Ես երդվեցի, որ մեր տուն մտնող յուրաքանչյուր մարդու գիրք եմ նվիրելու։

Ես նշեցի յուրաքանչյուր գրքի կարևոր հատվածները իմ նախագծած այցեքարտով, որտեղ պատկերված էր Սոլթ Լեյքի տաճարի լուսանկարը: Ես նաև փակցրի իմ վկայությունը յուրաքանչյուր գրքի դիմերեսի դատարկ էջի վրա: Այնուհետև, նախքան աշխատողին կամ բուժքրոջը գիրք տալը, ես նրանց բացատրում էի, թե ինչ է Մորմոնի Գիրքը:

Ինձ հաճելիորեն զարմացրեց նրանց արձագանքները։ Միայն մի մարդ հրաժարվեց ընդունել գիրքը։ Մնացած բոլորին հետաքրքրում էր լսել այդ մասին։ Ոմանք անսահման շնորհակալ եղան՝ ասելով, որ իրենք գիտեն Մորմոնի Գրքի մասին և ցանկանում են ունենալ այն: Մի քանիսն այնքան ուրախացան, որ նույնիսկ գրկեցին ինձ։

Ես համոզված եմ, որ դա տեղի ունեցավ, քանի որ ամեն անգամ, երբ ես բացում էի բերանս՝ խոսելու Մորմոնի Գրքի մասին, Սուրբ Հոգին ինձ հետ էր: Ես վստահ եմ, որ բանվորներն ու բուժքույրերը զգում էին Հոգին: Ես նվիրեցի բոլոր 72 գրքերը և վերջերս պատվիրեցի ևս 24-ը:

Հղում

  1. Տես Մարիան Հոլման, «Յուրաքանչյուր անդամ միսիոներ» մոտ 50 տարի», Ensign, ապր. 2009, 77։

Տպել