2023
Սպասավորենք համբերությամբ
Սեպտեմբեր 2023


«Սպասավորենք համբերությամբ», Լիահոնա, սեպտ. 2023:

Սպասավորության սկզբունքները

Սպասավորենք համբերությամբ

Մենք կարող ենք զարգացնել ավելի համբերատար լինելու կարողությունը կյանքում և ուրիշներին ծառայելու գործում:

Նկար
երեք կանայք քայլում են միասին

Բ Կորնթացիս 12.7–8 հատվածներում Պողոսը պատմում է երեք անգամ աղոթելու մասին, որ իր «մարմնի խայթը» հեռացվի: Բայց նրա աղոթքը պատասխան չստացավ, և նրա ցավն անմիջապես չբուժվեց: Փոխարենը՝ Տերն ասաց նրան. «Քեզ իմ շնորհը բավական է»: Պողոսը համբերություն և հավատք դրսևորեց՝ պատասխանելով. «Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի» (հատված 9):

Տերը նաև ուսուցանել է Մորոնիին, որ Հիսուս Քրիստոսի շնորհով մենք կարող ենք սովորել և ուժով աճել. «Եթե մարդիկ գան ինձ մոտ, ես ցույց կտամ նրանց իրենց թուլությունը: Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. Եվ իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12.27):

Սպասավորենք համբերությամբ

Պողոսի նման մեզանից շատերը կյանքում բազմիցս աղոթել են՝ թեթևացում խնդրելով, երբեմն շատ ավելի, քան երեք անգամ: Երբեմն դա հենց այն ճիշտ ժամանակն է, որ այդ օրհնությունը տրվի մեզ, իսկ երբեմն մենք, ինչպես Պողոսը, ուսուցանվում և զորանում ենք: Հենց այդ դեպքերում մենք կարող ենք սովորել համբերություն և սովորել սպասել Տիրոջ ժամանակին:

Մենք ունենք Քրիստոսանման համբերության այդ հատկանիշի կարիքը, երբ մենք նույնպես սպասավորում ենք: Մենք կարող ենք ծառայել մարդկանց, որոնք ունեն տարբեր մարտահրավերներ և ավետարանի ըմբռնման տարբեր մակարդակներ, իսկ մեզանից համբերություն և սեր է պահանջվում ծառայելու այն մարդկանց, որոնք կարող են ընկալունակ չլինել:

Նկար
գլուխը բարձր պահած կին

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը

Ինչպես զարգացնել համբերություն

Երբ մենք սկսենք ճանաչել Փրկչին, մենք ավելի լավ կիմանանք, թե Նա ինչ կաներ մեր փոխարեն սպասավորելիս։ Ինչպե՞ս կարող ենք զարգացնել համբերության Քրիստոսանման հատկանիշը:

  • Ընդունեք, որ մահկանացու կյանքը լի է իրավիճակներով, որոնք փորձում են մեր համբերությունը, և որ նորմալ է երբեմն հիասթափված զգալը: Հիշեք, որ գործելով և Տիրոջ հանդեպ հավատքով մենք կարող ենք բարելավել մեր արձագանքը լարված իրավիճակներին: Համբերատար եղեք ձեր ջանքերի հանդեպ, որոնք գործադրում եք՝ ավելի համբերատար լինելու համար:

  • Աստծուց օգնություն խնդրեք, երբ զգում եք, որ դուք պայքարում եք համբերատար լինելու համար: Խոր շունչ քաշեք և աղոթեք, դրանք կօգնեն ձեզ ձեռք բերել հանգստություն և խաղաղություն:

  • Հոգևորապես բարձրացնող երաժշտություն լսեք, որը բերում է խաղաղ տրամադրություն և կարող է օգնել ձեզ հաղթահարել անհամբերության զգացումը:

  • Ընդունեք Տիրոջ ժամանակը ձեր կյանքում: Մեր կամքն ու ցանկությունները պետք է հարմարվեն Նրա ժամանակացույցին:

  • Համբերություն ունենալը մտածելակերպ է: Հիշեք, որ ուժասպառ վիճակը կամ մշտականշտապողականությունը հազվադեպ է բարելավում մեր կյանքը:

Համբերությամբ սպասավորելու գաղափարներ

Երբեմն մեր սպասավորության խնդիրն է օգնել ուրիշներին համբերատար լինել փորձությունների ժամանակ: Ահա մի քանի եղանակներ, որոնցով մենք կարող ենք օգնել.

  • Ցույց տվեք մարդուն կամ ընտանիքին, որ մենք սիրում և հոգ ենք տանում նրանց մասին՝ չնայած նրանց առջև ծառացած մարտահրավերներին, նույնիսկ եթե նրանք կարծում են, որ ինչ-ինչ պատճառներով իրենք սիրված չեն:

  • Կիսվեք նրանց հետ փորձառություններով, երբ դուք ստիպված էիք համբերել սովորել, և գիտեք՝ որքան դժվար կարող է լինել: Օգնեք նրանց զգալ, որ մենակ չեն, եթե զգում են, որ անհամբեր են կամ հիասթափված:

  • Աղոթեք նրանց համար, որպեսզի կարողանան համբերել դժվարին փորձությունների ժամանակ և թող իմանան, որ Երկնային Հայրը կլսի իրենց աղոթքները, որպեսզի նրանք կարողանան զգալ այդ ուժը:

  • Պատրաստակամությամբ լսեք, երբ նրանք կարիք ունեն ինչ-որ մեկի հետ խոսելու: Հասկացող ընկեր ունենալը դժվարին փորձությանը կամ իրավիճակին դիմակայելու լավագույն միջոցներից մեկն է:

Տպել