Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Սուրբ Հոգի
Մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սուրհանդակ և վկա
Կարո՞ղ եք մտածել այն պահերի մասին, երբ դուք գիտեիք, որ Երկնային Հայրը տեղյակ է ձեր մասին կամ երբ դուք երախտագիտություն էիք զգում Հիսուս Քրիստոսի Քավության համար: Հավանաբար դուք հիշում եք այն ժամանակը, երբ լսում էիք կենդանի մարգարեին և գիտեիք, որ այն, ինչ նա սովորեցնում է, ճշմարիտ է: Կամ դուք կարող եք հիշել, թե ինչպես էիք կարդում սուրբ գրությունները և հզոր զգացողություն իջավ ձեզ վրա: Գուցե դուք հասկացել եք մի հուշում, որը ձեզ ստիպել է խուսափել ինչ-որ վտանգավոր բանից, կամ դժվար պահին զգացել եք խաղաղություն կամ հանգստությություն: Սրանք բոլորը Սուրբ Հոգու դրսևորումներն են:. Աստված հասնում է Իր զավակներին և հաղորդակցվում նրանց հետ Սուրբ Հոգու ազդեցության և զորության միջոցով: Դուք ստանում եք Սուրբ Հոգու պարգևը, երբ մկրտվում եք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Ձեր սիրող Երկնային Հայրը հնարավորություն է տալիս ձեզ վայելել Իր սերը, առաջնորդությունը և ուղղությունը, իսկ երբեմն Նրա ուղղումը, Իր սուրհանդակի՝ Սուրբ Հոգու միջոցով:
Բաժին 1
Սուրբ Հոգին կարող է անգին օրհնություն դառնալ ձեզ համար
Որքան շատ սովորեք Սուրբ Հոգու մասին, այնքան ավելի շատ կցանկանաք ստանալ և զգալ Սուրբ Հոգու դրսևորումները: Նեփիացիների սրտի ցանկությունն էր ստանալ Սուրբ Հոգին (տես 3 Նեփի 19.8–9): Կան քայլեր, որոնք դուք կարող եք ձեռնարկել՝ մեծացնելու Սուրբ Հոգուն կամ Տիրոջ Հոգուն զգալու ձեր ցանկությունը (տես 1 Նեփի 13.37, 2 Նեփի 31.12–13, Մորոնի 7.31–32, 8.26): Քանի որ Սուրբ Հոգին ուղարկվել է ձեզ՝ վկայելու Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին և ոգեշնչելու ձեզ հետևել Նրանց, դա անգին օրհնություն է (տես 2 Նեփի 31.18):
Մտորելու հարցեր
-
Դուք կարող եք վերանայել սուրբ գրություններից մի քանիսը, որոնք ընդգծում են մի քանի ուղիներ, որոնցով Սուրբ Հոգին կարող է ձեզ ավելի մոտեցնել Աստծուն: Սուրբ Հոգի.
-
Վկայում է Հոր և Որդու մասին (տես Հովհաննես 15.26, 3 Նեփի 11.32, 36):
-
Սրբացնում և մաքրում է (տես Ալմա 13.10–12, 3 Նեփի 27.19–20, Մորոնի 6.4):
-
Հայտնում և վկայում է ճշմարտության մասին (տես 2 Նեփի 32.4–5, Ալմա 5.46–47, Վարդապետություն և Ուխտեր 8.2–3):
-
Մխիթարում է (տես Հովհաննես 14.16–17, 26, Մորոնի 8.26, Վարդապետություն և Ուխտեր 36.2):
-
Վավերացնում և կնքում է որպես Խոստման Սուրբ Հոգի (տես Եփեսացիս 1.13–14, Վարդապետություն և Ուխտեր 88.3–4, 132.7):
-
-
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը վկայել է. «Եթե Սուրբ Հոգին ձեզ հետ է, և ամեն մեկը պետք է ունենա, ես կասեմ ձեզ, որ չկա ավելի մեծ պարգև, չկա ավելի մեծ օրհնություն, չկա ավելի մեծ վկայություն, որը տրված է մարդուն երկրի վրա»: Սուրբ Հոգին ավելի հետևողականորեն զգալու կարևոր ուղիներից մեկն այն է, երբ դուք արժանիորեն ընդունում եք հաղորդությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79): Կազմեք այն եղանակներ ցուցակը, որոնցով Սուրբ Հոգին օրհնություն է եղել ձեզ համար: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի պատրաստվեք զգալու Սուրբ Հոգու լրացուցիչ դրսևորումները:
-
Մտածե՞լ եք արդյոք՝ երբևէ լսե՞լ եք Հոգու ձայնը: Դուք կարող եք կարդալ սուրբ գրությունների այս հատվածները՝ վերանայելով այն եղանակները, որոնցով Սուրբ Հոգին կարող է դրսևորվել ձեզ. Ա Թագավորաց 19.11–12, Ղուկաս 24.30–32, Գաղատացիս 5.22–23; Հելաման 5.30, Վարդապետություն և Ուխտեր 6.22–23, 8.2–3, 11.11–14։
Սովորեք միասին
-
Նախագահ Լորենզո Սնոուի կյանքը պահպանվեց, քանի որ նրա ընկերներն առաջնորդվում էին Սուրբ Հոգով: Կարդացեք պատմությունը, որը գտնվում է Եկեղեցու նախագահների ուսմունքները. Լորենզո Սնոու գրքում և քննարկեք, թե նրա ընկերները ինչու կարողացան ճանաչել և հետևել Սուրբ Հոգու հուշումներին: Ե՞րբ եք դուք զգացել աստվածային պաշտպանություն և օգնություն, որը փոխանցվել է Սուրբ Հոգու հուշումների և զգացմունքների միջոցով:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Գարի Է. Սթիվենսոն, «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ», Լիահոնա, մայիս 2017, 117–20
-
Kevin R. Duncan, “The Sacred Roles of the Holy Ghost,” Ensign, Oct. 2014, 62–65
Բաժին 2
Սուրբ Հոգին կօգնի ձեզ իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ
Աստված ցանկանում է, որ Իր բոլոր զավակները սովորեն ճշմարտությունը իրենց երջանկության և փրկության համար Իր ծրագրի մասին: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը զգուշացրել է, որ հակառակորդն աշխատում է «աղոտացնել ճշմարիտի և ոչ ճշմարիտի միջև սահմանը: Մեր բջջային սարքերում առկա տվյալների մեծ քանակը, որքան էլ տարօրինակ է, ավելի ու ավելի է դժվարացնում ճիշտը որոշելու ընտրությունը»: Աստված ցանկանում է, որ դուք հստակ հասկանաք ճշմարտությունը, և այն ինչպես կարող է օգնել ձեզ գտնել ուրախություն և պատրաստվել հավերժական կյանքին: Սուրբ Հոգին Տիրոջ սուրհանդակն է, որն ուսուցանում և վկայում է ձեզ ճշմարտության մասին: Մարգարե Մորոնին ուսուցանել է. «Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5, շեղագիրն ավելացված է):
Մտորելու հարցեր
-
Հոգու միջոցով ճշմարտությունը սովորելու եղանակներից մեկն այն է, երբ մարգարեներն ու առաքյալները խոսում են Սուրբ Հոգու ազդեցության տակ (տես Վարդապետություն և Ուխտեր 68.3–4): Ինչո՞ւ է կարևոր լսել և ուշադրություն դարձնել մարգարեների և առաքյալների ուղերձներին: Տերը նաև խոստանում է ամրապնդել ձեր խոսքերը Սուրբ Հոգով, երբ դուք կատարում եք Տիրոջ աշխատանքը (տես Վարդապետություն և Ուխտեր 100․5-8)։
-
Իր՝ «Բոլոր բաների ճշմարտությունը» ուղերձում Երեց Դեյվիդ Ֆ. Էվանսը կիսվել է կարևոր ուղիներով, որոնցով դուք կարող եք ինքներդ պարզել ճշմարտությունը: Ե՞րբ եք հետևել այս օրինակին Սուրբ Հոգուց ճշմարտություն փնտրելու համար:
Սովորեք միասին
-
Դուք կարող եք քննարկել, թե ինչպես է ձեզ վրա ազդել գերագույն համաժողովի ուղերձները լսելը կամ կարդալը: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոստացել է, որ «Սուրբ Հոգու սպասավորությունը կօգնի ձեզ լսել այն, ինչ Տերը կուզեր, որ դուք լսեիք» գերագույն համաժողովի ընթացքում: Ի՞նչ եղանակներով եք պատրաստվում սովորել Սուրբ Հոգուց, երբ լսում կամ ուսումնասիրում եք գերագույն համաժողովի ուղերձները:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Մաթիաս Հելդ, «Գիտելիք փնտրել Հոգով», Լիահոնա, մայիս 2019, 31–33