Նախագահների ուսմունքները
Գլուխ 4. Ամրացած Սուրբ Հոգու զորությամբ


Գլուխ 4

Ամրացած Սուրբ Հոգու զորությամբ

«Մտքներումդ դրեք ապրել խոնարհաբար և այնպես, որ դուք միշտ ունենաք Տիրոջ Հոգին ձեզ հետ ընկեր լինի»:

Լորենզո Սնոուի կյանքից

Իր առաջին գերագույն համաժողովի ելույթում, որպես Եկեղեցու Նախագահ, Լորենզո Սնոուն ուսուցանեց. «Մենք կախված ենք Տիրոջ Հոգուց մեզ օգնելու և ժամանակ առ ժամանակ մեզ ցույց տալու, թե մեզ համար ինչն է անհրաժեշտ կատարել այն առանձնահատուկ հանգամանքներում, որոնք կարող են մեզ շրջապատել»:1 Նախագահ Սնոուն գուցե կենդանի չլիներ արտահայտելու այդ միտքը, եթե նրա ընկերներից երկուսը, կախված չլինեին Տիրոջ Հոգուց 34 տարի առաջ:

1864 թվականին Երեց Լորենզո Սնոուն և Էզրա Թ. Բենսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, միսիայի գնացին Հավայան կղզիներ: Նրանց ուղեկցում էին երեք ուրիշ միսիոներներ՝ Երեց Ջոզեֆ Ֆ.Սմիթը, Վիլյամ Քլաֆը և Ալմա Լ.Սմիթը: Երբ նրանց նավը խարիսխ ձգեց Մաուի կղզու մոտերքում, բոլորը, բացի Ջոզեֆ Ֆ. Սմիթից նստեցին մի փոքրիկ նավակ, ափ հասնելու համար: Երբ նրանք մոտենում էին կղզուն բարձր ալիքները հարվածեցին, ստիպելով նավավարին, կորցնել նավի վերահսկողությունը: Նավը շրջվեց և բոլոր նստածները ջուրն ընկան: Շուտով բոլորը հայտնվեցին ջրի երեսին, բացի Երեց Սնոուից: Մի խումբ կղզիաբնակներ օգնության նետվեցին, վերցնելով Վիլյամ Քլաֆին և Ալմա Լ. Սմիթին փրկարար նավակի վրա՝ որոնելու իրենց ընկերոջը: Երեց Քլաֆը վերհիշում է.

«Առաջին բանը, որ ես տեսա Եղբայր Սնոուի մազերն էին, որ լողում էին ջրի երեսին շրջված նավակի մի ծայրում: Հենց որ մենք վերցրեցինք նրան մեր նավակի վրա, մենք ասացինք նավավարին, թիավարել նավակը ողջ հնարավոր արագությամբ: Նրա մարմինը փայտացած էր և թվում էր անկյանք:

Եղբայր Ա. Լ.Սմիթն ու ես նստած էինք կողք կողքի: Մենք դրեցինք Եղբայր Սնոուին մեր գոքին և դեպի ափ շարժվելու ճանապարհին անձայն սպասավորեցինք նրան և խնդրեցինք Տիրոջը խնայել նրա կյանքը, որպեսզի նա իր ընտանիք և տուն վերադառնա:

Ափ հասնելով, մենք նրան տարանք մի փոքր տարածություն դեպի մեծ տակառները, որոնք դրված էին ծովափի ավազին: Մենք նրան պառկացրեցինք երեսնիվայր դրանցից մեկի վրա և սկսեցինք գլորել ետ ու առաջ, մինչև հաջողության հասանք դուրս հանելով նրա կուլ տված ջուրը իր ներսից: …

Որոշ ժամանակ նրա վրա աշխատելուց հետո առանց կյանքի վերադարձի որևէ նշանների, դիտորդներն ասացին, որ այլևս ոչինչ հնարավոր չէր անել նրա համար: Բայց մենք չէինք զգում, որ պիտի ձեռք քաշեինք և դեռ աղոթում էինք և աշխատում նրա վրա, համոզվածությամբ, որ Տերը կլսի և կպատասխանի մեր աղոթքներին:

Ի վերջո մենք ներգործվեցինք դնելու մեր բերանը նրա բերանին և ջանալու օդ փչել նրա թոքերը, ողջ ուժով ներս փչելով և դուրս քաշելով օդը, նմանակելով որքան հնարավոր է շնչառության բնական պրոցեսին: Մենք սա շարունակեցինք մինչև որ նրա թոքերը հաջողվեց օդով լցնել: Մի փոքր անց մենք նշմարեցինք կյանքի վերադարձի շատ թույլ նշաններ: Աչքի թեթևակի թարթումը, որը մինչև այդ բաց էր՝ անկենդանի պես և շատ թույլ ձայն կոկորդում, կենդանության վերադարձի առաջին նշաններն էին: Սրանք ավելի ու ավելի որոշակի դարձան, մինչև որ գիտակցությունը լրիվ վերականգվեց»:

Ետ նայելով այս փորձառությանը, Երեց Վիլյամ Քլաֆը հասկացավ, թե ինչու նա և Երեց Ալմա Լ. Սմիթը կարողացան փրկել Երեց Սնոուի կյանքը. «Մենք արեցինք ոչ միայն այն, ինչ սովորաբար անում էին այդպիսի դեպքերում,- ասաց նա,- այլ նաև այն, ինչ Հոգին էր կարծես շշնջում մեզ»2 [տես առաջարկ 1, էջ 80]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Սուրբ Հոգու պարգևի միջոցով մենք առաջնորդվում ենք դեպի ողջ ճշմարտությունը և զորացվում մեր հավատքում:

Կա որոշակի օրհնություն, որը կապված է միայն ավետարանին հնազանդվելու հետ. դա Սուրբ Հոգու պարգևն է: … Փրկիչը, որն անկասկած լավագույնս գիտեր այս պարգևի բնույթի և հատկության մասին, ասաց, որ այն պիտի առաջնորդի նրանց, ովքեր ստացել են այն, դեպի ամեն ճշմարտություն և ցույց տա նրանց գալիք բաները [տես Հովհաննես ԺԶ.13]: Այն պետք է լինի ավելին, քան այն ոգին, որը գալիս է Աստծուց, լցնելով տիեզերքի անսահմանությունը և լուսավորելով ամեն մարդու, որն աշխարհ է գալիս [տես ՎևՈՒ 84.46], Սուրբ Հոգու պարգևը պետք է առաջնորդի դեպի ամեն ճշմարտություն և ցույց տա նրանց գալիք բաները:

Բացիայդ, խոսելով դրա ազդեցությունների մասին [Պողոս] Առաքյալն ասում է. «Բայց ամեն մեկին տրուած է Հոգին … օգտի համար: Մեկին տրուած է հավատք» [տես Ա Կորնթացիս ԺԲ.7, 9]: Ոչ թե հասարակ , սովորական հավատք, որը որոշ մարդիկ ձևացնում են, որ ունեն ներկա օրերում, այլ հավատք, որը ի վիճակի դարձրեց ունեցողին սղոցվել մեջտեղից, գցվել առյուծների որջը, վառվող հնոցը և դիմանալ ամեն ձևի տանջանքների: Սա այն տեսակի հավատք էր, որը Սուրբ Հոգին է շնորհում նրանց, ովքեր ունեն այն, ի վիճակի դարձնելով այն ունեցողին, դիմանալու ամեն դժվարության, արհամարհել ամեն ընդդիմություն և վար դնել իր կյանքը, եթե անհրաժեշտ է, այն գործի համար, որն ընդունել է:Այս հավատքում կա ամենազոր ոգեշնչող զորություն՝ տրված Տիրոջ կողմից Սուրբ Հոգու միջոցով, որը ոչ մի այլ սկզբունք չէր կարող հաղորդել: Մեկին տրվել էր հավատք, մյուսին գիտություն [տես Ա Կորնթացիս ԺԲ.8], ոչ թե այն ինչ ձեռք է բերվում պարզապես գրքեր կարդալով, այլ գիտություն՝ Ամենազորից: Ինքնաներշնչման սկզբունքը, որը նրանց վրա էր, ֆիզիկական էր, տալով նրանց գիտություն այն գործի վերաբերյալ, որ նա ընդունել էր: Նրանք գիտեին հայտնության միջոցով Աստծուց, որ գործը, որին նրանք հնազանդվել են, ճշմարիտ է, այն հայտնի էր դարձվել նրանց մի ձևով, որ նրանք չէին կարող վիճարկել և նրանք գիտեին ինքնուրույն: Նրանք այդ ժամանակ հաստատված էին … հայտնության վեմի վրա:3

Պետրոսը քարոզելով ժողովրդին ասաց.«Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կընդունիք: Որովհետեւ ձեզ և ձեր որդկանց համար է այս խոստմունքը, եւ այն ամեն հեռաւորների համար, որոնց մեր Տէր Աստուածը կկանչէ» [Գործք Բ.38–39]: Սուրբ Հոգու այս պարգևը տարբեր սկզբունք է այն ամենից, ինչ մենք տեսնում ենք դրսևորված աղանդավորական աշխարհում: Այն խելամտության և հայտնության սկզբունք է: Դա մի սկզբունք է, որը բացահայտում է անցյալ, ներկա և գալիք բաները և Սուրբ Հոգու այս պարգևները ստացվում էին ավետարանի պահանջներին հնազանդության միջոցով, ինչպես հայտարարվում էր այն օրերում և ինչպես հայտարարվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Երեցների կողմից այս օրերում: Այս վեմի վրա է, որ նրանց հավատքը պետք է հիմնվեր, այս մասից էր, որ նրանք պետք է ստանային գիտելիք այն վարդապետության վերաբերյալ, որ նրանք ընդունել էին, և մեզ ասվում է Փրկչի կողմից, «որ դժոխքի դռները չպիտի հաղթեն նրանց» [տես 3 Նեփի 11.39]: …

… Հիմքը, որի վրա կառուցված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, հայտնության վեմն է՝ այն վեմը, որի վրա Հիսուսն ասաց, որ կկառուցի Իր եկեղեցին և դժոխքի դռները չպիտի հաղթեն նրան [տես Մատթեոս ԺԶ.17–18]: Մենք չենք ստացել այս գիտությունը մսի և արյան միջոցով, մենք չենք ստացել այս վկայությունը մարդուց, մենք չենք ստացել դա, Աստվածաշունչը … կամ՝ Մորմոնի Գիրքը կարդալու միջոցով, բայց մենք ստացել ենք դա Սուրբ Հոգու ներգործումների միջոցով, որն ուսուցանում է Աստծո բաները, բաներ անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ, և այն վերցնում է Աստծո բաներից և դարձնում դրանք հստակորեն հասկանալի մեզ համար: Հնարավոր չէ այս գիտելիքը վերցնել մեզանից բանտարկությամբ կամ որևէ տեսակի հալածանքով: Մենք կդիմանանք դրա միջոցով մինչև մահ4 [տես առաջարկ 2, էջ 92]:

Յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ կարող է ունենալ Սուրբ Հոգին որպես ընկեր, որը խորհուրդ է տալիս:

Կա մի ուղի, որի միջոցով անձնավորությունը կարող է մաքուր պահել խիղճը Աստծո և մարդկանց առջև, և դա իրենց ներսում Աստծո Հոգին պահպանելն է, որը հայտնության ոգին է յուրաքանչյուր տղամարդու և կնոջ համար: Այն հայտնի կդարձնի նրանց, թե ինչ պետք է անեն նույնիսկ ամենահասարակ հարցերում, նրանց առաջարկություններ անելով: Մենք պետք է փորձենք սովորել այս Հոգու բնույթը, որ կարողանանք հասկանալ նրա առաջարկները, և այդ դեպքում մենք միշտ կարող ենք կատարել ճիշտը: Սա յուրաքանչյուրՎերջին Օրերի Սրբի հրաշալի արտոնությունն է: Մենք գիտենք, որ մեր իրավունքն է մեր կյանքի ամեն օր ունենալ Հոգու դրսևորումները:

Մարդիկ ինձ մոտ են գալիս շատ մտահոգված խորհուրդ հարցնելու այս կամ այն նյութի վերաբերյալ:Նրանք չպետք է ինձ մոտ գան միշտ (որոշ դեպքերում, իհարկե, դա շատ ճիշտ կարող է լինել), քանի որ Հոգին իրենց մեջ է՝ բարին առաջ բերելու և Աստծո նպատակներն իրականացնելու համար: … Միշտ չէ որ անհարժեշտ է նրանց համար գալ Եկեղեցու Նախագահի կամ Տասներկուսի կամ էլ Իսրայելի Երեցների մոտ խորհուրդ ստանալու, նրանք դա ունեն իրենց ներսում, կա ընկեր, որը ճշգրիտ գիտի ինչ ասել նրանց: Այն ժամանակից սկսած, երբ ընդունում ենք ավետարանը, իջնում ենք վար մկրտության ջրերի մեջ և այնուհետև ձեռնադրվում Սուրբ Հոգու համար, մենք ընկեր ունենք, եթե մենք չենք մեզանից հեռու քշում նրան, սխալ գործելով: Այդ ընկերը Սուրբ Հոգին է, Սուրբ Հոգին, որը վերցնում է Աստծո բաներից և ցույց է տալիս դրանք մեզ: Սա հիանալի միջոց է, որը Տերն ապահովել է մեզ համար, որ մենք կարողանանք իմանալ լույսը և անընդհատ չսողանք խավարում5 [տես առաջարկ 5, էջ 93]:

Սուրբ Հոգին կարող է բերել մեզ երջանկություն և մտքի խաղաղություն

Տերը դրել է որոշակի բնական ցանկություններ և զգացմունքներ մեր սրտում, և դա այդպես է ողջ մարդկության դեպքում՝ ողջ մարդկային ընտանիքի: Նրանց էության մեջ կան արմատավորված և միահյուսված որոշակի ցանկություններ և ընդունակություններ վայելքի, որոշ բաների հանդեպ ցանկությունների, որոնք նրանց բնության մեջ են, որոնք հաշվարկված են նպաստելու մեր խաղաղությանը և բարօրությանը, որոնք արձագանքում են նրանց զգացմունքներին և նպաստում նրանց երջանկությանը, բայց ինչպես ձեռք բերել գոհունակություն այն ընդունակությունների և ցանկությունների համար, որոնք աշխարհը չգիտի, ոչ էլ հասկանում է, բայց Տերը հարմար է տեսել դնել մեզ այդ իրավիճակում և այդ բաները հասկանալու ուղում՝ լինելով հավատարիմ և քայլելով Սուրբ Հոգու լույսի մեջ և ստանալով ճշմարտություն:6

Վերջին Օրերի Սրբերի արտոնությունն է այնպես ապրել Ավետարանով, որ նրանք զգան Աստծո հավանությունը: Իհարկե մենք երբեմն անում ենք բաներ, որոնցից մենք ամաչում ենք, երբ սկսում ենք մտածել դրանց մասին, բայց մենք ապաշխարում ենք դրանցից մեր սրտերում և վճռում այլևս չանել դրանք: Դա այն բոլորն է, ինչ Տերը խնդրում է մեզանից և տղամարդկանցից ու կանանցից, ովքեր այդպես են ապրում, ապրում են առանց դատապարտության: Նրանք ունեն արդարակեցություն և ուրախություն Սուրբ Հոգում:7

Եթե մենք պահենք Հոգու լույսը մեր մեջ, մենք կարող ենք այնպես քայլել ավետարանում, որ կարող ենք չափավոր խաղաղություն և երջանկություն վայելել այս աշխարհում և մինչ մենք առաջ ենք շարժվում, ձգտելով խաղաղության և երջանկության, որը մեր ուղում է դրված, հեռվում, մենք կունենանք մտքի մի խաղաղություն, որը ոչ ոք չի կարող վայելել, բացի նրանցից, ովքեր լցված են Սուրրբ Հոգով8 [տես առաջարկ 3, էջ 93]:

Մենք Սուրբ Հոգու օգնության կարիքն ունենք, երբ տանում ենք փորձություններ, կատարում մեր պարտականությունները և պատրաստվում սելեստիալ փառքին:

Մեր ձեռքից պահանջվող շատ կարևոր բաներ կան և շատ բաներ, որոնք մենք կարող ենք անել, երբ Տիրոջ Հոգին օգնում է մեզ, որը երբեմն, գրեթե անհնարին է թվում իրականացնել:9

Ես կամենում եմ հիշեցնել իմ եղբայրներին ու քույրերին … որ մենք կախված ենք մեր տեղեկացվածության և խելամտության համար Աստծո Հոգուց, որը կարող է մեր մեջ լինել, եթե պատշաճորեն զարգացվի, ոգեշնչման ոգի, հայտնության ոգի, հստակորեն ցույց տալով մեր հասկացողությանը Աստծո միտքն ու կամքը, ուսուցանելով մեր պարտականություններն ու պարտավորությունները և թե ինչ է պահանջվում մեր ձեռքից: … Մենք օգնության կարիք ունենք: Մենք հնարավոր է անենք այն ինչ մեզ կտանի դեպի անախորժություն և խավար, և դեպի այն բաները, որոնք չեն ծառայի մեր բարու համար, բայց այդ մխիթարիչի օգնությամբ, որը Տերը խոստացել է Իր Սրբերին, եթե մենք ուշադիր լինենք լսելու նրա հուշումներին և հասկանանք նրա լեզվի բնույթը, մենք կարող ենք խուսափել շատ անախորժություններից և լուրջ դժվարություններից:10

Մենք ամբողջապես կախված ենք ոգեշնչման Հոգուց և արդյոք երբևիցե եղել է ժամանակ Ադամից սկսած, երբ նա զբաղեցրեց Եդեմի պարտեզը, երբ Աստծո Հոգին ավելի անհրաժեշտ լիներ, քան ներկա ժամանակը, ես դրան տեղյակ չեմ: Ժամանակի նշանները և իրադարձությունների արագ մոտենալը, որոնք կփորձեն Վերջին Օրերի Սրբերի սրտերը և նրանց հավատարմությունը, պահանջում են, որ մենք այժմ լրջորեն փնտրենք Աստծո Հոգին և Աստվածային օգնություն, քանզի այն անշուշտ անհրաժեշտ կլինի ներկայումս՝ արագ մոտեցող իրադարձությունների ժամանակ: Մենք գիտենք, որ մենք անցյալում ունեցել ենք դրա կարիքը: Մենք կարող ենք հեշտորեն տեսնել, որ եթե մենք չունենայինք Աստծո Հոգին մեզ առաջնորդող այն բազմաթիվ իրադարձությունների միջով, որոնցով մենք անցել ենք, մենք չէինք լինի վեհացման և փառքի հույսի մեր ներկա վայելքի մեջ և մեր պայմանները շատ ավելի քիչ նպաստավոր կլինեին: Եվ եթե մենք Սուրբ Հոգու կարիքն ենք ունեցել անցյալում, մենք կարող ենք իսկապես հասկանալ, որ այն անհրաժեշտ կլինի ապագայում:11

Մենք պարտավոր ենք հասկանալ և ես ենթադրում եմ, որ ընդհանուր առմամբ մենք հասկանում ենք, որ աշխատանքը, որ մենք եկել ենք այս կյանք կատարելու, չի կարող արվել ի փառս Աստծո կամ ինքներս մեզ բավարարելու համար՝ պարզապես մեր սեփական բնական խելամտության միջոցով: Մենք կախված ենք Տիրոջ Հոգուց օգնելու մեզ և ժամանակ առ ժամանակ ցույց տալու մեզ, թե ինչ է մեզ անհրաժեշտ անել հատուկ հանգամանքներում, որոնք կարող են շրջապատել մեզ:12

Իսկապես ուղղակի հիմարություն կլիներ սպասել, որ Վերջին Օրերի Սրբերը այս օրերում պիտի ենթարկվեն սելեստիալ օրենքին, օրենք, որը դուրս է գալիս Աստծուց և իր ծրագրով բարձրացնի մարդկանց իր ներկայություն, եթե նրանք հաստատված չեն գերբնական [երկնային] զորությամբ: Ավետարանը խոստանում է այս: Այն խոստանում է Սուրբ Հոգու պարգևը, որը աստվածային է իր բնույթով և որը չեն վայելում որևէ այլ դասի մարդիկ և որը մեզ ասվել է Փրկչի կողմից պետք է առաջնորդի դեպի ամեն ճշմարտություն և ոգեշնչի նրանց, ովքեր ունեն այն և տա նրանց գիտելիք Հիսուսի մասին, գիտելիք Հոր մասին և այն բաների մասին, որոնք վերաբերվում են սելեստիալ աշխարհին, որ այն պիտի ոգեշնչի նրանց, ովքեր ունեն այն՝ գալիք բաների մասին գիտելիքով և բաների մասին, որոնք անցյալ են և ոգեշնչի նրանց այն չափով, որ նրանք պիտի վայելեն գերբնական պարգևներ՝ լեզուների և մարգարեության պարգևը, հիվանդների ձեռնադրման պարգևը, որով նրանք պետք է բժշկվեն:

Նրանք ովքեր ստացել են այս ավետարանը խոստացվել են այս գերբնական ուժերն ու պարգևները, և գիտելիք իրենց մասին, որպեսզի նրանք կախված չլինեն որևէ մարդուց կամ մարդկանց խմբից, կրոնի ճշմարտության վերաբերյալ, որ իրենք ստացել են, այլ որ նրանք պետք է ստանան գիտություն Հորից, որ կրոնը գա նրանից, որ ավետարանը եկել է նրանից և որ նրա ծառան ունենա իրավունք և իշխանություն սպասավորելու այդ արարողությունները, որպեսզի ոչ մի վարդապետության քամի չցնցի նրանց կամ հեռացնի արահետից, որում նրանք քայլում էին, որպեսզի նրանք պատրաստվեն այն փառքի համար, որը պիտի հայտնի դարձվի և դրա մասնակիցները դարձվեն, որպեսզի նրանք կարողանան դիմանալ ամեն փորձության և տառապանքի, որը Աստծո կամքով պիտի բերվի նրանց վրա, նրանց ավելի լիովին պատրաստելու սելեստիալ փառքի համար, որպեսզի նրանք չքայլեն խավարում, այլ Աստծո լույսի ու զորության մեջ և բարձրանան աշխարհի բաներից վեր, վեր կանգնած իրենց շրջապատող բաներից, որպեսզի նրանք կարողանան անկախ քայլել սելեստիալ աշխարհի տակ և Աստծո և երկնքի աչքի առջև, որպես ազատ մարդիկ, հետևելով այն ուղուն, որով նրանք կարող են բարձրանալ դեպի գիտելիք և զորություն և այսպիսով նախապատրաստվել ստանալու այն փառքը, որ Աստված է առաջարկել շնորհել նրանց և զբաղեցնել վեհացած դիրքը, որն Աստված ծրագրել էր բարձրացնել նրանց:13

Մենք պետք է այնպես ապրենք, որ մենք իմանանք, որ մեր կյանքի ուղին ընդունելի է Աստծուն: Մենք պետք է հասկանանք ձայնը և Սուրբ Հոգու շշունջները: Այն օրը, երբ երկինքը ծածկված չի լինում ամպերով, մենք հայտնաբերում ենք շրջապատող առարկաները, նրանց գեղեցկությունն ու նպատակը: Այդպես էլ մենք ենք կախված Աստծո Հոգուց, ճշմարտության և փրկության սկզբունքների վրա սփռվող լույսի համար : Ոչ մի դավանող Վերջին Օրերի Սուրբ չի կարող վայելել մեծ չափով երջանկություն, մինչև նա այդպես չապրի և այդ ձևով իրեն չդնի աստվածային առաջնորդության ներքո14 [տես առաջարկ 4, էջ 93]:

Երբ ապրում ենք խոնարհաբար, Սուրբ Հոգին օգնում է մեզ մեր առաջընթացի ուղում:

Վճռեք ապրել խոնարհ և այն ձևով, որ դուք միշտ ունենաք Տիրոջ Հոգին՝ լինելու ձեր ընկերը, ժամանակ առ ժամանակ անելու ձեզ այնպիսի առաջարկներ, որոնք անհրաժեշտ կլինեն առանձնահատուկ պայմաններում, որոնցում գուցե հայտնվեք: …

… Որքան երկար եմ ապրելու ես ոչինչ չգիտեմ այդ մասին և ես չեմ անհանգստանում դրա վերաբերյալ: Ես իսկապես ցանկանում եմ և դա մի բան է, որ դուք էլ պիտի ցանականք՝ ունենալու այն համեստությունը և այն հեզությունը և այն պարզամտությունը վայելելու հայտնության հոգին: Դա ձեր արտոնությունն է, ձեզանից յուրաքանչյուրի, ունենալ բավականաչափ հայտնության հոգին՝ ճշգրիտ իմանալու, թե ձեզ համար ինչն է պատշաճ անել: Ձեր արտոնությունն է այն ունենալ նույնքանով, որքանով իմ արտոնությունն է իմանալ, թե ինչ անել վաղը, երբ վաղը գա, Եկեղեցու բարձրագույն շահերի համար, ընդհանրապես:15

Մենք պետք է ջանանք որքանով որ հնարավոր է մոռանալ բոլոր աշխարհիկ հարցերը, որոնք վշտացնում և տհաճություն են պատճառում մեզ և կենտրոնացնենք մեր մտքերը Տիրոջ վրա՝ բավականաչափ ունենալով Նրա Սուրբ Հոգին, որպեսզի մենք ի վիճակի լինենք ստանալ այնպիսի գիտելիք և առաջարկներ, որոնք կօգնեն մեզ մեր առաջընթացի ուղու վրա16 [տես առաջարկ 5, էջ 93]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ նախապատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Երբ վերանայեք 81–84 էջերում գտնվող պատմությունը, մտածեք այն դեպքերի մասին, երբ դուք օրհնվել եք, որովհետև ինչ որ մեկ ուրիշը հետևել էր Սուրբ Հոգու հուշումներին: Մտածեք նաև այն դեպքերի մասին, երբ դուք եք հետևել ուրիշ ինչ որ մեկին օգնելու հուշումին:

  2. Կարդացեք այն բաժինը, որը սկսվում է 84 էջում: Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «հաստատված լինել … հայտնության վեմի վրա: (Որոշ օրինակների համար տես էջեր 84–86): Ինչպե՞ս կարող է անձնական հայտնությունը մեզ ուժ տալ «դիմանալ ամեն դժվարության» և «արհամարհել ամեն ընդդիմություն»:

  3. Նախագահ Սնոուն ասել է, որ Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ «խաղաղություն և երջանկություն վայելել այս աշխարհում» (էջ 88): Ե՞րբ է Սուրբ Հոգին օգնել ձեզ երջանիկ լինել և զգալ խաղաղություն: Որո՞նք են որոշ այլ ուղիներ, որոնցով Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ (օրինակների համար տես էջեր 88–89):

  4. Երբ ուսումանսիրեք 89 էջում սկսվող բաժինը, մտածեք թե ինչպես սովորեցիք ճանաչել սուրբ Հոգու հուշումները: Ինչպե՞ս կարող եք օգնել ընտանիքի անդամին կամ ընկերոջը սովորել ճանաչել Հոգու հուշումները:

  5. Այս գլուխը պարունակում է երկու հղումներ Սուրբ Հոգուն որպես ընկերոջ (էջեր 86 և 88): Ինչո՞ւ եք կարծում, որ մենք կարիք ունենք համեստության և պարզության՝ Սուրբ Հոգին մեզ ընկեր ունենալու համար:

Առնչվող սուրբ գրություններ. Ղուկաս ԺԲ.12, Հովհաննես ԺԴ.26–27, Հռովմեացիս ԺԴ.17, Ա Կորնթացիս ԺԲ.4–11, Գաղատացիս Ե.22–25, 1 Նեփի 10.17–19, 2 Նեփի 32.5

Օգնություն ուսուցչին. «Քննարկում խրախուսելու համար օգտագործեք յուրաքանչյուր գլխի հարցերը: … Դուք կարող եք նաև կազմել ձեր սեփական հարցերը, հատկապես նրանց համար ում դուք ուսուցանում եք» (այս գրքի էջ ix):

Հղումներ

  1. In Conference Report, Oct. 1898, 2.

  2. Տես Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 276–79:

  3. Deseret News, Jan. 24, 1872, 597.

  4. Deseret News: Semi-Weekly, Dec. 2, 1879, 1.

  5. In Conference Report, Apr. 1899, 52.

  6. Deseret News, Oct. 21, 1857, 259.

  7. Deseret Weekly, Nov. 4, 1893, 609.

  8. Deseret News, Oct. 21, 1857, 259.

  9. In Conference Report, Apr. 1898, 12.

  10. Deseret News: Semi-Weekly, July 16, 1878, 1.

  11. Deseret Semi-Weekly News, June 4, 1889, 4.

  12. In Conference Report, Oct. 1898, 2.

  13. Deseret News, Jan. 14, 1880, 786.

  14. Millennial Star, Oct. 31, 1895, 690–91; from a detailed paraphrase of a discourse Lorenzo Snow delivered in the October 1895 general conference.

  15. In “Anniversary Exercises,” Deseret Evening News, Apr. 7, 1899, 9.

  16. Millennial Star, Nov. 25, 1889, 737; from a detailed paraphrase of a discourse Lorenzo Snow delivered in the October 1889 general conference.

Վաղ միսիոներական աշխատանք Հավայան կղզիներում

Երբ Երեց Սնուն միսիա էր ծառայում Հավայան կղզիներում, նրա կյանքը փրկվեց իր ընկերների ոգեշնչված ծառայության շնորհիվ:

«Մեր իրավունքն է՝ մեր կյանքի ամեն օր ունենալ Հոգու դրսևորումները»: