Նախագահների ուսմունքները
Գլուխ 21. Աստծուն ավելի շատ սիրել, քան մենք սիրում ենք աշխարհը


Գլուխ 21

Աստծուն ավելի շատ սիրել, քան մենք սիրում ենք աշխարհը

«Մենք պետք է հասնենք … ավելի բարձր մակարդակի՝ մենք պետք է սիրենք Աստծուն ավելի շատ, քան մենք սիրում ենք աշխարհը»:

Լորենզո Սնոուի կյանքից

Կիրթլենդում, Օհայո, Լորենզո Սնոուի մկրտությունից և հաստատումից անմիջապես հետո, մի քանի Վերջին Օրերի Սրբեր, ներառյալ որոշ Եկեղեցու ղեկավարներ, դեմ կանգնեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Ըստ Լորենզո Սնոուի այս ուրացությունն առաջացավ չարաշահման պատճառով, կամ այլ խոսքով, անսովոր գործարարական ռիսկերի դիմելու և արագ հարստանալու հույս ունենալու պատճառով: Կուրացած աշխարհի անցողիկ բաների հանդեպ ցանկության պատճառով մարդիկ հեռացան, մեջքով շրջվեցին ավետարանի հավերժական օրհնություններից:

Մոտ 50 տարի անց, Նախագահ Սնոուն՝ ծառայելով որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, խոսեց մի խումբ Վերջին Օրերի Սրբերի հետ՝ Լոգանում, Յուտա: Նա պատմեց նրանց ձախորդության մասին, որը պատահել էր Կիրթլենդում և նախազգուշացրեց նրանց, որ իրենք էլ շուտով գուցե նմանատիպ փորձությունների ենթարկվեն: «Արագընթաց մի բան է գալիս, որը կփորձի ձեզ, հավանաբար այնպես ինչպես երբեք չեք փորձվել նախկինում, ասաց նա: Այնուամենայնիվ այն ամենը , ինչ հարկավոր է մեզ անել այժմ, տեսնելն է, թե ինչում են մեր հանցանքներն ու թուլությունները, եթե մենք ունենք դրանք: Եթե մենք անցյալում անհավատարիմ ենք եղել, եկեք վերանորգենք մեր ուխտերն Աստծո հետ և որոշենք , ծոմ պահելով և աղոթելով, որ մենք ներում ստանանք մեր մեղքերին, որ Ամենազորի Հոգին կարողանա հանգչել մեզ վրա, որպեսզի գուցե կարողանանք խուսափել այդ հզոր գայթակղություններից, որոնք մոտենում են: Սև ամպեր են հավաքվում: Դուք տեսնում եք թե ինչպիսին էին այդ չարաշահման ոգու հետևանքները Կիրթլենդում: Ուստի զգուշացեք:1

Քանի որ Նախագահ Սնոուի նախազգուշացումը շարունակում է վերաբերել Վերջին Օրերի Սրբերին այսօր, Լոգանում նրա քարոզի մեծ մասն ընդգրկված է այս գլխում: Նա ասաց.«Գուցե մի քանի խոսք այն ժամանակ Կիրթլենդում մեր վիճակի մասին, կարող է մեզ դաս ծառայել ապագայում՝ կարող է տալ մեզ օգտակար խրատներ»2 [տես առաջարկ 1, էջ 296]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Երբ մարդիկ թույլ են տալիս, որ աշխարհիկը հագեցնի իրենց մտքերն ու սրտերը, նրանք մեջքով են շրջվում հավերժական սկզբունքներին:

Շատ հստակորեն հիշում եմ այն վտանգավոր ժամանակները, որոնք տեղի ունեցան Կիրթլենդում … , որտեղ Աստծո Մարգարեն էր նախագահում, որտեղ Աստվածն Ինքը, այսինքն՝ Հիսուսը, Աստծո Որդին, հայտնվեց և ցույց տվեց Իրեն՝ Իր փառքով: Նա կանգնած էր Տաճարի ամբիոնի բազրիքի վրա, որը պատվիրանով էր կառուցված: Նրա ոտքերի տակ աղյուսապատ սաթագույն հատակ էր մաքուր ոսկուց: Նրա մազերը ճերմակ էին, ինչպես մաքուր ձյունը: Նրա դեմքը փայլում էր արևի պայծառությունից վառ: Նրա ձայնն՝ ասես շառաչյուն մեծ ջրերի հնչյուն լիներ [տես ՎևՈՒ 110]: Այս սքանչելի դրսևորումը տաճարում էր, որը կառուցվել էր Նրա պատվին: Ես Կիրթլենդում էի այդ ժամանակ, որտեղ մենք անցանք այնպիսի իրադարձություններով, որոնք երբեմն, կարծում եմ, այժմ սկսում ենք կրկնել: Հանգամանքները, որոնք շրջապատում էին Վերջին Օրերի Սրբերին այդ ժամանակ, առանձնահատուկ բնույթի էին, համենայն դեպս մարդկանց վրա թողված ազդեցությունները առանձնահատուկ բնույթ ունեին: … Այդ ժամանակ չարաշահման մի ոգի համակեց այս ազգի մարդկանց մտքերը: Կային փողի չարաշահումներ, բանկային չարաշահումներ, հողային չարաշահումներ, չարաշահումներ քաղաքային հողակտորների, չարաշահումներ բազմաթիվ այլ ասպարեզներում: Չարաշահման այդ ոգին բարձրացավ աշխարհից և հեղեղեց Սրբերի սրտերը սաստիկ ջրերի հզոր ալիքի պես և շատերն ընկան և ուրացան:3

Նրանցից [Կիրթլենդի Սրբերից] ոմանք սկսեցին չարաշահումներ անել, նրանք մոռացան իրենց կրոնը, նրանք մոռացան այն սկզբունքները, որոնք նրանց հայտնի էին դարձվել և նրանցից շատերն ընկան այդ ժամանակների ոգու մեջ և քշվեցին հեռու չարաշահմումներով: Դժվարություններ բարձրացան՝ նախանձություն և կռիվ և Տերը լինելով դժգոհ նրանցից, նրանց մեջ կործանում բերեց և նրանք մասնատվեցին որպես բնակավայր:4

Այս մեծ ուրացությունից հենց առաջ Տերը դուրս թափեց սքանչելի օրհնություններ մարդկանց վրա: Ավետարանի պարգևները՝ հավերժության հարստությունները դուրս թափվեցին նշանակալի չափով: Հրեշտակներ էին այցելել նրանց: Աստծո Որդին, ինչպես ավելի շուտ նշվեց, խոսեց Իր ծառաների հետ: Տաճարի նվիրագործման ժամանակ օրհնությունները, որոնք մարդիկ ստացան սքանչելի էին: Աստծո բարեհաճությունների այդ հարուստ ժամանակահատվածում ես ինքս, այցելեցի տարբեր ժողովներ, որոնք տեղի էին ունենում Տաճարում: Մենք ունենում էինք աղոթքի ժողովներ և վկայության ժողովներ և եղբայրներն ու քույրերն այնպիսի վկայություններ էին բերում, որ սքանչելի էին: Նրանք մարգարեանում էին, նրանք խոսում էին լեզուներ, և ունեին լեզուների թարգմանություն մեծ չափով: Այս օրհնությունները գրեթե համընդհանուր էին Կիրթլենդի ժողովրդի վրա: Նրանց սրտերն այն ժամանակ նվիրված էին, նրանք այնպես էին զգում, որ կարծես թե կարող էին զոհաբերել ցանկացած բան, որ ունեին: Նրանք այնպես էին զգում, կարծես ապրում էին Աստծո հետ, և դա բնական էր, որ նրանք պիտի ունենային այդ զգացումը, այդպիսի սքանչելի ազդեցությունների ներքո:

Բոլոր այս և շատ ուրիշ օրհնություններ, որոնք ես ժամանակ չունեմ թվարկելու, վայելվում էին Վերջին Օրերի Սրբերի կողմից հենց նախքան այն ժամանակը, երբ այդ չարաշահման ոգին սկսեց լցվել մարդկանց սրտերը: Մարդ կարող է մտածել, որ այս սքանչելի դրսևորումները ստանալուց հետո, ոչ մի գայթակղություն չէր կարող տապալել Սրբերին: Բայց դա տեղի ունեցավ և այն կարծես հողմի պես ցրեց նրանց դեպի չորս կողմերը::

Աննախադեպ կարող է թվալ, բայց այդ չարաշահման ոգին համակեց Տասներկու Առաքյալների քվորումին և Յոթանասունների Յոթ Նախագահների Քվորումին, իրականում Եկեղեցում չկար մի քվորում, որ այդ չարաշահման ոգով քիչ թե շատ համակված չլիներ: Երբ այդ ոգին աճեց, հետևեց պառակտումը: Եղբայրներն ու քույրերը սկսեցին մեղադրել և վիճաբանել միմյանց հետ, որովհետև նրանց շահերը ներդաշնակության մեջ չէին:

Մի՞թե այդպես կլինի այժմ Վերջին Օրերի Սրբերի հետ, ում ես դիմում եմ: Վախենում եմ, որ դա գալիս է, բայց որքանով այն կազդի ձեզ վրա, ես դա չեմ կարող ասել: Այնուամենայնիվ, դուք կունենաք փորձառություն, և գուցե դա խիստ անհրաժեշտ է, որ ունենաք:

… Առաքյալների քվորումի կեսը Կիրթլենդի օրերին ընկան այս չար ազդեցությունների տակ: Դա այս չարաշահումն էր, ոսկու այս սերը՝ աշխարհի աստվածը, որն առաջացրեց այդ շատ տխուր հետևանքը: Եվ եթե այն ունեցավ այդ ազդեցությունը նրանց վրա, ովքեր բարձրագույն քահանայությունն էին կրում երկրի վրա, ինչպես այն կազդի մեզ վրա, ովքեր ըստ երևույթին չունենք այն խելամտությունը, տեղեկացվածությունը և փորձառությունը, որ նրանք ունեին: …

Այսպիսով, դուք լավ ժողովուրդ եք: Աստված սիրում է ձեզ: Նա հիանում է ձեր արդարակեցությամբ և Նա չի կամենա տեսնել այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան… Կիրթլենդում: Դրա կարիքը չկա: Մենք մեր սեփական ձեռքերում ունենք զորություն պահպանելու մեզ այդ բաներից, որոնք բաժանեցին Սրբերին Կիրթլենդում և տապալեցին Տասներկուսի կեսին: Տերը չի կամենում, որ այս վերջին ժամանակներում կրկին ականատես լինենք այդ իրադարձություններին:5

Վերջին Օրերի Սրբերը պարտավոր են լինել չափազանց իմաստուն և խելամիտ չընկնելու այս տիպի ծուղակներ: Դա օգտակար չէ: Ոչ մի մարդու օգուտ չի տա մեջքով շրջվել այս փառահեղ սկզբունքներին և այն բաներին , որոնք ստացվել են հավերժական աշխարհներից՝ այս բաներին մեջքով շրջվել և խառնվել ու մեզ նվիրել աշխարհի ողորմելի բաներին: Դա մեզ օգուտ չի տա: Ինչ գայթակղություն էլ պատահի մեզ կամ որին մենք այժմ ենք ենթարկվում, մենք պետք է լսենք անցյալի պատմությունը և թույլ չտանք մեզ պարտվել, այլապես մենք շատ կզղջանք6 [տես առաջարկ 2, էջ 296]:

Մենք ուխտել ենք առանձնացնել մեզ աշխարհիկից և նվիրել մեզ Աստծո թագավորությանը:

Աշխարհի աստվածը ոսկին ու արծաթն է: Աշխարհը պաշտում է այս աստծուն: Նրանց համար նա ամենազոր է, չնայած նրանք գուցե չկամենան դա ընդունել: Այժմ ծրագրված է Աստծո նախախնամությամբ, որ Վերջին Օրերի Սրբերը պետք է ցույց տան, թե որքան են առաջադիմել այս գիտելիքում Աստծո իմաստությամբ և զորությամբ, որ իրենք չեն կարող պարտվել աշխարհի աստծո կողմից: Մենք պետք է գանք այդ կետին: Մենք պետք է նաև հասնենք մեկ այլ չափանիշի, ավելի բարձր մակարդակի՝ մենք պետք է սիրենք Աստծուն ավելի քան մենք սիրում ենք աշխարհը, ավելի քան սիրում ենք ոսկին կամ արծաթը և սիրենք մեր մերձավորին ինչպես ինքներս մեզ:7

Եթե մենք … ձախողվենք պահել մեր կապած ուխտերը, այսինքն՝ օգտագործել մեր ժամանակը, տաղանդը և ունակությունը՝ կառուցելու Աստծո թագավորությունը երկրի վրա, ինչպե՞ս կարող ենք սպասել դուրս գալու առաջին հարության առավոտյան, ճանաչված լինելով փրկագնման մեծ աշխատանքի համար: Եթե մենք մեր վարվելակերպով, սովորույթներով և հարաբերություններով կրկնօրինակում ենք … աշխարհին, այդպիսով մեզ նույնացնելով աշխարհի հետ, միթե՞ կարծում եք իմ եղբայրներ, որ Աստված մեզ կշնորհի օրհնություններ, որոնք մենք ցանկանում ենք ժառանգել: Ես ասում եմ ձեզ ոչ, Նա չի շնորհի:… Մենք պետք է շենացնենք մեզ երկնքի արդարությամբ և մեր սրտերում սերմանենք Աստծո արդարությունը: Տերն ասել է մարգարե Երեմիայի միջոցով. «Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն» [Երեմիա ԼԱ.33]: Սա այն է, ինչ Տերն է ջանում անել և սա նա կիրագործի մեր մեջ, եթե մենք ենթարկվենք Նրա կամքին:8

Ես շնորհակալ եմ Աստծուն, որ աշխարհի կաշառակերության և ամբարշտության այս ժամանակներում մենք ունենք սուրբ և արդար տղամարդիկ և կանայք, ովքեր կարող են նվիրաբերել այն մեծ տաղանդները, որոնք Աստված է շնորհել իրենց՝ Նրա գովաբանությանն ու փառքին: Եվ ես կասեի ավելին, որ կան հազարավոր առաքինի և պատվավոր տղամարդիկ և կանայք, ում Տերը հավաքել է ազգերից, որոնք նույնպես հոժար են նվիրաբերել իրենց ժամանակը և տաղանդները օգնելու իրականացնել Աստծո աշխատանքը ի օգուտ Իր զավակների9 [տես առաջարկ 3, էջ 297]:

Մենք հետևում ենք Փրկչի օրինակին, երբ հրաժարվում ենք փոխել հավերժության փառքերը աշխարհի հարստությունների հետ:

Դուք կարող եք ակնկալել … խոչընդոտների հանդիպել կյանքի ճանապարհին, որոնք կստուգեն ձեր հաստատակամությունը բարձրագույն նպատակներին և ձեզանից ոմանք գուցե գայթակղվեն շեղվել ճշմարտության և պատվի արահետից և Եսավի նման, ցանկանան հրաժարվել հավերժության փառքերից բավարարվածության և հաճույքի մի քանի անցողիկ պահերի համար [տես Ծննդոց ԻԵ.29–34], ուրեմն … օգտվեք ձեր հնարավորությունից ընդօրինակելու մեր Փրկչին, երբ նրան առաջարկվեց այս աշխարհի փառքը, թե նա արդյոք կգործեր հիմարություն, նա պատասխանեց իր փորձիչին. «Գնա յետս, սատանայ» [տես Ղուկաս Դ.5–8]:10

Կյանքի մասին խորհրդածելիս ես գտնում եմ, որ այս աշխարհը կարճ է հավերժության հետ համեմատած, որ մեր բանականությունը, մեր միջի աստվածայնությունը միշտ գոյություն է ունեցել, երբեք չի ստեղծվել, և միշտ գոյություն կունենա ողջ հավերժության մեջ [տես ՎևՈՒ 93.29]: Ի նկատի ունենալով այս փաստերը, մեզ որպես բանական էակներ արժէ գիտակցել, որ այս կյանքը մի քանի օր հետո ավարտվում է, ապա գալիս է կյանքը, որը հավերժական է և ըստ այն չափի թե ինչպես ենք պահել պատվիրանները, մենք ունենք առավելություն նրանց հետ համեմատած, ովքեր ձախողվեցին կատարել այդ բարեփոխումները:11

Ավետարանը կապում է միմյանց բոլոր իր հետևորդների սրտերը, այն տարբերություն չի դնում, այն չի դնում խտրականություն հարուստի և աղքատի միջև, մենք բոլորս կապված ենք որպես մեկ անձնավորություն կատարելու պարտականությունները, որոնք դրված են մեզ վրա: … Այժմ թույլ տվեք մի հարց տալ: Ո՞վ ունի որևէ բան, որը կարող է իսկապես և ճշմարտապես այս աշխարհի բարիքներից իր սեփականը կոչել: Ես այդպես չեմ կարծում, ես ընդամենը տնտես եմ շատ փոքր մի մասի վրա և Աստծուն ես հաշիվ եմ տալու դրա օգտագործման և տնօրինության համար: Վերջին Օրերի Սրբերը ընդունել են ավետարանի օրենքը Աստծո հայտնությունների միջոցով և դա այնքան պարզ է գրված, որ բոլորը կարող են հասկանալ: Եվ եթե մենք հասկացել ենք և ըմբռնել այն պաշտոնը, որը ստանձնել ենք համաձայնվելով դրա հետ, երբ մենք մտանք ուխտի մեջ մեղքերի թողության համար մկրտությամբ, մենք պետք է միշտ գիտակցենք այն փաստը, որ օրենքը պահանջում է մեզանից առաջինը որոնել Աստծո արքայությունը և որ մեր ժամանակը, տաղանդը և ունակությունը պետք է ծառայեն դրա շահերին [տես Մատթեոս Զ.33, 3 Նեփի 13.33]: Եթե դա այդպես չլիներ, ինչպես մենք կկարողանանք սպասել այս կյանքից հետո, երբ այս երկիրը կդարձվի Աստծո և Նրա Որդու բնակավայրը, ժառանգել հավերժական կյանք և ապրել ու թագավորել Նրա հետ:

Ո՞վ է ասում, որ հարուստը կամ նրանք, ովքեր ունեն շատ տաղանդներ, ունեն ավելի մեծ հույս կամ հեռանկար ժառանգելու այս օրհնությունները, քան աղքատը, կամ նրանք, ովքեր ունեն ընդամենը մեկ տաղանդ: Ինչպես ես եմ հասկանում, լինի այն մարդը, ով աշխատում է արհեստանոցում որպես դերձակ, հյուսն, կոշկակար կամ աշխատի արտադրամասում, եթե նա ապրում է ըստ Ավետարանի օրենքի և ազնիվ է ու հավատարիմ իր կոչումում, նա ճիշտ նույնքան նախընտրելի է ստանալու համար այս բաները և Նոր ու Հավիտենական Ուխտի բոլոր օրհնությունները, ինչպես որևէ ուրիշ մարդ, իր հավատարմության միջոցով նա կունենա գահեր, իշխանություններ և զորություններ, նրա զավակները դառնալով այնքան բազմաթիվ ինչպես աստղերը երկնքում կամ ավազը ծովափին: Ո՞վ ունի, ձեզ եմ հարցնում, որևէ ավելի մեծ հեռանկար, քան սա է12 [տես առաջարկ 3 և 4, էջ 297]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ դուք ուսումնասիրեք այս գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Մտածեք 289–90 էջերի պատմության մասին: Ի՞նչ կա աշխարհիկ կյանքում, որը տանում է մարդկանց դեպի իրենց կրոնը մոռանալուն: Ինչպե՞ս կարող ենք հոգ տանել մեր նյութական կարիքների մասին առանց թույլ տալու, որ աշխարհիկը հաղթի մեզ:

  2. Խորհեք 290 էջում սկսվող բաժնի մասին: Ինչպե՞ս կարող է մեր սերն Աստծո հանդեպ օգնել մեզ խուսափել աշխարհիկի կողմից հաղթված լինելուց:

  3. Նախագահ Սնոուն ուսուցանել է, որ մենք ուխտ ենք կապել՝ «օգտագործել մեր ժամանակը, տաղանդը և ունակությունը երկրի վրա Աստծո թագավորությունը կառուցելու համար» (էջ 293): Մտածեք, թե ինչ կարող եք անել այս ուխտը պահելու համար:

  4. Վերանայեք գլխի վերջին բաժինը: Ի՞նչ ուղիներով կարող են հետևյալ ճշմարտություններն օգնել մեզ պահել մեր ուխտերը: Այս աշխարհը կարճ է համեմատած հավերժության հետ: Ոչ ոք չի կարող «իսկապես և ճշմարտացիորեն այս աշխարհի բարիքներից որևէ մեկը իր սեփականը կոչել»:

Առնչվող սուրբ գրություններ. Մատթեոս Զ.19–24, Հովհաննես ԺԷ.15, Ա Հովհաննես Բ.15–17, Հակոբ 2.13–19, Մորմոն 8.35–39, ՎևՈՒ 38.39, 63.47–48; 104.13–18

Օգնություն ուսուցչին. Փոքր խմբերում քննարկումները «մեծ թվով մարդկանց հնարավորություն են տալիս մասնակցել դասին: Այն անձինք, ովքեր սովորաբար տատանվում են մասնակցել, կարողանում են կիսվել գաղափարներով փոքր խմբերում, որոնք նրանք չէին արտահայտի ամբողջ խմբի առջև» (Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում, 161):

Հղումներ

  1. Deseret Semi-Weekly News, June 4, 1889, 4.

  2. Deseret Semi-Weekly News, June 4, 1889, 4.

  3. Deseret Semi-Weekly News, June 4, 1889, 4.

  4. Deseret News, Apr. 11, 1888, 200; from a detailed paraphrase of a discourse Lorenzo Snow delivered in the April 1888 general conference.

  5. Deseret Semi-Weekly News, June 4, 1889, 4.

  6. Deseret News, Apr. 11, 1888, 200.

  7. Deseret Semi-Weekly News, June 4, 1889, 4.

  8. Deseret News: Semi-Weekly, Jan. 23, 1877, 1.

  9. Deseret Semi-Weekly News, June 4, 1889, 4.

  10. In Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 486.

  11. Brigham City Bugler, Supplement, Aug. 1, 1891, 2.

  12. Deseret News: Semi-Weekly, Jan. 23, 1877, 1.

Նույնիսկ Կիրթլենդում տեղի ունեցած այն մեծ դրսևորումներից հետո, շատ Սրբեր, անգամ Կիրթլենդում, ընկան ուրացության մեջ:

Հարուստ երիտասարդի նման, որը խոսեց Փրկչի հետ (տես Մատթեոս ԺԹ.16–22), որոշ մարդիկ այսօր գայթակղվում են շրջվել նրանցից, ովքեր կարիքի մեջ են: