Նախագահների ուսմունքները
Լորենզո Սնոուի կյանքն ու ծառայությունը


Լորենզո Սնոուի կյանքն ու ծառայությունը

Երբ 21 տարեկան էր, մի օր,1835 թվականին, Լորենզո Սնոուն ձիով ուղևորվեց իր ծնողների տնից դեպի Օբերլին Քոլեջ՝ Օբերլինում, Օհայո: Նա չգիտեր որ այս կարճ ճամփորդության ընթացքում մի փորձառություն էր տեղի ունենալու իր հետ, որը փոխելու էր նրա կյանքի ընթացքը:

Ձիավարելով իր հայրենի քաղաքի ճանապարհն ի վար Մանտուայում, Օհայո, նա հանդիպեց մի մարդու, որը նույնպես ձիավարում էր: Դեյվիդ Վ. Փաթեն անունով այդ մարդը վերջերս էր կարգվել որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ: Նա վերադառնում էր Վերջին Օրերի Սրբերի մոտ՝ Կիրթլենդ, Օհայո, միսիա ծառայելուց հետո: Երկու տղամարդիկ ճամփորդեցին միասին մոտավորապես 30 մղոն (50կիլոմետր): Լորենզո Սնոուն հետագայում վերհիշում էր.

«Մեր խոսակցությունը գնաց կրոնի և փիլիսոփայության վերաբերյալ և լինելով երիտասարդ և վայելած լինելով որոշ ուսումնական հնարավորություններ, ես սկզբում տրամադրված էի թեթևամտորեն վերաբերվել նրա կարծիքներին, հատկապես այն պատճառով, որ դրանք քերականական լեզվով չէին արտահայտվում, բայց երբ նա շարունակեց իր լուրջ և խոնարհ ձևով իմ մտքի առջև բացել փրկության ծրագիրը, ես անընդունակ զգացի դիմադրել այն գիտելիքին, որ նա Աստծո մարդն էր և որ նրա վկայությունը ճշմարիտ էր»:1

Լորենզո Սնոուն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէր, երբ հանդիպեց Երեց Փաթենին, բայց նա ծանոթ էր Եկեղեցու որոշ ուսմունքներին: Փաստորեն Մարգարե Ջոզեֆ Սմիթը այցելել էր Սնոուների ընտանիք, լինելով նրանց տտանը, և Լորենզոի մայրը և քույրերը՝ Լեանորան և Էլիզան մկրտվել էին և հաստատվել Եկեղեցու անդամ: Սակայն Լորենզոն, ինչպես նա ասաց «զբաղված էր այլ ուղղություններով» այդ ժամանակ և այդպիսի բաները «որոշ չափով դուրս էին մնացել [իր] մտքից»:2 Դա սկսվեց փոխվել,երբ նա խոսեց Երեց Փաթենի հետ: Անդրադառնալով այդ փորձառությանը նա ասել է. «Դա շրջադարձային կետ էր իմ կյանքում»:3 Նա նկարագրել է, թե ինչպես էր զգում խոսակցության ընթացքում:

«Ես զգացի, որ սիրտս խոցվեց: Նա ակնհայտորեն զգացել էր այդ, քանի որ գրեթե վերջին բանը, որ նա ասաց ինձ՝ իր վկայությունը բերելուց հետո, այն էր, որ ես պետք է գնայի Տիրոջ մոտ նախքան քնելը և ինքս հարցնեի: Սա ես արեցի և արդյունքում՝ այն օրից սկսած, որ ես հանդիպեցի այս հիանալի Առաքյալին, բոլոր իմ ձգտումներն անսահմանորեն մեծացել են և բարձրացել»:

Երեց Փաթենի «բացարձակ անկեղծությունը, նրա լրջությունը և նրա հոգևոր ուժը»4 տևական ազդեցություն ունեցան երիտասարդի վրա, որը մի օր ինքն էր ծառայելու որպես Առաքյալ: Եվ այդ խաղաղ զրույցը տարավ այլ փորձառությունների, որոնք նախապատրաստելու էին Լորենզո Սնոուին դառնալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ՝ Աստծո խոսնակը երկրի վրա:

Մեծանալով հավատքի և տքնաջան աշխատանքի մի տան մեջ

Երկու ուժեղ ընտանիքներ, որոնք հարուստ էին հավատքով և կրոնական ավանդույթով, միացան, երբ Օլիվեր Սնոուն ամուսնացավ Ռոզետա Լեանորա Փեթիբոնի հետ՝ 1800 թվականի մայիսի 6-ին: Փեսան ու հարսը Միացյալ Նահանգների ամենավաղ Եվրոպական նորաբնակների հետնորդներն էին՝ Անգլիացի պանդուխտներ, ովքեր անցել էին Ատլանտյան օվկիանոսը 1600- ական թվականներին, խուսափելու կրոնական հետապնդումից: Օլիվերն ու Ռոզետան անցկացրեցին իրենց ամուսնության առաջին մի քանի տարիները Մասաչուսետս նահանգում, որտեղ նրանց դուստրերը Լեանորա Աբիգայլը և Էլիզա Ռոքսին ծնվեցին: Հետո նրանք տեղափոխվեցին Մանտուա Օհայո, որն այդ ժամանակ արևմտյան ամենահեռավոր բնակավայրն էր Միացյալ Նահանգներում: Նրանք տասնմեկերորդ ընտանիքն էին, ովքեր տեղափոխվեցին այդ տարածաշրջանը: Մանտուայում ընտանիքում ևս երկու դուստրեր ծնվեցին՝ Ամանդա Փերսին և Մելիսան: Լորենզոն՝ Օլիվերի և Ռոզետայի հինգերորդ երեխան և առաջին որդին, ծնվեց Մանտուայում 1814 թվականի ապրիլի 3 -ին: Հետագայում նրան միացան երկու փոքրիկ եղբայրներ՝ Լուսիուս Ավգուստոսը և Սամուել Փիրսը:5

Իրենց ընտանեկան ավանդույթների միջոցով, Օլիվերն ու Ռոզետան ուսուցանեցին իրենց երեխաներին հավատքի, տքնաջան աշխատանքի և կրթության կարևորությունը: Երբ նրանք կիսվում էին դժվարությունների մասին պատմություններով, որոնք նրանք տարել էին իրենց տունը հաստատելու համար, նրանց երեխաները սովորեցին հաղթահարել հուսահատությունը և գնահատել Աստծո օրհնություններն իրենց կյանքում: Էլիզան գրել է. «Մենք իսկապես կարող ենք ասել մեր ծնողների մասին, որ նրանց ազնվությունն անբիծ էր և նրանք վստահելի էին կյանքի բոլոր իրենց հասարակական փոխհարաբերություններում և գործարարական գործարքներում և խնամքով ուսուցանում էին իրենց երեխաներին աշխատասիրության, խնայողության և խիստ բարոյականության սովորույթներ»:6 Լորենզոն արտահատել է իր երախտագիտությունը, որ նրանք միշտ իրեն վերաբերվել են «հոգատարությամբ և քնքշությամբ»:7

Երբ Լորենզոն մեծացավ, նա ջանասիրաբար աշխատեց հետամուտ լինելով աշխարհիկ և մտավոր նպատակների: Նրա հայրը հաճախ էր բացակայում տնից՝ ծառայելով համայնքին «հասարակական գործերով»: Օլիվերի բացակայության ժամանակ, Լորենզոն որպես ավագ որդի, պատասխանատու էր ֆերմայի համար՝ մի պարտականություն, որին նա լրջորեն էր վերաբերվում և հաջող կատարում: Երբ Լորենզոն չէր աշխատում, նա սովորաբար կարդում էր: «Նրա մշտական ուղեկիցը, ասել է Էլիզան,- իր գիրքն էր:8

Ետ նայելով Լորենզոյի զարգացող անհատականությանը, Էլիզան նկատել է. «Վաղ մանկությունից [նա] դրսևորում էր բնավորության ուժ և վճռականություն, որը նկատվեց նրա ապագա կյանքի ողջ առաջընթացում»:9

Հաղթահարելով պատանեկան փառասիրությունը

Օլիվեր և Ռոզետա Սնոուն խրախուսում էին կրոնի հանդեպ ազնիվ հետաքրքրասիրությունը: Նրանք թույլ էին տալիս իրենց երեխաներին սովորել տարբեր եկեղեցիների մասին, բացելով իրենց տունը «բոլոր դավանանքների բարու և խելամտության» հանդեպ: Նույնիսկ այդ խրախուսանքով Լորենզոն «քիչ կամ ոչ մի ուշադրություն չէր դարձնում կրոնի նյութին, առնվազն ոչ բավականաչափ՝ նախընտրությունը տալու որևէ որոշակի աղանդի»:10 Նրա երազանքն էր դառնալ ռազմական հրամանատար և այս երազանքը գերիշխում էր նրա կյանքի մյուս ազդեցությունների վրա, «ոչ թե այն պատճառով, որ նա սիրում էր կռիվ», գրել է պատմաբան Օրսոն Ֆ. Ուիթնին, այլ որովհետև «նա հրապուրված էր ռազմական կարիերայի ռոմանտիկայով և ասպետականությամբ»:11 Բայց շուտով նա փոխարինեց այս փառասիրությունը, մեկ այլ բանով: Նա թողեց տունը և ընդունվեց մոտակա Օբերլին Քոլեջը, որպեսզի կարողանար ստանալ «համալսարանական կրթություն»:12

Երբ Լորենզոն սովորում էր Օբերլինում, նա զարգացրեց նոր հետաքրքրություն դեպի կրոնը: Դեռևս Երեց Փաթենի հետ ունեցած զրույցի ազդեցության տակ, նա ոչ միայն խորհում էր վերականգված ավետարանի վարդապետությունների շուրջ, այլ կիսվում էր դրանցով Օբերլինում, նույնիսկ նրանց հետ, ովքեր պատրաստվում էին քահանաներ դառնալ: Իր քույր Էլիզային գրված մի նամակում, ովքեր հավաքվել էին Սրբերի հետ Կիրթլենդում, նա գրեց. «Քահանաների և ապագա քահանաների հետ, հավաստիացնում եմ ձեզ, ես բավականին լավ հաջողություն ունեցա Մորմոնիզմը պաշտպանելիս: Ճիշտ է ես շատ նորահավատներ չբերեցի, քանի որ ես ինքս էլ նորահավատ եմ, սակայն ես ստիպեցի նրանցից ոմանց գրեթե խոստովանել, որ նրանք զգացին որոշ [իմաստություն] ձեր վարդապետություններում: Մորմոնիզի դեմ ուժեղ նախապաշարմունքը Օբերլինի ուսանողի մտքից վերացնելը հեշտ իրականացվող բան չէ»:

Այս նույն նամակում Լորենզոն պատասխանեց Էլիզայից ստացված հրավերին: Նա տեղ էր նախապատրաստել նրա համար իր հետ մնալու Կիրթլենդում և սովորելու Եբրայերեն մի դասարանում, որը ներառում էր Ջոզեֆ Սմիթին և Տասներկու Առաքյալների Քվորումից մի քանի անդամների: Նա գրեց. «Ես երջանիկ եմ իմանալով, որ դու այդքան շատ երջանկություն ես վայելում Կիրթլենդում, չնայած ներկայումս ես տրամադրված չեմ փոխել իմ բակավայրը քոնի հետ, սակայն եթե այնտեղ սովորելու հնարավորությունները նույնը լինեին, կարծում եմ ես գրեթե հակված կլինեի փորձել փոխանակել: Քանի որ, եթե չլիներ ոչինչ ավելի, այն պետք է որ շատ հետաքրքիր լիներ ինձ համար և հավանաբար ոչ անշահավետ լսել այդ վարդապետությունները քարոզվելիս, որոնց ես այդքան երկար հետամուտ եղա պաշտպանել և աջակցել այստեղ, Օբերլինում»:

Չնայած Լորենզոն տպավորված էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետություններից, նա տատանվում էր միանալ Եկեղեցուն: Բայց նա հետաքրքրված էր:Էլիզային ուղղված իր նամակում նա մի քանի հարցեր էր տվել Եկեղեցու մասին: Նա ասում էր, որ Օբերլինի ուսանողներից, ովքեր պատրաստվում էին քահանաներ դառնալ, պահանջվում էր «նվիրել յոթ տարի կամ ավելի տքնաջան ուսումնասիրություն, նախքան նրանց թույլ կտրվեր ասել հեթանոսներին, որ Երկնքում Աստված կա, իրավաբանի նման, որը պետք է ունենա որոշակի որակավորում նախքան նա կկարողանա թույլտվություն ձեռք բերել խոսելու»: Ի տարբերություն ասել էր նա իր քրոջը. «Ձեր մարդիկ կարծում եմ ավելի շատ կախված են աստվածային օգնությունից, քան նրանից, ինչը տրվում է համալսարանական կրթությամբ, երբ քարոզում են ձեր վարդապետությունները»: Նա ցանկություն հայտնեց հասկանալ Հոգու ներգործումները, հարցնելով, թե Սուրբ Հոգին կարո՞ղ էր շնորհվել մարդկանց «այս դարում աշխարհին»: Արդյոք մարդիկ կարո՞ղ են ստանալ Սուրբ Հոգին, հարցնում էր նա, «թե՞ Աստված միշտ շնորհում է այն երկրորդ մարդու միջոցով»:13 Այլ խոսքով ասած նա ուզում էր իմանալ, թե արդյոք քահանայության իշխանությունը անհրաժե՞շտ էր, որպեսզի ստանային Սուրբ Հոգին:

Լորենզոն գնահատում էր ընկերությունը և կրթությունը, որ ձեռք էր բերել Օբերլին Քոլեջում Բայց նա գնալով ավելի դժգոհ էր դառնում այնտեղի կրոնական ուսուցումից: Ի վերջո նա թողեց քոլեջը և ընդունեց Կիրթլենդում եբրայերեն սովորելու իր քրոջ հրավերը: Նա ասաց, որ հաճախում էր եբրայերենի դասին, միայն նրա համար, որ կարողանա պատրաստվել քոլեջ ընդունվել Միացյալ Նահանգների արևելյան մասում:14 Սակայն Էլիզան նկատում էր, որ բացի եբրայերեն սովորելուց «նրա միտքը կլանվում էր և սիրտը լցվում հավիտենական Ավետարանի կենդանի հավատքով»:15 Շուտով նա գտավ պատասխաններ այն հարցերին, որոնք նա հարցրել էր Օբերլին Քոլեջում և 1836 թվականի հունիսին նա մկրտվեց Երեց Ջոն Բոյնթոնի՝ այս տնտեսությունում Տասներկու Առաքյալների Քվորումի առաջին անդամներից մեկի կողմից: Նա նաև հաստատվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Մոտ երկու շաբաթ անց, մի ընկեր հարցրեց նրան. «Եղբայր Սնոու, դուք ստացա՞ք Սուրբ Հոգին մկրտվելուց հետո»: Այդ հարցն ինձ կարծես լցրեց շփոթությամբ և հուսահատությամբ: Փաստը նրանում էր, որ չնայած ես ստացել էի այն ամենը, ինչ գուցե ինձ անհրաժեշտ էր, ես չէի ստացել այն, ինչ ես էի ակնկալում», որը նշանակում է, որ չնայած նա հաստատվել էր, նա չէր ստացել հատուկ դրսևորում Սուրբ Հոգուց: «Ես դժգոհ էի,- ասաց նա,- ոչ թե նրա համար, ինչ արել էի, այլ ինքս ինձանից: Այդ զգացումով ես երեկոյան առանձնացա մի վայրում, որտեղ սովորաբար մատուցում էի աղոթքներս առ Տերը»: Նա ծնկի իջավ և անմիջապես ստացավ պատասխան իր աղոթքներին: «Դա երբեք չի ջնջվի իմ հիշողությունից քանի դեռ իմ հիշողությունը կտևի»: Հետագայում նա հայտարարեց. «Ես ստացա կատարյալ գիտելիք, որ կար Աստված, որ Հիսուսը, որը մահացավ Գողգոթայում, Իր Որդին էր, և որ Ջոզեֆ Մարգարեն ստացել էր իշխանություն, որը նա հայտարարում էր, որ ուներ: Այդ դրսևորման բավականությունն ու փառքը ոչ մի լեզու չի կարող արտահայտել: Ես վերադարձա իմ բնակարանը: Այժմ ես կարող էի վկայել ողջ աշխարհին, որ ես գիտեի, հաստատ գիտելիքով, որ Աստծո Որդու Ավետարանը վերականգվել էր, և որ Ջոզեֆը Աստծո Մարգարեն էր, որը լիազորված էր խոսել Նրա անունով»:16

Իր փորձառությամբ զորացված, Լորենզոն նախապատրաստվեց միսիոներ դառնալ: Ինչպես նրա քույր Էլիզան է ասել, դարձը փոփոխություն առաջացրեց նրա ձգտումներում և «բացեց մի նոր աշխարհ նրա առջև»: Նա նկատել է. «Երկրային ռազմական հանրաճանաչության փոխարեն, նա այժմ մտավ մրցամարտի մի արենա երկնքի զորքերի հետ»:17

Դիմավորել մարտահրավերները որպես լիաժամկետ միսիոներ

Լորենզո Սնոուն սկսեց իր միսիոներական ծառայությունը Օհայո նահանգում 1837թվականի գարնանը: Եկեղեցուն միանալու իր որոշման նման, որպես լիաժամկետ միսիոներ ծառայելու նրա որոշումը պահանջում էր նրանից փոխել իր հայացքներն ու ծրագրերը: Նա գրել է իր օրագրում. «1837թվականին ես լիովին հրաժարվեցի բոլոր իմ սիրելի գաղափարներից»:18 Նա հրաժարվեց Միացյալ Նահանգների արևելյան մասում համալսարանում «դասական կրթություն» ստանալու իր ձգտումից:19 Նա նաև համաձայնվեց ճանապարհորդել առանց քսակի կամ պարկի, այլ խոսքով ասած, գնալ առանց փողի, ապավինելով ուտելիք և ապաստան տալու ուրիշների բարությանը: Սա հատկապես դժվար էր նրա համար, որովհետև իր պատանեկության տարիներին նա միշտ զգացել էր, որ կարևոր էր վճարել իր սեփական միջոցներից, օգտագործելով այն փողը, որը նա օգնել էր իր հորը և վաստակել ընտանեկան ֆերմայում: Նա ասել է. «Ես սովոր չէի կախված լինել որևէ մեկից՝ ուտելիքի կամ ապաստանի համար: Եթե ես գնում էի որևէ հեռու տեղ, հայրս սովորաբար հոգ էր տանում, որ ես մեկնեի իմ ծախսերի համար շատ փողով: Եվ այժմ, դուրս գալ և խնդրել ուտելիք և մի տեղ՝ գլուխս դնելու համար, շատ մեծ փորձություն էր ինձ համար,և՝ այնքան տարբեր իմ սովորածից»:20 Նա «վճռեց անել դա», բայց միայն այն պատճառով, որ ստացավ «հաստատուն գիտելիք, որ Աստված պահանջում էր դա»:21

Երեց Սնոուի հորեղբայրները, հորաքույրները, զարմիկներն ու ընկերները մասնակցում էին առաջին ժողովներին, որը նա վարում էր որպես միսիոներ: Հիշելով առաջին անգամվա իր քարոզելը, նա ասաց. «Ես շատ ամաչկոտ էի այդ ժամանակ, և … շատ դժվար բան էր ինձ համար վեր կենալ այնտեղ և քարոզել իմ ազգականներին և հարևաններին, ովքեր ներս էին հրավիրվել: Հիշում եմ, որ ես աղոթեցի այդ գիշերվա նախորդ գրեթե ողջ օրը, երբ ես պետք է խոսեի: Ես դուրս գնացի մենակ և խնդրեցի Տիրոջը՝ ինձ խոսելու ինչ որ միտք տար: Հորաքհույրս հետագայում ինձ ասաց, որ նա գրեթե դողում էր, երբ տեսավ ինձ վեր կենալիս խոսելու, բայց ես բացեցի իմ բերանը և թե ինչ ասացի ես երբեք իրականում չիմացա, բայց հորաքույրս ասաց, որ ես լավ խոսեցի երեք քառորդ ժամ»:22 Նա հիշում էր երախատագիտությամբ. «Ես հավատում էի և համոզվածություն էի զգում, որ ոգեշնչման Հոգին ինձ կհուշեր և ինձ արտահայտվել կտար: Ես որոնել էի աղոթքով և ծոմով, ես խոնարհեցրել էի ինձ Տիրոջ առջև, կանչելով առ Նա զորավոր աղոթքով՝ շնորհելու սուրբ Քահանայության զորությունն ու ոգեշնչումը և երբ ես կանգնեցի համայնքի անդամների առջև, չնայած ես չգիտեի ոչ մի բառ թե ինչ պիտի ասեի, հենց որ ես բացեցի բերանս խոսելու, Սուրբ Հոգին զորությամբ հանգչեց ինձ վրա, լցնելով միտքս լույսով և հաղորդակցվելու գաղափարներով և պատշաճ բառապաշարով՝ նրանց հետ կիսվելու համար»:23 Նախքան այդ տարածքից հեռանալը, նա մկրտել էր և հաստատել մի հորեղբոր, մի հորաքրոջ, մի քանի զարմիկների և մի քանի ընկերների:24

Իր ընտանիքի և ընկերեների հետ ավետարանով կիսվելուց հետո, Երեց Սնոուն շարունակեց իր միսիոներական աշխատանքներն այլ քաղաքներում և ավաններում՝ ծառայելով մոտ մեկ տարի: Նա հաղորդել է. «Երբ այս միսիայում էի, ես ճանապարհորդեցի Օհայո նահանգի տարբեր մասերում և այդ ընթացքում մկրտեցի բազմաթիվ անձանց, ովքեր հավատարիմ մնացին ճշմարտությանը»:25

Լորենզո Սնոուն երկար չմնաց տանը այս առաջին միսիայից հետո, երբ նա ցանկություն զգաց կրկին քարոզել ավետարանը: «Իմ միսիոներական կոչման ոգին այնպես ուժգնորեն էր ճնշում մտքիս վրա,- ասել է նա,- որ ես փափագում էի զբաղվել այդ աշխատանքներով»:26 Այս անգամ նա քարոզեց վերականգված ավետարանը Միսսուրի, Կենտուկի և Իլինոյս ու կրկին Օհայո նահանգներում:

Որոշ մարդիկ թշնամական էին Երեց Սնոուի և այն ուղերձի հանդեպ, որ Երեց Սնուն էր հաղորդում: Օրինակ նա մի դեպք պատմեց, որ պատահել էր իր հետ Կենտուկիում, երբ մի խումբ մարդիկ հավաքվել էին ինչ որ մեկի տանը՝ լսելու նրա քարոզը: Քարոզելուց հետո նա իմացավ, որ որոշ մարդիկ ծրագրել էին հարձակվել նրա վրա, հենց որ նա հեռանար: Նա վերհիշում է, որ տանը « ամբոխի հրմշտոցի մեջ» տղամարդկանցից մեկը «պատահաբար ձեռքը մտցրեց իմ վերարկուի գրպաններից մեկը, որը նրան հանկարծակիի բերեց՝ խիստ անհանգստացնելով»: Զգալով ինչ որ կոշտ բան Երեց Սնոուի գրպանում, նա անմիջապես զգուշացրեց իր ընկերներին, որ միսիոները զինված էր ատրճանակով: Հետագայում Երեց Սնոուն գրեց. «Դա բավական էր, որ օրինախախտել ցանկացողները վերջ տային իրենց չար ծրագրերին»: Որոշ չափով զվարճանալով, Երեց Սնոուն ավելացրեց. «Ենթադրվող ատրճանակը, որը նրանց տագնապի մատնեց և իմ պաշտպանությունը հանդիսացավ, իմ գրպանի Աստվածաշունչն էր, մի թանկարժեք նվեր, որ ինձ էր տրվել շատ սիրելի Հայրապետի՝Հայր Յոզեֆ Սմիթ[Ավագի] կողմից»:27

Ուրիշ մարդիկ ողջունում էին Երեց Սնոուին և ընդունում ուղերձը, որ նա հաղորդում էր: Միսսուրիի բնակավայրերից մեկում նա սովորեցրեց հինգ մարդկանց, ովքեր մկրտվեցին ձմռան կեսին: Երեց Սնոուն և մյուսները ստիպված էին կտրել սառույցը գետի վրայից, որպեսզի նա կարողանար կատարել արարողությունը: Չնայած ցրտին, որոշ նորադարձներ «դուրս եկան ջրից, ծափ տալով և գովք բացականչելով Աստծուն»:28

Երեց Սնոուի առաջին երկու միսիաները ընդգրկեցին 1837 թվականի գարնանից մինչև 1840 թվականի մայիսը: Այս նամակներից հատվածները բնորոշում են Տիրոջ ծառայության այդ ժամանակահատվածը. «Ես անցկացրեցի ձմռան մնացած մասը [1838-39] ճանապարհորդելով և քարոզելով, …տարբեր հաջողությամբ և վերաբերմունքով՝ երբեմն ընդունվելով ամենաքաղաքավարի ձևով և լսվելով լարված հետաքրքրությամբ, իսկ այլ դեպքերում նախատում էին և լկտիաբար վիրավորում ինձ, բայց ոչ մի դեպքում ավելի վատ չէին վերաբերվում, քան Հիսուսին, որին ես հայտարարում եմ, որ հետևում եմ»:29 «Երբ ես այժմ ետ եմ նայում այն տեսարաններին, որով ես անցա, … ես ապշում եմ և զարմանում»:30 «Տերն ինձ հետ էր, և ես մեծապես օրհնվեցի՝ կատարելով իմ դժվարին աշխատանքները»:31

Միսիան Անգլիայում

1840 թվականի մայիսի սկզբին Լորենզո Սնոուն միացավ Սրբերին Նավույում, Իլինոյս, բայց նա այնտեղ երկար չմնաց: Նա կանչվեց անցնել Ատլանտյան օվկիանոսով և միսիա ծառայել Անգլիայում և նա մեկնեց Նավույից այդ նույն ամսին: Նախքան մեկնելը նա այցելեց ինը Առաքյալներից մի քանիսի ընտանիքներին, ովքեր արդեն ծառայում էին Անգլիայում:

Երբ նա այցելեց Բրիգամ Յանգի ընտանիքին, նա տեսավ, որ նրանց գերանաշեն հյուղակի գերանների արանքների ճեղքերը շաղախով փակված չէին, նրանց թողնելով «անպաշտպան քամու և փոթորիկների դեմ»: Քույր Յանգը հոգնած էր, որովհետև հենց նոր էր վերադարձել ընտանիքի կաթնատու կովի ապարդյուն որոնումներից: Չնայած իր դժվարին պայմաններին, նա ասաց Երեց Սնոուին. «Դուք տեսնում եք իմ վիճակը, բայց ասեք նրան [իմ ամուսնուն], որ իմ մասին չնեղվի, կամ՝ չանհանգստանա նվազագույն իսկ չափով: Ես կամենում եմ, որ նա մնա իր ծառայության վայրում, մինչև պատվավոր ձևով արձակվի»: Ազդված Քույր Յանգի ծայրահեղ աղքատ, թշվառ վիճակից, Երեց Սնոուն ցանկացավ օգնել. «Ես ունեի փող, բայց քիչ , որը բավական չէր ինձ մինչև իմ ծառայության վայրը տարածության մեկ տասներորդ մասն իսկ հասցնել, փողի մնացած մասը ձեռք բերելու հեռանկար էլ չկար, իսկ այդ ժամանակ մեկնելու նախաշեմին էի»: Ես հանեցի գրպանիցս իմ փոքրիկ գումարի մի մասը, … բայց նա հրաժարվեց ընդունել այն, երբ ես ողջ ուժով պնդում էի, որ վերցներ, իսկ նա շարունակում էր հրաժարվել, որոշ չափով դիտմամբ և որոշ չափով էլ պատահմամբ, փողն ընկավ հատակին և գլորվեց գերանների արանքի բացվածքով, որը լուծեց վեճը և ես ցտեսություն մաղթելով նրան, թողեցի, որ նա վերցներ այն, երբ իրեն հարմար կլիներ:32

Իլինոյսից Երեց Սնոուն ուղևորվեց դեպի Նյու Յորք, որտեղից նա նավ նստեց, Ատլանտյան օվկիանոսով անցնելու համար: Ծովային ճանապարհորդության 42-րդ օրը երեք կատաղի փոթորիկներ հարվածեցին նավին: Շրջապատված վախեցած և արտասվող ուղևորներով, Երեց Սնոուն մնաց հանգիստ, վստահ լինելով, որ Աստված կպաշտպաներ իրեն: Երբ նավը հասավ Լիվերպուլ, Անգլիա, Երեց Սնոուի սիրտը «լի էր մեծագույն երախտագիտությամբ Նրա հանդեպ, ով պահպանում է և հաստատում նրանց, ում Նա կանչում է և ուղարկում առաջ, որպես փրկության ծառաներ երկրի ազգերին»:33

Չորս ամիս Անգլիայում որպես միսիոներ ծառայելուց հետո, Երեց Սնոուն ստացավ մի լրացուցիչ պարտականություն: Նա նշանակվեց ծառայելու, որպես Լոնդոնի Կոնֆերենսի նախագահ, կոչում, որը նմանատիպ է այսօրվա շրջանի նախագահին: Նա շարունակեց ավետարանի քարոզելը և նա նաև ղեկավարում էր քահանայության ղեկավարների աշխատանքը, ինչպես օրինակ ճյուղերի նախագահների աշխատանքը՝ տարածքում: Երբ նա ծառայում էր այս ղեկավար պաշտոնում, նա հաճախ էր հաշվետվություն ներկայացնում Երեց Փարլի Պ. Փրատին՝ Տասներկուսի Քվորումի անդամի և միսիայի նախագահին: Նա գրել է շատ մարդկանց մասին, ովքեր «հետաքրքրվում էին փրկության ճանապարհով» մի սենյակում, որը «պայթելու աստիճանի լցված էր» կիրակնօրյա ժողովի համար և «Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հոտում [նորահավատներին] մկրտելու հաճույքի մասին»: Աշխատանքի հանդեպ ջերմեռանդությամբ և լավատեսությամբ նա ասել է. «Չնայած շրջապատված ամեն նկարագրությունից վեր կամայական ամբարշտությամբ, Սիոնը սկսում է դուրս խուժել և վստահ եմ երկար ժամանակ կդառնա լույս տվող ճրագ այս քաղաքում»:34

Լոնդոնի Կոնֆերենսը էական աճ ապրեց, ունենալով Երեց Սնոուին որպես նախագահ: Չնայած Երեց Սնոուն ուրախանում էր այս հաջողությամբ, նա նաև մաքառում էր ղեկավարման պարտականությունների հետ: Տասներկուսի Քվորումից Երեց Հեբեր Ս. Քիմբալին գրված մի նամակում նա ընդունում է, որ այդ մարտահրավերները նրան ստիպել են «ընտրել կառավարման այլ ուղղություն, քան նախկինում երբևէ իմ ընտրածներից որևէ մեկը»:35 Նա ասել է Երեց Քիմբալին. «Դուք և Երեց [Վիլֆորդ] Վուդրուֆը ասացիք, որ սա կլինի փորձառության դպրոց, որն արդեն փաստ է դարձել: … Ինչ եկել եմ այստեղ անընդհատ որևէ մի նոր բան է առաջանում Սրբերի մեջ: Մեկը դեռ չվերջացած մեկ ուրիշն է առաջանում »: Նա կիսվել էր մի ճշմարտությամբ, որը նա շատ արագ էր յուրացրել իր նոր պարտականություններում. «Ես չէի կարող գլուխ հանել դժվարություններից, [եթե] Աստված ինձ ադքան շատ չաջակցեր»:36 Նա արտահայտեց նույնատիպ զգացումներ մի նամակում, որն ուղղված էր Երեց Ջորջ Ա. Սմիթին ՝Տասներկուսի Քվորումից, «Այն քիչը, որ ես արել եմ, ինձանից չէր, այլ Աստծուց: Մեկ բան ես լիովին սովորել եմ իմ փորձառությունից, մինչ ձգտում էի մեծարել իմ պաշտոնը որպես ուսուցիչ Իսրայելում, այսինքն, ինքնուրույն ես ոչինչ չգիտեմ, ոչ էլ կարող եմ որևէ բան անել. Ես նաև հստակորեն տեսնում եմ, որ ոչ մի Սուրբ չի կարող բարգավաճել, մինչև նա հնազանդ չլինի այն հրահանգներին և նրանց խորհրդին, ովքեր դրվել են նախագահելու Եկեղեցում: Ես վստահ եմ, որ քանի դեռ ես պահում եմ նրա օրենքները Տեր Աստված կպահի և կաջակցի ինձ իմ պաշտոնում: … Երբ ես քայլեմ համեստությամբ նրա առաջ, նա կտա ինձ զորություն՝ խորհորդ տալու արդարությունով և հայտնության հոգով»:37

Բացի քարոզելուց ավետարանը և Լոնդոնի Կոնֆերենսում որպես նախագահ ծառայելուց, Երեց Սնոուն գրեց նաև մի կրոնական տրակտատ կամ գրքույկ, օգնելու միսիոներներին բացատրել վերականգված ավետարանը: Այս տրակտատը կոչում էր Փրկվելու միակ ճանպարհը, հետագայում թարգմանվեց մի քանի լեզուներով և օգտագործվեց 19-րդ դարի ողջ երկրորդ կեսի ընթացքում:

Երեց Սնոուն ծառայեց Անգլիայում մինչև 1843 թվականի հունվարը: Նախքան հեռանալը, նա կատարեց մի հանձնարարություն, որը ստացել էր Նախագահ Բրիգամ Յանգից: Իր օրագրի լուսանցքում նա գրեց միակ նշումը այդ հանձնարարության մասին. «Հանձնվեց երկու Մորմոնի Գիրք Վիկտորիա Թագուհուն և Արքայազն Ալբերտին, Նախագահ Բրիգամ Յանգի խնդրանքով»:38

Երբ Երեց Սնոուն հեռացավ Անգլիայից, նա առաջնորդեց բրիտանական Վերջին Օրերի Սրբերի մի խմբի, ովքեր ներգաղթեցին Նավու: Նա գրել է իր օրագրում. «Ես պատասխանատու էի երկու հարյուր և հիսուն հոգուց բաղկացած մի խմբի համար, որոնցից մեծ մասը իմ մտերիմ ընկերներն էին, ովքեր ուխտի մեջ էին մտել իմ սպասավորման միջոցով: Իրավիճակը, որում այժմ գտնվում էի ես օվկիանոսը կրկին անցնելով, շրջապատված ընկերների կողմից, շատ նախանձելի էր, համեմատած այն միայնակ ժամանկին, երբ ես կանգնած էի երկու և կես տարի առաջ»:39 Երեց Սնոուի փորձառությունը Սվանթոն նավի վրա ցույց տվեց նրա ղեկավարման հմտությունները և նրա հավատքն առ Աստված: Հետևյալ պատմությունը վերցված է նրա օրագրից:

«Ես ի մի հավաքեցի [Սրբերին] և փոխադարձ համաձայնությամբ նրանց կազմակերպեցի խմբերի և ենթախմբերի, նշանակելով համապատասխան ղեկավարներ յուրաքանչյուրի համար, և հաստատեցի կանոններ խմբի ղեկավարման համար: Ես այնտեղ պարզեցի, որ մեր մեջ մի քանի Քահանայապետեր և երեսուն Երեցներ կային և, հաշվի առնելով այն բնական ցանկությունը, որ շատ Երեցներ քիչ թե շատ պետք է որևէ բան անեն, որով նրանք կկարողանան փոքրիշատե բարի անուն վաստակել, իսկ եթե դա չկարողանա արվել մի ձևով, ապա պետք է արվեր մեկ այլ ձևով, ուստի եզրակացրեցի, որ ավելի ապահով էր ինքս կարգավորեի նրանց գործելակերպը, ուստի ես նշանակեցի որքան հնարավոր է շատերին, որոշ մարդկանց տալով այս կամ այն հանձնարարությունները և պատասխանատու դարձրեցի դրանց կատարման համար: Ողջ խումբը հավաքվում էր ամեն երեկո շաբաթվա ընթացքում աղոթելու համար: Մենք շաբաթը երկու անգամ քարոզում էինք, հանդիպելով կիրակի օրը և ճաշակում հաղորդությունը:

Մեր նավապետը, որի հետ ցանկանում էի զարգացնել լավ ընկերական հարաբերություններ, թվում էր ոչ մարդամոտ և զուսպ: … Ես հեշտորեն զգացի, որ նրա միտքը նախապաշարված էր մեր դեմ: Մենք ծովում էինք մոտ երկու շաբաթ, որի ընթացքում ոչ մի լուրջ բան չէր պատահել, երբ հետևյալ դեպքը տեղի ունեցավ:

«Կապիտանի մատուցողը, մի երիտասարդ գերմանացի, վթարի ենթարկվեց, որը սպառնում էր նրա կյանքին: Լինելով առաքինի, լուրջ և վստահելի երիտասարդ, նավապետի հետ մի քանի ճանապարհորդությունների գնացած լինելով, նա մեծ հաջողության էր հասել վաստակելով նավապետի, սպաների և անձնակազմի սերը, Սրբերը ևս շատ էին կապվել նրա հետ»: Այդ պատճառով նրա մահվան հավանականությունը վշտի և սգի մեծ իրարանցոմ առաջացրեց ողջ նավի վրա:

Նրա բերանից արյուն էր գալիս, որն ուղեկցվում էր ուժեղ ջղաձգությամբ, ուշագնացությամբ և ցնցումներով: Ի վերջո աննպատակ տարբեր դեղամիջոցներ փորձելուց հետո, նրա կյանքի համար բոլոր հույսերը կտրվեցին: Նավաստիները նավապետի խնդրանքով, քնելու գնալուց առաջ, մեկ առ մեկ մտնում էին նրա նավախուցը մնաս բարով ասելու, որն արվեց առանց նվազագույն իսկ սպասումների, որ կտեսնեին նրան հաջորդ առավոտ: Շատերի աչքերը թաց էին արցունքներից, երբ նրանք վերադառնում էին այդ նավախցից:

Քույր Մարտինը [նավի վրայի Վերջին Օրերի Սրբերից մեկը], երբ միայնակ նստած էր նրա մահճակալի կողքին, արտահայտեց նրան իր ցանկությունը, որ ես կանչվեի և նրան սպասավորեի քահանայության օրհնություն և գուցե նա դեռ կարողանար բժշկվել: Սրան նա ուրախությամբ համաձայնվեց: Ես քնած էի իմ նավախցում, երբ լուրը ստացա, մոտավորապես գիշերվա տասներկուսն էր: Ես անմիջապես վեր կացա և գնացի դեպի խցիկը, և ճանապարհին տեսա նավապետի օգնականին, որը հենց նոր էր տեսել նրան: Հենց որ նա անցավ իմ կողքով, նա հանդիպեց Եղբայր Սթեյնսին և նշեց որ Պր. Սնոուն գնում էր ձեռքերը դնելու մատուցողի վրա: «Բայց,- ասաց նա (վշտալի ձայնով), - ոչ մի բան օգուտ չունի, այժմ ամեն ինչ վերջացած է խեղճ տղայի համար»: «Օհ,- ասաց Երեց Սթեյնսը,- Տերը կարող է նրան բժշկել ձեռքները դնելու միջոցով»: Դուք այդպե՞ս եք կարծում, պատասխանեց նավաստին իր սրտի անմեղությամբ:

Երբ քայլում էի, խցիկի դռան մոտ հանդիպեցի նավապետին, որը կարծես արտասվելիս էր եղել: «Ուրախ եմ, որ եկաք Պր. Սնոու, ասաց նա,- չնայած օգուտ չունի, քանի որ մատուցողն արդեն մահանում է»: Ես ներս մտա սենյակ և նստեցի նրա մահճակալին: Նրա շնչառությունը շատ հաճախ ընդհատվում էր և տպավորությունն այնպիսին էր, կարծես թե մահանում էր: Նա չէր կարողանում բարձր խոսել, բայց ցույց տվեց իր ցանկությունը, որ ես նրան օրհնություն տայի: Պարզվեց, որ Գերմանիայում, Համբուրգում, նա կին և երկու երեխա ուներ ովքեր կախված էին նրանից իրենց ապրուստի համար: Երևում էր, Նա շատ էր անհանգստացած նրանց համար:

Ես դրեցի ձեռքերս նրա գլխին և հենց որ ավարտեցի օրհնությունը, նա բարձրացավ և նստած դիրք ընդունեց, ձեռքերն իրար զարկեց [հարվածեց], գովասանքներ բացականչելով առ Տերը բժշկվելու համար, հետո շատ շուտով վերկացավ իր մահճակալից և դուրս գնաց խցիկից և քայլեց տախտակամածով:

Հաջորդ առավոտ բոլորն ապշել էին՝ տեսնելով մատուցողին ողջ և առողջ , և զարմացած էին տեսնելով, որ նա կարողանում էր սովորականի պես իր գործն անել: Նավաստիները բոլորը մեկ մարդու պես երդվում էին, որ դա հրաշք էր, Սրբերը գիտեին, որ դա այդպես էր՝ ցնծում էին և փառաբանում Տիրոջը, նավապետն անսասան հավատքով և խորը երախտագիտությամբ լցվեց և նրա սիրտը կապվեց մերինի հետ այդ ժամանակից ի վեր: Նա շնորհում էր մեզ ամեն բարեհաճություն և հանդուրժողականություն, և ելնելով իր պաշտոնից, ու արժանացնելով մեզ հատուկ ուշադրության՝ անընդհատ ստուգում էր մեր հարմարավետությունը: Նա հաճախում էր մեր բոլոր ժողովներին, գնել ու կարդում էր մեր գրքերը: Նավապետի օգնականները ևս անում էին նույնը և երբ ես նրանց թողեցի Նյու Օրլեանում, Լուիզիանա, նրանք խոստացան, որ կմկրտվեն: Ես մոտ մեկ տարի հետո մի նամակ ստացա գլխավոր օգնականից, որն ինձ հաղորդում էր, որ նրանք կատարել էին իրենց խոստումը: Նավապետը նաև հայտնեց իր մտադրությունը, որ ապագայում,գուցե կգա մի ժամանակ, երբ նա կընդունի ավետարանը և կապրի Սրբերի հետ: Մատուցողը ևս մկրտվեց, երբ մենք հասանք Նոր Օրլեան, և բաժանվելիս նա ինձ նվիրեց Աստվածաշունչը, որը ես այժմ էլ պահում եմ»:40

Երեց Սնոուն գրել է. «Նավաստիներից մի քանիսը արտասվում էին, երբ մենք բարեհաջող թողեցինք Սվանթոնը»: Իրականում մենք բոլորս շատ լուրջ զգացումներ ունեինք»:41 Նյու Օրլեանից Երեց Սնոուն և նրա ընկեր Սրբերը նստեցին լաստանավ ու ուղևորվեցին Միսսիսիպի գետով վեր: Նրանք ժամանեցին Նավու 1843 թվականի ապրիլի 12-ին:

Մշտական նվիրվածություն Տիրոջ գործին

Յոթ տարիների ընթացքում, ծառայելով որպես լիաժամկետ միսիոներ, Լորենզո Սնոուն տեսավ, որ իր ծառայելու հնարավորությունները որոշ ժամանակով փոխվեցին: 1843–44 թվականների ձմռանը տեղի դպրոցի խնամակալները նրան առաջարկեցին ուսուցչի աշխատանք: Նա ընդունեց աշխատանքի առաջարկը, չնայած նա գիտեր ուսանողներից շատերին, ովքեր «հպարտանում էին ուսուցիչներին անարգելուց և դպրոցները վնասելուց»: Նա որոշեց, որ ուսանողներին հաղթելու միակ ուղին նրանց հանդեպ հարգանք ցուցաբերելն էր : Նրա քույր Էլիզան հիշում էր. «Նա այնպես էր դիմում այդ տղաներին, կարծես նրանք ամենահարգված պարոնայք լինեին: … Նա հատուկ ջանքեր էր գործադրում՝ նրանց ցույց տալու իր սրտացավությունը նրանց հանդեպ» և նրա ցանկությունն էր «աջակցել նրանց՝ առաջ ընթանալ իրենց ուսման մեջ: … Այս ձևով՝ բարությամբ և համոզելով, նրանց կրքերը հանդարտվեցին , նրանց վստահությունը շահվեց և համբերատարությամբ և մշտական ճիգերով այդ կռվարար երիտասարդները կերպարանափոխվեցին հարգալիր ուսանողների, և կիսամյակի ավարտից շատ առաջ զարմանալի առաջընթաց ունեցան, նրանք դարձել էին խիստ տքնաջան սովորողներ»:42

1844 թվականին Նա ստացավ մի նոր Եկեղեցական հանձնարարություն: Նրան հանձնարարեցին գնալ Օհայո և ղեկավարել Ջոզեֆ Սմիթին Միացյալ Նահանգների նախագահ ընտրելու ընտրարշավը: Մարգարեն հիասթափված էր, թե ինչպես էր Միացյալ Նահանգների կառավարությունը վերաբերվում Վերջին Օրերի Սրբերին, ուստի նա գրել էր նախագահի պաշտոնի ներկա թեկնածուներին, որ կողմնորոշվեին Եկեղեցու հանդեպ իրենց վերաբերմունքի առումով: Նրանց պատասխաններից դժգոհ, նա որոշեց նախագահության համար դնել իր թեկնածությունը:

Տասներկուսի Քվորումը հանձնարարեց Լորենզո Սնոուին և մյուսներին «կազմակերպել մի քաղաքական կազմակերպություն ողջ Օհայոի Նահանգով մեկ Ջոզեֆի նախագահության թեկնածությունն առաջ քաշելու համար»:43 Այդ անելիս նրանք բարձրացրեցին մարդկանց տեղեկացվածությունը այն ուղիների մասին, թե ինչպես էին խախտվել Սրբերի սահմանադրական իրավունքները: Լորենզոն ասաց, որ նա «շատ հետաքրքիր ժամանակ» անցկացրեց»:44 Որոշ մարդիկ սաստիկ դեմ կանգնեցին Մարգարեի թեկնածությանը, մինչդեռ մյուսները զգացին, որ Ջոզեֆ Սմիթը կարող էր առաջնորդել ազգին դեպի հաջողություն և բարգավաճում:

«Այս հակասական տեսակետների լարված ժամանակահատվածում, - հիշում է Լորենզոն,- իմ առաջընթացը հանկարածակի ավարտվեց Մարգարեի և նրա եղբոր Հայրումի սպանության մասին խիստ հավաստի մի հաղորդագրությամբ»:45 Նա վերադարձավ Նավու «տխուր սրտով»:46

Նույնիսկ այս ողբերգության ժամանակաընթացքում Սրբերը ջանասիրաբար աշխատում էին Աստծո թագավորությունը կառուցելու համար: Ինչպես Լորենզոն հետագայում դիտարկեց. «Ամենազորի առաջնորդությամբ թագավորությունը առաջ էր շարժվում»:47 Նրանք շարունակում էին քարոզել ավետարանը և զորացնել միմյանց, և նրանք աշխատում էին միասին ավարտել տաճարի կառուցումը՝ իրենց քաղաքում:

Երբ Լորենզոն և Սրբերը հավաքվել էին Նավույում, նա որոշում էր կայացրել երբեք չամուսնանալ՝ փոխարենը ընտրելով նվիրաբերել իր կյանքը ավետարանի քարոզմանը: Նրա քույր Էլիզան հետագայում դիտարկել է. «Նրա միակ և ամեն-ինչ կլանող ցանկությունն էր՝ իր ժամանակը, իր տաղանդները և այն ամենն, ինչն ինքն ուներ, ծառայությանը նվիրելը »:Նա զգում էր, որ ընտանեկան կյանքը ինչ որ ձևով «կնվազեցներ իր օգտակարությունը» Տիրոջ աշխատանքին:48

Լորենզոյի տեսակետները ամուսնության և ընտանիքի վերաբերյալ սկսեցին փոխվել 1843 թվականին, երբ նա մենակ խոսեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ, Միսսիսիպի գետի ափերին: Մարգարեն վկայեց այն հայտնության մասին, որը ստացել էր բազմակնության վերաբերյալ: Նա ասաց Լորենզոին. «Տերը կբացի քեզ ուղի ընդունելու և հնազանդվելու Սելեստիալ ամուսնության օրենքին»:49 Այս խորհրդով Լորենզոն սկսեց հասկանալ, որ ամուսնությունը պատվիրան էր Տիրոջից և գլխավոր մաս Երկնային Հոր երջանկության ծրագրում:

1845 թվականին Լորենզոն մտավ բազմակնության մեջ, ինչպես այն ժամանակ քարոզվում էր Եկեղեցում, ամուսնանալով Շարլոտ Սքուայերսի և Մարի Ադելին Գոդարդի հետ: Նա հետագայում կնքվեց ուրիշ կանանց հետ ևս: Նրա նվիրվածությունը իր կանանց և երեխաներին դարձավ Տիրոջ աշխատանքին իր նվիրվածության մի մասը:

Սրբերը շարունակեցին կառուցել Աստծո թագավորությունը Նավույում, բայց հետապնդումը շարունակվեց նույնպես: 1846 թվականի ձմռան սառնամանիքին, հրոսակախմբերը ստիպեցին նրանց թողնել իրենց տները և իրենց տաճարը: Նրանք սկսեցին երկար մի գաղթարշավ դեպի արևմուտք՝ դեպի նոր տուն:

Օգնելով Սրբերին հավաքվել Սոլթ Լեյքի հովտում

Չնայած Լորենզո Սնոուն և նրա ընտանիքը թողեցին Նավուն մնացած Սրբերի հետ, նրանք ժամանեցին Սոլթ Լեյքի հովիտ միայն մեկ տարի և մի փոքր անց առաջին ռահվիրաներից հետո: Վերջին Օրերի Սրբերի առաջին ռահվիրաներից մեծ մասի նման, նրանք ճանապարհին մնացին ժամանակավոր կացարաններում: Լորենզոն և նրա ընտանիքը կարճ ժամանակով մնացին Այովա բնակավայրում, որը կոչվում էր Գարդեն Գրով, որտեղ նրանք սարքեցին գերանաշեն տնակներ Սրբերի համար, որոնք գալու էին իրենցից հետո: Այնտեղից նրանք շարժվեցին դեպի մի բնակավայր, որը կոչվեց Փասգա Մաունթ, որը նույնպես Այովայում էր:

Փասգա Մաունթում Լորենզոն աշխատեց իր ընտանիքի և մյուս Սրբերի հետ, կրկին ապահովելով իրենց և նրանց կարիքները, ովքեր ճանապարհին էին, ովքեր իրենց ետևից էին գալու դեպի Սոլթ Լեյքի հովիտ : Նրանք գերանաշեն տներ սարքեցին և նույնիսկ ցանքս արեցին և մշակաբույսեր տնկեցին, գիտենալով, որ ուրիշները գալու ու հավաքելու էին բերքը: Փասգա Մաունթում իրենց մնալու մի ժամանակահատվածում, Լորենզոն կանչվեց ղեկավարելու բնակավայրը: Երբ ցավը, հիվանդությունը և մահը հարվածեցին ժողովրդին, ներառելով իր ընտանիքը, նա ջանասիրաբար աշխատեց օգնել մարդկանց՝ գտնել հույս, զորացնել միմյանց և մնալ հնազանդ, Տիրոջ պատվիրաններին:50

1848 թվականի գարնանը Նախագահ Բրիգամ Յանգը Լորենզո Սնոուին հրահանգեց թողնել Փասգա Մաունթը և ճանապարհորդել Սոլթ Լեյքի հովիտ: Լորենզոին նորից ղեկավար պաշտոն տրվեց, այս անգամ որպես ռահվիրաների ընկերությունների ղեկավար: Ընկերությունները Սոլթ Լեյքի հովիտ ժամանեցին 1848 թվականի սեպտեմբերին:

Ծառայությունը որպես Տասներկուսի Քվորումի անդամ

1849 թվականի փետրվարին Լորենզո Սնոուն մի ուղերձ ստացավ, որ նա Տասներկու Առաքյալների Քվորումում պետք է մի ժողովի մասնակցեր: Նա անմիջապես դադարեցրեց այն, ինչ որ անում էր, և գնաց ժողովի, որն արդեն ընթացքի մեջ էր: Ճանապարհին նա մտածում էր, թե ինչու էր կանչվել Տասներկուսի Քվորումի առաջ: Նա երկմտանքի մեջ էր՝ մի՞թե նա մեղադրվում էր իրավազանցութան մեջ: Իմանալով, որ ինքը հավատարիմ էր եղել իր պարտականության մեջ, նա վանեց այդ մտատանջությունը: Բայց նա չէր կարողանում պատկերացնել, թե ինչ էր սպասվում իրեն: Երբ նա ժամանեց, նա զարմացավ իմանալով, որ կանչվել էր ծառայելու որպես քվորումի անդամ: Այդ նույն ժողովում, նա և երեք ուրիշներ՝ Երեց Չարլզ Ս. Ռիչը, Երեց Ֆրանկլին Դ. Ռիչարդսը և Երեց Էրաստուս Սնոուն, հեռավոր մի զարմիկ, ձեռնադրվել էին Առաքյալներ:51

Լորենզո Սնոուի ձեռնադրումը առաքյալության վճռեց նրա մնացած կյանքը: Նրա կոչումը որպես «Քրիստոսի անվան հատուկ վկա (ՎևՈՒ 107.23)» ազդեց այն ամենի վրա, ինչ նա արեց: Նա հետագայում արտահայտեց իր զգացումները Առաքյալի անձնական պարտականությունների մասին:

«Առաջինը՝ Առաքյալը պետք է ունենա Աստծո կողմից հայտնությամբ Աստվածային գիտություն, որ Հիսուսն ապրում է, որ Նա կենդանի Աստծո Որդին է:

Երկրորդը՝ նա պետք է աստվածայնորեն լիազորված լինի Սուրբ Հոգու խոստումին՝ Աստվածային մի սկզբունք, որը բացահայտում է Աստծո բաները, որը հայտնի է դարձնում Նրա կամքը և նպատակները, առաջնորդելով դեպի ամենայն ճշմարտություն և ցույց տալով գալիք բաները, ինչպես հայտարարվել է Փրկչի կողմից:

Երրորդը, նա լիազորված է Աստծո զորությամբ սպասավորելու Ավետարանի սրբազան արարողությունները, որոնք հաստատվում են յուրաքանչյուր անձի Աստվածային վկայության միջոցով: Հազարավոր մարդիկ, ովքեր ապրում են այս լեռնային հովիտներում, ովքեր ստացել են այս արարողությունները իմ սպասավորումների միջոցով, այս դրույթի ճշմարտության կենդանի վկաներն են»:52

Բացի իր կոչման անձնական պատասխանատվությունից, Երեց Սնոուն համոզմունք ուներ այն բանի վերաբերյալ, թե ինչ էր նշանակում Տասներկուսի Քվորումի անդամ լինել. «Մենք, Տասներկուսս վճռական ենք վար դնել ամեն ինչ, որը մեր ուշադրությունը կշեղի պարտականության ուղուց, որպեսզի մենք լինենք մեկ, ինչպես [Առաջին] Նախագահությունն է մեկ և կապված միմյանց հետ սիրո զգացումով, որը կապում է Աստծո Որդուն Հոր հետ»:53

Իր անձնական կոչման և Տասներկուսի Քվորումի առաքելության այս անհատական ըմբռնմամբ, Երեց Լորենզո Սնոուն նվիրաբերեց իր կյանքն՝ օգնելու կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա: Նա պատասխանեց շատ տարբեր ուղիներում և շատ տարբեր վայրերում ծառայելու կոչին:

Իտալական միսիան

1849 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ Երեց Սնոուն կանչվեց միսիա հիմնադրելու Իտալիայում: Չնայած նա անծանոթ էր երկրին և մշակույթին ու լեզվին , նա չտատանվեց ընդունել կոչումը: Համաժողովից ավելի քիչ, քան երկու շաբաթ անց, նա արդեն պատրաստ էր գնալ, ապահովելով անհրաժեշտ օգնությամբ ՝ իր բացակայության ընթացքում՝ իր կանանց և երեխաներին:

Երբ նա և մյուս միսիոներները, ովքեր ճանապարհորդում էին դեպի Միացյալ Նահանգների արևելյան մասը, հանդիպեցին այնտեղ, որտեղ նրանք նավ էին նստելու՝ Ատլանտյան օվկիանոսն անցնելու համար, նրա մտքերը դարձան ինչպես դեպի իր ընտանիքն, այնպես էլ դեպի այն մարդիկ, ում նա պիտի շուտով ծառայեր: Իր քույր Էլիզային ուղղված մի նամակում նա գրել է. «Խիստ հակասական զգացումներ էին լցնում իմ սիրտը: … Մենք արագորեն ավելի ու ավելի էինք հեռանում հզոր մագնիսից՝ ՏՆԻՑ, բայց մենք գիտեինք, որ այն աշխատանքը, որով մենք զբաղված էինք, պետք է լույս տաներ նրանց, ովքեր նստած էին խավարում և Մահվան Ստվերների Հովտում, և մեր սիրտը բոցավառվեց սիրով և մեր արցունքները սրբվեցին»:54

1850 թվականի հուլիսին Երեց Սնոուն և նրա ընկերակիցները հասան Ջենովա, Իտալիա: Նրանք հասկացան, որ Տիրոջ աշխատանքը դանդաղ էր առաջ գնալու: Երեց Սնուն գրել է. «Ես միայնակ եմ և օտարական այս հսկա քաղաքում, ութ հազար մղոն հեռու իմ սիրելի ընտանիքից, շրջապատված մի ժողովրդով, որոնց վարքի և կենցաղի առանձնահատկությունների հետ ես ծանոթ չեմ: Ես եկել եմ լուսավորելու նրանց մտքերը և ուսուցանելու նրանց արդարակեցության սկզբունքներ, բայց ես չեմ տեսնում հնարավոր միջոցներ այս նպատակն իրականացնելու համար: Ամեն ինչ խավար է հեռանկարում»: Մտահոգված ժողովրդի «տգիտության … ամբարշտության, մեծ խավարով և սնոտիապաշտությամբ», ում նա կանչվել էր ծառայելու, նա գրեց. «Ես խնդրում եմ իմ Երկնային Հորը այս ժողովրդի վրա նայել ողորմածությամբ: Ով Տեր, թող որ նրանք դառնան Քո կարեկցանքի առարկաները, որպեսզի նրանք բոլորը չոչնչանան: Ներիր նրանց մեղքերը և թույլ տուր ինձ հայտնի դառնալ նրանց մեջ, որպեսզի նրանք ճանաչեն Քեզ, որ գիտենան, որ Դու ես ուղարկել ինձ հիմնելու Քո թագավորությունը: … Միթե՞ դու չունես այս ժողովրդի մեջ մի քանի ընտրյալներ, ում մոտ ուղարկվել եմ ես: Առաջնորդիր ինձ դեպի այդպիսիները, և Քո անունը կունենա փառքը Քո Որդու Հիսուսի միջոցով»:55

Երեց Սնոուն գտավ այս «ընտրյալներին» մարդկանց մի խմբի մեջ, ովքեր կոչվում են Վալդենսիաններ: Վալդենսիաններն ապրում էին լեռնոտ մի հովտում Պիեդմոնտի շրջանում, հենց Իտալիա-Շվեյցարիա սահմանի հարավում և Իտալիա-Ֆրանսիա սահմանի արևելյան մասում: Նրանց նախնիները հալածվել էին և քշվել մի տեղից մյուսը, որովհետև նրանք հավատում էին հնադարյան Առաքյալների իշխանությանը և կամենում էին ավելի շուտ հետևել Առաքյալների ուսմունքներին, քան միանալ ներկա կրոններին:

Նախագահ Բրիգամ Յանգին ուղղված մի նամակում Երեց Սնոուն գրել էր, որ Վալդենսիանները տոկացել էին «խավարի և դաժանության» դարերի ընթացքում և «անսասան կանգնել, գրեթե ինչպես ալիքներից հարվածվող ժայռ՝ փոթորկոտ օվկիանոսում»: Բայց հենց Վերջին Օրերի Սրբերի միսիոներների Իտալիա ժամանելուց, Վալդենսիանները սկսեցին վայելել «խորը հանգստության մի շրջան» այնպես, որ թվում էր թե նրանք ավելի շատ կրոնական ազատություն ունեին, քան մյուսներն Իտալիայում: «Այսպիսով,- դիտարկում է նա,- ուղին բացված էր միայն մի կարճ ժամանակով, նախքան միսիայի սկսվելը, քանզի Իտալիայի ոչ մի մաս չի կառավարվում այդպիսի նպաստավոր օրենքներով»:

Կամենալով ավելի շատ բան իմանալ այդ ժողովրդի մասին, Երեց Սնոուն գնաց գրադարան՝ մի գիրք գտնելու նրանց մասին: Նա հիշում էր. «Գրադարանավարը, որին ես դիմեցի, տեղեկացրեց ինձ, որ նա ուներ իմ նկարագրությամբ ընդամենը մի գիրք, որը ես էի պահանջում, բայց այն հենց նոր էին վերցրել: Նա հազիվ էր վերջացրել նախադասությունը, երբ մի կին ներս մտավ այդ գրքով: «Օ,- ասաց նա ,- սա նշանավոր դեպք է, այս պարոնը հենց նոր այդ գիքն էր ուզում վերցնել»: Ես շուտով համոզվեցի, որ այս մարդիկ արժանի էին ստանալ Ավետարանի առաջին քարոզն Իտալիայում»:56

Երեց Սնոուն և նրա ընկերակիցները ցանկանում էին քարոզել ավետարանը Պիեդմոնտի շրջանում, բայց նրանք զգում էին, որ պետք է առաջ գնան զգուշությամբ, ընկերություն հասատելով, և ցույց տալով մարդկանց, որ իրենց կարելի էր վստահել: Երբ նրանք զգացին, որ լավ հարաբերություններ էին հաստատել մարդկանց հետ, նրանք մագլցեցին մի մոտակա լեռ, երգեցին «գովք երկնքի Աստծուն» և աղոթք հղեցին՝ նվիրագործելով Իտալիայի հողը միսիոներական աշխատանքի համար: Նրանք նաև արտահայտեցին իրենց անձնական նվիրվածությունն աշխատանքին և Երեց Սնոուն քահանայության օրհնություններ տվեց իր ընկերակիցներին՝ օգնելու նրանց իրենց պարտականություններում: Ոգեշնչված լեռան վրա ունեցած իրենց փորձառությունից, Երեց Սնոուն անվանեց տեղանքը Մաունթ Բրիգամ:57

Նույնիսկ այդ փորձառությունից հետո, մոտ երկու ամիս անցավ, մինչև որևէ մեկը ցանկություն հայտնեց միանալու Եկեղեցուն: 1850 թվականի հոկտեմբերի 27-ին միսիոներները վերջապես ցնծում էին տեսնելով առաջին մկրտությունը և հաստատումը Իտալիայում:58 Երեց Սնոուն հետագայում հաղորդեց. «Աշխատանքն այստեղ դանդաղ է և ձանձրալի: … Այնուամենայնիվ Եկեղեցին հիմնադրվել է: Ծառը տնկվել է և տարածում է իր արմատները»:59

Մի գիշեր Երեց Սնոուն մի երազ տեսավ, որը նրան օգնեց հասկանալ Իտալիայում իր միսիայի բնույթը: Երազում նա ձուկ էր որսում իր ընկերների հետ: «Մենք հրճվում էինք, տեսնելով ամենուրեք հեռու տարածության վրա մեծ և գեղեցիկ ձկներ ջրի մակերևույթին: - ասում էր նա: - Մենք տեսանք շատ մարդկանց, ովքեր գցում էին իրենց ուռկանները և ձկնորսական կարթաթելերը, բայց նրանք բոլորը թվում է անշարժ էին , մինչդեռ մենք անընդհատ շարժման մեջ էինք: Նրանցից մեկից անցնելով ես հայտնաբերեցի, որ իմ կարթին ձուկ էր ընկել և մտածեցի, որ գուցե դա անհանգստացներ այդ մարդուն, որ ես բռնել էի ձուկը, որ ես նրա ձեռքից փախցրել էի այն, սակայն մենք շարժվեցինք առաջ և մոտեցանք ափին: Այդ ժամանակ ես դուրս քաշեցի իմ կարթաթելը և շատ զարմացա ու նեղսրտվեցի, տեսնելով իմ որսի փոքրությունը: Ես մտածեցի, որ շատ տարօրինակ էր, որ այդքան հրաշալի, ընտիր տեսքով ձկներից ես պետք է այդքան փոքրիկ որս բռնեի: Բայց բոլոր իմ հիասթափություններն անհետացան, երբ ես հայտնաբերեցի, որ նրա հատկությունները շատ արտասովոր բնույթի էին»:60

Երեց Սնոուի երազը մարգարեական էր: Նա չտեսավ մեծ քանակությամբ նորադարձներ Իտալիայում և, ինչպես մեկ այլ միսիոներ հետագայում նկատեց, նրանք ովքեր ընդունեցին ավետարանը, «հարուստ և ազնվազարմ» չէին:61 Այնուամենայնիվ, Երեց Սնոուն և նրա ընկերակիցները Տիրոջ ձեռքերում գործիքներ էին՝ բերելով բարի, հավատարիմ մարդկանց Աստծո թագավորություն՝ մարդկանց, ովքեր երախտապարտ էին, որ «սկսել էին քայլել նոր և հավերժական կյանքի ուղիներում»:62 Եվ արդյունքում, Երեց Սնոուի ղեկավարությամբ, Մորմոնի Գիրքը թարգմանվեց իտալերեն:

Գրեթե մեկ դար ու կես հետո, մեկ այլ Առաքյալ՝Երեց Ջեյմս Ի. Ֆաուստը խոսեց այն տղամարդկանց և կանանց մասին, ովքեր միացել էին Եկեղեցուն Երեց Սնոուի և նրա ընկերակիցների շնորհիվ: «Ոմանք առաջին ձեռնասայլերի ընկերությունում էին, ովքեր եկան Սոլթ Լեյքի հովիտ: …Նրանց հետնորդներից շատերը խնամում էին նոր վերականգված եկեղեցու խաղողի այգիները և այսօր էլ անզուգական ներդրումներ են կատարում համաշխարհային եկեղեցում, հավատալով ինչպես իրենց նախնիները, որ Առաքյալները կրում են բանալիներ, որոնք երբեք չեն ժանգոտվում»:63

Կառուցելով Եկեղեցին

Երեց Սնոուն հետագայում ծառայեց այլ միսիաներ, մեծարելով Տասներկուսի Քվորումի անդամի իր կոչումը՝ աշխատելով «Եկեղեցու [Առաջին] Նախագահության ղեկավարության ներքո … կառուցելով եկեղեցին, և կարգավորելով բոլոր նույն գործերը, բոլոր ազգերի մեջ» (ՎևՈՒ107.33):

1853 թվականին Նախագահ Բրիգամ Յանգը կանչեց Լորենզո Սնոուին՝ ղեկավարելու ընտանիքների մի խմբի՝ բնակվելու հյուսիսային Յուտայի Բոքս Ելդեր երկրամասում: Գոյություն ունեցող բնակավայրը փոքր էր, անկազմակերպ և թուլացած: Երեց Սնոուն անմիջապես գնաց աշխատելու, կազմակերպելով ժողովրդին համաձայն նվիրաբերման օրենքի սկզբունքների, ինչպես ուսուցանվել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից: Ժողովուրդը հիմնադրեց մի ծաղկող քաղաք, որը Երեց Սնոուն կոչեց Բրիգամ քաղաք՝ Նախագահ Յանգի պատվին: Աշխատելով միասին և աջակցելով միմյանց, քաղաքացիները կառուցեցին դպրոցական համակարգ, ֆաբրիկաներ, ոռոգման համակարգ, առևտրական կազմակերպություն և նույնիսկ՝ թատերական միություն: Չնայած նրանք լիովին չէին ապրում նիրաբերման օրենքով, նրանք առաջնորդվում էին դրա սկզբունքներով և նրանք ցույց տվեցին, թե ինչ կարող է համայնքն իրագործել համագործակցությամբ և տքնաջան աշխատանքով: «Բրիգամ քաղաքում ծույլեր չկային», - գրել է Նախագահ Սնոուի դուստր Լեսլին: « Առկա էր գործունեության և բարգավաճման մի ժամանակահատված, որը հավանաբար երբեք չէր կարող իր հավասարն ունենալ նահանգի պատմության մեջ որևէ այլ բնակավայրում»:64

Երեց Սնոուն և նրա ը նտանիքը ապրեցին Բրիգամ քաղաքում երկար տարիներ: Նա ղեկավարում էր այնտեղի Սրբերին, մեկնելով ժամանակ առ ժամանակ ծառայելու կարճաժամկետ միսիաներ այլ տեղերում: 1864 թվականին նա գնաց երեք ամսով՝ ծառայելով կարճ միսիա Հավայան կղզիներում: Նա գնաց Երեց Էզրա Թ. Բենսոնի հետ, որը նույնպես Տասներկուսի Քվորումի անդամ էր, և Երեցներ Ջոզեֆ Ֆ. Սմիթի, Ալմա Սմիթի և Ուիլյամ Վ. Քլաֆի հետ:65 1872–73 թվականներին Երեց Սնոուն և ուրիշներ, Նախագահ Ջորջ Ա. Սմիթի՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականի ուղեկցությամբ, մեկնեցին իննամսյա ուղևորության Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ, ներառյալ մի այցելություն կատարեցին Սուրբ Երկիր: Նրանք գնացին Նախագահ Բրիգամ Յանգի խնդրանքով, որը հույս ուներ, որ նրանց արդարակյաց ազդեցությունը կօգներ նախապատրաստվել մյուս ազգերին ընդունելու վերականգված ավետարանը:66 1885 թվականին Երեց Սնոուն կանչվեց այցելելու Ամերիկյան հնդկացիների մի քանի խմբերի Միացյալ Նահանգների հյուսիս արևմտյան մասերում և Վայոմինգի նահանգում: Սկսելով օգոստոսից և ավարտելով հոկտեմբերին, նա այնտեղ միսիաներ հիմնադրեց և կազմակերպեց Եկեղեցու ղեկավարներին՝ օգնելու նրանց, ովքեր մկրտվել էին և հաստատվել:

Տաճարային աշխատանք

Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը՝ Եկեղեցու յոթերորդ Նախագահը, նկատել է, որ Նախագահ Լորենզո Սնոուն «նվիրաբերեց իր կյանքը՝ տարիներ շարունակ աշխատելով Տաճարում»:67 Տաճարի հանդեպ այդ սերը սկսել էր Նախագահ Սնոուի դարձից ի վեր և խորացել որպես Առաքյալ իր ծառայության ընթացքում: Նա մասնակցում էր Կիրթլենդի Տաճարում անցկացվող ժողովներին իր մկրտվելուց և հաստատվելուց անմիջապես հետո: Հետագայում նա ոգևորությամբ ընդունեց Նավույում տաճար կառուցելու համար նվիրատվություններ հավաքելու կոչումը: Երբ Նավույի Տաճարը կառուցվեց, նա ծառայեց այնտեղ, որպես տաճարային աշխատող՝ օգնելով Վերջին Օրերի Սրբերին ստանալ օժտման և կնքման արարողությունները, նախքան նրանց մեկնելը դեպի արևմուտք: Նրա պարտականությունները տաճարում շարունակվում էին և ընդարձակվում, երբ նա կանչվեց ծառայելու որպես Առաքյալ: Նա խոսեց Լոգանի Յուտայի Տաճարում նվիրագործման ծառայությունների ժամանակ: Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը Մանթի Յուտայի Տաճարը նվիրագործելուց հետո, Նախագահ Սնոուն կարդաց նվիրագործման աղոթքը հաջորդ օրվա նիստերի ընթացքում: Երբ Սոլթ Լեյքի Տաճարի ամենաբարձր գագաթին դրվեց վերնաքարը, նա ղեկավարեց համայնքի մեծաքանակ անդամներին Օվսաննա Բացականչության ժամանակ: Սոլթ Լեյքի Տաճարի նվիրագործումից հետո նա այնտեղ ծառայեց որպես տաճարի առաջին նախագահ:

Նախագահ Սնոուի 80- ամյակին տեղի լրագրերից մեկը տվել էր էր այս գնահատականը.«Իր օրերի իրիկնամուտին [նա դեռ]» զբաղված է և եռանդուն այն մեծ գործում, որին նա նվիրել է իր վաղ տարիները, նա շարունակում է Տաճարի սրբազան շրջակայքում այն փառահեղ գործերը, որոնց նվիրաբերել են իրենց, նա և՝ նրա ընկերակիցները, աշխատանքներ՝ այնպիսի խորը կարևորության այս մեղքից ու մահից տանջված աշխարհի համար»:68

Ծառայություն անհատներին

Երբ Նախագահ Սնոուն ճանապարհորդում էր տեղից տեղ՝ ուսուցանելով մարդկանց մեծ խմբերի, նա ժամանակ էր տրամադրում ծառայելու անհատների և ընտանիքների: Օրինակ՝ 1891թվականի մարտին, երբ նա ծառայում էր որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ, նա խոսում էր մի համաժողովում, Բրիգամ քաղաքում: Իր ելույթի կեսին մի գրություն դրվեց ամբիոնին: Մի ականատես ասաց, որ նա «դադարեցրեց խոսելը, կարդաց գրությունը, իսկ հետո բացատրեց Սրբերին, որ դա մի կանչ էր այցելելու որոշ մարդկանց, ովքեր խորը վշտի մեջ էին»: Նա ներողություն խնդրեց և հեռացավ ամբիոնից:

Գրությունը Բրիգամ քաղաքի մի բնակչից էր, որի անունը Ջակոբ Ջենսեն էր: Այն ասում էր, որ Ջակոբի դուստրը՝ Էլլան մահացել էր այդ օրը՝ շաբաթներով կարմրուկի դեմ մաքառելուց հետո: Եղբայր Ջենսենը ուղղակի այդ գրությունը գրել էր Նախագահ Սնոուին՝ տեղեկացնելու մահվան մասին և նրան խնդրելու կազմակերպել թաղումը: Բայց Նախագահ Սնոուն ցանկացավ անմիջապես այցելել ընտանիքին, չնայած դա պահանջեց դադարեցնել իր խոսքը և թողնել ժողովը, որտեղ նա նախագահում էր: Նախքան Նախագահ Սնոուն կթողներ ժողովը, նա կանչեց Ռուդգեր Քլաուսոնին, որն այդ ժամանակ Բոքս Էլդեր ցցի նախագահն էր, ուղեկցել իրեն:

Եղբայր Ջենսենը վերհիշում էր, երբ Նախագահ Սնոուն և Նախագահ Քլաուսոնը ժամանեցին նրա տուն.

«Էլլայի մահճակալի կողքին մեկ կամ երկու րոպե կանգնելուց հետո, Նախագահ Սնոուն հարցրեց թե սրբագործված յուղ կա՞ր տանը: Ես խիստ զարմացա, բայց ասացի որ կար և այն բերեցի նրա համար: Նա տվեց յուղով սրվակը Եղբայր Քլաուսոնին և խնդրեց նրան օծել Էլլային: [Նախագահ Սնոուն] այդ ժամանակ օծումը հաստատողն էր:

Սպասավորման ժամանակ ես հատկապես տպավորվեցի այն մի քանի խոսքերից, որոնք նա օգտագործեց և կարողանում եմ լավ հիշել դրանք այժմ: Նա ասաց. «Սիրելի Էլլա, ես պատվիրում եմ քեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ետ գալ և ապրել, քո առաքելությունը չի վերջացել: Դու դեռ պետք է ապրես կատարելու մի մեծ առաքելություն»:

Նա ասաց, որ պետք է դեռ ապրեր դաստիարակելու մի մեծ ընտանիք և լինելու մխիթարություն իր ծնողներին ու ընկերներին: Ես լավ եմ հիշում այս խոսքերը: …

… Նախագահ Սնոուն այդ օրհնությունն ավարտելուց հետո, դիմեց կնոջս և ինձ ու ասաց. «Հիմա , այլևս մի ողբացեք կամ սգացեք : Ամեն ինչ լավ կլինի: Եղբայր Քլաուսոնը և ես զբաղված ենք և պետք է գնանք, մենք չենք կարող մնալ, բայց դուք ուղղակի համբերատար եղեք և սպասեք, և մի ողբացեք, որովհետև ամեն ինչ լավ կլինի» …

Էլլան այդ վիճակում մնաց մեկ ժամից ավելի, Նախագահ Սնոուի կողմից սպասավորվելուց հետո, կամ՝ իր մահից հետո ընդամենը երեք ժամ: Մենք նստած էինք այնտեղ մահճակալի կողքին հետևելով, նրա մայրն ու ես, երբ հանկարծակի նա բացեց աչքերը: Նա աչք ածեց սենյակը, տեսավ որ մենք նստած էինք այնտեղ, բայց դեռ ուրիշ ինչ որ մեկին էր որոնում և առաջին բանը, որ ասաց սա էր. «Ո՞ւր է նա: Ո՞ւր է նա»: Մենք հարցրեցինք.«Ո՞վ, ո՞ւր է ով»: «Դեհ, Եղբայր Սնոուն», պատասխանեց նա: «Նա ինձ ետ կանչեց»:69

Երբ Էլլան հոգևոր աշխարհում էր եղել, նա զգացել էր այնպիսի խաղաղություն և երջանկություն, որ նա չէր կամեցել ետ վերադառնալ: Բայց նա հնազանդվել էր Նախագահ Սնոուի ձայնին: Հենց այդ օրվանից նա մխիթարում էր ընտանիքի անդամներին և ընկերներին, օգնելով նրանց հասկանալ, որ նրանք չպետք է ողբային իրենց սիրելիների համար, ովքեր մահացել էին:70 Հետագայում նա ամուսնացավ, ունեցավ ութ երեխա և հավատարմորեն ծառայեց իր եկեղեցական կոչումներում:71

Ղեկավարելով Եկեղեցին որպես Տիրոջ Մարգարե, Տեսանող և Հայտնող

1898 թվականի սեպտեմբերի 2- ին Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը մահացավ, ծառայելով որպես Եկեղեցու Նախագահ ավելի քան ինը տարի: Նախագահ Լորենզո Սնոուն, որն այդ ժամանակ ծառայում էր որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, Բրիգամ քաղաքում էր, երբ լսեց այդ նորությունը: Նա գնացք նստեց դեպի Սոլթ Լեյք Սիթի հենց որ կարողացավ, գիտենալով, որ Եկեղեցու ղեկավարման պատասխանատվությունն այդ ժամանակ դրվում էր Տասներկուսի Քվորումի վրա:

Զգալով իրեն անհամապատասխան, բայց պատրաստ լինելով հետևել Տիրոջ կամքին, Նախագահ Սնոուն գնաց Սոլթ Լեյքի Տաճար և աղոթեց: Ի պատասխան իր աղոթքի, Տերն անձնապես այցելեց նրան: Նախագահ Սնոուն հետագայում վկայեց, որ նա «իրականում տեսավ Փրկչին … տաճարում և խոսեց Նրա հետ դեմ առ դեմ»: Տերը նրան ասաց անմիջապես սկսել Առաջին Նախագահության վերակազմավորումը, չսպասել ինչպես նախորդ Եկեղեցու Նախագահների մահվան ժամանակ էր արվել:72 Նախագահ Սնոուն հաստատվեց Տասներկուսի Քվորումի կողմից որպես Եկեղեցու Նախագահ 1898 թվականի սեպտեմբերի 13- ին, որից հետո նա սկսեց ծառայել որպես Նախագահ: Նա հաստատվեց Եկեղեցու ընդհանուր անդամակցության կողմից հոկտեմբերի 9- ին, և կարգվեց որպես Եկեղեցու հինգերորդ Նախագահ, հոկտեմբերի 10- ին:

Նախագահ Սնոուի օրինակով և նրա ստացած հայտնությունների միջոցով Վերջին Օրերի Սրբերը սկսեցին ճանաչել նրան որպես իրենց մարգարե: Այլ հավատքների մարդիկ ևս սկսեցին հարգել նրան որպես Աստծո ճշմարիտ մարդու:

Փոխհարաբերությունները Վերջին Օրերի Սրբերի հետ

Նախագահ Սնոուն հաճախ էր նախագահում ցցի համաժողովներում, երբ նա Եկեղեցու Նախագահ էր: Երբ նա հանդիպում էր Սրբերին, արտահայտում էր իր սերն ու հարգանքը նրանց հանդեպ: Նրա խոսքերն ու գործերը ցույց էին տալիս, որ չնայած նա գիտակցում էր իր կոչման սրբությունը, նա չէր դնում իրեն վեր այն ժողովրդից, որին ծառայում էր:

Ցցի մի համաժողովում Նախագահ Սնոուն մասնակցեց ցցի երեխաների համար մի հատուկ նիստի: Երեխաները հրավիրվեցին մի կանոնավոր շարք կազմել, որպեսզի ամեն անգամ մեկը մոտենար մարգարեին և սեղմեր նրա ձեռքը: Նախքան նրանք դա կանեին, նա կանգնեց և ասաց. «Երբ սեղմեմ ձեր ձեռքը, ես ուզում եմ, որ դուք նայեք իմ դեմքին, որպեսզի դուք միշտ հիշեք ինձ: Դեհ ես ոչնչով ավելի լավը չեմ, քան շատ ուրիշ մարդիկ, բայց Տերը մեծ պարտականություններ է դրել ինձ վրա: Այն ժամանակից, երբ Տերը Իրեն հայտնի դարձրեց ինձ, ամենակատարյալ ձևով,և երբ Նա արեց դա, ես ջանացել եմ կատարել ինձ վրա դրված յուրաքանչյուր պարտավորություն: Այն բարձր պաշտոնը, որ ես զբաղեցնում եմ այդ պատաճառով է, որ ես կամենում եմ, որ դուք հիշեք ինձ, հիշեք, որ դուք սեղմել եք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Նախագահի ձեռքը: Հուսով եմ, որ դուք չեք մոռանա աղոթել ինձ համար և իմ խորհրդականներ՝ Նախագահ Քենոնի և Սմիթի ու Առաքյալների համար»:73

Նախագահ Սնոուի որդի ԼեՌոյը պատմեց հետևյալ պատմությունը ցցի մի համաժողովից՝ Ռիչֆիլդում, Յուտա. «Նախագահ Լորենզո Սնոուն և Ֆրենսիս Մ. Լիմանը [Տասներկուսի Քվորումից] ներկա էին ցցի մի համաժողովում Ռիչֆիլդում: Բացիչ աղոթքից հետո ցցի նախագահը հարցրեց Եղբայր Լիմանին, թե ում նա պետք է կանչեր ասելու բացիչ աղոթքը: Եղբայր Լիմանն ասաց. «Հարցրեք Նախագահ Սնոուին», ի նկատի ունենալով, որ հարցներ Նախագահ Սնոուին, թե ով պետք է աղոթեր: Այնուամենայնիվ ցցի նախագահը փոխարենը խնդրեց Նախագահ Սնոուին ասել աղոթքը: Նախագահ Սնոուն ներողամտորեն արձագանքեց և նախքան աղոթքը սկսելը արտահայտեց իր գոհունակությունը կանչվելու համար, և ասաց, որ երկար ժամանակ էր անցել այն օրից, ինչ նրան տրվել էր այդ բավականությունը: Ասում են նա սքանչելի աղոթք մատուցեց»:74

Փոխհարաբերությունները այլ հավատքի մարդկանց հետ

Նախագահ Սնոուի ազդեցությունը տարածվեց իր ընկեր Վերջին Օրերի Սրբերից այն կողմ: Երբ այլ հավատքի մարդիկ հանդիպում էին նրան, նրանք գալիս էին հարգանքի տուրք մատուցելու նրան և այն Եկեղեցուն, որը Նա ներկայացնում էր: Պատվելի Վ. Դ. Քորնելը, մեկ ուրիշ եկեղեցու քահանա, այցելեց Սոլթ Լեյք Սիթի և հնարավորություն ունեցավ ժամանակ անցկացնել Նախագահ Սնոուի հետ: Նա գրել է.

«Ես առաջնորդվեցի դեպի նրա վեհաշուք ներկայությունը իր քաղաքավարի և փորձառու քարտուղարի կողմից և գտա ինձ երբևէ հանդիպած ամենահաճելի և ամենագրավիչ մարդկանցից մեկի ձեռքը սեղմելիս՝ մի մարդու, ով բնորոշ հատկություն ունի միանգամից իր ներկայությամբ վերացնելու մարդուց ամեն կաշկանդվածություն՝ զրուցակցելու արվեսի վարպետի, մի հազվագյուտ հանճարով, հնարավոր դարձնելով մարդուն զգալ մի հանգստավետ հյուրընկալություն՝ իր ներկայությամբ:

Նախագահ Սնոուն բարեկիրթ մարդ է՝ մտքով, հոգով և մարմնով: Նրա խոսքը հրաշալի է, ճկուն, բարեհաճ, խորագիտակ: Նրա շարժուձևը ցույց է տալիս լավ կրթօջախներում ուսումնառության տակտը: Նրա բնավորության հիմնական առանձնահատկությունը երեխայի պես հեզ լինելն է: Երբ ծանոթացնում են նրա հետ, դուք գոհ եք լինում նրանից: Երբ զրուցում եք նրա հետ, սկսում եք հավանել նրան: Երբ երկար ժամանակով եք այցելում նրան, սկսում եք սիրել նրան»: Դիմելով իր ընթերցողներին, ովքեր ակնհայտորեն նախապաշարմունքներ ունեին Եկեղեցու վերաբերյալ Պատվելի Քորնելը նշել է.«Եվ այնուամենայնիվ նա «Մորմոն է»: Դեհ եթե «Մորմոնիզմը» երբևէ հաջողության է հասել կոշտ, կոպիտ մի մարդուց դաձնել Նախագահ Սնոու, այն իսկապես շատ բան ունի անելու: Եթե «Մորոմնիզմը» եղել է կաղապարող այդ ուժը, որը տվել է աշխարհին, այնպիսի ինքնատիրապետման հասած, բնավորությամբ՝ խաղաղ այդպիսի մի մարդու, ինչպիսին նա է, կրթված, խելքով, անշուշտ պետք է որ «Մորմոնիզմի» մեջ ի վերջո ինչ որ լավ բան լինի»:75

Մեկ այլ քահանա՝ Պատվելի Փրենթիսը, նույնպես գրել է Նախագահ Սնոուի հետ հանդիպման մասին. «Դեմքը, որը խոսում է հոգու մասին, որտեղ տիրում է Խաղաղության Իշխանը նրա լավագույն վկայությունն է: Ժամանակ առ ժամանակ մի կյանքի ընթացքում, որն անցել է մարդկանց ուսումնասիրելով ես գտել եմ այդպիսի վկայություն: Այդպիսին էր դեմքը, որ ես տեսա այսօր: … Ես ակնկալում էի տեսնել բանականության, բարեսրտության, արժանապատվության, հանգստության և ուժի արտացոլոմը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահի դեմքին, բայց երբ ես ներկայացվեցի Նախագահ Լորենզո Սնոուին, մի վայրկյան ես ցնցվեցի: … Նրա դեմքը խաղաղության զորություն էր, նրա ներկայությունը խաղաղության օրհնություն: Նրա անխռով աչքերի խորքերում ոչ միայն «լուռ աղոթքի տունն էր», այլ հոգևոր ուժի օթևանը: Երբ նա խոսում էր «մարգարէական աւելի հաստատ խօսք»ի և անտարակույս հույսի մասին, որը նրանում էր և մնայուն հավատքի, որը հաղթահարել էր վշտալի կյանքի փորձություններն ու դժվարությունները, ես հետևում էի նրա դեմքի վրայով անցնող զգացմունքներին և ուսումնասիրում հմայված ուշադրությամբ արտահայտության նուրբ երանգները, որոնք այնքան հստակորեն խոսում էին նրա հոգու ապրումների մասին, և ամենատարօրինակ մի զգացում համակեց ինձ, որ ես կանգնած էի «սուրբ հողի վրա», որ այդ մարդը չէր գործում քաղաքականության, շահի, կամ նպատակահարմարության հասարակ դրդապատճառներով, այլ «գործում էր խիստ հեռավոր մի կենտրոնից … Եթե Մորմոնների Եկեղեցին կարող է առաջ բերել այդպիսի վկաներ, այնքան էլ անհրաժեշտ չի լինի լավ գրողի գրիչը, կամ՝ մեծ քարոզչի պերճախոսությունը»:76

Հայտնություն տասանորդի վերաբերյալ

Նախագահ Սնոուն հավանաբար լավագույնս հայտնի է տասանորդի օրենքի համար ստացած հայտնության համար: 1899 թվականի մայիսին նա հուշում զգաց Եկեղեցու այլ առաջնորդների հետ ճանապարհորդելու Սենթ Ջորջ, Յուտա: Չնայած նա չգիտեր, թե ինչու նրանք պետք է գնային, նրա եղբայրները ևս արագ արձագանքեցին այդ հուշումին և մոտավորապես երկու շաբաթվա ընթացքում նրանք Սենթ Ջորջում էին: Մայիսի 17 ին Սենթ Ջորջ ժամանելուց հետո, Նախագահ Սնոուն հայտնություն ստացավ, որ պետք է քարոզեր տասանորդի օրենքը: Հաջորդ օրը նա կատարեց հետևյալ հայտարարությունը Սրբերին. «Տիրոջ խոսքը ձեզ որևէ նոր բան չի, դա պարզապես այս է. ԺԱՄԱՆԱԿՆ ԱՅԺՄ ԵԿԵԼ Է, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԻ ՀԱՄԱՐ, ՈՎ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է, ՈՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ Է ԱՊԱԳԱՅԻՆ, ԵՎ ԻՐ ՈՏՔԵՐԸ ՃԻՇՏ ՀԻՄՔԻ ՎՐԱ ԱՄՈՒՐ Է ՊԱՀՈԻՄ, ՏԻՐՈՋ ԿԱՄՔԸ ԿԱՏԱՐԻ ԵՎ ԻՐ ԼՐԻՎ ՏԱՍԱՆՈՐԴԸ ՎՃԱՐԻ:Սա Տիրոջ խոսքն է ձեզ և դա կլինի Տիրոջ խոսքը Սիոնի ողջ երկրով մեկ յուրաքանչյուր բնակավայրի»:77

Այս ուղերձը Սենթ Ջորջում հայտարարելուց հետո, Նախագահ Սնոուն և նրա ուղեկիցները նույն ուղերձը հայտնեցին հարավային Յուտայի քաղաքներում և այլ համայնքներում, որոնք գտնվում էին Սենթ Ջորջի և Սոլթ Լեյք Սիթիի միջև: Մինչև մայիսի 27-ին իրենց վերադարձը, նրանք անցկացրել էին 24 ժողովներ, որոնց ընթացքում Նախագահ Սնոուն ունեցել էր 26 ելույթ և սեղմել էր 4,417 երեխաների ձեռքը: Նրանք ճանապարհորդել էին 420 մղոն գնացքով և 307 մղոն ձիով և կառքով:78 Նախագահ Սնոուն ոգևորված էր այդ փորձառությունից և փափագում էր շարունակել տասանորդի օրենքը քարոզելը ողջ Եկեղեցում: «Ես այնքան գոհ եմ այս այցելության արդյունքից, ասաց նա, որ ես մտածում եմ ճանապարհորդել Սիոնի բոլոր ցցերով մոտ ապագայում»:79 Նա նախագահեց բազմաթիվ ցցի համաժողովներում, որտեղ խոստացավ Սրբերին, որ այս օրենքին հնազանդվելը կնախապատրաստի Եկեղեցու անդամներին ստանալ ֆիզիկական և հոգևոր օրհնություններ:80 Նա նաև խոստացավ, որ տասանորդի օրենքին հնազանդվելը հնարավոր կդարձնի Եկեղեցուն ազատվել պարտքերից:81

Ողջ Եկեղեցով մեկ անդամները արձագանքեցին Նախագահ Սնոուի խորհրդին նորոգված նվիրվածությամբ: 1904 թվականին պատմաբան Օրսոն Ֆ. Ուիթնին, որը հետագայում ծառայելու էր որպես Տասներկուսի Քվորումի անդամ, գրել է. «Շարժման արդյունքն ակնթարթային էր: Տասանորդներն ու նվիրատվությունները եկան ներս թափվելով ճշտությամբ և առատորեն, որը չէր իմացվել տարիներ շարունակ և շատ կողմերից Եկեղեցու վիճակը բարելավվեց և հեռանկարները պայծառացան: Նախագահ Սնոուն նախկինում վայելել էր իր ժողովրդի սերն ու վստահությունը, և այժմ այս բարի զգացումները աճեցին և ուժեղացան»:82 Նախագահ Հեբեր Ջ. Գրանթը, որը Տասներկուսի Քվորումի անդամ էր, երբ Նախագահ Սնոուն ստացավ տասանորդի վերաբերյալ հայտնությունը, հետագայում հայտարարեց. «Լորենզո Սնոուն Եկեղեցու նախագահություն եկավ, երբ նա ութսունհինգ տարեկան էր, և այն ինչ նա իրականացրեց իր կյանքի հաջորդ երեք տարիների ընթացքում ուղղակի սքանչելի է մտածել: … Երեք կարճ տարիների ընթացքում այս մարդը, աշխարհի ըմբռնումներով կարողության տարիքն անց, այս մարդը , որը չէր զբաղվել ֆինանսական գործերով, որը նվիրաբերել էր իր կյանքը, տարիներ շարունակ աշխատելով Տաճարում, վերցրեց Քրիստոսի Եկեղեցու ֆինանսներն իր ձեռքը՝ կենդանի Աստծո ոգեշնչմամբ և այդ երեք տարիների ընթացքում, փոխեց ֆինանսապես ամեն ինչ՝ խավարից դեպի լույս»:83

Իր ծառայության օրերի վերջում բերելով վկայություն

1901 թվականի հունվարի 1- ին Նախագահ Սնոուն մասնակցեց մի հատուկ ժողովի Սոլթ Լեյքի Թաբերնաքլում՝ ողջունելու 20- րդ դարը: Ժողովին մասնակցելու էին հրավիրված բոլոր կրոնների մարդիկ: Նախագահ Սնոուն պատրաստել էր մի ուղերձ այդ իրադարձության կապակցությամբ, բայց նա չկարողացավ անձնապես կարդալ այն, որովհետև խիստ մրսած էր: Բացիչ հիմնից, բացիչ աղոթքից և Թաբերնաքլի Երգչախմբի կողմից երգի կատարումից հետո, Նախագահ Սնոուի որդին՝ ԼեՌոյը, կամգնեց և կարդաց ուղերձը, որը կոչվում էր «Ողջույն աշխարհին Նախագահ Լորենզո Սնոուի կողմից»:84 Ուղերձի եզրափակիչ խոսքերն արտահայտում էին Նախագահ Սնոուի զգացմուքները, Տիրոջ աշխատանքի վերաբերյալ:

«Երկրի վրա ութսունյոթ տարեկան հասակում, ես զգում եմ լուրջ ցանկությամբ լցված ի օգուտ մարդկության: … Ես բարձրացնում եմ իմ ձեռքերը և վար կանչում երկնքի օրհնությունը երկրագնդի բնակիչների վրա: Թող որ վերից արևի շողերը ժպտան ձեզ վրա: Թող որ գետնի գանձերը և հողի պտուղները առաջ գան ազատորեն՝ ձեր բարիքի համար: Թող որ ճշմարտության լույսը հալածի խավարը ձեր հոգիներից: Թող որ արդարակեցությունը շատանա և անօրինությունը նվազի: … Թող արդարությունը հաղթանակի և կաշառակերությունը վերանա: Եվ թող առաքինությունը և մաքրաբարոյությունն ու պատիվը գերիշխի, մինչև չարը պարտվի և երկրագունդը մաքրվի ամբարշտությունից: Թող այս զգացմունքները, որպես «Մորմոնների» ձայն Յուտայի լեռներում, առաջ գնա ողջ աշխարհում և թող բոլոր մարդիկ իմանան, որ մեր ցանկությունն ու մեր առաքելությունն է՝ օրհնել և փրկել ողջ մարդկային ցեղը: … Թող Աստված փառավորվի հաղթանակում, որը գալիս է մեղքի և ցավի, թշվառության և մահվան վրա: Խաղաղություն լինի բոլորին»:85

1901 թվականի հոկտեմբերի 6- ին Նախագահ Լորենզո Սնոուն կանգնեց խոսելու իր ընկեր Սրբերի հետ գերագույն համաժողովի փակիչ նիստում: Նա բավականին հիվանդ էր եղել մի քանի օր շարունակ և երբ նա հասավ ամբիոնին, ասաց. «Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ինձ համար հրաշքի նման մի բան է թվում, որ փորձում եմ այսօր խոսել ձեզ հետ»: Նա կիսվեց Եկեղեցու կառավարման վերաբերյալ մի համառոտ ուղերձով: Ապա ասաց եզրափակիչ խոսքերը, որոնք Եկեղեցու սովորական անդամները հաճախ էին լսել նրանից. «Աստված օրհնի ձեզ: Ամեն»:86

Չորս օր հետո Նախագահ Սնոուն մահացավ թոքաբորբից: Սոլթ Լեյքի Թաբերնաքլում թաղման ծիսակատարությունից հետո նա թաղվեց իր սիրելի Բրիգամ քաղաքի գերեզմանատանը:

Հղումներ

  1. Lorenzo Snow, in Lycurgus A. Wilson, Life of David W. Patten, the First Apostolic Martyr (1900), v.

  2. Lorenzo Snow, “The Grand Destiny of Man,” Deseret Evening News, July 20, 1901, 22.

  3. Lorenzo Snow, in Life of David W. Patten, the First Apostolic Martyr, v.

  4. Lorenzo Snow, in Life of David W. Patten, the First Apostolic Martyr, v.

  5. Տես Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 1–2:

  6. Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow, 2.

  7. Lorenzo Snow, Journal and Letterbook, 1836–1845, Church History Library, 18.

  8. Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow, 2–3.

  9. Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow, 3.

  10. Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow, 2, 3.

  11. Orson F. Whitney, History of Utah, 4 vols. (1892–1904), 4:223.

  12. Տես Biography and Family Record of Lorenzo Snow, 4:

  13. Lorenzo Snow, Journal and Letterbook, 1836–1845, 57–62.

  14. Տես Lorenzo Snow, Journal and Letterbook, 1836–1845, 32:

  15. Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow, 6.

  16. Lorenzo Snow, “The Grand Destiny of Man,” 22. Լորենզո Սնոույի դարձի մասին ավելին իմանալու համար տես գլուխ 3:

  17. Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow, 6.

  18. Lorenzo Snow, Journal and Letterbook, 1836–1845, 33.

  19. Lorenzo Snow, Journal and Letterbook, 1836–1845, 33; see also “The Grand Destiny of Man,” 22.

  20. Lorenzo Snow, “The Grand Destiny of Man,” 22.

  21. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 15.

  22. Lorenzo Snow, “The Grand Destiny of Man,” 22.

  23. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 16.

  24. Տես Biography and Family Record of Lorenzo Snow, 16, 19:

  25. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 19.

  26. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 30.

  27. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 37–38.

  28. Letter from Lorenzo Snow to Oliver Snow, quoted in a letter from Eliza R. Snow to Isaac Streator, Feb. 22, 1839, Church History Library.

  29. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 37.

  30. Letter from Lorenzo Snow to Oliver Snow, quoted in a letter from Eliza R. Snow to Isaac Streator, Feb. 22, 1839.

  31. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 19.

  32. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 47.

  33. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 50–51. Դեպի Անգլիա կատարած ճանապարհորդության մասին ավելի շատ տեղեկությունների համար տես գլուխ 14:

  34. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 58–59.

  35. Letter from Lorenzo Snow to Heber C. Kimball, Oct. 22, 1841, in Lorenzo Snow, Letterbook, 1839–1846, Church History Library.

  36. Letter from Lorenzo Snow to Heber C. Kimball, Oct. 22, 1841, in Lorenzo Snow, Letterbook, 1839–1846.

  37. Letter from Lorenzo Snow to George A. Smith, Jan. 20, 1842, in Lorenzo Snow, Letterbook, 1839–1846.

  38. Lorenzo Snow, Journal and Letterbook, 1836–1845, 45.

  39. Lorenzo Snow, Journal and Letterbook, 1836–1845, 65–66.

  40. Lorenzo Snow, Journal and Letterbook, 1836–1845, 72–83.

  41. Lorenzo Snow, Journal and Letterbook, 1836–1845, 91.

  42. Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow, 74–75; see also page 73.

  43. Lorenzo Snow, Journal and Letterbook, 1836–1845, 49.

  44. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 79.

  45. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 79.

  46. Lorenzo Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow, 79, 82

  47. Lorenzo Snow, in “Laid to Rest: The Remains of President John Taylor Consigned to the Grave,” Millennial Star, Aug. 29, 1887, 549. Երեց Սնոուի, Ջոզեֆ Սմիթի նահատակության վերաբերյալ ավելի շատ մեկնաբանություններ տես գլուխ 23-ում:

  48. Տես Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow, 84:

  49. Joseph Smith, quoted by Lorenzo Snow in Biography and Family Record of Lorenzo Snow, 70.

  50. Մաունթ Փասգայում ունեցած փորձառության վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար տես գլուխ 7:

  51. Տես Biography and Family Record of Lorenzo Snow, 94–95:

  52. Lorenzo Snow, “Address of Apostle Lorenzo Snow,” Millennial Star, Feb. 15, 1886, 110.

  53. Lorenzo Snow, Deseret News, Jan. 14, 1857, 355.

  54. Letter from Lorenzo Snow to Eliza R. Snow, in The Italian Mission (1851), 5.

  55. Letter from Lorenzo Snow to Franklin D. Richards, in The Italian Mission, 8–10.

  56. Letter from Lorenzo Snow to Brigham Young, in The Italian Mission, 10–11.

  57. Տես letter from Lorenzo Snow to Brigham Young, in The Italian Mission, 15–17:

  58. Տես letter from Lorenzo Snow to Brigham Young, in The Italian Mission, 17:

  59. Letter from Lorenzo Snow to Franklin D. Richards, in The Italian Mission, 20.

  60. Letter from Lorenzo Snow to Orson Hyde, in The Italian Mission, 23.

  61. Letter from Jabez Woodard to Lorenzo Snow, in The Italian Mission, 26.

  62. Quoted in a letter from Jabez Woodard to Lorenzo Snow, in The Italian Mission, 26.

  63. In Conference Report, Oct. 1994, 97; or Ensign, Nov. 1994, 74.

  64. Leslie Woodruff Snow, “President Lorenzo Snow, as the Silver Grays of Today Remember Him,” Young Woman’s Journal, Sept. 1903, 391.

  65. Երեց Սնոուի Հավայան կղզիներում ունեցած փորձառության վերաբերյալ ավելին կարդալու համար տես գլուխ 4:

  66. Երեց Սնոուի Սուրբ Երկրում ունեցած փորձառության վերաբերյալ ավելին կարդալու համար տես գլուխ 24:

  67. Heber J. Grant, in Conference Report, June 1919, 10.

  68. Deseret Evening News, Apr. 3, 1894, 4.

  69. Jacob Jensen, quoted in LeRoi C. Snow, “Raised from the Dead,” Improvement Era, Sept. 1929, 884–86.

  70. Տես LeRoi C. Snow, “Raised from the Dead,” 886; LeRoi C. Snow, “Raised from the Dead (Conclusion),” Improvement Era, Oct. 1929, 975–79:

  71. Տես LeRoi C. Snow, “Raised from the Dead (Conclusion),” 980:

  72. Տես ԼեՌոյ Ս. Սնոու ,“An Experience of My Father’s,” Improvement Era, Sept. 1933, 677, տես նաև նամակագրություն Երեց Ջոն Ա.Ուիդթսոուի և Նոա Ս.Փոնդի՝ Ալիս Արմեդա Սնոու Կրտսեր Յանգի ամուսնու միջև հոկտ. 30, 1945, և նոյ. 12, 1946, Եկեղեցու Պատմության Գրադարան: Նախագահ Բրիգամ Յանգը սպասեց երեք տարուց ավելի Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակությունից հետո, մինչև նա վերակազմավորեց Առաջին Նախագահությունը, Նախագահ Ջոն Թեյլորը սպասեց ավելի քան երեք տարի, Նախագահ Յանգի մահից հետո, Նախագահ Վուդրուֆը սպասեց գրեթե երկու տարի, Նախագահ Թեյլորի մահից հետո: Նախագահ Սնոուի տաճարում ստացած աստվածային դրսևորման վերաբերյալ տես գլուխ 20:

  73. Lorenzo Snow, in “President Snow in Cache Valley,” Deseret Evening News, Aug. 7, 1899, 1.

  74. Biographical Notes on Lorenzo Snow, comp. LeRoi C. Snow, Church History Library, 2.

  75. W. D. Cornell, quoted in “Mormonism in Salt Lake,” Millennial Star, Sept. 14, 1899, 579.

  76. Reverend Prentis, quoted in Nephi Anderson, “Life and Character Sketch of Lorenzo Snow,” Improvement Era, June 1899, 569–70.

  77. Lorenzo Snow, Millennial Star, Aug. 24, 1899, 533; տես նաև Deseret Evening News, մայիս 17, 1899, 2; Deseret Evening News, մայիս 18, 1899, 2. The Millennial Star թերթն ասում է, որ Նախագահ Սնոուն ունեցավ այս ելույթը մայիսի 8 ին, բայց ժամանակակից այլ աղբյուրներ ցույց են տալիս, որ նա այն ելույթ է ունեցել մայիսի 18 ին: Նախագահ Սնոուն խոսեց նաև տասանորդի մասին մայիսի 17 ին: Տասանորդի հայտնության վերաբերյալ ավելի լրիվ պատմությունը տես գլուխ 12:

  78. Տես “Pres. Snow Is Home Again,” Deseret Evening News, May 27, 1899, 1:

  79. Lorenzo Snow, in “Pres. Snow Is Home Again,” 1.

  80. Տես, օրինակ, Deseret Evening News, June 24, 1899, 3:

  81. Տես, օրինակ, Improvement Era, Aug. 1899, 793:

  82. Orson F. Whitney, History of Utah, 4:226.

  83. Heber J. Grant, in Conference Report, June 1919, 10.

  84. Տես “Special New Century Services,” Deseret Evening News, Jan. 1, 1901, 5:

  85. Lorenzo Snow, “Greeting to the World by President Lorenzo Snow,” Deseret Evening News, Jan. 1, 1901, 5.

  86. Lorenzo Snow, in Conference Report, Oct. 1901, 60, 62.

Լորենզո Սնոուի հայրը՝ Օլիվեր Սնոուն

Լորենզո Սնոուն մկրտվել է և հաստատվել Կիրթլենդում, Օհայո 1836 թվականի հունիսին, այստեղ պատկերված Կիրթլենդի Տաճարի նվիրագործումից երկու ամիս հետո:

Երեց Լորենզո Սնոուն

Բազմաթիվ վաղ օրերի Սրբեր գաղթեցին Եվրոպայից, միանալու Սրբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Սվանթոն նավի վրա խիստ վնասված մի մարդ բժշկվեց, Երեց Լորենզո Սնոուի սպասավորումից անմիջապես հետո:

Լորենզո Սնոուն ծառայում էր որպես ղեկավար ռահվիրաների ընկերությունների վրա, որոնք ժամանում էին Սոլթ Լեյքի հովիտ՝ 1848 թվականին:

Յուտայի Բրիգամ քաղաքի այս շենքում պատրաստում էին երկայնաճիտք և այլ կոշիկներ, գլխարկներ և լծասարքեր:

Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը՝ 1898 թվականին: Վերևի շարքում ձախից աջ՝ Անտոն Հ. Լանդ, Ջոն Վ. Թեյլոր, Ջոն Հենրի Սմիթ, Հեբեր Ջ. Գրանթ, Բրիգամ Յանգ Կրտ., Ջորջ Թիսդեյլ, Ռուդգեր Քլաուսոն, Մարիներ Վ.Մերիլ: Միջին շարքում՝ Ֆրենսիս Մ. Լիման, Ջորջ Ք. Քենոն, Լորենզո Սնոու, Ջոզեֆ Ֆ. Ֆիլդինգ, Ֆրանկլին Դ. Ռիչարդս: Ներքևի շարքում՝ Մաթիաս Ֆ. Քոուելի, Աբրահամ Օ. Վուդրուֆ: