Պատմական ամփոփագիր
Հետևյալ ժամանակագրությունն ապահովում է համառոտ պատմական հիմք Նախագահ Լորենզո Սնոուի ուսմունքների համար, որոնք ներկայացված են այս գրքում:
3 ապրիլի, 1814 |
Ծնվել է Մանտուայում, Օհայո, Ռոզետա Լեանորա Փեթիբոն Սնոուի և Օլիվեր Սնոուի ընտանիքում |
1832 |
Լսում է Մարգարե Ջոզեֆ Սմիթի քարոզը Հայրամում, Օհայո: |
1835 |
Թողնում է տունը՝ սովորելու Օբերլին Քոլեջում, Օբերլին, Օհայո: Ճանապարհին հանդիպում է Երեց Դեյվիդ Վ. Փաթենին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից: |
1836 |
Թողնում է Օբերլին Քոլեջը և տեղափոխվում Կիրթլենդ, Օհայո՝ սովորելու եբրայերեն: Ընդունում է վերականգված ավետարանը և մկրտվում է ու հաստատվում հունիսին: Հետագայում կարգվում է երեց: Ստանում է հայրապետական օրհնություն Ջոզեֆ Սմիթ Ավագի կողմից, դեկտեմբերին: |
1837 |
Քարոզում է ավետարանը Օհայոում |
1838 թվականի հոկտեմբերից մինչև 1840 թվականի մայիսը |
Ծառայում է ևս մեկ միսիա, քարոզելով ավետարանը Օհայո, Միսսուրի, Կենտուկի և Իլինոյս նահանգներում, և աշխատում որպես դպրոցի ուսուցիչ 1839–40թվականների ձմռան ընթացքում: |
Մայիս 1840 |
Մեկնում է Նավույից, Իլինոյս, ծառայելու համար միսիա Անգլիայում: Տասներկու Առաքյալների Քվորումի ղեկավարության ներքո նախագահում է Եկեղեցում Լոնդոնում, Անգլիա, և շրջակա տարածքում: Հրատարակում է գրքույկ, որը կոչվում է «Փրկվելու միակ ուղին»: |
12 ապրիլի, 1843 |
Ժամանում է Նավու, Իլինոյս, 250 նորադարձ Վերջին Օրերի Սրբերի հետ՝ Անգլիայից: |
1843- ի վերջ և 1844-ի սկիզբ |
Ուսուցանում է դպրոցում Լիմայում, Իլինոյս |
1844 |
Ղեկավարում է ընտրարշավ Օհայոում՝ առաջադրելու համար Ջոզեֆ Սմիթին որպես Միացյալ Նահանգների նախագահ: Վերադառնում է Նավու Ջոզեֆ և Հայրում Սմիթի նահատակության մասին իմանալուց հետո, որը տեղի էր ունեցել հունիսի 27- ին: |
Հունվար 1845 |
Նշանակվում է Նախագահ Բրիգամ Յանգի կողմից ճանապարհորդելու Օհայո նահանգով և հավաքելու նվիրատվություններ Նավույի Տաճարի կառուցման համար: |
1845 |
Մտնում է բազմամուսնության մեջ, ինչպես այդ ժանանակ կիրառվում էր Եկեղեցում, ամուսնանալով Շարլոտա Սքուայերսի և Մարի Ադալին Գոդարդի հետ: |
Փետրվար 1846 |
Թողնում է Նավուն ընտանիքի անդամների և ուրիշ Վերջին Օրերի Սրբերի հետ, Նավուի Տաճարում օժտումներ և կնքումներ ստանալուց հետո: |
1846-1848 |
Ապրում է իր ընտանիքի հետ մի բնակավայրում, որը կոչվում է Մաունթ Փասգա Այովա նահանգ: Որոշ ժամանակ ղեկավարում է այդ բնակավայրը: 1848 թվականի գարնանը Սրբերի մի խումբ է տանում Սոլթ Լեյք Սիթի: |
12 փետրվարի,1849 |
Ձեռնադվում է Առաքյալ Սոլթ Լեյք Սիթիում |
1849 |
Նվիրատվություններ է հավաքում Ներգաղթի Մշտական Ֆոնդի համար: |
1849- 1852 |
Միսիա է ծառայում Իտալիայում: Ծառայում է նաև Անգլիայում, որտեղ ղեկավարում է Մորմոնի Գրքի թարգմանությունը՝ իտալերենով, ինչպես նաև՝ Շվեյցարիայում և Մալթայում: Հրատարակում է Ջոզեֆի ձայնը վերնագրով մի գրքույկ: |
1852 |
Ընտրվում է Յուտայի Նահանգի օրենսդրական մարմնում: |
1853 |
Կանչվում է Նախագահ Բրիգամ Յանգի կողմից ղեկավարելու Վերջին Օրերի Սրբերին մի բնակավայրում, որը կոչվում էր Բոքս Էլդեր Քաունթի, որը տեղադրված էր Յուտայի հյուսիսային մասում: Անվանում է գլխավոր քաղաքը Բրիգամ Սիթի: Երկար տարիներ ծառայում է որպես ղեկավար Եկեղեցում և համայնքում: |
Մարտ 1864 - մայիս 1864 |
Մի խմբի հետ, որը ղեկավարվում էր Տասներկուսի Քվորումից Երեց Էզրա Թաֆթ Բենսոնի կողմից, ծառայում է կարճատև միսիա Հավայան կղզիներում: |
հոկտեմբեր 1872 - հուլիս 1873 |
Մի խմբի հետ, որը ղեկավարվում էր Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական՝ Նախագահ Ջորջ Ա. Սմիթի կողմից, ուղևորության է մեկնում Եվրոպայի որոշ մասեր և Մերձավոր Արևելք, ներառյալ Սուրբ Երկիր: Ճանապարհորդությունը կատարվում է Նախագահ Բրիգամ Յանգի խնդրանքով: |
1882 |
Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունում է Էդմունդսի ակտը, որը բազմամուսնությունը դիտում է որպես հանցագործություն և արգելում բազմամուսնություն ունեցողներին քվեարկել, հասարակական գրասենյակ ունենալ կամ երդվյալ ատենակալի պարտականություն կատարել: |
1885 թվականի օգոստոսից մինչև 1885 թվականի հոկտեմբեր |
Միսիա է ծառայում Ամերիկյան հնդկացիների մեջ Միացյալ Նահանգների հյուսիս արևմուտքում և Վայոմինգի նահանգում: |
1886 թվականի մարտի 12- ից մինչև 1887 թվականի փետրվարի 8-ը |
Բանտարկվում է բազմամուսնություն կիրառելու համար |
1887 |
Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընդունում է Էդմունդս Թակեր ակտը, մեկ այլ հակաբազմակնության օրենք, թույլ տալով ֆեդերալ կառավարությանը բռնազավթել Եկեղեցու անշարժ գույքի մեծ մասը: Ակտը դառնում է օրենք 1887 թվականի մարտի 3- ին: |
21–23 մայիսի, 1888 |
Մանթի Յուտա Տաճարի նվիրագործման նիստերի ժամանակ կարդում է նվիրագործման աղոթքը: |
7 ապրիլի, 1889 |
Հաստատվում է Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ |
1893 մայիսի 19-ից մինչև 1898 թվականի սեպտեմբերը |
Ծառայում է որպես Սոլթ Լեյքի Տաճարի առաջին նախագահ |
2 սեպտեմբերի, 1898 |
Դառնում է ավագ Առաքյալ և Եկեղեցու նախագահող առաջնորդ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի մահվան ժամանակ: Ստանում է աստվածային դրսևորում Սոլթ Լեյքի Տաճարում, որում Տերը հրահանգում է նրան արագացնել Առաջին Նախագահության վերակազմավորումը: |
13 սեպտեմբերի, 1898 |
Հաստատվում է Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից որպես Եկեղեցու Նախագահ: Սկսում է ծառայել որպես Նախագահ: |
9 հոկտեմբերի, 1898 |
Հաստատվում է որպես Եկեղեցու Նախագահ գերագույն համաժողովի ընթացքում: |
10 հոկտեմբերի, 1898 |
Ձեռնադրվում է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի ԵկեղեցուՆախագահ: |
Մայիս 1899 |
Ճանապարհորդում է Սենթ Ջորջ, Յուտա, որտեղ ստանում է հայտնություն քարոզելու տասանորդի օրենքը Սրբերին: Սկսում է հաղորդել այս ուղերձը Սենթ Ջորջում և ղեկավարում է այն հաղորդելու ջանքերը ողջ Եկեղեցում: |
1 հունվարի, 1901 |
Հրատարակում է մի հռչակագիր՝ «Ողջույն աշխարհին» վերնագրով, ողջունելով 20-րդ դարը: |
10 հոկտեմբերի, 1901 |
Մահանում է Սոլթ Լեյք Սիթիում. Յուտա, 87 տարեկան հասակում: |