Նախագահների ուսմունքները
Գլուխ 15. Հավատարիմ, եռանդուն ծառայություն Աստծո թագավորությունում


Գլուխ 15

Հավատարիմ, եռանդուն ծառայություն Աստծո թագավորությունում

«Իմանալով, որ մեր կրոնը ճշմարիտ է, երկրագնդի երեսին մենք պարտավոր ենք լինել ամենանվիրված մարդիկ այն գործին, որ մենք ենք ընդունել»:

Լորենզո Սնոուի կյանքից

1851 թվականի վերջերին, Առաջին Նախագահությունը հրատարակեց մի նամակ, խնդրելով, որ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները «իրենց տարբեր միսիաներում կարգավորեին գործերը» և վերադառնային Սոլթ Լեյք Սիթի մինչև 1853 թվականի ապրիլը:1 Այսպիսով, Երեց Լորենզո Սնոուի միսիան Իտալիայում մոտեցավ ավարտին: 1852 թվականի փետրվարին, նա աշխատանքը թողեց Եղբայր Ջոն Դանիել Մալանի ղեկավարության ներքո՝ մի նորադարձի, և ճանապարհորդեց Երեց Ջաբեզ Վուդարդի հետ Մալթա կղզին: Մալթայից Երեց Սնոուն հույս ուներ դեպի Հնդկաստան տանող որևէ նավ նստել: Այդ երկրում առաջին միսիոներներն աշխատում էին նրա ղեկավարության ներքո և նա մեծ ցանկություն ուներ միանալ նրանց: Այնտեղից նա ծրագրում էր «իրագործել շուրջերկրյա ճանապարհորդություն», տուն վերադառնալով Խաղաղ Օվկիանոսով դեպի արևմտյան Միացյալ Նահանգներ:2

Երեց Սնոուն փոխեց ծրագրերը, երբ նա և Երեց Վուդարդը հասան Մալթա: Նա իմացավ որ նրանք կղզում մի քանի շաբաթ մնալու էին, որովհետև շոգենավը վնասվել էր Կարմիր ծովում: Ուշացման վերաբերյալ բողոքելու փոխարեն, նա որոշեց գործի անցնել: Մի նամակում, որը թվագրված է 1852 թվականի մարտի 10-ով, նա գրել է. «Զգում եմ, որ շատ բարիք առաջ կգա այն ձևից, որով Տերը կարող է այժմ ուղղորդել իմ տնօրինության տակ գտնվող ժամանակի օգտագործումը, քանի որ ես շրջապատված եմ մի հետաքրքիր ժողովրդով և աշխատանքի կարևորագույն մի ոլորտում, որտեղ հրաշալի աշխատանք կիրագործվի՝ տարածելով դեպի մոտակա ազգերը: Նա հաղորդել է, որ ուղարկել էր Երեց Թոմաս Օբրեյի՝ Իտալիայում գտնվող մի միսիոների հետևից «որ նա անմիջապես գար և բերեր գրքույկների և գրքերի մի մեծ պաշար»: Չնայած Երեց Սնոուն չգիտեր կոնկրետ, թե նա և իր ընկերակիցներն ինչ պիտի անեին Մալթայում, նա ցանկություն հայտնեց Եկեղեցու մի ճյուղ հաստատել այնտեղ: Այս գործն, ասաց նա. «կարձակի շատ ազգերի հոգևոր կապանքները, քանի որ Մալթացիները իրենց առևտրական կապերով տարածվում են Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ափերի երկայնքով»:3

1852 թվականի մայիսի 1-ին, Երեց Սնոուն ուղարկեց մի նամակ, հաղորդելով աշխատանքի առաջընթացի մասին, Մալթայում: Նա գրել է. «Մարդիկ այժմ անընդհատ զանգահարում են, հարցեր տալով այս «տարօրինակ կրոնի» մասին», մի քանի երեկո է սկսած այն ժամանակից, երբ մեկ անգամ մեր անձնական բնակարաններում ունեցանք ութ տարբեր ազգերի պարոնայք, որոնք եկել էին քաղաքի տարբեր մասերից, զրույց անցկացնելու մեր վարդապետությունների վերաբերյալ, այդ թվում կային Լեհաստանից և Հունաստանից եկածներ, ովքեր այժմ կարդում են մեր աշխատությունները մեծ հետաքրքրությամբ: Երկու խելամիտ և եռանդուն երիտասարդներ՝ այս կղզում մեր առաջնապտուղները, կկարողանան աջակցել գործն առաջ տանելուն, որում մենք ենք զբաղված, որոնցից մեկին մենք ձեռնադրել ենք Երեց, որը սահուն խոսում է մի քանի լեզուներով:4

Երեց Սնոուն երբեք այդպես էլ չիրականացրեց Հնդկաստանում ծառայելու և շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու իր երազանքը: Դրա փոխարեն, նա ջանասիրաբար հետևեց Տիրոջ կամքին, Մալթայում իր անսպասելի կարճատև այցի ընթացքում, այնտեղ հիմք դնելով միսիոներական աշխատանքին: Երբ նա ի վերջո կարողացավ նավ նստել 1852 թվականի մայիսին, նա ավելի շուտ գնաց արևմուտք քան արևելք՝ հետևելով իր ղեկավարների հրահանգներին, վերադառնալով՝ Սոլթ Լեյք Սիթի: Մոտ երկու ամիս անց Երեց Վուդարդը և Օբրեյը Եկեղեցու ճյուղ կազմակերպեցին Մալթայում5 [տես առաջարկ 1, էջ 223]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Քանի որ մենք ստացել ենք ավետարանի լրիվությունը, մենք ծառայում ենք որպես Քրիստոսի դեսպաններ:

Մենք վկայում ենք ողջ աշխարհին, որ մենք գիտենք, աստվածային հայտնությամբ, նույնիսկ Սուրբ Հոգու դրսևորումների միջոցով, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին և որ նա հայտնել է իրեն Ջոզեֆ Սմիթին անձնապես, ինչպես նա արել է իր առաքյալներին՝ հնում, գերեզմանից իր հարություն առնելուց հետո և որ նա հայտնի է դարձրել նրան երկնային ճշմարտությունների մասին, որոնց միջոցով միմիայն մարդկությունը կարող է փրկվել: Սա նշանակում է հանձն առնել շատ կարևոր և պատասխանատու պաշտոն, գիտենալով, ինչպես մենք գիտենք, որ Աստված պատասխանատվության կկանչի մեզ մեր վերաբերմունքի համար այս սրբազան վստահության կապակցությամբ, որը նա է մեզ հանձնարարել:

Երբ առաքյալները հայտնվեցին աշխարհի առջև, հարություն առած Քավիչից իրենց լիազորությունը ստանալուց հետո՝ թագավորության ավետարանը բոլոր ազգերին քարոզելու համար՝ խոստանալով բոլորին, ովքեր կհավատային իրենց խոսքերին Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրման միջոցով, այսպես էլ մենք ենք հայտնվում: Ինչպես նրանք իրենց լիազորության զորությամբ հայտարարեցին ողջ համոզվածությամբ հալածանքի և հակադրության մեջ, որ ավետարանը Աստծո ուժն է ի փրկություն բոլոր նրանց, ովքեր հավատացին և հնազանդվեցին, այնպես էլ մենք ենք հայտարարում: Ինչպես նրանք քարոզեցին հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս, մկրտություն մեղքերի թողության համար և ձեռնադրում, նրանց կողմից ովքեր, պատշաճ կերպով լիազորված էին՝ Սուրբ Հոգու ընդունման նպատակով, որպես փրկության համար էական, այդպես էլ մենք ենք քարոզում: Ինչպես նրանք Սուրբ Հոգու զորությամբ դարձան վկաներ Տեր Հիսուս Քրիստոսի մասին, և հավատարիմ կրողներ նրա ավետարանի ուղերձի վերաբերյալ ողջ Հեթանոս աշխարհին, այնպես էլ մենք՝ նույն Սուրբ Հոգով և նրա միջոցով, դարձանք վկաներ նրա մասին և լինելով կանչված նույն աստվածային և սուրբ կոչումով, մենք էլ հետևաբար հանձն առանք նույն պաշտոնը:

Ապա, ստանձնելով այս պաշտոնը, մենք հանձն ենք առնում Քրիստոսի դեսպանների բոլոր պարտականությունները, մենք պատասխանատու ենք համարվում մեզ՝ մեր անձնական գործողությունների համար և այն ձևի համար, որով մենք օգտագործում ենք այն տաղանդներն ու ունակությունները, որոնք Տերը տվել է մեզ6 [տես առաջարկ 2, էջ 223]:

Անդամակցությունը Եկեղեցում կանչ է՝ օգնելու ուրիշներին փրկություն ստանալու:

Երբ Տերը կանչում է աշխարհից որևէ անձնավորության կամ անձնավորությունների խմբի, դա միայն այն նպատակով չէ, որ միայն օգուտ տա տվյալ անձավորությանը կամ անձանց: Տերն ի նկատի չունի միայն Վերջին Օրերի Սրբեր կոչվող մի քանի մարդկանց փրկությունը … , այլ բոլոր մարդկանց փրկությունը՝ ապրող և մահացած: Երբ Տերը կանչեց Աբրահամին, Նա որոշակի խոստումներ տվեց նրան այն փառքի վերաբերյալ, որը պետք է գար նրա և նրա սերնդի վրա, և այս խոստումների մեջ մենք գտնում ենք այս նշանավոր ասույթը. որ նրանով և նրա սերնդով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն [տես Ծննդոց ԻԲ.15–18, Աբրահամ 2.9–11]: … Տիրոջ ծրագիրն էր՝ օրհնել ոչ միայն նրան և նրա սերնդին, այլ երկրի բոլոր ընտանիքները: …

… Երբ Հիսուսն եկավ, Նա եկավ որպես զոհաբերություն ոչ միայն պարզապես Իսրայելի օգտի համար կամ Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի համար, այլ ողջ մարդկության ընտանիքի համար, որպեսզի Նրանով բոլոր մարդիկ կարողանային փրկվել, և Նրա առաքելությունն էր նախապատրաստություններ անել, որոնցով ողջ մարդկության ընտանիքը կարողանար ստանալ հավիտենական ավետարանի օգուտները, ոչ թե ինչպես ասացի, միայն Իսրայելը, այլ ամբողջ մարդկային ցեղը, և ոչ միայն նրանք, ովքեր ապրում են երկրի վրա, այլ նաև նրանք, ովքեր հոգևոր աշխարհում են: …

… Մենք ունենք նույն Քահանայությունը, ինչ որ Հիսուսն ուներ, և մենք պետք է անենք այնպես, ինչպես Նա արեց, զոհաբերելով մեր իսկ ցանկություններն ու զգացմունքները , ինչպես Նա արեց, ոչ թե մահանալու որպես նահատակներ, ինչպես Նա արեց, այլ պետք է զոհաբերություններ կատարենք, որպեսզի իրագործենք Աստծո նպատակները, այլապես մենք արժանի չենք լինի այս սուրբ Քահանայությանը և լինի աշխարհի փրկիչները: Աստված մտադիր է դարձնել մեզ փրկիչներ ոչ միայն շատերի համար, ովքեր այժմ ապրում են երկրի վրա, այլ շատերի համար, ովքեր հոգևոր աշխարհում են. Նա մեզ չի դնի մի պաշտոնում, որ մենք միայն ինքներս մեզ փրկենք, բայց Նա կդարձնի մեզ իրազեկ, աջակցելու Ամենազորի զավակներից շատերի փրկագնմանը7 [տես առաջարկ 3, էջ 223]:

Յուրաքանչյուր կոչում և պարտականություն կարևոր է Տիրոջ աշխատանքի համար:

Այժմ հարցը նրանում է, թե մենք հասկանո՞ւմ ենք մեր պաշտոնը, արդյոք լիովին ըմբռնում ենք աշխատանքի բնույթը, որը մենք հանձն ենք առել իրականացնել: Ես երբեմն ստիպված եմ հավատալ, որ մեր եղբայրներից, Իսրայելի Երեցներից ոմանք, խիստ պատրաստ են և հոժարակամ՝ խուսափելու այն պարտավորություններից, որոնց ներքո են իրենց ուխտերի պատճառով, հավատքը, որ նրանք մի ժամանակ ունեին, թվում է սպառված է, և նրանք թվում է անխոս բավարարվում են, միայն անունով Եկեղեցու անդամ լինելու կարգավիճակին:

Կան ուրիշները, ովքեր մտածում են, քանի որ իրենց անունները շատ լայնորեն հայտնի չեն, որ գուցե իրենք … զբաղեցնում են նեղ ասպարեզներ, այնքան էլ նշանակություն չունի թե ինչ սովորույթներ են որդեգրում կամ ինչ օրինակ են հանդիսանում իրենց եղբայրների առջև: Բայց այն ժամանակ, եթե նրանք զբաղեցնեն պատասխանատու պաշտոններ, ինչպես օրինակ՝ Եկեղեցու Նախագահությունում, կամ խորհրդականների շարքում կամ, եթե պատկանեն Տասներկուսի Քվորումին, կամ՝ լինեն Բարձրագույն Խորհրդի Նախագահ, կամ՝ Քահանայապետերի կամ էլ Յոթանասունների անդամ, ապա նրանք հաշվի կառնեն, թե ինչպես են իրենց պահում: Սրանում նրանք ցույց են տալիս մեծ թուլություն կամ մեծ անտեղյակություն, կամ նրանց լամպը խամրում է կամ էլ նրանք երբեք չեն հասկացել այն պաշտոնը, որն իրենք ստանձնել են՝ վերցնելով իրենց վրա ավետարանի պարտականությունները:

Փրկչի առակում մեզ ասվում է, որ երկնքի արքայությունը նման է մի տնտեսի, որը տվեց իր ապրանքները իր ծառաներին, քանի որ պատրաստվում էր ճանապարհորդել հեռավոր մի երկիր: Մեկին նա տվեց հինգ քանքար և մյուսին երկու, իսկ մյուսին մեկ: Այն մեկը, որը ստացավ հինգ քանքար, գնաց և առևտուր արեց և հինգ քանքար էլ շահեց՝ կրկնապատկելով այն բաժինը, որն իրեն էր վստահվել, իսկ նա, ով ստացել էր երկու քանքար, գնաց և երկուսն էլ շահեց: Բայց նա, ով ստացել էր մեկ քանքար, գնաց և գետինը փորեց և իր տիրոջ արծաթը թաքցրեց: Նա անկասկած մտածեց, որ իր պատասխանատվությունն այնքան փոքր էր, որ չէր կարող շատ բան անել և հետևաբար նա գործի մեջ չդրեց այդ աննշան մեկ քանքարը [տես Մատթեոս ԻԵ.14–30]: Մի՞թե սա չի վերաբերում ուղղակիորեն մեր երեցներից մի քանիսին: Մեկն ասում է.«Ես ընդամենը հյուսն եմ, կամ՝ դերձակ կամ էլ՝ հնարավոր է, աղյուս կրող (որմնադիրի օգնական), ուստի չի կարող մեծ նշանակություն ունենալ, թե ինչպես եմ ինձ պահում, արդյոք ազնվորեն եմ կատարում իմ պարտականությունները, թե ոչ՝ իմ համեստ ասպարեզում: Բայց շատ տարբեր կլիներ, եթե ես գործեի մի ավելի պատասխանատու և աչքի ընկնող պաշտոնում»:

Կանգ առ եղբայրս, մի թույլ տուր որ խաբվես այդպիսի մոլորեցնող զգացումներով: Ճիշտ է, դու կարող է որմնադրի օգնական ես միայն, բայց հիշիր, որ դու երեց ես Իսրայելում, դու Տեր Հիսուս Քրիստոսի դեսպանն ես և եթե դու կատարում ես քո պարտականությունը, դու ունես այնպիսի մի բան, որն աշխարհը չի կարող տալ, ոչ էլ քեզանից վերցնել և դու հաշվետու ես Աստծուն քանքարի ազնիվ օգտագործման համար, որի վրա նա քեզ տնտես է դրել, լինի դա մեծ՝ թե փոքր:

Բացի այդ, դու որոշ չափով ազդեցություն ես թողնում և եթե դա լինի նույնիսկ շատ փոքր, այն ազդում է ինչ որ մի անձնավորության կամ անձնավորությունների վրա, և քո գործադրած ազդեցության հետևանքների համար քիչ թե շատ հաշվետու ես:Այդ պատճառով դու գիտակցում ես դա, թե ոչ, ձեռք ես բերել կարևորություն Աստծո և մարդու առջև, որը չի կարող անտեսվել և որից դու չես կարող ազատվել, եթե ուզում ես հաստատել այն անունը, որը դու կրում ես:

Իսկ ինչպիսի՞ն են այդ անձնավորության հեռանկարները: Ես ասում եմ, որ եթե նա պատվում է իր կոչումը և հավատարիմ է գտնվել այն վստահությանը, որը ցույց է տրվել նրան, փրկության և վեհացման նրա հեռանկարներն Աստծո արքայությունում ճիշտ նույնքան դրական են, որքան որևէ այլ մարդունը: Եթե նա ըմբռնում է իր պաշտոնի իմաստը և ապրում համապատասխանաբար, նրա հեռանկարները հավասարապես դրական են, որևէ այլ մարդու հետ համեմատած, որը երբևէ ապրել է հայր Ադամի օրերից ի վեր մինչև ներկա պահը և ճիշտ նույնքան կարևոր է, որ նա իրեն պատշաճ պահի համաձայն այն ասպարեզի, որում նա քայլում է, որքան դա կարևոր է որևէ այլ անձնավորության համար, որը կանչված է գործելու ավելի բարձր պաշտոնում, կամ այլ խոսքով ասած, որը տնտես է կարգված ավելի մեծ թվով քանքարների վրա: …

… Տերը չի պահանջում այնքան շատ այն մարդուց, ով ունի ընդամենը մեկ քանքար, որքան նրանից, ով ունի ավելի քան մեկը, բայց համաձայն նրա ինչ նա ունի, այնքան էլ նրանից կպահանջվի: Ուրեմն թող բոլորը քաջալերվեն և ձգտեն բարելավել այն տաղանդները, որոնք մեկից ավելի ունեն և թող նա, ով ունի մեկ տաղանդ օգտագործի այն և չթաքցնի հողում, այսինքն, թող նա, ով օժտված է, բայց քիչ ունակությամբ, բարելավի իրեն և չբողոքի, որովհետև բնությունը գուցե այնքան շռայլ չի եղել իր հանդեպ որքան նրա ավելի հաջողակ եղբոր հանդեպ: Եկեք բոլորս բավարարվենք մեր ճակատագրով կյանքում և այն չպիտի լինի այնքան ցանակալի, որքան կփափագեինք մենք, մենք պետք է ձգտենք պատշաճ ջանասիրությամբ բարելավել այն՝ միշտ երախտապարտ զգալով մեր երկրային գոյության համար, և ավելի շատ հատկապես Աստծո Հոգու համար, որը մենք ստացել ենք Ավետարանին հնազանդվելու միջոցով: …

Հիշում եմ, որ մի անեկդոտ կարդացի … մի մարդու մասին, ով իր իմաստությամբ և հայրենասիրությամբ ձեռք էր բերել հեղինակություն, բայց նախանձության պատճառով նշանակվել էր մի պաշտոնում, որը համարվում էր շատ ստորացուցիչ: Ստանձնելով իր պարտականությունները, ասվում է, որ նա կատարեց այս նշանավոր արտահայտությունը. «Եթե պաշտոնը ինձ չի պատվում, ես կպատվեմ պաշտոնը»: Շատ դժվարություններից կխուսափեինք և մեր վիճակը և իրադրությունը շատ ավելի քաջալերող կլիներ, եթե մենք բոլորս պատվեինք մեր պաշտոնը, որին կանչվել ենք ծառայելու: Մեզ ասվել է, որ Տերն ինքը հագուստներ պատարստեց մեր առաջին ծնողների համար, կամ՝ այլ խոսքով ասած այդ առիթով, աշխատեց որպես դերձակ, Հիսուս Քրիստոսը նաև՝ հյուսն էր: Ուրեմն Փրկիչը պետք է որ պատվավոր և ազնիվ հյուսն լիներ, այլապես նա երբեք չէր կարողանա արժանի լինել այն պաշտոնին, որը հետագայում զբաղեցրեց: Եթե կարողանայինք եղբայրներին և քույրերին հասկացնել ազնվորեն և հավատարմորեն ծառայելու կարևորությունը իրենց համապատասխան կոչումներում, սրտնեղությունների և դժբախտությունների մեծ մասը, որոնք այժմ մենք տանում ենք, կկասեցվեին և Աստծո աշխատանքն առաջ կընթանար կրկնապատկված ուժով և բոլոր նրա նպատակներն ավելի թափով և արագորեն կիրագործվեին, և բացի այդ, որպես ժողովուրդ մենք ավելի լավ պատրաստված կլինեինք, քան մենք հիմա ենք, նրա կամքն արտահայտելու համար: …

Թող Աստված օրհնի ձեզ, իմ եղբայրներ և քույրեր, և հնարավորություն տա ձեզ միշտ գործել որպես իմաստուն տնտեսներ այն բաների վրա, որոնք ձեզ են վստահված:8[տես առաջարկ 4, էջ 223:

Երբ ծառայում ենք Աստծուն հավատքով, եռանդով և ուրախությամբ, Նա զորացնում է մեզ և օգնում մեզ հաջողության հասնել:

Ես ասում եմ՝ թող տղամարդիկ ծառայեն Աստծուն հավատարմորեն և եռանդագին ու զվարթ լինեն: … Լինում են դեպքեր, երբ մարդիկ բերվում են այնպիսի վիճակների, երբ շատ դժվար է լինում, եթե ոչ անհնարին, զվարթ տեսք ունենալ: Բայց այդպիսի դեպքերը շատ քիչ են:9

Գիտենալով, որ մեր կրոնը ճշմարիտ է, մենք պարտավոր ենք լինել ամենանվիրված ժողովուրդը երկրի երեսին, այն գործին, որ մենք ենք ընդունել: Գիտենալով, ինչպես մենք գիտենք կամ պետք է գիտենանք, որ ավետարանը, որ մենք ընդունել ենք, խոստանում է այն բոլորը, որ մեր սրտերը կարող են ցանկանալ կամ փափագել, եթե մենք հավատարիմ ենք, պարտավոր ենք ավելի հավատարիմ, նվիրված, եռանդուն և նպատակասլաց լինել, իրագործելով Տիրոջ ծրագրերն ու ցանկությունները, ինչպես որ Նա հայտնում է դրանք ժամանակ առ ժամանակ՝ Իր ծառաների միջոցով: Մենք չպետք է լինենք գաղջ կամ անփույթ մեր պարտականությունները կատարելիս, այլ պետք է ողջ մեր զորությամբ, ուժով և հոգով փորձենք հասկանալ մեր կոչման ոգին և աշխատանքի բնույթը, որով մենք զբաղվում ենք:

Երբ Հիսուսը երկրի վրա էր, Նա պատվիրեց իր աշակերտներին առաջ գնալ և քարոզել ավետարանը առանց քսակի և առանց պարկի, նախօրոք միտք չանելով, թե ինչ պիտի ուտեն կամ խմեն կամ ինչ պիտի հագնեն, այլ պարզապես առաջ գնալ և վկայել այն բաների մասին, որոնք հայտնի են դարձվել իրենց: Այս անելով նրանք ապահովում էին իրենց Ամենազորի օրհնությունները և հաջողություն էր ուղեկցում նրանց բոլոր իրենց ճիգերում: Նրանք համոզված էին հաջողության հասնել, ոչ մի ուժ չէր կարող փակել նրանց ճանապարհը և խանգարել նրանց հնձել ամենակենսուրախ հաջողությունը, որովհետև նրանք առաջ էին գնում Ամենազորի ուժով՝ կատարելու Նրա կամքը և դա Նրա գործն էր հաստատել և աջակցել նրանց և ապահովել հաջողության բոլոր միջոցները: Տիրոջ հրամաններին հնազանդվելու միջոցով նրանք ապահովում էին իրենց համար կյանքի օրհնությունները՝ առաջին հարության առավոտյան դուրս գալու արտոնությունը և նրանք ունեին համոզվածություն, որ իրենց աշխատանքներում չկար ուժ երկրի վրա, որ կարողանար հաջողությամբ հակադրվել նրանց: Սրանք էին այն հեռանկարները, որոնց ես կձգտեի, եթե լինեի նրանց տեղում կամ որևէ ուրիշ տեղում, քանի որ խորամիտ մտքի համար որևէ գործում վերջնական հաջողության գաղափարը շատ հաճելի է:

Այսպիսով, եթե առաքյալները փոխարենը իրենց պատվիրվածի պես անելու պատկերացնեին, որ ինչ որ ուրիշ բան անելով նրանք կկարողանային հասնել նույն նպատակին, նրանք այնքան էլ մեծ հաջողության չէին հասնի իրենց գործողություններում, ոչ էլ նրանք կունենային այդ համոզվածությունը հաջողության, որը բոլոր փորձությունների և հալածանքների մեջ, որ նրանք ենթարկվում էին, անկասկած, նրանց համար մշտական հաճույքի և բավականության աղբյուրն էր:

… Եթե առաքյալները կամ յոթանասունականները Հիսուսի օրերում պատկերացնեին, որ իրենք կկարողանային կատարել իրենց տրված միսիաները՝ տապան կառուցելով ինչպես Նոյն արեց, կամ կառուցելով ցորենի ամբարներ և ցորեն ամբարել, ինչպես Հովսեփն արեց, նրանք խիստ սխալված կլինեին:

Հովսեփը Եգիպտոսի հողում կանչվեց կատարելու որոշակի տիպի պարտականություններ, որոնք պահանջվեցին նրանից: Նա չէր կանչվել քարոզելու ավետարանը՝ առանց պարկի կամ քսակի, այլ կառուցելու ամբարներ և օգտագործելու ողջ իր ազդեցությունը թագավորի, ազնվականների և Եգիպտոսի ժողովրդի վրա՝ ամբարելու նրանց ցորենը սովի ժամանակների համար: … Այժմ պատկերացնենք, որ Հովսեփը գնար աշխատելու և տապան կառուցեր, նա չէր ընդունվի Տիրոջ կողմից, ոչ էլ կկարողանար փրկել Եգիպտոսի ժողովրդին, ոչ էլ իր հոր տունը: Երբ Նոյին հրամայվեց տապան կառուցել, պատկերացրեք, որ նա ամբարներ կառուցեր, նա և նրա տունը չէին փրկվի: Այսպես է նաև մեր պարագայում, երբ պարտականություններ են պահանջվում կատարել մեզանից … ինչ էլ որ մեզանից պահանջվի անել Ամենակարողի թագավորության սահմաններում, մենք պետք է քայլենք այդ պահանջների ոգու համաձայն և կատարենք դրանք, եթե ուզում ենք ձեռք բերել ուժ և ազդեցություն մեր Աստծուց10 [տես առաջարկ 5, էջ 223]:

Տիրոջ աշխատանքը երբեմն դժվար է, բայց այն մեծ ուրախություն է բերում:

Մենք հանդիպում ենք շատ բաների այս աշխատանքի հետ կապված, որոնք հաճելի չեն, բայց կա մի մեծ հաճույք կապված դրա հետ: Երբ մենք ետ ենք նայում ճշմարտության գործին նվիրվելու և մեր ուխտերը պահելու մեր վճռականության վրա, մենք մեծ ուրախություն ենք ապրում, որովհետև մեր կոչումների ոգին զորությամբ հանգչում է մեզ վրա, առանց այդ ոգու մենք չենք կարող համաքայլ ընթանալ Աստծո թագավորության հետ:11

Մենք պետք է նորոգենք մեր ուխտերը Աստծո և սուրբ հրեշտակների առջև, որ Աստված լինելով մեզ օգնական, մենք կծառայենք Նրան ավելի հավատարմորեն, քան ծառայել ենք անցյալ տարում, որ մեր հասարակական և անձնական կյանքը, մեր գործողությունները և ոգին ու ազդեցությունը, որին մենք տիրապետում ենք՝ լինի պահելով «Աստծո թագավորությունը կամ ոչինչ» նշանաբանով: Ես վստահ եմ … որ մենք կարող ենք ամբողջովին նվիրվել մեր Աստծո ծառայությանը՝ հաստատելով Նրա Սիոնը երկրի վրա, խանդավառությամբ աշխատելով ի օգուտ ճշմարտության և արդարակեցության երկրի վրա, մինչև որ դրանով զբաղված լինելը դառնա ուրախություն մեզ համար, որպեսզի Աստծուն ծառայելը և Նրա պատվիրանները պահելը դառնա մեր երկրորդ էությունը և հետևել սելեստիալ օրենքին և որպեսզի մենք այնպես վայելենք մեր սրտերում Սուրբ Հոգին, որ կարողանանք հաղթել աշխարհին և հաստատենք սելստիալ օրենքը մեր մտքերում և մեր գործունեության մեջ, որ մենք այնպես հասկանանք ինքներս մեզ և մեր արտոնությունները, որ մենք այս կյանքում ապահովենք բավականչափ օրհնություններ, որոնք վերաբերում են սելեստիալ օրենքին և որոնք պիտի վայելվեն սելեստիալ փառքում12 [տես առաջարկ 6, էջ 224]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրում եք գլուխը կամ երբ պատրաստվում եք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Վերանայեք 211–213 էջերի պատմությունը: Ի՞նչ խոսքեր կօգտագործեիք Տիրոջը ծառայելու վերաբերյալ Լորենզո Սնոուի վերաբերմունքը նկարագրելու համար:

  2. Խորհեք այն բաժնի շուրջ, որը սկսվում է էջ 214-ում: Ինչո՞ւ եք կարծում, որ Եկեղեցում անդամակցությունը բերում է այդպիսի մեծ պարտականություններ: Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել Քրիստոսի դեսպան:

  3. Նախագահ Սնոուն ուսուցանեց, որ մեր կոչումները Եկեղեցում հնարավորություններ են Աստծո զավակների «փրկագնմանն օգնելու» համար (էջեր 215–16): Ինչպե՞ս կարող է այս հասկացողությունը ազդել այն ձևի վրա, որով մենք ծառայում ենք Եկեղեցում:

  4. Նախագահ Սնոուն ասել է, որ մենք պետք է ջանասիրաբար ծառայենք, անկախ ,նրանից, թե որքան փոքր կարող է թվալ մեր պարտականությունը (էջեր 216–220): Երբևիցե տեսե՞լ որևէ մեկին իր փոքր թվացող կոչումը կամ հանձնարարությունը պատվելիս:

  5. Կարդացեք բաժինը, որը գտնվում է էջ 220-ում: Ի՞նչ ուղիներով են հավատքը, եռանդը և ուրախությունը ազդում մեր ծառայության վրա:

  6. Կարդացեք վերջին բաժնում գտնվող գլուխը (էջեր 222–23): Ե՞րբ եք զգացել Տիրոջ թագավորությունում ծառայելու ուրախությունը: Ինչպե՞ս կարող ենք բավականություն գտնել մեր ծառայությունում, նույնիսկ, երբ հանձնարարություններն այնքան էլ հաճելի չեն: Ի՞նչ կարող ենք անել օգնելու երեխաներին և երիտասարդներին հավատարմորեն ծառայելու Տիրոջը:

Առնչվող սուրբ գրություններ. Սաղմոս Ճ.2, Ա Կորնթացիս ԺԲ.12–31, Հակոբ 1.6–7, 2.3, Մոսիա 4.26–27, ՎևՈՒ 64.33–34, 72.3, 76.5–6, 107.99–100, 121.34–36

Օգնություն ուսուցչին. «Անկեղծորեն լսեք սովորողների մեկնաբանությունները: Ձեր օրինակը կոգևորի նրանց ուշադիր լսել մեկ մեկու: Եթե դուք չեք հասկանում որևէ մեկի մեկնաբանությունը, հարց տվեք: Դուք կարող եք ասել՝«Համոզված չեմ, որ հասկացա: Կարո՞ղ եք նորից բացատրել» կամ՝ «Կարո՞ղ եք օրինակ բերել, թե ինչ ի նկատի ունեք»: (Ուսուցում չկա ավելի մեծ կոչում 64):

Հղումներ

  1. Տես Brigham Young, Heber C. Kimball, and Willard Richards, “Sixth General Epistle of the Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints,” Millennial Star, Jan. 15, 1852, 25:

  2. Տես “Address to the Saints in Great Britain,” Millennial Star, Dec. 1, 1851, 365:

  3. “The Gospel in Malta,” Millennial Star, Apr. 24, 1852, 141–42.

  4. “The Malta Mission,” Millennial Star, June 5, 1852, 236.

  5. Տես Jabez Woodard, “Italian Correspondence,” Millennial Star, Sept. 18, 1852, 476:

  6. Deseret News: Semi-Weekly, Jan. 23, 1877, 1.

  7. Deseret News: Semi-Weekly, Jan. 23, 1883, 1.

  8. Deseret News: Semi-Weekly, Jan. 23, 1877, 1.

  9. Deseret Semi-Weekly News, Mar. 30, 1897, 1.

  10. Deseret News: Semi-Weekly, Mar. 31, 1868, 2

  11. Millennial Star, Oct. 29, 1888, 690.

  12. In Conference Report, Apr. 1880, 81.

Երեց Լորենզո Սնոու

«Եթե դու կատարում ես քո պարտականությունը, դու ունես այնպիսի մի բան, որն աշխարհը չի կարող տալ, ոչ էլ քեզանից վերցնել»: