Նախագահների ուսմունքները
Գլուխ 16. «Որպեսզի մենք մեկ դառնանք»


Գլուխ 16

«Որպեսզի մենք մեկ դառնանք»

«Ամենազորի ձայնը կանչեց մեզ խառնաշփոթության միջից … ստեղծելու միություն և հաճելի եղբայրություն, որում մենք պետք է սիրենք միմյանց, ինչպես ինքներս մեզ ենք սիրում»:

Լորենզո Սնոուի կյանքից

Նախքան Սրբերի Նավուից դուրս քշվելը, Եկեղեցու առաջնորդ Եղբայրները հանդիպեցին տաճարում: Նրանք ուխտեցին, որ «երբեք չէին դադարեցնի [իրենց] ճիգերը, իրենց հասանելիության սահմաններում բոլոր միջոցներով և ազդեցոււթյամբ, մինչև բոլոր Սրբերը, ովքեր ստիպված էին թողնել Նավուն, տեղավորվեին Սրբերի համար մի հավաքատեղում»:1 Վճռելով պահել այս ուխտը, 1849 թվականին Նախագահ Բրիգամ Յանգը հիմնադրեց Ներգաղթի Մշտական Ֆոնդ: Այս ծրագրով Եկեղեցին փոխառություն վերցրեց ներգաղթող Սրբերի համար՝ այն մտադրությամբ, որ մարդիկ կվճարեին իրենց փոխառությունները՝ Յուտա տեղ հասնելուց և աշխատանք գտնելուց հետո:

Նախագահ Յանգը կանչեց Երեց Լորենզո Սնոուին և մյուսներին այս ջանքերի համար միջոցներ հայթայթելու նպատակով: Երեց Սնոուի համար դժվար էր խնդրել Սրբերին նվիրատվությունների համար՝ նրանք իրենք էլ էին աղքատ, քշված լինելով տեղից տեղ, մինչև Սոլթ Լեյք Սիթիում բնակություն հաստատելը: Նա գրել է իր օրագրում. «Կատարելով Սրբերից միջոցներ հայթհայթելու առաքելությունը, նրանց թալանվելուց և կողոպտվելուց և հազարավոր մղոններ ճանապարհորդություն կատարելուց և հենց նոր տեղավորվելուց հետո, Ամերիկյան անապատի անջուր և ամայի մի վայրում, ես ինձ ընդգրկված գտա մի դժվարին գործի մեջ: Շատ քիչ բացառություններով, մարդիկ շատ քիչ բան ունեին, կամ ոչինչ չունեին, որ կարողանային հատկացնել»: Այնուամենայնիվ, ամենուրեք, որտեղ էլ Երեց Սնոուն գնաց, մարդիկ տվեցին այն ամենը, ինչ կարող էին: Նա հաղորդել է. « Ջանքերը և պատրաստակամությունն ամենուրեք ցույց տվեցին այն քչից, որ նրանք բաժին հանեցին, առատաձեռնության զգացումը և հոգու մեծությունը, որին ես ամեն տեղ հանդիպեցի աղքատության մեջ, սրտառուչ ողջույնները, որ ես ստացա, որտեղ աղքատությունը գոյության ամենասովորական վիճակն էր, լցրեց սիրտս չափազանց մեծ ուրախությամբ: Մի մարդ պնդում էր, որ ես վերցնեի նրա միակ կովը, ասելով, որ Տերն ազատել էր իրեն և օրհնել, որ նա հեռանար իր հայրենիքից և գար խաղաղության երկիր և տալով իր միակ կովը, նա զգում էր, որ անում էր, ինչ պարտականությունն էր պահանջում և որը նա կսպասեր ուրիշներից, եթե վիճակը փոխվեր դեպի վատը»:

Յուտայի հյուսիսային մասում նվիրատվություններ հավաքելուց հետո, Երեց Սնոուն նկատեց. «Սրբերի սրտերը բաց էին և հաշվի առնելով նրանց հանգամանքները, նրանք նվիրաբերեցին առատաձեռնորեն և շռայլորեն և իհարկե զվարթորեն»:2

Չնայած մարդիկ անհատապես քիչ ունեին տալու համար, նրանց միավորված ջանքերն օրհնեցին շատ կյանքեր: Ներգաղթի Մշտական ֆոնդն ընդարձակվեց իր սկզբնական նպատակից այն կողմ, օգնելով ավելի շատերին, քան հենց միայն Եկեղեցու անդամներին, ովքեր եղել էին Նավույում: Այն շարունակվեց 38 տարի, օգնելով տասնյակ հազարավոր նորադարձների շատ երկրներից հավաքվելու իրենց ընկերակից Սրբերի հետ [տես առաջարկ 1, էջ 235]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Երբ մենք միավորված ենք ավետարանով, Տերը ցույց է տալիս Իր բնավորությունը մեր միջոցով:

Հիսուսն աղոթեց իր Հորը, որ նրանց, ում նա տվել էր իրեն աշխարհից, ինչպես ինքը և Հայրն էին մեկ, և նա ասում է, աղոթում եմ, որ, դու տաս նրանց նույն սերը ինչպես ինձ սիրեցիր, որպեսզի ես լինեմ նրանց մեջ և դու իմ մեջ, որպեսզի բոլորը մեկ լինեն: Սրանում ինչ որ կարևոր բան կա և մենք պետք է վարժեցնենք մեզ, մինչև դառնանք Հոր և Որդու նման, մեկ բոլոր բաներում:3

Հատվածներից, որոնք ես կարդացի [Հովհաննես ԺԷ.19–21] ցույց տրվեց Առաքյալների միավորված լինելու կարևորությունն ու անհրաժեշտությունը, որպեսզի Տիրոջ նպատակները կարողանային արդյունավետ լինել աշխարհում: Քանի որ մինչև Առաքյալները և նրանք, ովքեր հավատացին նրանց չմիավորվեին, աշխարհը չէր կարող հավատալ Փրկչի առաքելությանն ու նպատակներին: Այդ պատճառով Հիսուսն աղոթեց Հորը, որ բոլոր նրանք, ում Հայրը տվել էր Իրեն, մեկ լինեին, ինչպես Նա և Հայրն էին մեկ, որ աշխարհը կարողանար հավատալ, որ Հայրն էր ուղարկել Նրան: Փաստորեն սա այն է, ինչ Տերն էր ծրագրել Իսրայելի միջոցով իրականացնել՝ նրանց դուրս բերելով Եգիպտոսի գերությունից, նա ցանկանում էր դարձնել նրանց միավորված ժողովուրդ, հատուկ ազգ, մի ազգ ժողովրդի, ում Աստված կարողանար պատվել և հարգել, որպեսզի աշխարհը հավատար և որ նրանք էլ ստանային այն օրհնությունները, որոնք Նա ցանկանում էր շնորհել նրանց, քանի որ մարդկային ցեղը, բոլորը Աստծո զավակներն են, և եթե Իսրայելը կատարեր Նրա պահանջները, աշխարհն անկասկած մեծապես կօգտվեր դրա միջոցով և Աստծո նպատակներն ավելի լիովին գործի կդրվեին: Տերն ուզում էր ցույց տալ Իր բնավորությունը և երկնքի բնավորությունը և ուզում էր ցույց տալ իր սերն ու օրհնությունները Իսրայելի միջոցով, ողջ մարդկության ընտանիքին, բայց Իսրայելն անհնազանդ էր և չկամեցավ լսել Նրա ձայնին:

Եթե մենք բաժանում ունենք մեր միջև, եթե մենք բաժանված ենք հոգեպես, թե ֆիզիկապես, մենք երբեք չենք կարող լինել այն ժողովուրդը, որ Աստված է ծրագրում մեզ դառնալ, ոչ էլ կարող ենք երբևէ գործիք լինել Նրա ձեռքում, աշխարհին հավատացնելով, որ սուրբ Քահանայությունը վերականգվել է և որ մենք ունենք հավիտենական Ավետարանը:Որպեսզի մեզ համար գործի դրվեն Աստծո նպատակները, մենք պետք է անենք ինչպես Հիսուսն արեց՝ ենթարկելով Իր անձնական կամքը Աստծո կամքին, ոչ թե միայն մի բանում, բայց բոլոր բաներում և ապրել այնպես, որ Աստծո կամքը լինի մեր մեջ4 [տես առաջարկ 2, էջ 235]:

Միասնությունը կարևոր է Եկեղեցում և մեր ընտանիքներում:

Մեր մեջ ավելի մեծ միասնություն պետք է լինի, քան գտնում ենք այժմ: Տասներկուսի քվորումում կատարյալ միսնություն կա: Չպե՞տք է արդյոք կատարյալ միասնություն լինի այդ քվորումում: Անկասկածորեն յուրաքանչյուրը կասեր. Այո, կատարյալ միասնություն Տասներկու Առաքյալների քվորումում: … Եվ Առաջին Նախագահությունում ևս կա կատարյալ միասնություն, և միթե՞ չպետք է լինի: Յուրաքանչյուրը կասի, անշուշտ պետք է լինի: Իսկ չպե՞տք է կատարյալ միասնություն լինի Յոթանասունների յոթ նախագահների միջև: Անկասկածորեն պետք է լինի, մենք բոլորս ասում ենք. Այո: Չպե՞տք է կատարյալ միասնություն լինի Սիոնի տարբեր Ցցերի Բարձրագույն Խորհուրդների միջև: Իհարկե պետք է լինի և կա մի ուղի այդ միասնությունն իրականացնելու համար: Եվ նույն կերպ, տարբեր այլ կազմակերպությունների և քվորումների միջև: Չպե՞տք է կատարյալ միասնություն լինի ցցերի նախագահությունների միջև: Իհարկե, և եթե ես ցցի նախագահ լինեի, ես չէի հանգստանա օր կամ գիշեր, մինչև ես միասնություն չունենայի իմ խորհրդականների հետ: Չպե՞տք է միասնություն լինի Եպիսկոպոսի և նրա Խորհրդականների միջև: Անկասկածորեն պետք է լինի:

Ուրեմն, ի՞նչն է ամենակարևորը: Չպե՞տք է միասնություն լինի ընտանիքում: … Անկասկածորեն, պետք է լինի: Իսկ ինչո՞ւ որևէ մարդ պետք է բավարարված լինի, ինչո՞ւ պետք է ընտանիքի որևէ ամուսին և հայր հանգստանա բավարարված, մինչև նա չստեղծի կատարյալ միասնություն, այսինքն՝ այնքանով որքանով կատարյալ միասնություն կարելի է իրականացնել: Եվ այս հարցում հայրը պետք է դարձնի իրեն այնքան կատարյալ, որքան մարդ կարող է այս կյանքում կատարյալ դարձվել իր ընտանիքի առջև: Եվ կինը պետք է իրեն ճիշտ այնքան կատարյալ դարձնի, որքան հնարավորինս կարող է անել դա այս կյանքում: Եվ այդ ժամանակ նրանք պատրաստ են իրենց երեխաներին դարձնել ճիշտ այնքան կատարյալ, որքան նրանք հոժար են և ունակ կատարյալ դարձվելու: Եվ հայրը, և մայրը պետք է շատ աչալուրջ լինեն: Կինը երբեք չպետք է անհարգալից խոսի իր ամուսնու մասին երեխաների առաջ: Եթե նա կարծում է, որ իր ամուսինը սխալ է գործել (նա, գուցե և դա արել է) , նա երբեք չպետք է խոսի այդ մասին իր երեխաների մոտ: Նա պետք է դուրս տանի նրան երեխաների ներկայությունից և այնտեղ նրան ասի իր սխալները, հաճելի ձևով և երբեք երեխաների ներկայությամբ անհարգալից չխոսի հոր մասին: Եվ հայրը նույնպես: Նա իրավունք չունի անհարգալից խոսել իր կնոջ մասին իր երեխաների ներկայությամբ: Եվ ես աղոթում եմ Աստծուն տալ ամուսնուն և կնոջը այս հարցերում իրենց ուղղելու ոգին և հասկացողությունը: Ես գիտեմ, որ շատ դժվարությունների մեծ մասը, որոնք այսօր հանդիպում են և այն անհարգալից վերաբերմունքը, որ կա Քահանայության հանդեպ երիտասարդների մեջ, գալիս է այս փաստից, որ եղել են դժվարություններ ընտանեկան շրջանակներում և անհարգալից վերաբերմունք է արտահայտվել նրանց ներկայությամբ՝ հոր կողմից մոր նկատմամբ և մոր կողմից հոր նկատմամբ: Այժմ ես գիտեմ, որ այս բաները այդպես են:5 [տես առաջարկ 3, էջ 235]:

Մենք միասնական ենք դառնում, երբ օգնում ենք միմյանց ձեռք բերել խաղաղություն և երջանկություն:

Մենք բավականաչափ խոսում ենք մեր մերձավորին ինչպես ինքներս մեզ սիրելու սկզբունքի մասին, մենք խոսում ենք այդ մասին և երբեմն մտածում դրա շուրջ, բայց որքանով ենք մտնում այս բաների ոգու մեջ և տեսնում, որ դժվարությունը գտնվում է մեր մեջ: Մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է գործենք ըստ որոշակի սկզբունքների, որոնցով մենք կարող ենք միավորվել, որ մենք դառնանք մեկ, և սա երբեք չի իրագործվի, մինչև որոշակի բաներ չարվեն, և բաներ, որոնք մեր կողմից պահանջում են ճիգեր:

Ինչպե՞ս կգնաք աշխատելու միավորվելով միմյանց հետ: Ինչպե՞ս մարդ կարող է գնալ աշխատելու միավորվելով իր մերձավորի հետ: Եթե երկու մարդու զուգակցեն, ովքեր երբեք ծանոթ չեն եղել միմյանց, ինչպես կգնան աշխատելու՝ ձեռք բերելով միմյանց ընկերությունը, կապվածություն և նվիրվածություն միմյանց հանդեպ: Ինչո՞ւ ինչ որ բան պիտի արվի և դա ոչ միայն մեկի կողմից, այլ պետք արվի ինչպես մեկի այնպես էլ մյուսի կողմից: Պատշաճ չի լինի մեկի համար աշխատանքն անել մենակ, պատշաճ չի լինի մեկի համար պատասխանել այդ զգացմունքներին և ինքնուրույն կատարել աշխատանքը, բայց որպեսզի դառնան մեկ իրենց զգացումներով և նվիրվածությամբ, անհրաժեշտ կլինեն երկուսի գործողություններն էլ: …

… Ինչ որ բան պիտի արվի [յուրաքանչյուրի] կողմից, որպեսզի ապահովվի միմյանց ընկերությունը և կապի մեզ միմյանց՝ որպես համայնք: …

… Թող ձեր մտքերն ընդլայնվեն՝ ըմբռնելու և հոգ տանելու ձեր ընկերների շահերը, որոնք ձեր շրջապատում են, և երբ ձեր ուժերի սահմանում է ապահովել ձեր ընկերների շահերը, արեք դա և այդ անելով, դուք կգտնեք, որ այն բաները, որոնք դուք կարիք ունեք, ձեր ձեռքն ավելի շուտ կգան, քան եթե դուք աշխատեիք ամբողջապես ապահովել դրանք ձեզ համար, անկախ ձեր ընկերների շահերի մասին մտածելու: Ես գիտեմ, սա լավ և կարևոր սկզբունք է: …

… Մենք պետք է իմանանք, որ մեր գործն է սովորել ապահովել նրանց խաղաղությունն ու երջանկությունը, ովքեր մեր շրջապատում են և երբեք չընտրել մեր մերձավորների զգացմունքներն ու իրավունքները ոտնատակ տալու ուղին: Թող մի մարդ գնա և ոտնատակ տա մի եղբոր իրավունքները և որքան ժամանակ կպահանջվի նրանից կործանել վստահության այդ զգացումը, որը մինչև այդ գոյություն էր ունեցել նրանց միջև: Եվ եթե դա մի անգամ կործանվի, որքան երկար կտևի հաստատել այդ զգացումը, որը մի ժամանակ գոյություն էր ունեցել նրանց միջև: Դա մեծ ժամանակ կպահանջի: Սա այն է, ինչ մենք պետք է աչքի առաջ ունենանք, ես այդպես եմ զգում, մեր բոլոր մտածելակերպում, բոլոր մեր շարժումներում և մեր գաղտնի մտորումներում մենք ուզում ենք թույլ տալ, որ մեր միտքը խորհի ողջ շրջապատի շահերի համար և հաշվի առնենք, որ նրանք ունեն իրավունքներ և արտոնություններ, ինչպես որ մենք, սա մենք պետք է ամուր հաստատենք մեր մտքերում:

Այժմ վերցրեք մի մարդու, որը շարունակ հոգ է տանում իր շրջապատի մարդկանց շահերի մասին և ցանկանում, որ իր եղբայրներին օրհնություններ տրվեն բոլոր բաներում, և այս ձևով նա երջանկություն կհաստատի իր ներսում և իր շրջապատում: Եվ եթե մարդ վերցնի հակառակ ուղղությունը, և ուրիշների շահերի համար օրհնելու և աշխատելու փոխարեն, հանցանք գտնի ու ցած գցի, նա մի՞թե նույն բարելավումը կունենա: Իհարկե ոչ:

… Եթե մենք զգում ենք, որ մեր պարտքն է ավելի նպատակասլացորեն աշխատել, քան այն ինչ արել ենք վստահություն ապահովելու համար, մենք առաջ կգնանք, եթե դա մեր ուժերի սահմանում է՝ տալու աշխարհիկ օրհնություններ և շնորհներ ապահովելու նրանց ընկերությունը, ովքեր մեր շրջապատում են: Այս ձևով և ուրիշ ոչ մի ձևով մենք չենք կարող կապվել միմյանց և ցույց տալ, որ մենք ունենք բարի և եղբայրական զգացում: Մենք պետք է ցույց տանք այս զգացումը մեր գործերով … փոխարենը ինչ որ մեկի ձեռքը սեղմելու և ասելու Աստված օրհնի ձեզ իմ բարի ընկեր, իսկ հաջորդ օրը, առանց հաշվի առնելու թե ինչ ենք ասել նախորդ օրը, ոտնատակ անենք նրա լավագույն զգացումները:6

Երբ մարդ չի կամենում զոհաբերել իր եղբայրների օգտին, և երբ նա գիտի որ նա զանց է առնում իր եղբայրների զգացմունքները, … այդ մարդը ճիշտ չէ Տիրոջ առաջին և որտե՞ղ է այդ անձնավորության սերն իր եղբոր հանդեպ:

Երբ մի եղբայր չի կամենում տառապել իր եղբոր համար, ինչպե՞ս նա կարող է ցույց տալ, որ նա սեր ունի իր եղբոր հանդեպ: Ես ասում եմ ձեզ՝ դա մեր մեղքն է և թուլությունը, որ մենք չենք կամենում համբերել մեր եղբայրներին, բայց եթե նրանք զանց են առնում մեր իրավունքները, մենք անմիջապես փոխհատուցում ենք և եթե նրանք տրորում են մեր ոտնամատը, մենք անմիջապես հարձակվում ենք նրանց վրա: … Երբ ես տեսնում եմ մի եղբոր, որին չարաշահել են և նա շրջվում և հարձակվում է վիրավորողի վրա, ապա ասում եմ որքան հեռու է այդ եղբայրը պարտականության ուղուց, և ես ասում եմ նրան՝ դու պետք է սովորես կառավարել ինքդ քեզ, այլապես դու երբեք չես փրկվի Աստծո արքայությունում:7

Ես կկարդամ որոշ հատվածներ Վարդապետություն և Ուխտեր գրքից.

Իմ աշակերտները, հին օրերում, մեղադրանք էին փնտրում մեկմեկու դեմ և միմյանց չէին ներում իրենց սրտերում. և այս չարիքի համար նրանք չարչարվեցին և դառնորեն խրատվեցին:

Ուստի, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ներեք միմյանց. Քանզի, ով իր եղբորը չի ներում նրա զանցանքները, դատապարտված կանգնած է Տիրոջ առաջ. Քանզի նրա մեջ ավելի մեծ մեղք է մնում [ՎևՈւ 64.8–9]:

Ինչպես կարդացի այստեղ, մի բան կար, որ Փրկչի աշակերտները չկատարեցին՝ նրանք հաջողության չհասան հոգու և զգացմունքների այն միասնականությունը հաստատելիս, որը նրանք պարտավոր էին անել, և Տերը նրանց խրատեց դրա համար: Տերը պահանջում է, որ մարդիկ ներեն միմյանց, նույնիսկ յոթանասուն անգամ յոթ: Եվ եթե նույնիսկ մյուս կողմը ներողություն չի խնդրում, մենք պետք է ներենք: … Նա, ով չի ներում իր եղբորը, ինչպես մեզ ասվել է, որ նրանում մնում է ավելի մեծ մեղք, այսինքն, նա ավելի մեծ մեղսագործ է, քան այն մարդը, որը վիրավորել էր իրեն: Տերը պահանջում է մեզանից սիրել մեր մերձավորին, ինչպես մենք ենք սիրում մեզ՝ բավականին դժվար հարց շատ դեպքերում, բայց մենք պետք է հասնենք կատարելության այդ կետին, և մենք կհասնենք դրան8 [տես առաջարկ 4, էջ 235]:

Երբ մենք միասնական ենք դառնում ավետարանում, մենք լույսով և խելամտությամբ աճում ենք և պատրաստվում բնակվել Աստծո ներկայությամբ:

Մենք պետք է միասնական լինենք և գործենք ինչպես Դավիթն ու Հովնաթանը որպես մեկ սիրտ ունեցող [տես 1 Սամուել ԺԸ.1] և ավելի շուտ թող մեր բազուկը կտրվի մեր մարմնից, քան վնասենք մեկս մյուսին: Ինչպիսի հզոր ժողովուրդ կլինեինք մենք, եթե մենք այդ վիճակում լինեինք, և մենք պետք է գնանք դրա միջով, որքան էլ ընկերասիրության փոքր զգացումներ մենք ունենանք գործադրելու ներկա պահին: Ես կարող եմ ուղղակի ասել, որ կգա օրը, որ մենք պիտի միասնական դառնանք այս ուղով, եթե մենք երբևէ տեսնենք Աստծո ներկայությունը: Մենք պետք է սովորենք սիրել մեր հարևաններին, ինչպես մեզ ենք սիրում: Մենք պետք է գնանք սրա միջով, որքան էլ որ հեռու լինենք դրանից ներկա պահին, սակայն անկախ դրանից մենք պետք է սովորենք այդ սկզբունքները և հաստատենք դրանք մեր սրտերում: Այժմ ես կարողանում եմ սա հստակորեն տեսնել և սա է պատճառը, թե ինչու եմ խոսում այս հարցերի շուրջ, այս ոճով, որ ես անում եմ, քանզի ես ուզում եմ սերմանել դրանք Սրբերի մեջ և ունենալ այս բաները իրենց ամենօրյա զգացմուներում9:

«Ամենազորի ձայնը կանչեց մեզ խառնաշփոթության միջից, որը Բաբելոնն է, ստեղծելու միություն և հաճելի եղբայրություն, որում մենք պետք է սիրենք միմյանց, ինչպես ինքներս մեզ ենք սիրում»: Երբ մենք հեռանում ենք այս նպատակից, Աստծո Հոգին ետ է քաշվում մեզանից, այդ հեռացածության չափով: Բայց եթե մենք շարունակում ենք այն ուխտերի չափով, որոնք մենք կապել ենք, երբ ընդունեցինք Ավետարանը, լինում է համապատասխան լույսի և խելամտության աճ և լինում է հզոր նախապատրաստություն նրա համար, ինչը պիտի գա: Եվ մեր հավատարմության ու մեր կապած ուխտերին նվիրվածության շնորհիվ, հիմքը որի վրա մենք կանգնած ենք, դառնում է երկնքի սյուների նման՝ անսասան10 [տես առաջարկ 5, էջ 235]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Վերանայեք Լորենզո Սնոուի փորձառությունը կապված Ներգաղթի Մշտական ֆոնդի հետ (էջեր 215–27): Եկեղեցում այսօր ի՞նչ հնարավորություններ կան փող կամ ապրանքներ տալու ուրիշներին օգնելու համար: Ինչպե՞ս կարող են այս ջանքերն օգնել մեզ մեկ դառնալ:

  2. Խորհեք Նախագահ Սնոուի ուսմունքերի մասին, թե ինոչու է Տերն ուզում, որ մենք միասնական լինենք (էջեր 227–28): Ինչո՞ւ եք կարծում, որ այլ մարդիկ հավանաբար ավելի շուտ ձեռք կբերեն վկայություն Տիրոջ և Նրա վերականգված Եկեղեցու մասին, երբ նրանք տեսնեն, որ մենք միավորված ենք: Ինչպե՞ս կարող են նրանց զգացումները փոխվել, եթե նրանք տեսնեն, որ մենք բաժանված ենք:

  3. Քննեք բաժինը, որը սկսվում է էջ 229-ի ներքևում: Ինչպե՞ս է այս խորհուրդը վերաբերում մեր տներին: Մտածեք, ինչ կարող եք դուք անել խրախուսելու ավելի շատ միասնականություն ձեր ընտանեկան հարաբերություններում:

  4. Ինչպե՞ս կարող ենք զգալ միասնականություն մեր Սփոփող Միությունում կամ քահանայության քվորումում, նույնիսկ երբ մենք տարբեր հետաքրքրություններ և գաղափարներ ունենք (օրինակների համար տես էջեր 231–33): Ինչպե՞ս եք ձեր միասնությունից շահել ձեր ընտանիքում, Եկեղեցում, համայնքում:

  5. Ինչո՞ւ եք կարծում, որ միմյանց նկատմամբ սերը կարող է դարձնել մեզ «հզոր ժողովուրդ»: Ինչպե՞ս է միմյանց հանդեպ սերն ազդում մեր ապրելակերպի վրա: Երբ դուք խորհում եք կամ քննարկում այս հարցերը, վերանայեք գլխի վերջին երկու պարբերությունները (էջեր 234):

Առնչվող սուրբ գրություններ. Սաղմոս ՃԼԳ, Հովհաննես ԺԳ.34–35, Հռովմայեցիս ԺԲ.5, Մոսիա 18.21, 4 Նեփի 1.15–17; ՎևՈՒ 51.9, Մովսես 7.18

Օգնություն ուսուցչին.«Ավետարանի ուսուցման վերջնական, համոզիչ, դարձի բերող զորությունը դրսևորվում է, երբ ոգեշնչված ուսուցիչն ասում է. «Ես գիտեմ Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու հայտնություններով իմ հոգուն, որ վարդապետությունները, որոնք ես ուսուցանեցի, ճշմարիտ են» (Bruce R. McConkie, Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում, 43):

Հղումներ

  1. Quoted in Brigham Young, Heber C. Kimball, and Willard Richards, “Important from Salt Lake City,” Millennial Star, Apr. 15, 1850, 120; see also Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 107.

  2. In Biography and Family Record of Lorenzo Snow, 108.

  3. Deseret News, Jan. 14, 1857, 355.

  4. Deseret News: Semi-Weekly, Jan. 23, 1883, 1.

  5. In Conference Report, Oct. 1897, 32–33.

  6. Deseret News, Mar. 11, 1857, 3–4; in the original source, page 3 is incorrectly labeled as page 419.

  7. Deseret News, Jan. 14, 1857, 355.

  8. In Conference Report, Apr. 1898, 61, 63.

  9. Deseret News, Mar. 11, 1857, 4.

  10. Deseret Semi-Weekly News, June 4, 1889, 4.

Մինչև Սրբերի Նավուից հեռանալը քահանայության առաջնորդներն ուխտեցին օգնել բոլոր Սրբերին, ովքեր կամենում էին միանալ արտագաղթին:

«Չպե՞տք միասնություն լինի ընտանիքում: … Անկասկածորեն պետք է լինի»: