Նախագահների ուսմունքները
Ներածություն


Ներածություն

Առաջին նախագահությունն ու Տասներկու Առաքյալների Քվորումը հիմնադրել են Եկեղեցու Նախագահների Ուսմունքները շարքը՝ օգնելու ձեզ խորացնել վերականգված ավետարանի ձեր ըմբռնումը և վերջին օրերի մարգարեների ուսմունքների միջոցով ավելի շատ մոտենալու Տիրոջը: Քանի որ Եկեղեցին այս շարքին ավելացնում է հատորներ, դուք կարող եք ավետարանական տեղեկատուների հավաքածու ստեղծել ձեր տան համար: Այս շարքի հատորները նախատեսված են օգտագործվելու անհատական ուսումնասիրության և կիրակնօրյա հրահանգավորման համար: Դրանք կարող են նաև օգնել ձեզ պատրաստել այլ դասեր կամ ելույթներ և պատասխանել հարցերի՝ Եկեղեցու վարդապետության վերաբերյալ:

Այս գիրքը նկարագրում է Նախագահ Լորենզո Սնոուի ուսմունքները, որը ծառայել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցու Նախագահ՝ 1898 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 1901 թվականի հոկտեմբերի 10-ը:

Անհատական ուսումնասիրություն

Երբ դուք ուսումնասիրեք Նախագահ Լորենզո Սնոուի ուսմունքները, աղոթքով որոնեք Սուրբ Հոգու ոգեշնչումը: Յուրաքանչյուր գլխի վերջում գտնվող հարցերը կօգնեն ձեզ հասկանալ Նախագահ Սնոուի ուսմունքները և կիրառել դրանք ձեր կյանքում: Երբ դուք ուսումնասիրեք այս ուսմուքները, գուցե կամենաք մտածել ուղիների մասին, որոնցով կարող եք կիսվել դրանցով ընտանիքի անդամների և ընկերների հետ: Դա կզորացնի ձեր հասկացողությունը նրա վերաբերյալ, ինչ կարդում եք:

Ուսուցանել այս գրքից

Այս գիրքը նախատեսված է օգտագործելու տանը և եկեղեցում: Հետևյալ ուղեցույցները կարող են օգնել ձեզ ուսուցանել գրքից:

Պատրաստվեք ուսուցանել

Որոնեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ պատրաստվեք ուսուցանել: Աղոթքով ուսումնասիրեք նշանակված գլուխը՝ վստահություն ձեռք բերելով Նապագահ Սնոուի ուսմունքների ձեր հասկացողության մեջ: Դուք կուսուցանեք ավելի մեծ անկեղծությամբ և զորությամբ, երբ նրա խոսքերը անհատապես ազդեն ձեզ վրա (տես ՎևՈՒ 11.21):

Եթե դուք ուսուցանում եք Մելքիսեդեկյան Քահանյության կամ Սփոփող Միության դաս, դուք չպետք է այս գիրքը մի կողմ դնեք կամ պատրաստեք դաս ուրիշ նյութերից: Աղոթքով ընտրեք գլխից այն ուսմունքները, որոնք զգում եք, որ կլինեն ամենաօգտակարը ուսուցանելու համար: Որոշ գլուխներ պարունակում են ավելի շատ նյութեր, քան դուք կկարողանաք քննարկել դասի ընթացքում:

Խրախուսեք մասնակիցներին ուսումնասիրել գլուխը դասից առաջ և գիրքը բերել իրենց հետ: Երբ նրանք անեն այդ, նրանք ավելի լավ նախապատրաստված կլինեն մասնակցելու քննարկմանը և միմյանց խրատելու համար:

Ներկայացրեք գլուխը

Երբ ներկայացնեք գլուխը և դասի ընթացքում, փորձեք ստեղծել մի մթնոլորտ, որի ընթացքում Հոգին կարող է ազդել նրանց սրտերի և մտքերի վրա, ում դուք ուսուցանում եք: Դասը սկսելու համար, օգնեք նրանց, ում ուսուցանում եք, կենտրոնանալ գլխի ուսմունքների վրա:

  • Կարդացեք և քննարկեք գլխի սկզբում գտնվող «Լորենզո Սնոուի կյանքից» բաժինը:

  • Քննարկեք գլխից մի նկար կամ սուրբ գրության որևէ հատված:

  • Միասին երգեք առնչվող որևէ օրհներգ:

  • Համառոտակի կիսվեք թեմայի վերաբերյալ անձնական փորձառությամբ:

Քննարկում ծավալեք «Նախագահ Սնոուի ուսմունքների» մասին

Երբ դուք ուսուցանեք այս գրքից, հրավիրեք մյուսներին կիսվել իրենց մտքերով, հարցեր տվեք և ուսուցանեք միմյանց: Երբ նրանք ակտիվորեն մասնակցեն, նրանք ավելի լավ պատրաստված կլինեն սովորելու և ստանալու անձնական հայտնություն: Ավելի լավ է թույլ տաք քննարկում ծավալվի, քան փորձեք ընդգրկել բոլոր ուսմունքները: Քննարկում խրախուսելու համար, օգտագործեք յուրաքանչյուր գլխի հարցերը: Հղումները յուրաքանչյուր գլխի ընթացքում վերաբերում են այդ հարցերին: Դուք կարող եք նաև ձևակերպել ձեր սեփական հարցերը, հատկապես նրանց համար, ում ուսուցանում եք:

Հետևյալ տարբերակները կարող են ձեզ տալ լրացուցիչ գաղափարներ.

  • Խնդրեք մասնակիցներին կիսվել այն ամենով, ինչ նրանք սովորել են գլխի իրենց անհատական ուսումնասիրությունից: Կարող է օգտակար լինել կապվել մի քանի մասնակիցների հետ շաբաթվա ընթացքում և խնդրել, որ նրանք պատրաստված գան կիսվելու այն ամենով, ինչ իրենք սովորել են:

  • Հանձնարարեք մասնակիցներին կարդալ ընտրված հարցերը գլխի վերջից (անհատապես կամ փոքր խմբերով): Խնդրեք նրանց տվյալ գլխում որոնել այն ուսմունքները, որոնք կապված են հարցերի հետ: Ապա հրավիրեք նրանց իրենց մտքերով և ներըմբռնումներով կիսվել խմբի մնացած մասի հետ:

  • Միասին կարդացեք գլխից մի ընտրանիՆախագահ Սնոուի մտքերից: Խնդրեք մասնակիցներին կիսվել օրինակներով սուրբ գրություններից և իրենց սեփական փորձառությունից, որոնք ցույց են տալիս, թե ինչ էր Նախագահ Սնոուն ուսուցանում:

  • Խնդրեք մասնակիցներին ընտրել մեկ բաժին և մտքում կարդալ այն: Հանձնարարեք նրանց երկու կամ երեք հոգուց բաղկացած խմբերով հավաքվել, ովքեր ընտրել են նույն բաժինը, և քննարկել այն, ինչ սովորել են:

Խրախուսեք որ կիսվեն և կիրառեն

Նախագահ Սնոուի ուսմունքները կլինեն շատ իմաստալի մասնակիցների համար, ովքեր կիսվում են դրանցով ուրիշների հետ իրենց կյանքում: Մտածեք հետևյալ գաղափարների շուրջ.

  • Հարցրեք մասնակիցներին, թե ինչպես կարող են կիրառել Նախագահ Սնոուի ուսմունքներն իրենց պարտականություններում՝ որպես ծնողներ և որպես տնային ուսուցիչներ, կամ՝ այցելող ուսուցիչներ:

  • Խրախուսեք մասնակիցներին կիսվել Նախագահ Սնոուի ուսմունքներով ընտանիքի անդամների և ընկերների հետ:

  • Կոչ արեք մասնակիցներին կիրառել այն, ինչ նրանք սովորել են, և կիսվել իրենց փորձառություններով հաջորդ դասի սկզբում:

Եզրափակեք քննարկումը

Համառոտ ամփոփեք դասը կամ խնդրեք մեկ կամ երկու մասնակիցների անել դա: Վկայեք այն ուսմունքների մասին, որոնք քննարկել եք: Դուք կարող եք հրավիրել ուրիշների ևս՝ կիսվել իրենց վկայություններով:

Տեղեկություն այս գրքում վկայակոչված աղբյուրների վերաբերյալ

Ուսմունքներն այս գրքում ուղղակի մեջբերումներ են Նախագահ Լորենզո Սնոուի քարոզներից, հրատարակված գրվածքներից, նամակներից և օրագրերից: Նրա նամակներից և օրագրերից բոլոր մեջբերումներում կետադրությունը, ուղղագրությունը, մեծատառերի օգտագործումը և պարբերությունները միօրինակացվել են: Հրատարակված աղբյուրներից մեջբերումներում պահպանվել են բնօրինակ աղբյուրների կետադրությունը, ուղղագրությունը, մեծատառերի օգտագործումը և պարբերությունները, եթե անհարաժեշտ չեն եղել խմբագրական և տպագրական փոփոխություններ՝ դյուրընթեռնելիությունը բարելավելու համար: Այդ պատճառով դուք գուցե նկատեք փոքրիկ անհամապատասխանություններ տեքստում: Օրինակ ավետարան բառը փոքրատառով է որոշ մեջբերումներում և մեծատառով այլ դեպքերում:

Նախագահ Սնոուն նաև հաճախ է օգտագործել մարդիկ, մարդ կամ մարդկություն բառերը, վերագրելով դրանք բոլոր մարդկանց, ինչպես արական այնպես էլ իգական սեռին: Նա հաճախ օգտագործել է նա, նրա և նրան դերանունները երկու սեռի համար էլ: Դա սովորական էր իր դարաշրջանի լեզվի համար: Չնայած այս լեզվական համաձայնությունների միջև եղած տարբերություններին և ներկա օգտագործմանը, Նախագահ Սնոուի ուսմունքները վերաբերում են ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց: