Նախագահների ուսմունքները
Գլուխ 12. Տասանորդ` օրենք մեր պաշտպանվածության և առաջադիմության համար


Գլուխ 12

Տասանորդ՝ օրենք մեր պաշտպանվածության և առաջադիմության համար

«Տասանորդի օրենքը ամենակարևորներից մեկն է, որ երբևէ հայտնի է դարձվել մարդուն: … Այս օրենքին հնազանդվելու միջոցով բարգավաճման և հաջողության օրհնությունները կտրվեն Սրբերին»:

Լորենզո Սնոուի կյանքից

1899 թվականի մայիսին Նախագահ Սնոուն հուշում զգաց այցելել Սենթ Ջորջ քաղաքը և հարավային Յուտայի այլ բնակավայրեր: Նա արագ սկսեց կազմակերպել մի խումբ մարդկանց, ներառյալ մի քանի Գերագույն Իշխանավորների, գնալու այդ երկար ուղևորությունն իր հետ:

Երբ Նախագահ Սնոուն նախապատրաստվում էր ճամփորդությանը, նա ոչ ոքի չասաց, թե ինչու էին գնում, նա ինքը ևս չգիտեր պատճառը: «Երբ մենք թողեցինք Սոլթ Լեյքը, - ասաց նա հետագայում, - մենք չգիտեինք, թե ինչի համար էինք գնում այցելության այդ հարավային բնակավայրերը»:1 Բայց մայիսի 17-ին, երբ շուտով ճանապարհորդները հասան Սենթ Ջորջ, Տիրոջ կամքը «հստակորեն դրսևորվեց» Իր Մարգարեին:2 1899 թվականի մայիսի 18-ին տեղի ունեցող մի ժողովում Նախագահ Սնոուն հայտարարեց.

«Սա Տիրոջ խոսքն է ձեզ, իմ եղբայրներ և քույրեր, որ դուք պետք է ենթարկվեք նրան, ինչ պահանջվում է ձեզանից, որպես ժողովուրդ, որ ունեք վեհացման ու փառքի այս փառահեղ հեռանկարները ձեր առջև: Ի՞նչ է սա: Ինչո՞ւ է դա մի բան, որը թմբկահարվում է ձեր ականջներում ժամանակ առ ժամանակ, մինչև որ դուք հավանաբար հոգնել եք այն լսելուց: … Տիրոջ խոսքը ձեզ որևէ նոր բան չի, դա պարզապես այս է. ԺԱՄԱՆԱԿՆ ԱՅԺՄ ԵԿԵԼ Է, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԻ ՀԱՄԱՐ, ՈՎ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է, ՈՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ Է ԱՊԱԳԱՅԻՆ, ԵՎ ԻՐ ՈՏՔԵՐԸ ՃԻՇՏ ՀԻՄՔԻ ՎՐԱ ԱՄՈՒՐ Է ՊԱՀՈԻՄ, ՏԻՐՈՋ ԿԱՄՔԸ ԿԱՏԱՐԻ ԵՎ ԻՐ ԼՐԻՎ ՏԱՍԱՆՈՐԴԸ ՎՃԱՐԻ: Սա Տիրոջ խոսքն է ձեզ և դա կլինի Տիրոջ խոսքը Սիոնի ողջ երկրով մեկ յուրաքանչյուր բնակավայրի: Իմ հեռանալուց հետո, երբ դուք սկսեք մտածել այս մասին, դուք ինքներդ կտեսնեք, որ ժամանակը եկել է, երբ յուրաքանչյուր մարդ պետք է ոտքի կանգնի և լրիվ վճարի իր տասանորդը: Տերն օրհնել է մեզ և ողորմածություն է ունեցել մեզ վրա անցյալում, բայց գալիս են ժամանակները, երբ Տերը պահանջում է մեզանից ոտքի կանգնել և անել այն, ինչ Նա պատվիրել է և այլևս չուշացնել:Այն, ինչ ասում եմ Սիոնի այս Ցցում, ես ասելու եմ Սիոնի յուրաքանչյուր կազմավորված Ցցում: Չկա տղամարդ կամ կին, որն այժմ լսում է, թե ինչ եմ ասում, որն իրեն բավարարված զգա, եթե նա ձախողվում է վճարել լրիվ տասանորդը»:3

Իր նախորդ 50 տարիների ընթացքում որպես Առաքյալ, Նախագահ Սնոուն իր քարոզներում հազվադեպ էր նշել տասանորդի օրենքի մասին: Դա փոխվեց Սենթ Ջորջում, Յուտա, նրա ստացած հայտնության պատճառով: «Ես երբեք չեմ ունեցել ավելի կատարյալ հայտնություն,- ավելի ուշ ասաց նա,- քան [այդ հայտնությունը], որ ես ստացա տասանորդի այդ նյութի վերաբերյալ»:4 Սենթբ Ջորջից նա և իր ճանապարհորդող ընկերակիցները գնացին քաղաքից քաղաք հարավային Յուտայում և իրենց տուն դեպի Սոլթ Լեյք Սիթի տանող ճանապարհին ունեցան 24 ժողով: Նախագահ Սնոուն տվեց 26 քարոզ: Ամեն անգամ խոսելով, նա խորհուրդ տվեց Սրբերին հնազանդվել տասանորդի օրենքին:

Խումբը Սոլթ Լեյք Սիթի վերադարձավ մայիսի 27-ին: Մի լրագրի թղթակից նկատել էր.«Նախագահն ավելի ուժեղ տեսք ունի և ավելի ակտիվ է այսօր, քան Սոլթ Լեյքից մեկնելու օրը»: Արձագանքելով մի մեկնաբանության, որ նա «նկատելիորեն լավ էր դիմացել ճանապարհորդությանը», 85-ամյա մարգարեն ասաց. «Այո, այդպես են ասում բոլորը: … Ուղևորությունն ինձ վրա լավ ազդեց: Կյանքումս երբեք ավելի լավ չեմ զգացել: Ես զգում եմ, որ Տերը կազդուրում է ինձ, ի պատասխան Սրբերի աղոթքների»:5

Բացի իր լավ ինքնազգացողության մասին մեկնաբանություն անելուց, նա կիսվեց իր զգացումներով հարավային Յուտայի Սրբերի հավատքի և արդարակեցության մասին: Նա ասաց, որ նա և իր ընկերախումբն ընդունվեցին «ուրախության և շնորհակալության ամենաջերմագին դրսևորումներով»:6Նա հաղորդեց, որ երբ խորհուրդ էր տվել Սրբերին հնազանդվել տասանորդի օրենքին «Տիրոջ Հոգին իջել էր ժողովրդի վրա, և նրանք չափազանց ուրախացել էին, և իրենց սրտերում նրանք հռչակել էին, որ իրենք կհետևեն այս սկզբունքի տառին իսկ, և՝ նրա ոգուն»:7 Պատասխանելով մի հարցի ժողովրդի ընդհանուր վիճակի մասին, նա ասաց. «Նրանք ապրում են բարեկեցիկ տներում, նրանք հատկապես լավ են հագնված, և երևում է առատորեն ունեն երկրի բարիքներից ուտելու և խմելու համար: Սենթ Ջորջի ցցում մարդիկ տանջվում են սաստիկ երաշտից, ամենասաստիկը, որ երբևէ եղել է այդ երկրամասում, բայց նրանք հավատք ունեն, որ շուտով տեղումներ կունենան»:8

Մայիսի 29-ին և 30-ին Նախագահ Սնուն երկու քարոզ տվեց տասանորդի օրենքի վերաբերյալ, առաջինը Երիտասարդ Օրիորդների Փոխադարձ Բարելավման Ընկերության ծառայողների, և ապա՝ Երիտասարդ Տղամարդկանց Փոխադարձ Բարելավման Ընկերության ծառայողների համար:9 Երկրորդ ելույթի ավարտին մոտ Երեց Բ.Հ. Ռոբերտսը՝ Յոթանասունից ներկայացրեց հետևյալ որոշումը. «Վճիռ՝ առ այն, որ մենք ընդունում ենք տասանորդի վարդապետությունը, ինչպես այժմ ներկայացվեց Նախագահ Սնոուի կողմից, մեզ համար որպես Տիրոջ ներկա խոսքը և կամքը և մենք իսկապես ընդունում ենք այն ողջ մեր սրտով, մենք ինքներս կհետևենք դրան և մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ Վերջին Օրերի Սրբերին հորդորելու անել նույնը»:10 Հուլիսի 2-ին Եկեղեցու բոլոր Գերագույն Իշխանավորներն ու ներկայացուցիչները բոլոր ցցերից և ծխերից, մասնակցեցին մի հանդիսավոր հավաքի Սոլթ Լեյքի Տաճարում, ի պատրաստություն ժողովի՝ ծոմ պահելով և աղոթելով: Այնտեղ նրանք միաձայն ընդունեցին նույն որոշումը:11 Նախագահ Սնոուն ինքն էլ հավատարիմ էր այդ որոշմանը՝ ուսուցանելով տասանորդի օրենքը բազմաթիվ ցցերում և ղեկավարելով Եկեղեցու մյուս ղեկավարների կողմից գործադրվող նույն ջանքերը:

Նախագահ Սնոուի հարավային Յուտա այցելությունից ամիսներ հետո, նա ստացավ Վերջին Օրերի Սրբերի խոսքը տասանորդի օրենքին նոր նվիրվածությամբ հնազանդվելու մասին: Այս նորությունը տվեց նրան «մեծագույն հաճույք ու բավարարվածություն»,12 քանի որ նա գիտեր, որ այս օրենքին անընդհատ հնազանդվելու միջոցով «Ամենազորի օրհնությունները կթափվեն այս ժողովրդի գլխին, և Եկեղեցին կառաջադիմի այնպիսի մի ուժով և բուռն ձևով, որը երբեք չէր զգացվել նախկինում»:13

Նախագահ Սնոուն հաճախակի է հավաստիացրել Սրբերին, որ նրանք կօրհնվեն անհատապես, ինչպես աշխարհիկով, այնպես էլ հոգևորով, երբ հնազանդվեն տասանորդի օրենքին:14 Այդ խոստումը մասնակիորեն իրականացավ 1899 թվականի օգոստոսին, երբ Սենթ Ջորջի ժողովուրդը ժամանակավոր մխիթարություն վայելեց երաշտից, նրանց հավատքը պարգևատրվեց 2.93 մատնաչափ անձրևով, ավելի քան նրանք ունեցել էին նախորդ 13 ամիսներին միասին վերցրած15: Նախագահ Սնոուն խոստացել էր նաև, որ տասանորդի օրենքին հնազանդվելը կբերեր օրհնություններ Եկեղեցուն որպես ամբողջություն: Նա համոզված էր ու զգում էր, որ հավատարիմների տասանորդները հնարավորություն կտային Եկեղեցուն ազատվել պարտքերից, որոնք մեծամասամբ եկել էին հալածանքի հետևանքով16: Այս խոստումը կատարվեց 1906 թվականին, նրա մահից հինգ տարի անց: 1907 թվականի գերագույն համաժողովում Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հայտարարեց.

«Համոզված եմ, երբեք չի եղել ժամանակ Եկեղեցու պատմության մեջ, երբ տասանորդի օրենքը պահվեր ավելի համընդհանուր ձևով և ավելի ազնվորեն, քան այն պահվել է Վերջին Օրերի Սրբերի կողմից վերջերս»: 1906 թվականի ընթացքում մարդկանց տասանորդը գերազանցել է մնացած բոլոր տարիներից յուրաքանչյուրին: Սա լավ նշան է, որ Վերջին Օրերի Սրբերը կատարում են իրենց պարտականությունը և նրանք աշխատում են հավատարմորեն հնազանդվել տասանորդի օրենքին, ինչպես երբեք նախկինում: Ես ուզում եմ մեկ այլ բան ասել ձեզ և դա ես անում եմ շնորհավորանքի ձևով, և դա այն է, որ մենք Տիրոջ օրհնությամբ և Սրբերի կողմից հավատարմորեն իրենց տասանորդները վճարելու շնորհիվ, կարողացել ենք վճարել մեր պարտքերը: Այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պարտք չէ ոչ մի դոլար, որ չկարողանա անմիջապես վճարել: Վերջապես, այժմ մենք մի վիճակում ենք, երբ կարող ենք անմիջապես վճարել: Մենք այլևս ստիպված չենք պարտք վերցնել և մենք ստիպված չենք լինի, եթե Վերջին Օրերի Սրբերը շարունակեն ապրել իրենց կրոնով և հետևեն տասանորդի այս օրենքին»17 [տես առաջարկ 1, էջ 190]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Տասանորդի օրենքը հեշտ է հասկանալ և կարող են հնազանդվել բոլորը:

Ես աղերսում եմ ձեզ Տիրոջ անունով և աղոթում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա … վճարի մեկ տասներորդը իրենց եկամտի, որպես տասանորդ:18

Տասանորդը դժվար օրենք չէ: … Եթե մարդը ստանում է տասը դոլար, նրա տասանորդը մեկ դոլար է, եթե նա ստանում է մեկ հարյուր, նրա տասանորդը տասն է: … Դա շատ հեշտ է հասկանալ:19

[Որևէ մարդ գուցե իրեն հարց տա] Այս տասանորդից ինչքա՞ն պիտի տամ: Չե՞մ կարող մի քիչ ինձ պահել: Տերը շատ հարուստ է և կասկածում եմ, թե Նա ընդհանրապես կանհանգստանա, եթե մի քիչ ինձ պահեմ և այսպիսով մի քիչ պահում է իր համար: Բայց այն մի փոքրը, որը նա պահել էր, կանհանգստացնի այդ մարդում, եթե նրա խիղճը նման է Վերջին Օրերի Սրբերի մեծամասնության խղճին: Այն կանահանգստացնի նրան քիչ թե շատ ցերեկվա ժամերին և նաև գիշերը, երբ նա մտածի այդ մասին: Նա չի ունենա այն երջանկությունը, որի վայելելը նրա արտոնությունն է, այն կհեռանա նրանից:20

Տասանորդի մի մասը տասանորդ չէ ընդհանրապես, ինչպես մարդու մարմնի կիսով չափ ընկղմելը ջրում, մկրտություն չէ:21

Չկա տղամարդ կամ կին, որ չկարողանա վճարել իր ստացածի մեկ տասներորդ մասը:22

Եղբայրներ և քույրեր, մենք ուզում ենք, որ դուք դարձնեք այս հարցը ձեր աղոթքի առարկան:… Այն, ինչ պահանջում է Տերը մեզանից, մեր տասանորդն այժմ վճարելն է: Եվ Նա ակնկալում է, որ յուրաքանչյուր անձնավորություն ապագայում կվճարի իր տասանորդը: Մենք գիտենք, թե ինչ է մեկ տասներորդը, եկեք վճարենք այն Տիրոջը: Այդ ժամանակ մենք կարող ենք գնալ մեր Եպիսկոպոսի մոտ բաց ճակատով և նրանից երաշխավորագիր խնդրել տաճար գնալու համար:23

Ես ասում եմ ձեզ Իսրայելի Տեր Աստծո անունով, եթե դուք տասանորդ վճարեք այսօրվանից ի վեր, Տերը կների ձեզ անցած [չվճարած տասանորդները] և Ամենակարողի օրհնությունները դուրս կթափվեն այս ժողովրդի վրա:24

Ես ուզում եմ այս սկզբունքն այնպես ամրացնենք մեր սրտերի վրա, որ մենք երբեք չմոռանանք այն: Ինչպես ասել եմ ավելի քան մեկ անգամ, ես գիտեմ, որ Տերը կների Վերջին Օրերի Սրբերին, անցյալում տասանորդի օրենքի նրանց թերացման համար, եթե նրանք այժմ ապաշխարեն և տասանորդը վճարեն բարեխղճորեն այս ժամանակից ի վեր25 [տես առաջարկ 2, էջ 190]:

Երբ տասանորդ ենք մուծում, մենք օգնում ենք Եկեղեցու աշխատանքին:

Այս Եկեղեցին չէր կարող շարունակվել, եթե չլիներ եկամուտ, և այս եկամուտը Աստված ապահովել է [տասանորդի օրենքի միջոցով]: Մեր տաճարները, որոնցում մենք ստանում ենք բարձրագույն օրհնությունները, որոնք երբևէ շնորհվել են մահկանացու մարդուն, կառուցվում են տարեկան եկամտի միջոցով: Մենք երբեք չէինք կարողանա ուղարկել … Երեցներին դուրս դեպի աշխարհ քարոզելու Ավետարանը, ինչպես մենք այժմ ենք անում, մինչև չլիներ տարեկան եկամուտ այդ անելու համար: … Հետո կան անընդհատ առաջացող հազարավոր այլ բաներ, որոնց համար պահանջվում են միջոցներ: …

Եթե Վերջին Օրերի Սրբերի որոշ մասը չվճարեին տասանորդ, այստեղի մեր չորս տաճարները երբեք չէին կառուցվի [1899թվականին] և վեհացմանն ու փառքին վերաբերող Աստծո դատաստաններն ու կանոնադրությունը, երբեք չէր կարող պահվել: Վերջին Օրերի Սրբերի համար գործունեության առաջին սկզբունքը երկիրը սրբագործելն է տասանորդի օրենքը պահելով և իրենց մի դիրքում դնելը, որտեղ նրանք կարող են ստանալ այն արարողությունները, որոնք կապված են վեհացման և մեր մահացածների փառքի հետ26 [տես առաջարկ 3, էջ 190]:

Տերը կօրհնի մեզ ֆիզիկականով և հոգևորով, երբ մենք հնազանդվենք տասանորդի օրենքին:

Տասանորդի օրենքը ամենակարևորներից մեկն է, որ երբևէ հայտնի է դարձվել մարդուն: … Այս օրենքին հնազանդվելու միջոցով բարգավաճման և հաջողության օրհնությունները կտրվեն Սրբերին:27

Եթե մենք պահենք այդ օրենքը, … երկիրը կսրբագործվի և մենք արժանի կհամարվենք ստանալ Տիրոջ օրհնությունները և կհաստատվենք և կաջակցվենք մեր ֆինանսական գործերում և ամեն ինչում, որ անում ենք, ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգևոր:28

Այս Եկեղեցու ֆիզիկական փրկությունը … կախված է այս օրենքին հնազանդվելուց:29

Վերջին Օրերի Սրբերի մեջ գոյություն ունի աղքատություն, և միշտ գոյություն կունենա, մինչև մենք առնվազն չենթարկվենք տասանորդի օրենքին:30

Ես հավատում եմ իսկապես, որ եթե Վերջին Օրերի Սրբերը ենթարկվեն այս օրենքին, մենք կարող ենք ազատում պահանջել ամեն չարիքից, որ կարող է գալ մեզ վրա:31

Ահա մի օրենք, որը հայտնի է դարձվել, հատկապես, մեր պաշտպանության և անվտանգության համար, ինչպես նաև արդարության և սրբության ուղում մեր առաջխաղացման համար, օրենք, որի միջոցով երկիրը, որի վրա մենք բնակվում ենք, կարողանա սրբագործվել, օրենք, որով Սիոնը կկառուցվի և կհաստատվի, երբեք այլևս վայր չգցվելու կամ իր տեղից շարժվելու՝ ամբարիշտ և անաստված մարդկանց կողմից:32

Մենք ունենք տաճարներ և մենք օրհնություններ ենք ստանում դրանց հետ կապված, այսինքն բարձրագույն արարողությունները, որ երբևէ մարդուն սպասավորվել է երկրի վրա, այս օրենքին մեր հնազանդության պատճառով:33

Մենք երբեք չենք կարող պատրաստվել տեսնել Աստծո երեսը, մինչև մենք բարեխիղճ ձևով չվճարենք մեր տասանորդներն ու մյուս պարտավորությունները:34

Ես խոսել եմ հստակորեն և ասում եմ, այն գալիս է Տիրոջից, ինչ ասել եմ ձեզ տասանորդի վերաբերյալ: Այժմ դուք գործեք ըստ Տիրոջ Հոգու և ձեր աչքերը կբացվեն35 [տես առաջարկ 4, էջ 190]:

Ծնողներն ու ուսուցիչները պատասխանատվություն են կրում վճարել տասանորդ և ապա, նույնն ուսուցանել երեխաներին անել:

Սովորեցրեք [երեխաներին] վճարել իրենց տասանորդը, երբ նրանք երիտասարդ են: Դուք մայրեր, սովորեցրեք ձեր զավակներին, որ երբ նրանք որևէ փող են ստանում, նրանք պետք է վճարեն դրա մեկ տասներորդը Տիրոջը, որքան էլ այն փոքր լինի: Դաստիարակեք նրանց վճարել իրենց լրիվ տասանորդը:36

Տեղին է և ճիշտ, որ … [Եկեղեցում] ծառայողներն ու ուսուցիչները պետք է ընդունեն իրենց սրտերում և հենց իրենց հոգիներում այս օրենքի ոգին, որպեսզի նրանք լիովին որակավորվեն հաղորդելու նույնը և դրոշմելու աճող սերնդի մեջ դրա կարևորությունն ու սրբությունը: Դա պահանջվում է ձեզանից, եղբայրներ և քույրեր, ոչ միայն հնազանդվել օրենքին ինքներդ, այլ ուսուցանել այն ուրիշներին, այսինքն աճող սերնդին, … և որ չափով որ դուք կարողանում եք ընդունել դրա ոգին, նույնքանով կկարողանաք հաղորդել և ուսուցանել այն: …

… Ես պահանջում եմ դա ձեր ձեռքից, ոչ միայն հնազանդվել դրան, այլ սովորեցնել Վերջին Օրերի Սրբերի երեխաներին և դրոշմել այն նրանց հիշողության տախտակներին, որպեսզի երբ նրանք մեծանան մինչև պատասխանատվության տարիքի, որ կարողանա ասվել, որ դա ուսուցանվել է իրենց և որ նրանք հնազանդվել են դրան իրենց պատանեկությունից37 [տես առաջարկ 5, էջ 190]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Վերանայեք Նախագահ Սնոուի պատմությունը տասանորդի վերաբերյալ հայտնություն ստանալու մասին (էջեր 181–85): Մտածեք Սենթ Ջորջ ճանապարհորդելու նրա հոժարակամության և տասանորդի օրենքին հնազանդվելու մարդկանց պատրաստակամության մասին: Ի՞նչ օգուտ կարող ենք քաղել այս պատմությունից:

  2. Ի՞նչ կողմերից է տասանորդը «ոչ դժվար օրենք» (օրինակների համար տես էջեր 185–86): Ինչո՞ւ են որոշ մարդիկ մտածում, որ տասանորդի օրենքին դժվար է հնազանդվել: Ինչպե՞ս կարող են Նախագահ Սնոուի ուսմունքներն օգնել ինչ որ մեկին վկայություն ստանալ տասանորդ վճարելու վերաբերյալ:

  3. Ուսումնասիրեք առաջին բաժինը, որը սկսվում է էջ 187-ում: Որո՞նք են այն մի քանի օրհնությունները, որոնք ստացել եք դուք և ձեր սիրելիները այն շենքերի և ծրագրերի միջոցով, որոնք ֆինանսավորվում են տասանորդի միջոցով: Ինչո՞ւ է տասանորդ վճարելը արտոնություն:

  4. Նախագահ Սնոուն վկայեց, որ մենք կօրհնվենք, երբ հնազանդվենք տասանորդի օրենքին (էջեր 187–89): Որո՞նք են այն օրհնությունները, որոնք տասանորդի օրենքը բերել է ձեր կյանք, ձեր ընտանիքի անդամների և ընկերների կյանք:

  5. Մտածեք ծնողներին և ուսուցիչներին ուղղված Նախագահ Սնոուի խորհրդի մասին (էջ 189): Ինչո՞ւ եք կարծում, որ երեխաների համար կարևոր է իրենց տասանորդը վճարելը, «որքան էլ որ այն փոքր լինի»: Որո՞նք են այն ուղիները, որոնցով երեխաներին կարելի է սովորեցնել տասանորդներ և նվիրատվություններ վճարել:

Առնչվող սուրբ գրություններ. Մաղաքիա Գ.8–10, ՎևՈՒ 64.23, 119.1–7

Օգնություն ուսուցչին. «Ուշադիր եղեք խիստ շուտ չավարտել լավ քննարկումը՝ փորձելով ներկայացնել ձեր պատրաստած ողջ նյութը: Չնայած կարևոր է ընդգրկել նյութը, բայց ավելի կարևոր է օգնել սովորողներին զգալ Հոգու ազդեցությունը, լուծել իրենց հարցերը, մեծացնել ավետարանի իրենց հասկացողությունը և խորացնել պատվիրանները պահելու իրենց պարտավորությունը» (Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում, 64):

Հղումներ

  1. In “In Juab and Millard Stakes,” Deseret Evening News, May 29, 1899, 5.

  2. In “In Juab and Millard Stakes,” 5.

  3. Millennial Star, Aug. 24, 1899, 532–33; see also Deseret Evening News, May 17, 1899, 2; Deseret Evening News, May 18, 1899, 2. The Millennial Star says that President Snow delivered this discourse on May 8, but other contemporary sources show that he delivered it on May 18. President Snow also spoke about tithing on May 17.

  4. In “President Snow in Cache Valley,” Deseret Evening News, Aug. 7, 1899, 1.

  5. In “Pres. Snow Is Home Again,” Deseret Evening News, May 27, 1899, 1. The Church had 40 stakes at the time.

  6. In “Pres. Snow Is Home Again,” 1.

  7. Deseret Evening News, June 24, 1899, 3.

  8. In “Pres. Snow Is Home Again,” 1.

  9. Տես “The Annual Conference of the Young Men’s and Young Ladies’ Mutual Improvement Associations,” Improvement Era, Aug. 1899, 792–95; see also Ann M. Cannon, “President Lorenzo Snow’s Message on Tithing,” Young Woman’s Journal, Apr. 1924, 184–86:

  10. B. H. Roberts, quoted in “The Annual Conference of the Young Men’s and Young Ladies’ Mutual Improvement Associations,” 795.

  11. Տես B. H. Roberts, Comprehensive History of the Church, 6:359–60:

  12. In Conference Report, Oct. 1899, 28.

  13. In “President Snow in Cache Valley,” Deseret Evening News, Aug. 7, 1899, 2.

  14. Տես օրինակ, Deseret Evening News, հունիս 24, 1899, 3: Նախագահ Սնոուի ելույթների այդ ժամանակվա պատճեները և այդ ժամանակվա լրագրերի հոդվածները իր ճանապարհորդությունների մասին, ցույց են տալիս, որ նա չնայած խոստացել էր Սրբերին, որ նրանք կօրհնվեն ինչպես ֆիզիկապես այնպես էլ հոգեպես, երբ հնազանդվեն տասանորդի օրենքին, նա հատուկ չէր խոստացել երաշտի ավարտ հարավային Յուտայում:

  15. Տես Western Regional Climate Center, http://www.wrcc.dri.edu/cgi-bin/cliMONtpre.pl?utstge:

  16. Տես օրինակ “The Annual Conference of the Young Men’s and Young Ladies’ Mutual Improvement Associations,” 793:

  17. In Conference Report, Apr. 1907, 7.

  18. In Conference Report, Oct. 1899, 28.

  19. Deseret Semi-Weekly News, July 28, 1899, 10.

  20. In Conference Report, Apr. 1899, 51.

  21. Deseret Evening News, June 24, 1899, 3.

  22. In “President Lorenzo Snow’s Message on Tithing,” 185; from the minutes of a meeting held in the Assembly Hall in Salt Lake City on May 29, 1899.

  23. Deseret Semi-Weekly News, July 28, 1899, 10.

  24. In “President Snow in Cache Valley,” 2.

  25. In Conference Report, Oct. 1899, 28.

  26. In Conference Report, Oct. 1899, 27–28.

  27. In “In Juab and Millard Stakes,” 5.

  28. Deseret Evening News, June 24, 1899, 3.

  29. In “The Annual Conference of the Young Men’s and Young Ladies’ Mutual Improvement Associations,” 794.

  30. Deseret Semi-Weekly News, July 28, 1899, 10.

  31. In “President Lorenzo Snow’s Message on Tithing,” 185.

  32. “Tithing” Juvenile Instructor, Apr. 1901, 216.

  33. «Տասանորդ», 215

  34. In “Conference of Granite Stake,” Deseret Evening News, May 21, 1900, 2; from a detailed paraphrase of a discourse President Snow gave at the Granite Stake conference on May 20, 1900.

  35. Deseret Semi-Weekly News, July 28, 1899, 10.

  36. Millennial Star, Aug. 31, 1899, 546.

  37. “Tithing,” 215–16.

Սենթ Ջորջի Թաբերնաքլը: Այս շենքում Նախագահ Լորենզո Սնոուն տվեց տասանորդի օրենքի վերաբերյալ իր բազմաթիվ ելույթներից առաջինը:

Նախագահ Սնոուն խորհուրդ տվեց ծնողներին և ուսուցիչներին երեխաներին ուսուցանել տասանորդ վճարել:

Տասանորդի ֆոնդերն օգտագործվում են օգնելու վճարել տաճարների շինարարության և վերանորոգման համար: