Գլուխ 22
Բարիք անել ուրիշներին
«Զարգացրեք գթության ոգի, պատրաստ լինելու ուրիշների համար անելու ավելին, քան կսպասեիք նրանցից, եթե հանգամանքները փոխվեին հակադարձ ուղղությամբ»:
Լորենզո Սնոուի կյանքից
Լորենզո Սնոուն և նրա ընտանիքը Նավույից, Իլինոյս, առաջին գաղթի մասնակիցների թվում էին: Այլ ընտանիքներից կազմված մի խմբի հետ՝ 1846 թվականի փետրվարին, նրանք ուղևորվեցին դեպի արևմուտք՝ Այովայի նահանգ: Եղանակային պայմանները նրանց ճանապարհորդությունը դժվարին էին դարձնում՝ օրեցօր նրանք մաքառում էին անձրևի, ձյան և ցեխի միջով:
Երբ Սնոուների ընտանիքը ճամփորդում էր, մի օր իրենց խմբի անդամներից մեկը նրանցից օգնություն խնդրեց: Լորենզո Սնոուն գրել է իր օրագրում, որ մի մարդ «խնդրեց, որ ես թույլ տայի, որ նա դներ իր ճամպրուկը իմ կառքում, ասելով, որ չէր կարողանում այն որևէ ուրիշ տեղ դնել»: Կառքը «ամբողջովին լիքն էր բազմաթիվ բաներով, որոնք հնարավորին չափով կարողացել էինք տեղավորել, հիշում էր Լորենզոն, բայց, այնուամենայնիվ, ասացի, որ դներ ներսում և գար ու մեզ հետ ժամանակ անցկացներ»:
Հաջորդ գիշեր ընտանիքին, ինչպես Լորենզոն կոչեց, «շատ տհաճ դեպք» պատահեց, կառքի սռնիներից մեկը կոտրվեց: Նա հիշում էր.«Այդ ժամանակ շատ ուժեղ անձև էր գալիս և բավականին ցուրտ էր: Մենք անմիջապես խփեցինք մեր վրանը [և] ընկուզենու փայտով մի լավ խարույկ վառեցինք: Ջուրն ու ցեխը շատ խորն էին և մենք չէինք կարողանում հասնել կառքին առանց դրա միջով անցնելու. … Աժմ մենք տասնհինգ մղոն հեռու էինք ճամբարից և ինը կամ տասը մղոն հեռու մինչև առաջին տունը ու մեզանից ոչ մեկը մեխանիկ չէր և կառքը վերանորոգելու հեռանկարն այնքան էլ խոստումնալի չէր:
Մխիթարությունն անսպասելիորեն եկավ այն մարդուց, ում նրանք օգնել էին նախորդ օրը: «Ես սուգ էի անում իմ ձախորդ բախտի համար, ասաց Լորենզոն, երբ նա մոտեցավ ինձ և տեղեկացրեց, որ իր արհեստը կառքեր սարքելն է և կարող էր շատ հեշտորեն վերանորոգել իմ կառքը:…Հենց որ եղանակը լավացավ, եղբայր Ուիլսոնը (այդ էր վերում նշված եղբոր անունը) սկսեց աշխատել և սարքեց շատ ավելի լավ սռնակ քան այն մեկը, որը ես կոտրել էի: Մեր կառքը վերանորոգվելուց հետո, մենք հեռացանք այդ վայրից, անձրևի և ցեխի պատճառով մի քանի օր այնտեղ մնալուց հետո»:
Լորենզո Սնոուի համար այս փորձառությունը ամրացրեց ծառայության և ընկերասիրության վերաբերյալ արժեքավորր դասը: Նա գրեց իր օրագրում. «Մի բարեհաճություն անելը տանում է մեկ ուրիշը ստանալուն»1 [տես առաջարկ 1, էջ 306]:
Լորենզո Սնոուի ուսմուքները
Մենք նույն Երկնային Հոր զավակներն ենք և մենք ուղարկվել ենք աշխարհ՝ բարիք անելու միմյանց:
Մենք սելեստիալ աշխարհների նույն Հորից ենք: … Եթե մենք իմանայինք միմյանց այնպես, ինչպես պետք է, … մեր համակրանքն ավելի ուժեղ կլիներ, քան դա ներկայումս է և ցանկություն կլիներ յուրաքանչյուր անձնավորության կողմից իրենց իսկ մտքում ուսումանսիրել, թե ինչպես իրենց եղբայրներին բարիք անեին, ինչպես թեթևացնեին նրանց ցավերը և շենացնեին նրանց ճշմարտությամբ, ինչպես [կարողանային] հեռացնել խավարը նրանց մտքերից: Եթե մենք հասկանանք միմյանց և իսկական կապը, որը մենք ունենք միմյանց հանդեպ, մենք տարբեր կզգայինք նրանից, ինչ անում ենք, բայց այս գիտելիքը կարելի է ձեռք բերել միայն, երբ մենք ձեռք ենք բերում կյանքի Հոգին, և երբ մենք ցանկանում ենք շենացնել մեկս մյուսին արդարակեցությամբ:2
Մենք աշխարհ ենք ուղարկվել բարիք անելու ուրիշներին և բարիք անելով ուրիշներին մենք բարիք ենք անում ինքներս մեզ: Մենք միշտ պետք է դա պահենք մեր տեսադաշտում՝ ամուսինը իր կնոջ հանդեպ, կինը՝ ամուսնու հանդեպ, երեխաները իրենց ծնողների հանդեպ և ծնողներն իրենց երեխաների հանդեպ: Միշտ էլ կա միմյանց բարիք անելու հնարավորություն:3
Ես աղոթում եմ Աստծուն Հիսուսի անունով, որ դուք և ես փորձենք ամեն օր մի փոքր ավելի հավատարիմ լինել, որ մենք փորձենք մի փոքր ավելի լավը դառնալ քան երեկ էինք, որ փորձենք մի փոքր ավելի շատ սեր ունենալ և համակրանք մեր մերձավորների հանդեպ, քանի որ մեզ ասված է, որ սրանից է կախված օրենքն ու մարգարեները. «սիրել մեր Տեր Աստծուն բոլոր մեր սրտովը մեր բոլոր անձովը եւ մեր բոլոր մտքովը և բոլոր մեր ուժովը և մեր ընկերին մեր անձի պես» [տես Մատթեոս ԻԲ.37–40]: «Ամեն ինչ որ կամենում էք՝ թե ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. Որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները» [տես Մատթեոս Է.12]: Սրանք սկզբունքներ են, որոնք մենք պարտավոր ենք և պետք է սովորենք:… Մենք պետք է լինենք ընկերներ ամենուրեք և ամեն մեկին: Չկա Վերջին Օրերի Սուրբ, որն ատի աշխարհը, այլ մենք ընկերներ ենք աշխարհին, մենք պարտավոր ենք լինել, այնքանով որքանով դա նրանց է վերաբերում: Մենք պետք է սովորենք մեր գթությունը և աշխատանքը տարածել հանուն ողջ մարդկության շահերի: Սա է Վերջին Օրերի Սրբերի առաքելությունը, ոչ թե սահմանափակվենք մեզանով, այլ տարածենք դա ամենուրեք, քանի որ անհրաժեշտ է, որ այն տարածվի ողջ մարդկության մեջ:4
Եղեք ուղղամիտ, արդար և ողորմած, գործադրելով ազնվության և բարեպաշտության ոգի ձեր բոլոր մտադրություններում և որոշումներում՝ բոլոր ձեր գործողություններում և ընկերական հարաբերություններում: Զարգացրեք գթության ոգի, պատրաստ եղեք ուրիշների համար անել ավելին, քան դուք կակնկալեիք նրանցից, եթե հանգամանքները փոխվեին հակադարձ ուղղությամբ: Ձգտեք մեծ լինել, ոչ թե աշխարհիկ մտածողության չափանիշներով, այլ Աստծո աչքում և մեծ լինել այս իմաստով «սիրել մեր Տեր Աստծուն բոլոր մեր զորությամբ, մեր բոլոր մտքովը և բոլոր մեր ուժովը և մեր ընկերին մեր անձի պես»: Դուք պետք է սիրեք ողջ մարդկությանը, որովհետև նրանք ձեր եղբայրներն են՝ Աստծո զավակները: Ջանասիրաբար աղոթեք մարդասիրության այս ոգու համար, մտքի և զգացմունքի այս ընդլայնման համար և ի շահ Մեսիայի թագավորության լրջորեն աշխատելու զորության և ունակության համար5 [տես առաջարկ 2, էջ 306]:
Մեր երջանկությունը մեծանում է, երբ մենք օգնում ենք ուրիշներին գտնել երջանկություն:
Մենք պետք է մեր մեջ ուրիշներին բարիք անելու ուժեղ ցանկություն ունենանք: Այնքան էլ ուշադրություն չդարձնենք ինքներս մեզ: Բարին կգա մեզ անհապաղ, եթե մեր մտքերը որոշ չափով մեզանից հեռու պահենք և փորձենք ուրիշներին ավելի երջանիկ դարձնել և նրանց մի փոքր ավելի մոտեցնել Տիրոջը: … Երբ ձեզ մի քիչ տխուր եք զգում, նայեք ձեր շուրջը և գտեք մեկին, որն ավելի վատ վիճակում է քան դուք ինքներդ, գնացեք նրա մոտ և պարզեք, թե ինչումն է խնդիրը, ապա փորձեք վերացնել այն իմաստությամբ, որը Տերը կշնորհի ձեզ և առաջին բանը, որ կզգաք այն է, որ ձեր տխրությունն անցել է, դուք թեթև եք զգում, Տիրոջ Հոգին ձեր վրա է և ամեն ինչ լուսավոր է թվում6 [տես առաջարկ 3, էջ 306]:
Երբ մենք առաջինը հոգ ենք տանում ուրիշների շահերի համար, մենք ավելի արագ ենք բարեփոխվում:
Լավագույն բաներից մեկը, որ որևէ երիտասարդ տղամարդ կամ երիտասարդ կին կարող է աչքի առաջ ունենալ՝ փորձելով մեծ լինել, մյուսներին էլ մեծ դարձնելն է և դեմ չլինելը՝ մի քիչ ժամանակ ծախսել ուրիշներին բարեփոխելու համար: Ինքներս մեզ բարեփոխելու լավագույն ուղին՝ ուրիշներին բարիք անելուն մեզ վարժեցնելն է: Սա անընդհատ պահեք ձեր մտքում:7
Զբաղվելով որևէ տեսակի ուսումնասիրությամբ, մարդը պետք է շարունակի աշխատել և մեկ դասընթաց անցնելուց հետո, նա պետք է կրկին անցնի այն և շարունակի աշխատել, որպեսզի վարպետ դառնա դրանում, և նա երբեք չի տիրապետի դրան այնքան լավ մինչև նա չկիսվի այն տեղեկությամբ, որն ինքը ձեռք է բերել: Թող նա գործի անցնի և հավաքի իր ընկերներին և ջանա նրանց տալ նույն գիտելիքը, ինչ ինքն է ստացել և նա այդ ժամանակ կսկսի իրեն լուսավորված զգալ այն բաների վերաբերյալ, որոնք նա երբեք չէր իմանա, մինչև նա չհետապնդեր ուսուցանելու և կիսվելու իր ունեցած տեղեկությամբ ուրիշների հետ: Ամեն մեկը, ով ուսուցիչ է եղել դպրոցում, լավ կհասկանա ինձ այս հարցում: …
Թող ամեն մարդ հիշի, որ կան ուրիշները խավարի մեջ և որ նրանք չեն առաջադիմել այնքան խորը գիտելիքի, իմաստության և խելամտության մեջ և թող նա հաղորդի այդ գիտելիքը, խելամտությունը և զորությունը իր ընկերներին և եղբայրներին, այնքանով որքանով նա առաջադիմել է ավելի խորը, քան նրանք և այդ անելով նա շուտով կզգա, որ իր միտքն ընդարձակվում է և այն լույսն ու գիտելիքը որը նա ձեռք է բերել կաճի և կբազմապատկվի, ավելի բուռն ձևով: …
Եթե կամենում եք ապահովել ձեր ընկերների ընկերասիրությունն ու համակրանքը ջանացեք նրանց մխիթարել այն լույսով, որը դուք եք ստացել, հիշելով այն օրհնությունները, որոնք վար եկան Աստծուց և որ այս բաներն անելով դուք ընդամենն անում եք այն, ինչ յուրաքանչյուր մարդ պիտի անի: …
Այսպիսով անձնավորությունը, որպեսզի ապահովի բարձրագույն օրհնություններն իր համար, որպեսզի ապահովի Ամենազորի հավանությունը և որպեսզի շարունակաբար բարելավվի արդարակեցությանը վերաբերող բաներում, նա պետք է անի բոլոր բաները իր հնարավորությունների լավագույնով: Թող նա գործի անցնի և հոժար լինի զոհաբերել հանուն իր ընկերների: Եթե ուզում է շենացնել իրեն, լավագույն սկզբունքը, որով նա կարող է անել դա, իր ընկերներին շենացնելն է: …
… Թող ձեր մտքերն ընդարձակվեն ըմբռնելու և որոնելու ձեր ընկերների շահը, որոնք ձեր շրջապատում են և որտեղ որ դուք զորություն ունեք ապահովել օգուտներ ձեր ընկերներին, արեք այդպես և այդպես անելով դուք կտեսնեք , որ այն բաները, որոնց կարիքն ունեք կգան ձեր ձեռքն ավելի արագ, քան եթե դուք աշխատեիք ամբողջապես ապահովելու դրանք ձեզ համար, անկախ ձեր ընկերների շահերը հաշվի առնելու: Ես գիտեմ, որ սա լավ և կարևոր սկզբունք է8 [տես առասջարկ 4, էջ 306]:
Երբ մենք զոհաբերում ենք ուրիշների բարու համար, մենք մեր մեջ ենք ունենում երկինքը:
Մենք ուղղակի պետք է զգանք… որ կան այլ մարդիկ բացի մեզանից, մենք պետք է նայենք ուրիշների սրտերի և զգացմունքների ներսը և դառնանք ավելի բարեպաշտ, քան այժմ ենք:
Պետք է ինքնազոհողություն արվի հանուն նրանց շահերի, ում հետ մենք հաղորդակցվում ենք: Մենք տեսնում ենք սա Փրկչի մեջ և եղբայր Ջոզեֆի մեջ և մենք տեսնում ենք սա նաև մեր Նախագահի [Բրիգամ Յանգի] մեջ: Հիսուսը, եղբայր Ջոզեֆը և եղբայր Բրիգամը միշտ պատրաստ են եղել զոհաբերել այն ամենը, ինչ իրենք ունեցել են մարդկանց բարիքի համար, դա այն է, ինչը եղբայր Բրիգամին ուժ էր տալիս Աստծո հետ և ուժ՝մարդկանց հետ, դա ինքնազոհողության զգացումն է, որը նա ցուցաբերում է ողջ ժամանակ: Դա այդպես է նաև ուրիշների դեպքում, ճիշտ նույնքանով, որքանով որ նրանք պատրաստ են զոհաբերել հանուն ուրիշների, այդքանով նրանք ստանում են Աստծուն իրենց մեջ և հավերժական աշխարհների օրհնությունները նրանց վրա են և այդ նրանք են, ովքեր կապահովեն ոչ միայն այս աշխարհի իրավունքները, այլ կապահովեն հավերժության օրհնությունները: Ճիշտ նույնքանով որքանով դուք… կզոհաբերեք միմյանց համար, ճիշտ նույնքանով էլ դուք կառաջադիմեք Աստծո բաներում: Այսպիսով, եթե դուք ուզում եք երկինքն ունենալ ձեր մեջ և գնալ երկինք, դուք կամենում եք հետևել այն կուրսին, որին հետևում են հրեշտակները, ովքեր երկնքում են: Եթե դուք կամենում եք իմանալ, թե ինչպես դուք պետք է աճեք, ես կասեմ ձեզ, դա ձեր մեջ բարեպաշտություն զարգացնելու միջոցով է:
… Մարդիկ կարող են վայելել երկինքն իրենց շրջապատում բոլոր վայրերում: Մենք պետք է ջանք գործադրենք և անենք այս, մենք պետք է ջանք գործադրենք և հաստատենք երկինքը այս երկրագնդի վրա, չնայած այն չարիքներին, որ կան մեր շրջապատում, դևերին, որ կան մեր շրջապատում և չնայած այն ամբարշտությանը, որ գոյություն ունի, այնուամենայնիվ մենք պետք է ջանք գործադրենք և հիմնադրենք երկինքը՝ այս երկրի վրա:
Մարդ երբեք չի կարող վայելել երկինքը, մինչև չսովորի, թե ինչպես ստանա այն և գործի դրա սկզբունքների հիման վրա: Այժմ վերցրեք որոշ անձանց և մտքով անդրադարձեք այն հանգամանքներին, որոնք շրջապատում էին նրանց 20 տարի առաջ, … երբ նրանք ունեին որոշ չափով ուրախություն, խաղաղություն, երջանկություն, չնայած կյանքը հարմարավետ չէր այն ժամանակ: Այժմ նրանք գուցե ապահովել են հարմարավետ պայմաններ և նյութական միջոցներ, որոնք կծառայեն նրանց ֆիզիկական կարիքներին և պահանջներին, բայց եթե նրանք չեն ապահովել ընկերներ, իրենց եղբայրների բարի զգացումները, նրանք դժբախտ են և ավելի, քան 20 տարի առաջ էին:
… Թող Տերն օրհնի ձեզ եղբայրներ և քույրեր, և թող որ դուք մտածեք այս բաների մասին և թող որ մենք սիրենք միմյանց, և ապրենք այնպես, որ մեզ վեհացնենք այնքանով, որքանով Տերն իմաստություն կտա մեզ և ունակություն ու կապահովի վստահություն միմյանց հանդեպ9[տես առաջարկ, 5 էջ 264]:
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ դուք ուսումնասիրեք այս գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:
-
Վերանայեք 299 և 301 էջերի պատմությունը: Երբ եք տեսել, որ «Մի բարեհաճություն անելը տանում է մեկ ուրիշը ստանալուն»:
-
Նախագահ Սնոուն հիշեցրել է մեզ, որ բոլորն Աստծո զավակներն են (էջեր 301–302): Ինչպե՞ս պետք է այս գիտելիքն ազդի միմյանց հանդեպ, մեր վերաբերմունքի վրա: Ինչպիսի՞ հնարավորություններ է ընձեռում Սփոփող Միությունը կանանց՝ ուրիշներին բարիք անելու համար: Ինչպիսի՞ հնարավորություններ է ընձեռում քահանայության քվորումը տղամարդկանց՝ ուրիշներին բարիք անելու համար:
-
Խորհեք 303 էջի վերջին պարբերության մասին: Ինչո՞ւ է մեր երջանկությունն աճում, երբ օգնում ենք ուրիշներին երջանկություն գտնել: Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին սովորել այս ճշմարտությունը:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մենք աճում ենք իմաստության մեջ, երբ կիսվում ենք մեր գիտելիքով ուրիշների հետ (օրինակների համար տես էջեր 302–304): Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք ցույց են տվել ձեզ՝ այս սկզբունքի ճշմարտության մասին:
-
Ուսումնասիրեք 304 էջում սկսվող բաժինը: Ինչո՞ւ եք կարծում, որ ծառայության պարզ գործողությունները ուժ ունեն մեզ ավելի մոտեցնելու երկնքին: Երբ խորհեք այս գլխի ուղերձի մասին, մտածեք այն ուղիների մասին, որոնցով կկարողանաք ձեր տունը դարձնել ավելի երկնային մի վայր:
Առնչվող սուրբ գրություններ. Մատթեոս ԻԵ.31–45, Ղուկաս Զ.36–38, Մոսիա 2.17, 4.14–27, ՎևՈՒ 81.5, 82.3