Նախագահների ուսմունքները
Գլուխ 6. Կատարյալ դառնալով Տիրոջ առջև. «Օրեցօր մի փոքր ավելի լավ»


Գլուխ 6

Կատարյալ դառնալով Տիրոջ առջև. «Օրեցօր մի փոքր ավելի լավ»

«Մի սպասեք ավելի կատարյալ դառնալ միանգամից: Եթե այդպես անեք, դուք կհիասթափվեք: Եղեք ավելի լավն այսօր, քան դուք երեկ էիք և եղեք ավելի լավը վաղը, քան այսօր եք»:

Լորենզո Սնոուի կյանքից

Նախագահ Լորենզո Սնոուն մի անգամ այցելեց մի քահանայության ժողով, որի ժամանակ յուրաքանչյուր երեցների քվորումից մի ներկայացուցիչ էր կանգնում և զեկուցում, թե ինչ էր արել իր քվորումը: Երբ Նախագահ Սնոուն լսում էր այս երիտասարդ տղամարդկանց, նա հիշեց իրեն շատ տարիներ առաջ: Երբ նա կանգնեց խոսելու, նա ասաց.

«Ես ուզում եմ ասել մի բան, եթե հնարավոր է, որը դուք երբեք չեք մոռանա և կարծում եմ, որ երևի կարող եմ անել այդպես:

Ես տեսնում եմ, ինչպես գրեթե միշտ եմ նկատում , երբ երիտասարդ Երեցները միասին են և փաստորեն, երբ միջահասակ Երեցներն են միասին, մի տեսակ լսարանի առջև դժկամություն կա խոսելու: Ես տեսնում եմ դա այստեղ, այս առավոտ այն, երիտասարդ տղամարդկանց մոտ, ովքեր բարձրացան արտահայտվելու համար և տալու տեղեկություն այն առանձնահատուկ աշխատանքի մասին, որ նրանք են կատարել:

Հավանաբար, չեմ սխալվի, եթե պատմեմ ձեզ մի փոքր իմ փորձառությունից, երբ ես սկսեցի խոսել հասարակության առաջ, նույնիսկ նախքան իմ Երեց լինելը: Ես հիշում եմ առաջին անգամ ես կանչվեցի բերելու իմ վկայությունը: … Դա մի բան էր, որից ես շատ էի սարսափում, սակայն միևնույն ժամանակ ես զգում էի, որ դա իմ պարտականությունն էր վեր կենալ, բայց ես սպասում էի ու սպասում:Մեկը բերեց վկայություն, մեկ ուրիշը բերեց վկայություն, ապա մեկ ուրիշը և նրանք գրեթե վերջացրեցին, բայց ես դեռ սարսափում էի վեր կենալ: Ես երբեք չէի խոսել հանդիսականների առջև: … Ի [վերջո] ես եզրակացրեցի, որ գրեթե իմ վեր կենալու ժամանակն էր: Ես այդպես էլ արեցի: Դեհ, ի՞նչ եք կարծում որքան ժամանակ տևեց իմ խոսքը: Կարծում եմ մոտ կես րոպե, հնարավոր չէ, որ դա մեկ րոպեից ավելի տևած լիներ: Դա իմ առաջին ճիգն էր, իսկ երկրորդը կարծում եմ գրեթե նույնն էր: Ես ամաչկոտ էի,… բայց ես մտադրվեցի, ամուր և հաստատ, որ երբ էլ որ ես կանչվեմ այս տիպի որևէ պարտականություն կատարելու կամ որևէ այլ ձևի, ես կանեմ այն անկախ նրանից թե ինչպիսին կլինի արդյունքը:Դա, որպես Երեց Իսրայելում, իմ հաջողության հիմքի մի մասն է:

Նախագահ Սնոուն պատմեց երիտասարդ տղամարդկանց, որ ոչ շատ ժամանակ անց այս փորձառությունից, նա անցկացրեց իր առաջին ժողովը որպես լիաժամկետ միսիոներ: «Ես երբեք չեմ սարսափել որևէ բանից այդքան շատ իմ կյանքում, որքան այդ ժողովից», վերհիշում էր նա: «Ես աղոթեցի ողջ օրը, մեկուսացա և կանչեցի առ Տերը: Ես երբեք չէի խոսել [հասարակության] առջև նախկինում, բացի վկայության ժողովներից: Ես սարսափում էի դրանից: Չեմ պատկերացնում, որ որևէ մեկը երբևէ այնպես սարսափած լիներ գործերի վիճակից, ինչպես ես այդ ժամանակ: Ժողովը տեղի ունեցավ և սենյակը բավականին լեփ լեցուն էր: … Ես սկսեցի խոսել և կարծում եմ զբաղեցրեցի մեկ ժամի մոտ երեք քառորդը:1 Նույն ժողովի մեկ այլ պատմության մեջ նա գրել է.«Երբ ես կանգնեցի այդ բազմության առջև, չնայած ես չգիտեի թե կկարողանայի մեկ խոսք իսկ ասել, հենց որ ես բացեցի բերանս խոսելու համար Սուրբ Հոգին զորությամբ հանգչեց ինձ վրա, լցնելով միտքս լույսով և հաղորդակցվելու գաղափարներով և պատշաճ լեզվով նրանց հաղորդելու համար: Մարդիկ ապշած էին մնացել և խնդրեցին ևս մեկ ժողով»:2

Նախագահ Սնոուն տվեց երիտասարդ տղամարդկանց դաս որով ցանկանում էր, որ սովորեին իր փորձառությունից. «Իմ երիտասարդ ընկերներ կա հնարավորություն ձեզ համար դառնալ մեծ՝ ճիշտ այնքան մեծ, որքան դուք եք կամենում: Սկսելով ձեր կյանքը դուք կարող եք դնել ձեր սրտերը բաների վրա, որոնք շատ դժվար է ձեռք բերել, բայց հնարավոր է՝ ձեր հասանելիության սահմաններում:Ձեր առաջին ջանքերում ձեր ցանկությունները բավարարելու համար, դուք հնարավոր է ձախողվեք և ձեր շարունակական ջանքերը գուցե չապացուցեն, այն ինչ կոչվում է հաջողություն: Բայց այնքանով, որքանով ձեր ջանքերն ազնիվ են եղել և որքանով ձեր ցանկությունները հիմնված են եղել արդարության վրա, փորձառությունը, որ դուք ձեռք կբերեք, երբ հետամուտ լինեք ձեր սրտերի ցանկություններին, պետք է անհրաժեշտաբար օգտակար լինի ձեզ համար, և նույնիսկ ձեր սխալները, եթե սխալներ կատարեք, կդարձվեն ձեր առավելության համար»:3

Սա Նախագահ Սնոուի սիրելի թեման էր: Նա հաճախ էր հիշեցնում Սրբերին Տիրոջ կատարյալ լինելու պատվիրանի մասին և նա հավաստիացնում էր, որ իրենց իսկ ջանասիրության միջոցով և Տիրոջ օգնությամբ նրանք կկարողանային հնազանդվել այդ պատվիրանին: Նա ուսուցանել է. «Մենք պարտավոր ենք զգալ մեր սրտերում, որ Աստված մեր Հայրն է, և որ երբ մենք սխալներ ենք անում և դեռ թույլ ենք, եթե մենք ապրում ենք այնքան մոտիկ, կատարյալին որքան կարող ենք, ամեն ինչ լավ կլինի մեզ համար»:4

Լորենզո Սնոուի ուսմուքները

Ջանասիրությամբ, համբերությամբ և աստվածային օգնությամբ, մենք կարող ենք հնազանդվել կատարյալ լինելու Տիրոջ պատվիրանին:

«Եւ երբոր Աբրամն իննսունեւինը տարեկան էր, Եհովան երեւեցավ Աբրամին եւ ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. Իմ առաջին վարուիր, եւ կատարեալ եղիր» [Ծննդոց ԺԷ.1]:

Սրա հետ կապված ես կմեջբերեմ Փրկչի խոսքերի մի մասը Լեռան վրայի Իր քարոզից, ինչպես պարունակվում է Մատթեոս Ե գլխի վերջին հատվածում:

«Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը, որ երկնքումն է, կատարեալ է» Մատթեոս Ե.48:…

Մենք իմանում ենք, որ Տերը հայտնվեց Աբրահամին և նրան շատ մեծ խոստումներ տվեց և նախքան նա կպատրաստվեր ստանալու դրանք, մի որոշակի պահանջ ներկայացվեց նրան, որ նա[Աբրահամը] պետք է կատարյալ դառնար Տիրոջ առաջին: Եվ նույն առաջարկն արվեց Փրկչի կողմից Իր Աշակերտներին, որ նրանք պետք է կատարյալ դառնան , նույնիսկ ինչպես Նա և Իր Հայրը, որ Երկնքում էր կատարյալ էին: Ես զգում եմ, որ սա մի թեմա է, որը մտահոգում է Վերջին Օրերի Սրբերին և ես ուզում եմ ներկայացնել մի քանի դիտողություններ առաջարկի ձևով, նրանց խորհրդածության համար, ովքեր մտահոգված են:

Տերն առաջարկում է շնորհել բարձրագույն օրհնությունները Վերջին Օրերի Սրբերին, բայց Աբրահամի նման, մենք էլ պետք է նախապատրաստվենք դրա համար և այս անելու համար այն նույն օրենքը, որը տրվել էր նրան Տիրոջ կողմից, տրվեց մեզ, որ մենք պահպանենք: Մեզանից ևս պահանջվում է հասնել կատարելության վիճակի Տիրոջ առջև և Տերն այս դեպքում, նմանապես յուրաքանչյուր այլ դեպքում, չի ներկայացնում պահանջ, որը հնարավոր չլինի կատարել, բայց մյուս կողմից, նա դրել է Վերջին Օրերի Սրբերի օգտագործման համար, այն միջոցները, որոնցով նրանք կարող են ենթարկվել Իր սուրբ կարգին: Երբ Տերը ներկայացրեց այս պահանջն Աբրահամին, Նա տվեց նաև միջոց, որով նա կարողանար որակավորված դառնալ հնազանդվելու այդ օրենքին և լիովին հարմարվելու պահանջին: Նա ուներ Սուրբ Հոգու արտոնությունը, քանի որ մեզ ասվել է, որ ավետարանը քարոզվեց Աբրահամին և այդ ավետարանի միջոցով նա կարող էր ձեռք բերել այդ աստվածային օգնությունը, որը նրան հնարավորություն կտար հասկանալ Աստծո բաները և առանց դրա, ոչ մի մարդ չէր կարող հասնել կատարելության վիճակի Տիրոջ առջև:

Այսպիսով, ինչ վերաբերում է Վերջին Օրերի Սրբերին, նրանք չէին կարող հնարավորինս մոտենալ այդպիսի բարոյական և հոգևոր չափանիշի, բացի գերբնական [երկնային] օգնության և օժանդակության միջոցով: Մենք ոչ էլ ակնկալում ենք, որ Վերջին Օրերի Սրբերը միանգամից կարող են ենթարկվել այս օրենքին բոլոր պայմաններում: Դա ժամանակ է պահանջում, այն մեծ համբերություն է պահանջում և մտքի ու սրտի կարգապահություն, որպեսզի հնազանդվենք այս պատվիրանին: Եվ չնայած մենք մեր առաջին փորձերում կարող է ձախողվենք, սակայն դա չպետք է հուսահատեցնի Վերջին Օրերի Սրբերին ճիգ թափելու վճռականություն գործադրել՝ այս մեծ պահանջին ենթարկվելու համար: Աբրահամը, չնայած գուցե ուներ հավատք քայլելու Տիրոջ առջև համաձայն այս աստվածային օրենքի, սակայն կային դեպքեր, երբ նրա հավատքը ցավագին ձևով փորձվեց, բայց միևնույն է նա չհուսահատվեց, որովհետև նա գործադրեց վճռականություն ենթարկվելով Աստծո կամքին:

Մենք գուցե մտածենք, որ չենք կարող ապրել այդ կատարյալ օրենքով, որ ինքներս մեզ կատարելագործելու աշխատանքը խիստ դժվար է: Սա կարող է մասնակիորեն ճիշտ լինել, բայց փաստը դեռևս մնում է, որ դա հրաման է Ամենակարողից մեզ և մենք չենք կարող անտեսել այն: Երբ մենք անցնում ենք փորձության պահերով, այդ ժամանակ է, որ մենք պետք է օգտագործենք առ Տերն աղաղակելու այդ մեծ արտոնությունը՝ ուժի և հասկացողության, խելամտության և շնորհի համար, որի միջոցով մենք կարող ենք հաղթահարել մարմնի թուլությունը, որի դեմ մենք պետք է անընդհատ պատերազմ մղենք5 [տես առաջարկներ 1 և 2, էջ 120]:

Երբ մենք ենթարկվում ենք Տիրոջ պահանջին, մենք կատարյալ ենք դառնում այդ ոլորտում:

Աբրահամը կանչվեց թողնել իր գերդաստանն ու երկիրը [տես Աբրահամ 2.1–6]: Եթե նա չենթարկվեր այս պահանջին, նա հավանության չէր արժանանա Տիրոջ կողմից: Բայց նա իսկապես ենթարկվեց և երբ նա մեկնում էր իր տնից, նա անկասկած մեկնում էր հնազանդվելով կատարելագործման այդ աստվածային օրենքին: Եթե նա ձախողվեր սրանում, նա անշուշտ չէր կարողանա հնազանդվել Ամենակարողի պահանջներին: Եվ երբ նա հեռանում էր իր հոր տնից, երբ նա ենթարկվում էր այս փորձությանը, նա անում էր այն, ինչ նրա խիղճն ու Աստծո Հոգին էին արդարացնում նրան դա անելիս, և ոչ ոք չէր կարող ավելի լավ անել, քանի որ նա անիրավություն չէր անում, երբ կատարում էր այդ աշխատանքը:

Երբ Վերջին Օրերի Սրբերը ստացան ավետարանը հեռավոր ազգերի մեջ և երբ Ամենակարողի ձայնը եղավ նրանց, թողնել իրենց հայրերի երկրները, թողնել իրենց գերդաստանը ինչպես Աբրահամն արեց, քանի դեռ նրանք ենթարկվեցին այս պահանջին, այդքանով նրանք քայլում էին այս օրենքին հնազանդ և նրանք այնքան կատարյալ էին, որքան մարդը կարող է լինել այդ պայմաններում և այն ոլորտում, որում նրանք գործում էին, ոչ թե այն որ նրանք կատարյալ էին գիտելիքով կամ զորությամբ և այլն, բայց իրենց զգացմունքներով, իրենց նվիրվածությամբ, դրդապատճառներով և վճռականությամբ: Եվ երբ նրանք անցնում էին մեծ անդունդով, քանի դեռ նրանք չէին տրտնջում կամ բողոքում, այլ հնազանդվում էին խորհուրդներին, որոնք տրվում էին նրանց և ամեն ձևով վարվում էին պատշաճ ձևով, նրանք այնքան կատարյալ էին ինչպես Աստված էր պահանջել նրանց լինել:

Տերը նախատեսել է դաստիարակել մեզ սելեստիալ արքայության համար: Նա ուղիղ հայտնության միջոցով հայտնել է, որ մենք Նրա հետնորդներն ենք, ծնված հավերժական աշխարհներում, որ մենք եկել ենք այս երկիր հատուկ նպատակով՝ նախապատրաստվելու ստանալ մեր Հոր փառքի լիությունը, երբ վերադառնանք Նրա ներկայություն: Ուստի մենք պետք է որոնենք կարողություն՝ պահելու այս օրենքը՝ սրբագործելու մեր դրդապատճառները, ցանկությունները, զգացմունքները և համակրանքները, որ նրանք անբիծ լինեն և սուրբ և մեր կամքը բոլոր բաներում ենթարկենք Աստծո կամքին և չունենանք մեր սեփական կամքը, բացի անելուց մեր Հոր կամքը: Այդպիսի մարդը իր ոլորտում կատարյալ է և հրավիրում է Աստծո օրհնությունը բոլոր բաներում, որ նա անում է և ուր էլ որ գնում է:

Բայց մենք ենթակա ենք անմտության, մարմնական թուլության և մենք քիչ թե շատ անտեղյակ ենք, այդ պատճառով հակված ենք սխալվելու: Այո, բայց դա պատճառ չէ, որ մենք ցանկություն չզգանք ենթարկվելու Աստծո այս հրամանին, հատկապես տեսնելով, որ նա դրել է մեր հասանելիության սահմաններում միջոցներ, իրականացնելու այս աշխատանքը: Այս ես հասկանում եմ կատարելագործում բառի իմաստն է, ինչպես արտահայտվել է մեր Փրկչի կողմից և Տիրոջ կողմից՝ Աբրահամին:

Մարդը կարող է կատարյալ լինել որոշ բաներում , իսկ մյուսներում ոչ: Մարդը, որը հավատարմորեն հնազանդվում է իմաստության խոսքին, կատարյալ է այնքանով, որքանով դա վերաբերում է այդ օրենքին: Երբ մենք ապաշխարեցինք մեր մեղքերից և մկրտվեցինք դրանց թողության համար, մենք կատարյալ էինք այնքանով, որքանով այդ հարցին էր վերաբերում6 [տես առաջարկ 3, էջ 120]:

Հուսահատվելու փոխարեն, երբ մենք ձախողվում ենք, կարող ենք ապաշխարել և Աստծուց ուժ խնդրել ավելի լավ գործելու համար:

Այժմ մեզ ասվում է Հովհաննես Առաքյալի կողմից, որ մենք «Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուածչէ թէ ինչ պիտի լինենք. Բայց գիտենք թէ, երբոր նա կյայտնուի, նորան նման կլինենք, որովհետեւ կտեսնենք նորան ինչպես որ է: Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ նա [Քրիստոսը] սուրբ է» [տես Ա Հովհաննես Գ.2–3]: Վերջին Օրերի Սրբերը, սպասվում է, որ հասնեն կատարելության այս վիճակին, մենք ակնկալում ենք դառնալ ինչպես մեր Հայրն ու Աստվածը, համապատասխան և արժանի զավակներ բնակվելու Նրա ներկայության մեջ, մենք սպասում ենք, որ երբ Աստծո Որդին հայտնվի, մենք կստանանք մեր նորոգված և փառավորված մարմինները և որ «կնորոգէ այս խոնարհ մարմինը, որ փառավոր մարմնին կերպարանակից կլինի» [տես PՓիլիպպեցիս Գ.21]:

Սրանք են մեր սպասումները: Այժմ թող բոլոր ներկաները տան իրենց այս հարցը. Արդյոք մեր սպասումները լավ հիմնավորվա՞ծ են: Այլ խոսքով ասած արդյոք մենք ձգտում ենք մաքրագործվել: Ինչպե՞ս կարող է Վերջին Օրերի Սուրբը արդարացված զգալ իրեն, իր ներսում, մինչև նա չձգտի մաքրագործել իրեն ճիշտ ինչպես Աստված է մաքուր, մինչև նա չձգտի իր խիղճը մաքուր պահել վիրավորանքից Աստծո և մարդու առջև իր կյանքի յուրաքանչյուր օրը: Մենք անկասկած, մեզանից շատերը քայլում են օրեցօր, շաբաթից շաբաթ և ամսե ամիս, Աստծո առջև՝ չզգալով ոչ մի դատապարտություն, մեզ հանգստացնելով պատշաճորեն և լրջորեն ձգտելով և ողջ հեզությամբ, որ Սուրբ Հոգին թելադրի մեր ամենօրյա ընթացքը, և այնուամենայնիվ կարող է լինել որոշակի ժամանակ կամ ժամանակներ մեր կյանքում, երբ մենք խիստ փորձվում ենք և գուցե ձախողվում, նույնիսկ եթե դա այդպես է լինում, դա պատճառ չէ, որ մենք կրկին չփորձենք և անենք դա կրկնապատկված էներգիայով և վճռականությամբ՝ մեր նպատակն իրականացնելու համար:7

Տերը կամենում է Իր զավակներին ներողամտություն ցույց տալ երկրի վրա, բայց Նա պահանջում է նրանցից ճշմարիտ ապաշխարություն, երբ նրանք օրինազանցում են, կամ՝ ձախողվում որևէ պարտականության մեջ: Նա ակնկալում է նրանցից հնազանդություն և որ նրանք ջանք գործադրեն մի կողմ նետելով բոլոր մեղքերը, մաքրագործելով իրենց և իսկապես դառնալով Իր ժողովուրդը, Իր սրբերը, որպեսզի նրանք պատրաստված լինեն գալ Իր ներկայությունը, դառնալու Իր նման բոլոր բաներում, թագավորելու Իր հետ Իր փառքում: Այս իրականացնելու համար նրանք պետք է քայլեն նեղ և անձուկ արահետով, դարձնելով իրենց կյանքն ավելի պայծառ և ավելի լավը, լինելով լցված հավատքով և գթությամբ, որը Քրիստոսի մաքուր սերն է և հավատարմորեն կատարելով յուրաքանչյուր պարտականություն՝ Ավետարանում:8

Եթե մենք կարողանայինք կարդալ մանրամասնորեն Աբրահամի կամ այլ մեծ և սուրբ մարդկանց կյանքը, մենք անկասկած կգտնեինք, որ արդարակյաց լինելու նրանց ջանքերը միշտ չէ որ պսակվում էին հաջողությամբ: Ուստի մենք չպետք է հուսահատվենք, եթե մենք թուլության պահին ձախողվել ենք, այլ ընդհակառակը, անմիջապես պետք է ապաշխարենք սխալից կամ այն անիրավությունից, որ մենք գուցե գործել ենք, և հնարավորին չափով ուղղենք սխալը և որոնենք Աստծուց նորոգված ուժ շարունակելու և ավելի լավ գործելու համար:

Աբրահամը կարողանում էր կատարելապես քայլել Աստծո առջև օրեցօր, երբ նա թողեց իր հոր տունը և ցույց տվեց գերազանց և լավ կարգավարժված մտքի ապացույցներ՝ այդ ընթացքում առաջարկներ կատարելով, երբ իր հովիվները վիճաբանեցին իր եղբոր որդի Ղովտի հովիվների հետ, [տես Ծննդոց ԺԳ.1–9]:Այնուամենայնիվ եկավ ժամանակ Աբրահամի կյանքում, որը պետք է որ խիստ փորձիչ լիներ, փաստորեն ,շատ ավելի դաժան քան երբևէ կարելի էր սպասել, դա այն ժամանակ էր, երբ Տերը նրան կանչեց իր սիրելի և միակ որդուն զոհաբերություն մատուցելու, այսինքն՝ նրան, ում միջոցով նա սպասում էր, որ կկատարվի Տիրոջ կողմից իրեն տրված մեծ խոստումը, սակայն դրսևորելով ճիշտ դիրքորոշում, նա կարողացավ հաղթահարել փորձությունը և ապացուցել իր հավատքն ու հավատարմությունն առ Աստված [տես Ծննդոց ԻԲ.1–14]: Հազիվ թե կարելի է ենթադրել, որ այդպիսի մտքի մակարդակ Աբրահամը ժառանգած լիներ իր կռապաշտ ծնողներից, բայց, տրամաբանական է հավատալ, որ Աստծո օրհությամբ նա կարողացավ ձեռք բերել այն՝ անցնելով նմանատիպ մի պայքարով մարմնի հետ, ինչպես մենք և անկասկած երբեմն ձախողվելով, մինչև նա ի վիճակի դարձավ դիմանալու այդքան դաժան քննությանը:

«Թող այս նույն միտքը լինի ձեր մեջ, - ասում է Պողոս Առաքյալը,- որ էլ Քրիստոս Յիսուսումն էր. Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չհամարեց Աստուծուն հաւասար լինել» [տես Փիլիպպեցիս Բ.5–6]: Այժմ ամեն մարդ, ով այս նպատակն ունի իր առջև կմաքրի իրեն ինչպես Աստված է մաքուր և կփորձի կատարյալ քայլել Նրա առջև: Մենք ունենք մեր փոքրիկ սխալներն ու թուլությունները, մենք պետք է փորձենք հաղթահարել դրանք այնքան արագ, որքան հնարավոր է, և մենք պետք է սերմանենք այս զգացումը մեր երեխաների սրտերում, որ Աստծո երկյուղը կարողանա աճել նրանց հետ իրենց շատ փոքր հասակից, և որպեսզի նրանք կարողանան սովորել իրենց պատշաճ ձևով պահել Նրա առջև, բոլոր հանգամանքներում:

Եթե ամուսինը կարողանում է ապրել իր կնոջ հետ մի օր առանց վիճելու կամ առանց որևէ մեկի հանդեպ անբարյացակամ վարվելու կամ առանց տրտմեցնելու Աստծո Հոգին որևէ ձևով, դա լավ է այդքանով և այդքանով նա կատարյալ է: Ուրեմն թող նա փորձի լինել նույնը հաջորդ օրը: Բայց ենթադրենք նա ձախողվում է սրանում հաջորդ օրվա իր փորձերում, դա պատճառ չէ, որ նա հաջողության չհասնի այդ անելիս՝ երրորդ օրը: …

Վերջին Օրերի Սրբերը պետք է անընդհատ մշակեն այս ձգտումը, որն այնքան հստակորեն դրված են եղել առաքյալների կողմից նախկին օրերում: Մենք պետք է փորձենք քայլել ամեն օր այնպես, որ մեր խիղճը մաքուր լինի ամենքի առջև վիրավորանքից: Եվ Աստված դրել է Եկեղեցում որոշակի միջոցներ, որոնցով մենք կարող ենք օժանդակվել, այսինքն՝Առաքյալներ և Մարգարեներ և Ավետարանիչներ և այլն, «սուրբերի կատարելութեանը համար» և այլն [տես Եփեսացիս Դ.11–12]: Եվ Նա նաև շնորհեց մեզ Սուրբ Հոգին, որն անսխալ ուղեկից է, կանգնած որպես Աստծո հրեշտակ մեր կողքին, ասելով մեզ ինչ անել և տալով մեզ ուժ և օգնություն, երբ ձախորդ հանգամանքներ են հայտնվում մեր ճանապարհին: Մենք չպետք է թույլ տանք մեզ հուսահատվել, երբ որ հայտնաբերում ենք մեր թուլությունները: Մենք հազիվ թե որևէ օրինակ գտնենք բոլոր փառահեղ օրինակներից, որոնք տրվել են մեզ մարգարեների կողմից՝ հնադարյան թե ժամանակակից, երբ նրանք թույլ տված լինեն այն չար մեկին իրենց հուսահատեցնել, այլ մյուս կողմից՝ նրանք անընդհատ ձգտել են հաղթահարել, շահել պարգևը և այսպիսով պատրաստվել փառքի լիությանը9 [տես առաջարկ 4, էջ 120]:

Աստվածային օգնությամբ մենք կարող ենք ապրել աշխարհի անմտություններից և սնապարծությունից վեր:

Երբ մենք մեկընդմիշտ ընդունում ենք մեր մտքում, որ մենք իսկապես ունենք այդ ուժը մեր ներսում, ավետարանի միջոցով, որ մենք ստացել ենք, հաղթելու մեր կրքերը, մեր ախորժակները և բոլոր բաներում ենթարկել մեր կամքը Երկնային Հոր կամքին և մեր ընտանեկան շրջանակում և նրանց մեջ ում հետ առնչվում ենք, փոխարենը տհաճ զգացումներ առաջացնելու, այլ օգնենք մի փոքրիկ երկինք ստեղծել երկրի վրա, ապա ճակատամարտը կարելի է ասել, որ կիսով չափ շահված է: Գլխավոր դժվարություններից մեկը, որից շատերն են տառապում այն է, որ մենք խիստ միտված ենք մոռանալ կյանքի մեծ նպատակը, մեր Երկնային Հոր դրդապատճառը մեզ այստեղ ուղարկելիս՝ հագնելու մահկանացություն, ինչպես նաև սուրբ կոչումը, որով մենք կանչվել ենք, և ուստի փոխարենը բարձրանալու ժամանակի փոքրիկ անցողիկ բաներից վեր, մենք խիստ հաճախ թույլ ենք տալիս մեզ վար իջնել մինչև աշխարհիկ մակարդակը, առանց օգտագործելու աստվածային օգնությունը, որը հաստատել է Աստված, որը միայն կարող է հնարավորություն տալ մեզ հաղթահարել դրանք: Մենք ավելի լավը չենք, քան աշխարհի մնացած մասը, եթե մենք չենք մշակում կատարյալ լինելու զգացումը, այսինքն, ինչպես մեր Հայրը, որ երկնքում է կատարյալ է:

Փրկչի հորդորը սա էր նախկին օրերի սրբերին, ովքեր նույն կրքերով մարդիկ էին և ովքեր ենթակա էին նույն գայթակղություններին, ինչպես մենք և Նա գիտեր, թե մարդիկ կկարողանային պահել դրանք թե ոչ, Տերը երբեք չի պահանջել, ոչ էլ Նա կպահանջի բաներ Իր զավակներից, որոնք նրանց համար անհնարին է կատարել: Իսրայելի Երեցները, ովքեր սպասում են առաջ գնալ աշխարհ՝ քարոզելու փրկության ավետարանը ծռված և այլասերված մի սերնդի, մի ժողովրդի, ովքեր լցված են չարիքով և անօրինությամբ, պետք է հատկապես զարգացնեն այս հոգին: Եվ ոչ միայն նրանք, այլ բոլորը, յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ և կին, ովքեր պատկանում են այս Եկեղեցուն, ովքեր արժանի են սուրբ կոչվել, պետք զարգացնեն ըստ այս պահանջի ապրելու այդ ցանկությունը, որպեսզի նրանց խիղճը կարողանա մաքուր լինել Աստծո առջև: Այս նպատակը հեռանկարում ունենալը գեղեցիկ բան է, լինի երիտասարդ թե ծեր, հատկապես սքանչելի է տեսնել մեր երիտասարդներին, ովքեր բռնում են ուղի, որ Աստծո լույսն ու խելամտությունը կարողանա ճառագել նրանց դեմքերից, որպեսզի նրանք կարողանան ունենալ ճիշտ հասկացողություն կյանքի մասին և կարողանան ապրել աշխարհի անմտություններից և սնապարծություններից և մարդկանց սխալներից ու ամբարշտությունից վեր:10

Վերջին Օրերի Սրբերի համար անհրաժեշտություն չկա անհանգստանալու այս աշխարհի բաների համար: Դրանք բոլորը կանցնեն կգնան: Մեր սրտերը պետք է դրվեն վերին բաների վրա, ձգտելով այն կատարելությանը, որը Քրիստոս Հիսուսումն է, որը կատարելապես հնազանդ էր բոլոր բաներում Հորը և այդպես ձեռք բերեց Իր մեծ վեհացումը և դարձավ օրինակ Իր եղբայրների համար: Ինչո՞ւ մենք պետք է մտահոգվենք և անհանգստանանք այս ժամանակավոր բաների համար, երբ մեր ճակատագիրը այդքան մեծ է և փառահեղ: Եթե մենք կառչենք Տիրոջից, պահենք Նրա պատվիրանները, ընդօրինակենք Նրա կատարելությանը և հասնենք Նրա երկնային արքայության հավերժական իրականութանը,ամեն ինչ լավ կլինի մեզ համար և մենք կհաղթենք և ձեռք կբերենք հաղթանակ վերում:11

Ձեր բոլոր գործերում և հարաբերություններում միշտ ունեցեք այն գիտակցությունը, որ դուք այժմ նախապատրաստվում եք և ստեղծում ձեզ մի կյանք, որը պետք է շարունակվի հավերժություններում, մի գործեք որևէ սկզբունքով, որի համար դուք կամաչեիք կամ դժկամություն կզգայիք գործադրելու երկնքում, մի կիրառեք որևէ սկզբունք ինչ որ նպատակի հասնելու համար, որը սելեստիալ լուսավորված գիտակցությունը հավանության չի արժանացնում:Մինչ զգացմունքներն ու կրքերը մղում են ձեզ գործելու, թողեք, որ մաքուր, անբիծ, պատվավոր, սուրբ և առաքինի սկզբունքները միշտ ղեկավարեն ու կառավարեն:12

Մենք չենք կարող կատարյալ դառնալ միանգամից, բայց մենք օրեցօր կարող ենք լինել մի քիչ ավելի լավը:

Երեխան մեծանում է մանկությունից դեպի պատանեկություն և պատանեկությունից դեպի տղամարդկություն մշտական և հաստատուն աճով, բայց նա չի կարող ասել թե ինչպես կամ երբ է տեղի ունենում այդ աճը: Նա չի հասկանում, որ մեծանում է, բայց հետևելով առողջության և խելամտության օրենքներին, նա ի վերջո հասնում է տղամարդկության: Այսպիսով, ինչ վերաբերում է մեզ, որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք աճում ենք և մեծանում:Մենք տեղյակ չենք դրան այս պահին, բայց մի տարի կամ մի քիչ անց մենք հայտնաբերում ենք, որ մենք այսպես ասած սարի վրա ենք, մոտենում ենք սարի գագաթին:Մենք զգում ենք, որ հավատք ունենք առ Տերը, որ Նրա կանխատեսությունը միշտ օգտակար է, որ մենք կապված ենք Նրա հետ, որ Նա փաստորեն մեր Հայրն է և որ Նա առաջնորդում է մեզ կյանքում:13

Մի սպասեք կատարյալ դառնալ միանգամից: Եթե այսպես անեք, դու կհիասթափվեք: Եղեք ավելի լավը, քան երեկ էիք և եղեք ավելի լավը վաղը, քան դուք այսօր եք: Գայթակղությունները, որոնք հավանաբար մասնակիորեն հաղթում են մեզ այսօր, թող այլևս չհաղթեն մեզ՝ վաղը: Այսպիսով շարունակեք մի փոքր ավելի լավը լինել օրեցօր, և թույլ մի տվեք, որ ձեր կյանքը վատնվի առանց գործելու բարին ուրիշների հանդեպ, ինչպես նաև՝ ինքներս մեր հանդեպ:14

Յուրաքանչյուր վերջին օրը կամ յուրաքանչյուր վերջին շաբաթը, պետք է լինի լավագույնը, որ մենք երբևէ ապրել ենք, այսինքն, մենք պետք է առաջընթաց ապրենք անեն օր մի քիչ՝ գիտելիքով և իմաստությամբ և բարին գործելու ունակությամբ: Երբ հասակ ենք առնում, մենք պետք է ավելի մոտ ապրենք Տիրոջը յուրաքանչյուր հաջորդ օրը15 [տես առաջարկ 5, էջ 121]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ նախապատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Նախագահ Սնոուն ընդունեց, որ կատարյալ լինելու հրամանը որոշ Վերջին Օրերի Սրբերի մոտ մտահոգություն է առաջացնում (էջեր 109–112): Երբ ուսումնասիրեք այս գլուխը, որոնեք խորհուրդ, որը կմխիթարի ինչ որ մեկին, որն անհանգստացած է կատարյալ լինելու հրամանով:

  2. Բաժինը, որը սկսվում է էջ 109-ում, «գերբնական օգնություն» արտահայտությունը վերաբերում է Տիրոջ կողմից օգնությանը: Ինչ ուղիներով է Տերը օգնում մեզ կատարյալ դառնալ:

  3. Էջ 112-ում, քննեք Նախագահ Սնոուի դիտողությունները Աբրահամի և վաղ օրերի Վերջին Օրերի Սուրբ ռահվիրաների մասին: Ի՞նչ է նշանակում ձեր կարծիքով կատարյալ լինել «այն ոլորտում, որում մենք ենք գործում»: Խորհեք, թե ինչ կարող եք անել ավելի կատարյալ դառնալու ձեր «զգացմունքներում, … հավատարմությունում, դրդապատճառներում և վճռականությունում»:

  4. Նախագահ Սնոուն ասել է. «Մենք չպետք է թույլ տանք մեզ հուսահատվել, երբ հայտնաբերում ենք մեր թուլությունը» (էջ 117): Ինչպե՞ս կարող ենք բարձր լինել հուսալքման զգացումներից (օրինակների համար տես էջեր 113–117):

  5. Ինչպե՞ս է դա օգնում ձեզ իմանալ, որ դուք չպետք է «սպասեք միանգամից կատարյալ դառնալ» (տես 119): Մտածեք հատուկ ուղիներ, որոնցով կարող եք հետևել Նախագահ Սնոուի խորհրդին՝ «օրեցօր լինել մի փոքր ավելի լավը»:

  6. Փնտրեք մեկ կամ երկու մտքեր այս գլխից, որոնք հատկապես ոգեշնչող են ձեզ համար: Ի՞նչն եք հավանում այս մտքերում:

Առնչվող սուրբ գրություններ. 1 Նեփի 3.7, 3 Նեփի 12.48, Եթեր 12.27, Մորոնի 10.32–33, ՎևՈՒ 64.32–34, 67.13, 76.69–70

Օգնություն ուսուցչին. «Մարդիկ զգացվում են, երբ նրանց ներդրումները գնահատվում են: Դուք կարող եք հատուկ ջանք գործադրել գնահատելով յուրաքանչյուր մարդու դիտողությունները և հնարավորույթան դեպքում դարձնել դիտողությունները, դասարանային քննարկման մաս» (Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում, 35–36):

Հղումներ

  1. In “Anniversary Exercises,” Deseret Evening News, Apr. 7, 1899, 9.

  2. In Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 16.

  3. In “Anniversary Exercises,” 9.

  4. In “Impressive Funeral Services,” Woman’s Exponent, Oct. 1901, 36.

  5. Deseret News: Semi-Weekly, June 3, 1879, 1.

  6. Deseret News: Semi-Weekly, June 3, 1879, 1.

  7. Deseret News: Semi-Weekly, June 3, 1879, 1.

  8. Deseret Semi-Weekly News, Oct. 4, 1898, 1.

  9. Deseret News: Semi-Weekly, June 3, 1879, 1.

  10. Deseret News: Semi-Weekly, June 3, 1879, 1.

  11. Deseret Semi-Weekly News, Oct. 4, 1898, 1.

  12. Millennial Star, Dec. 1, 1851, 363.

  13. In Conference Report, Apr. 1899, 2.

  14. Improvement Era, July 1901, 714.

  15. Improvement Era, July 1899, 709.

Լեռան քարոզում Փրկիչն ասաց. «Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է» (Մատթեոս Ե.48):

Տերը պատվիրեց Աբրահամին. «Իմ առաջին վարուիր, եւ կատարեալ եղիր» (Ծննդոց 17.1):

Մենք պետք է օրեցօր բարելավենք մեր հարաբերությունները ընտանիքի անդամների հետ: