Գլուխ 14
«Աստծո հետ բոլոր բաները հնարավոր են»
«Մեզ վրա դրված պահանջների բնույթն այնպիսին է, որ ոչ մի մարդ չի կարող ենթարկվել դրանց, մինչև Ամենազորի աջակցությունը չլինի: … Նա խոստացել է այս օգնությունը»:
Լորենզո Սնոուի կյանքից
Նախագահ Լորենզո Սնոուն աշխատավոր էր՝ հետևելով իր իսկ հաճախ կրկնվող խորհրդին. «Մենք պետք է լարենք մեր ուժերը: … Պարապ մնալն առանց ինքներս մեզ գործի մեջ դնելու, ոչ մի բանի պետք չէ»:1 Բայց նա գիտակցում էր, որ ցանկանալով կառուցել Աստծո թագավորությունը, իր սեփական ուժերի լարումը երբեք բավական չէր լինի առանց Աստծո շնորհի կամ «գերբնական օգնության»,2 ինչպես դա հաճախ անվանում էր նա: Ուստի, չնայած նա խրախուսում էր Եկեղեցու անդամներին ջանասիրաբար աշխատել «զարգացնելով արդար] սկզբունքներ», միևնույն ժամանակ նա հայտարարում էր, որ.«մենք որպես Վերջին Օրերի Սրբեր պետք է հասկանանք և հիշենք, որ փրկությունը գալիս է Աստծո շնորհի միջոցով»:3 Նա վկայում էր, որ Աստված կավելացնի Իր ուժը մեր ջանքերին. «Որտեղ Տերը տնկում է մեզ, մենք պետք է այնտեղ կանգնենք, երբ նա պահանջում է մեզանից լարել մեր ուժերը այս սուրբ սկզբունքներին աջակցելու համար, որոնք մենք պետք է անենք, դա է այն բոլորը, որի մասին մենք պետք է անհանգստանանք, մնացածի մասին՝ Երկնային Հայրը հոգ կտանի»:4
Նախագահ Սնոուի քույր Էլիզան նկատել էր, որ նա հավատարիմ էր ապրում այս ուսմունքին: Նա նկարագրում էր նրան որպես մի մարդու, որն «անսասան հավատք ուներ Աստծո աջակցող զորության ու շնորհի հանդեպ»: Նա ասում էր, որ «գիտեր, թե ում էր վստահում» և այդ պատճառով կարողանում էր դիմանալ «ամեն դժվարության, ամեն ընդդիմության» և «հաղթահարում էր ամեն խոչընդոտ»:5
Լորենզո Սնոուն ցույց տվեց իր վստահությունն Աստծո աջակցող զորությանը, երբ նա ճանապարհորդեց՝ միսիա ծառայելու Անգլիայում 1840 թվականին: Ատլանտյան օվկիանոսով ճանապարհորդության 42-րդ օրը նա և իր ընկերակից ճանապարհորդները ենթարկվեցին երեք մեծ փոթորիկների: Հետագայում նա հաղորդեց, որ դրանք «սոսկալի փոթորիկներ էին՝ փոթորիկներ, որոնք օվկիանոսին սովոր մարդիկ անվանեցին շատ վտանգավոր»: Նա տարբերություն նկատեց փոթորիկների հանդեպ իր արձագանքի և մյուս ուղևորներից մի քանիսի արձագանքի միջև: «Մի քանի դեպքերում, ամենաքիչն ասած տեսարանը սոսկալիորեն ահաբեկիչ էր: Ես չէի զարմանում, որ տղամարդիկ, կանայք և երեխաները, ովքեր չէին սովորել վստահել Աստծուն, սեղմում էին իրենց ձեռքերը վախի տագնապից և լալիս: Իմ վստահությունը Նրա վրա էր, ով ստեղծել էր ծովերը և որոշել դրանց սահմանները: Ես նրա գործով էի, գիտեի որ ուղարկվել էի այս միսիային, այն իշխանությամբ, որ Նա ընդունում էր և չնայած տարերքը մոլեգնում էր և նավը ճոճվում և դողում բարձրացող ալիքներից, Նա ղեկի մոտ էր և իմ կյանքն ապահով էր՝ Նրա պահպանությամբ»:6
Շատ տարիներ անց, երբ Լորենզո Սնոուն դարձավ Եկեղեցու Նախագահ, նա կրկին հանգստություն գտավ իր գիտելիքում, որ Տերը ղեկի մոտ էր: 1898 թվականի սեպտեմբերի 13-ի մի ժողովում Տասներկու Առաքյալների Քվորումը միաձայն արտահայտեց իր որոշումը, հաստատել նրան, որպես Եկեղեցու Նախագահ: Ժողովի մի արձանագրություն նշում է, որ նա այն ժամանակ կանգնեց և ասաց, որ «օգուտ չկար պատճառներ բերելու անկարողության մասին և այլն, վերցնելու վիթխարի պարտականությունները, որոնք ընդգրկում էին այդ պաշտոնը: … Նա զգում էր, որ իրենից կախված ամենալավագույնը ինչ կարող էր, պետք է աներ և ապավիներ Տիրոջը»7 [տես առաջարկ 1, էջ 209]:
Լորենզո Սնոուի ուսմունքները
Աստծո օգնությամբ մենք կարող ենք անել մեզանից պահանջվող ամեն բան:
Ես ցանկանում եմ խոսել մի ձևով, որը մեր դաստիարակության և փոխադարձ բարեփոխման համար կլինի՝ այն բաներում, որոնք կապված են մեր փրկության հետ: Այս նպատակի համար ես կամենում եմ բոլոր նրանց հավատքն ու աղոթքները, ովքեր հավատում են հրահանգի և խելամտության համար դեպի Տերը նայելուն:
Մենք պետք է հասկանանք մեր հարաբերությունը, որը հաստատում ենք Տիրոջ՝ մեր Աստծո հետ և առանձնահատուկ պաշտոնը, որը մենք զբաղեցնում ենք: Մեզ վրա դրված պարտականությունները ճշտորեն բաշխելու համար, մենք կարիք ունենք գերբնական օգնության: …
Երիտասարդին, որը եկավ նրա մոտ և կամեցավ իմանալ, թե ինչ պետք է աներ հավերժական կյանքը ժառանգելու համար, Հիսուսն ասաց. «Պահիր պատվիրանները»: Երիտասարդը պատասխանեց, որ նա պահել էր նշված պատվիրանները իր մանկությունից սկսած: Փրկիչը, նայելով նրան, տեսավ, որ ինչ որ բան դեռևս պակաս էր: Երիտասարդը պահել էր բարոյականության օրենքը, Մովսեսին տրված օրենքը, և սրա համար Հիսուսը սիրեց նրան, բայց տեսավ , որ մի բան պակաս էր: Նա հարուստ մարդ էր, և իր շատ հարստության շնորհիվ ազդեցություն ուներ աշխարհում: Հիսուսը գիտեր, որ նախքան ինքը կկարողանար նրան բարձրացնել, կամ որևէ այլ մարդու սելեստիալ աշխարհ, անհրաժեշտ էր, որ նա ենթարկվող լիներ բոլոր բաներում և սելեստիալ օրենքին հնազանդվելը համարեր մեծագույն կարևորություն ունեցող մի բան: Հիսուսը գիտեր, թե ինչ էր պահանջվում յուրաքանչյուր մարդուց սելեստիալ թագը ձեռք բերելու համար, որ ոչինչ չպետք է ավելի սիրելի լիներ, քան երկնքի պահանջներին հնազանդվելը: Փրկիչը տեսավ այս երիտասարդի մեջ ինչ որ բանից կառչելը, որը չէր համապատասխանում սելեստիալ արքայության օրենքին: Նա հավանաբար տեսավ միտում նրա մեջ կառչել իր զգացմունքներում նրանից, ինչը վտանգավոր էր նրա համար և կդարձներ ավետարանի բոլոր պահանջներն անհարմար կամ անհնարին, այդ պատճառով նա ասաց նրան, որ գնար և վաճառեր այն ամենն ինչ ուներ և «տար աղքատներին և հետևեր իրեն»:
Այս պատվիրանը երիտասարդին տխրեցրեց և վշտացրեց: Նա նայում էր հարստությունների վրա, որպես կյանքի մեծ նպատակի, որպես իրեն աշխարհի ազդեցություն և բոլոր բաները բերող, որոնք ցանկալի էին, որպես իր կյանքի համար օրհնություններ ու վայելքներ հայթհայթող և որպես միջոց հասարակության մեջ բարձր դիրքերի հասնելու համար: Նա չէր կարողանում հասկանալ մարդու կյանքի օրհնությունները, վայելքներն ու արտոնությունները և այնպիսի բաներ, որոնք նրա խառնվածքն էր տենչում, անկախ իր հարստությունից ապահովելու գաղափարը: Բայց ավետարանը այդպիսին է իր էությամբ, որ տալիս է ամեն ինչ, որն անհրաժեշտ է մարդու կարիքներն ու պահանջները կատարելու համար և դարձնելու նրան երջանիկ: Հարստությունները այդպես չէին հաշվարկված և Տերն ուզում էր, որ նա ձեռք քաշեր այդ գաղափարներից և հաներ դրանք իր մտքից ու զգացմունքներից, որպեսզի նա կարողանար ապահովել նրան որպես իր ծառա բոլոր բաներում: Նա ցանկանում էր, որ այդ մարդն ամբողջապես նվիրվեր իր ծառայությանը և գնար իր աշխատանքին ողջ իր սրտի դիտավորությամբ և հետևեր Սուրբ Հոգու հուշումներին և պատրաստեր իրեն սելեստիալ փառքի համար: Բայց այդ երիտասարդը չկամեցավ, դա խիստ մեծ զոհաբերություն էր: Եվ Փրկիչն ասաց այդ առիթով. «Որքան դժուար է, որ հարստութեան վերայ յուսացողները Աստուծոյ արքայութիւնը մտնեն: Ավելի հեշտ է, որ մի ուղտն ասեղի ծակովն անցնէ, քան թէ հարուստն Աստուծոյ արքայութիւնը մտնէ»:
Աշակերտները «առաւել եւս զարմանում էին [սրա վրա] իրար ասելով. Ապա ո՞վ կարող է փրկուիլ»: Նրանք մտածում էին, որ ոչ մի մարդ չի կարող ունենալ հարստություններ և փրկվել Աստծո արքայությունում: Սա էր այն գաղափարը, որ նրանք ստացան Փրկչի դիտողություններից: Բայց Հիսուսը պատասխանեց. «Մարդկանց կողմանէ անկարելի է, այլ ոչ թէ Աստուծոյ կողմանէ. որովհետեւ ամեն բան կարելի է Աստուծոյ կողմանէ» [տես Մատթեոս ԺԹ.16–26, տես նաև Ջոզեֆ Սմիթ ԹարգմանությունՄատթեոս ԺԹ.26, տողատակի ծանոթագրություն ա, և Մարկոս Ժ.27, տողատակի ծանոթագրություն ա]8 [տես առաջարկ 2, էջ 209]:
Աստված խոստացել է օգնել մեզ ավետարանով ապրելու մեր անձնական ջանքերում:
Մենք մեզանից և ինքնուրույն չենք կարող ըստ երևույթին ենթարկվել բոլոր պատվիրաններին, որ Աստված է տվել մեզ: Հիսուսն Ինքը չկարողացավ առանց Իր Հորից աստվածային օգնության իրականացնել Նրա աշխատանքը: Նա ասել է մի առիթով. «Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել. Ինչպէս լսում եմ՝ այնպէս եմ դատում, եւ իմ դատաստանն արդար է. որովհետեւ իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը» [Հովհաննես Ե.30]: Եվ եթե անհրաժեշտ էր Նրա՝ մեր Տիրոջ համար ունենալ աստվածային աջակցություն, ապա որքան ավելի շատ է անհրաժեշտ մեզ համար ստանալ Նրա աջակցությունը: Եվ ամեն հանգամանքներում և պայմաններում , որոնցով շրջապատված են Վերջին Օրերի Սրբերը, մինչ կատարում են իրենց պարտականությունները, նրանք իրավունք ունեն գերբնական օգնության Սուրբ Հոգուց, օժանդակելու իրենց շրջապատող տարբեր պայմաններում և պարտականություններում, որոնք նրանցից պահանջվում է կատարել:
… Ես չեմ կարող պատկերացնել որևէ բան, որն այնքան կարևոր լինի, որքան մարդու աշխատելն ու ձեռք բերելը իր իսկ անձնական վեհացումն ու փառքը: Դա անկասկածորեն մի մեծ նպատակ է, որի համար մենք եկել ենք այս աշխարհ: … Ոչ մի տղամարդ կամ կին չպետք է հուսալքվի, երբ նրանք զգում են, որ իրենք չեն կարողանում իրականացնել այն, ինչ նրանք կկամենային կատարել, բայց մենք բոլորս պետք է անենք այն, ինչ կարող ենք՝ իրագործելու այն վիթխարի աշխատանքը, որի համար մենք այստեղ ենք:9
Այն կրոնը, որը մենք ենք ընդունել, պահանջում է որոշակի վարվելակերպ, որը մեր իմացած որևէ ուրիշ կրոն չի պահանջում իր հետևորդներից, և այդ պահանջների բնույթը մեզ վրա այնպիսին է, որ ոչ մի մարդ չի կարող ենթարկվել դրանց, մինչև Ամենազորից աջակցություն չլինի: Կարևոր է, որ մենք խորհրդածենք, առնվազն մասնակիորեն այն մեծ և կարևոր օրհնությունների մասին, որոնք մենք պետք է ստանանք վերջում, ենթարկվելով մեր ընդունած կրոնի կամ ավետարանի պահանջներին: Այն զոհաբերությունները, որոնք պահանջվում են մեզանից, այնպիսին են, որ ոչ մի տղամարդ կամ կին չեն կարող դրանք կատարել, մինչև չօժանդակվեն գերբնական ուժերի կողմից, և Տերն առաջարկելով այս պայմանները, երբեք չի նախատեսել, որ իր ժողովրդից երբևէ պահանջվի ենթարկվել դրանց առանց գերբնական օգնության և այն տեսակի, որը չի դավանվել որևէ այլ դասի կամ կրոնի մարդկանց կողմից: Նա խոստացել է այդ օգնությունը: …
Այս պահանջները … դրվել են յուրաքանչյուր դարում և ժամանակաշրջանում, երբ Աստված կանչել է մարդկանց ծառայելու իրեն և ստանալու իր օրենքները: Դրանք պահանջվել են Իսրայելի օրերում այդ ժողովրդի սկզբնական շրջանում: Դրանք պահանջվել են Աբրահամից, Իսահակից և Հակոբից: Դրանք պահանջվել են Մովսեսից և այն ժողովրդից, որոնց նա դուրս հանեց եգիպտական գերությունից: Դրանք պահանջվել են բոլոր մարգարեներից, որոնք գոյություն են ունեցել Ադամի օրերից սկսած մինչև ներկա ժամանակաշրջանը: Դրանք պահանջվել են առաքյալներից, ովքեր ստացան իրենց լիազորությունը Հիսուս Քրիստոսի՝ կենդանի Աստծո Որդու ձեռնադրմամբ և կրոնի հետևորդների կողմից, որոնց առաքյալները հռչակեցին և ուսուցանեցին ժողովրդին իրենց օրերում, և ոչ մի մարդ կամ մարդկանց խումբ կամ մարդկանց դաս, իրենց օրերում Ադամի օրերից սկսած մինչև ներկա ժամանակը, չէր կարող ենթարկվել այս պահանջներին, բացի Աստծո ժողովրդից, քանի որ նրանք օժտված էին զորությամբ ի վերուստ, որը կարող էր գալ միայն մեր Տեր Աստծուց10 [տես առաջարկ 3, էջ 209]:
Երբ մենք մասնակցում ենք Աստծո աշխատանքին, մենք Աստծո օգնության կարիքն ունենք:
Ինչ էլ որ դուք ձեռնարկեք Սիոնի շահերն առաջ տանելու համար, դուք պետք է ապավինեք Տիրոջը դրա հաջողության համար:11
Մարդու միտքը պետք է ուղղված լինի միայն դեպի Աստծո փառքը ամեն ինչում, որ նա սկսում է իրականացնել: Մենք պետք է հասկանանք, որ մենք մեզանից չենք կարող անել ոչինչ: Մենք Աստծո զավակներն ենք: Մենք մթության մեջ ենք, [մինչև] Աստված չլուսավորի մեր հասկացողությունը: Մենք անզոր ենք, [մինչև] Աստված չօգնի մեզ: Աշխատանքը, որը մենք պետք է անենք այստեղ այն բնույթի է, որ մենք չենք կարող անել այն, մինչև չունենանք Ամենազորի աջակցությունը: … Ահա այստեղ է աշխարհի տղամարդկանց դժբախտությունը և շատ ավելի Իսրայելի Երեցների. մենք մոռանում ենք, որ աշխատում ենք Աստծո համար, մենք մոռանում ենք, որ մենք այստեղ ենք, որպեսզի իրագործենք որոշակի նպատակներ, որ խոսք ենք տվել Տիրոջը, որ կիրագործենք: Մենք զբաղված ենք փառահեղ մի աշխատանքով: Դա Ամենազորի աշխատանքն է, և Նա է ընտրել տղամարդկանց և կանանց, ում Նա գիտի անցյալի փորձառությունից, որ նրանք կիրագործեն Իր նպատակները:12
Այս աշխատանքը, որում դուք և ես զբաղված ենք, կարող է բարգավաճել և առաջ գնալ մեր հավատարիմ և համեստ ճիգերի վրա և այն աշխատանքների, որոնց համար մենք եկել ենք այս կյանք, իրագործելու մեր վճռականությամբ, և՝միայն Աստծո օրհնությունների միջոցով: Երբ մենք ետ ենք նայում այն փորձառությունների վրա, որոնցով մենք անցել ենք, մենք հեշտորեն հասկանում ենք, որ մեր բարգավաճումը կախված է եղել Աստծո աշխատանքն իրականացնելու ազնիվ ջանքերից, մարդկանց օգտի համար աշխատելուց և մեզ որքան հնարավոր է եսասիրությունից ազատելուց: Սա այդպես է եղել անցյալում, մենք կարող ենք լավ հասկանալ, որ մեր ապագա առաջընթացը կախված կլինի բոլոր հանգամանքերում Աստծո կամքը կատարելու մեր վճռականությունից և այն օգնությունից, որ Նա կտա մեզ13 [տես առաջարկ 4, էջ 210]:
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:
-
Վերանայեք 201–203 էջերի պատմությունը: Ի՞նչ եք կարծում, ինչու մարդիկ, ովքեր վստահում են Աստծուն, փորձություններին արձագանքում են այլ ձևով, քան այն մարդիկ, ովքեր չեն վստահում Աստծուն:
-
Խորհեք Փրկչի և հարուստ երիտասարդի պատմության մասին (էջեր 204–206): Որո՞նք են այն բաները, որոնց վրա մարդիկ դնում են իրենց սրտերը, որոնք կարող են տանել նրանց դեպի «տրտմությամբ հեռանալուն»: Ինչո՞ւ մենք պետք է հանենք այդպիսի բաները մեր կյանքից նախքան Տիրոջ մեծագույն օրհնությունը ստանալը:
-
Նախագահ Սնոուն ուսուցանել է, որ նույնիսկ Փրկիչը կարիք ուներ «աստվածային օգնության»՝ «իրականացնելու Իր աշխատանքը» (էջ 206): Ինչպե՞ս կարող եք օգտագործել Նախագահ Սնոուի խոսքերը՝ օգնելու ինչ որ մեկին, ով անհամապատասխան է զգում բավարարելու ավետարանով ապրելու պահանջները:
-
Ուսումնասիրեք վերջին բաժինը (էջեր 207–208): Ինչո՞ւ եք կարծում, որ մենք երբեմն մոռանում ենք խնդրել Աստծուց Նրա օգնությունը: Մտածեք այն մասին, թե ինչ կարող եք անել Նրա օգնությունը ձեր կյանքում ավելի շատ ստանալու համար:
Առնչվող սուրբ գրություններ. Փիլիպպեցիս Դ.13, 2 Նեփի 10.23–24, 25.23, Հակոբ 4.6–7, Մոսիա 24.8–22, Հավատո Հանգանակ 1.3