Նախագահների ուսմունքները
Գլուխ 3. Կյանքի տևողությամբ դարձ` շարունակելով առաջադիմել ճշմարտության սկզբունքներում


Գլուխ 3

Կյանքի տևողությամբ դարձ՝ շարունակելով առաջադիմել ճշմարտության սկզբունքներում

«Մեր կրոնը պետք է միախառնվի մեր էության հետ, մեր գոյության մասը կազմի, որը չի կարող մի կողմ դրվել»:

Լորենզո Սնոուի կյանքից

Լորենզո Սնոուն մկրտվեց և հաստատվեց 1836 թվականի հունիսին: Վերհիշելով իր զարգացող վկայությունը, նա հետագայում ասաց. «Ես հավատացի, որ նրանք [Վերջին Օրերի Սրբերը] ունեին ճշմարիտ կրոնը, և ես միացա Եկեղեցուն: Մինչև այդ իմ դարձը պարզապես տրամաբանության հարց էր»:1Նա հիշում է.«Ես կատարելապես բավարարված էի, որ արեցի այն, ինչն իմաստություն էր ինձ համար անել տվյալ հանգամանքներում»:2 Չնայած նա բավարարված էր որոշ ժամանակ այս հասկացողությամբ, նա շուտով փափագեց Սուրբ Հոգու մի հատուկ դրսևորում ստանալ: Նա ասել է. «Ես ոչ մի դրսևորում չէի ունեցել, բայց ես սպասում է դրան»:3

«Այդ դրսևորումը անմիջապես չհետևեց իմ մկրտությանը, ինչպես ես էի սպասում,- հիշում էր նա,- բայց չնայած ժամանակը հետաձգվեց մինչև ես ստացա այն, դրա իրականացումը ավելի կատարյալ էր, ֆիզիկական և հրաշագործ, քան իմ մեծագույն հույսերն էին ստիպում ինձ սպասել: Մի օր, երբ ես զբաղված էի իմ ուսումանասիրություններով՝ գրեթե երկու կամ երեք շաբաթ մկրտվելուց հետո, ես սկսեցի մտածել այն փաստի մասին, որ ես ձեռք չէի բերել գիտելիք՝ աշխատանքի ճշմարտության վերաբերյալ, որ ես չէի իրականացրել խոստումի կատարումը.«Եթե մէկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանայ այս վարդապետութեան համար» [տես Հովհաննես Է.17] և ես սկսեցի շատ անհարամար զգալ:

«Ես մի կողմ դրեցի գրքերս, հեռացա տնից և թափառեցի դաշտերում մի մռայլ, անմխիթար ոգու ճնշող ազդեցության ներքո, մինչ խավարի մի աներևակայելի ամպ թվում էր, պարուրել էր ինձ: Ես սովորություն էի դարձրել օրվա վերջում առանձնանալ գաղտնի աղոթքի համար իմ բնակատեղից ոչ շատ հեռու գտնվող մի պուրակում, բայց այս անգամ ես հակված չէի այդ անել:

Աղոթքի ոգին հեռացել էր և երկինքները թվում էին արույրե իմ գլխավերևում: Ի վերջո գիտակցելով, որ գաղտնի աղոթքի սովորական ժամը մոտեցել էր, ես եզրակացրեցի, որ չէի հրաժարվելու իմ երեկոյան աղոթքից և կարծես թե մեխանիկորեն, ծնկի իջա իմ սովորույթի համաձայն իմ առանձանցած վայրում, բայց չզգալով այն, ինչ սովորաբար զգում էի:

Ես հազիվ էի բացել շուրթերս՝ ջանալով աղոթել, երբ լսեցի ձայն, հենց իմ գլխավերևում, ճիշտ մետաքսյա պարեգոտի խշխշոցի նման և Աստծո Հոգին անմիջապես իջավ իմ վրա, ամբողջապես պարուրելով ողջ իմ անձը՝ լցնելով ինձ գլխիս գագաթից մինչև ոտքերիս ծայրը և Օ, ինչ ուրախություն և երջանկություն ես զգացի: Ոչ մի լեզու չի կարող նկարագրել վայրկենական անցումը մտավոր և հոգևոր խավարի խիտ ամպից դեպի լույսի և գիտելիքի պայծառությունը, ինչպես այդ ժամանակ հաղորդվեց իմ հասկացողությանը: Այդ ժամանակ ես ստացա մի կատարյալ գիտելիք, որ Աստված ապրում է, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և Սուրբ Քահանայության ու ավետարանի լրիվության վերականգման մասին:

«Դա կատարյալ մկրտություն էր՝ ֆիզիկական ընկղմում երկնային տարրի կամ միջավայրի՝ Սուրբ Հոգու մեջ և նույնիսկ ավելի իրական և ֆիզիկական իր ազդեցություններով իմ համակարգի յուրաքանչյուր մասի վրա, քան ջրի մեջ ընկղմումը, փարատելով հավիտյան որքան որ միտքն ու հիշողությունը կտևի, կասկածի կամ վախի ամեն հնարավորություն կապված պատմականորեն մեզ հասած այն փաստի հետ, որ «Բեթլեհեմի Մանուկը» իսկապես Աստծո Որդին է, նաև այն փաստը, որ Նա այժմ հայտնվում է մադկանց զավակներին և հաղորդում գիտելիք, նույն ձևով ինչպես առաքյալների ժամանակ: Ես բացարձակապես բավարարված էի, այնքանով որքանով հնարավոր էր, քանի որ իմ սպասումներն ավելի քան իրականացել էին, կարծում եմ կարող եմ հաստատ ասել՝ անսահման չափով:

Ես չեմ կարող ասել թե որքան ժամանակ էի մնացել այս երանելի վայելքի և աստվածային լուսավորման լիակատար հոսքի մեջ, բայց մի քանի րոպե տևեց նախքան սելեստիալ միջավայրը, որը լցրել էր և պարուրել ինձ, սկսեց աստիճանաբար ետ քաշվել: Ծնկի իջած դիրքից բարձրանալով, արտահայտվելու զորությունից վեր Աստծո հանդեպ երախտագիտությունից սիրտս ուռչած, ես զգացի որ, գիտեմ , որ Նա շնորհել էր ինձ այն, ինչ Ամենակարող Էակը կարող է շնորհել, որն ավելի մեծ արժեք ունի, քան աշխարհների բոլոր հարստություններն ու պատիվները»:4

Լորենզո Սնոուն հավատարիմ մնաց այն վկայությանը, որ ստացավ այդ օրը, և նա ջանասիրաբար աշխատեց մեծացնել իր հոգևոր գիտելիքը և օգնել ուրիշներին ևս անել նույնը: «Այդ ժամանակից ի վեր, - ասել է նա, - ես փորձել եմ այնպես ապրել, որ չկորցնեմ Նրա Սուրբ Հոգին, այլ միշտ առաջնորդվեմ նրա կողմից, փորձելով ազատվել իմ եսասիրությունից և որևէ սխալ փառասիրությունից և ջանալով աշխատել Նրա նպատակների համար»:5 Նա հայտարարել է. «Քանի դեռ հիշողությունը շարունակվում է և միտքը վերահսկում, ես երբեք չեմ կարող թույլ տալ հզոր վկայությունը և գիտելիքը, որը հաղորդվել է ինձ, լուռ մնար»6 [տես առաջարկ 1, էջ 79]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Վկայություն ձեռք բերելը մեկնարկային լավ կետ է Վերջին Օրերի Սրբերի համար:

Հիմքը, որի վրա մենք դրել ենք մեր հավատքը մեծ է ու փառահեղ: Ես դա իմ փորձով գիտեմ: Ես այս Եկեղեցում կարճ ժամանակ էի, երբ ես հաջողության հասա ձեռք բերելով ամենակատարյալ գիտելիքը, որ կա Աստված, որ կա Որդին՝ Հիսուս Քրիստոսը և որ Ջոզեֆ Սմիթը ընդունված է Աստծո կողմից որպես Իր մարգարե: Դա մի գիտելիք էր, որը ոչ մի մարդ չէր կարող հաղորդել: Այն եկավ Ամենազորից հայտնության միջոցով: Դա շատ լավ մեկնարկային կետ է Վերջին Օրերի որևէ Սրբի համար և դա մի բան է, որ յուրաքանչյուր մարդ, որն ունի որևէ ձգտում առաջադիմելու այս ուղում, դրա կարիքը ուշ թե շուտ կունենա: Նա կհայտնվի այնպիսի բնույթի հանգամանքներում, որ նրան անհրաժեշտ կլինի ուժ և այդ ուժը կգա այն փաստի գիտելիքից, որ այն ուղին, որում նա ճամփորդում է, կառաջնորդի նրան դեպի իր բարձրագույն և լավագույն ցանկությունները:7

Եղբայրներ և քույրեր, կան որոշ բաներ, որոնց մասին դուք և ես պարտավոր ենք մտածել: Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուր տղամարդու և կնոջ հարկավոր է ինքնուրույն իմանալ այն հիմքի վերաբերյալ, որի վրա իրենք կանգնած են: Մենք բոլորս պետք է ձգտենք մի քիչ ավելի մոտենալ Տիրոջը: Մեզ համար անհրաժեշտ է առաջ գնալ մի փոքր և ձեռք բերել լիարժեք գիտելիք այն բաների վերաբերյալ, որոնք մենք պետք է ավելի լիովին հասկանանք: Դա յուրաքանչյուր Վերջին Օրերի Սրբի արտոնությունն է8 [տես առաջարկ 2, էջ 79]:

Մենք կարող ենք աճել հավատքով և հոգևոր գիտելիքով:

Տղամարդիկ և կանայք կարող են մեծացնել իրենց հոգևոր գիտելիքը, նրանք կարող են ավելի լավը դառնալ մինչ տարիները բազմապատկվում են նրանց վրա:9

Ես զգում եմ, որ Վերջին Օրերի Սրբերը առաջադիմում են, որ նրանք դաստիարակություն են ստանում: Մենք վեր ենք ելնում ավելի ու ավելի բարձր: Մենք առաջադիմում ենք դեպի ավելի բարձր դիրք ու ոլորտ և ավելի բարձր մակարդակ և մենք ստանում ենք այնպիսի դաստիարակություն, որ աշխարհի իմաստությունը իր բոլոր գիտելիքներով կեղծ վարդապետություներով ու սկզբունքներով, չեն ունենա ազդեցություն Վերջին Օրերի Սրբերի վրա, քանի որ նրանք բարձրանում են թեորիաների, հիպոթեզների, մարդկային նորարարություններից վեր և սավառնում ճշմարտության բաներում, որոնք բարձրացնում են միտքը, վեհացնում հասկացողությունը և ավելի ու ավելի լիովին իրենց հաստատում կյանքի և փառքի ճշմարիտ սկզբունքներում: Մենք լցված ենք մեր սրտերում այդ ճշմարտություններով և չենք կարող ասել օրը կամ ժամը, թե մեր հավատքը, երբ աճեց, բայց մենք զգում ենք, երբ ետ ենք նայում անցած շաբաթվա, ամսվա կամ տարվա վրա, որ մենք աճել ենք հավատքով և Աստծո հավատքի և զորության գիտելիքով,մենք գիտենք, որ ավելի ենք մոտեցել մեր Աստծուն և զգում ենք, որ մենք մտերմանում ենք մեր Հայր Աստծո հետ10 [տես առաջարկ 3, էջ 79]:

Եթե մենք կամենում ենք մեծացնել մեր հավատքն ու հոգևոր գիտելիքը, մենք պետք է լարենք մեր ուժերը:

Ամեն մարդ պետք է սովորի հույսը դնել իր իսկ գիտելիքի վրա, նա չի կարող հույսը դնել իր հարևանի վրա, ամեն մարդ պետք է անկախ լինի, նա պետք է ամբողջապես ինքնուրույն ապավինի իր Աստծուն: Իրենից է կախված հասկանալ, թե կդիմանա դժվարությանը և կհաղթահարի խոչընդոտները, որոնք դրված են իր կյանքի ճանապարհին, խանգարելու իր առաջընթացը: Մարդը կարող է տեղեկություն ստանալ Սուրբ Հոգու ներգործումներից և նա մոտենում է Աստծուն և աճում իր հավատքով՝ իր ջանասիրությանը համապատասխան:11

Անհնարին է առաջադիմել ճշմարտության սկզբունքներում, աճել երկնային գիտելիքում [մինչև] չգործադրենք մեր մտավոր ունակությունները և ճիշտ ձևով լարենք մեր ուժերը: Վարդապետություն և Ուխտերում մենք մի դեպք ունենք արձանագրված Օլիվեր Քաուդերիի կողմից թյուրըմբռնման մասին, որն առնչվում է այս սկզբունքի հետ: Տերը նրան խոստացավ հնադարյան հիշատակարանները թարգմանելու պարգևը: Մեզանից շատերի նման այսօր, նա սխալ պատկերացում ուներ պարգևի օգտագործման վերաբերյալ: Նա կարծում էր այն ամենն ինչ պետք է աներ ինքը, քանի որ այդ պարգևը խոստացվել էր իրեն Աստծո կողմից, պետք է թույլ տար իր միտքը պարապ սպասեր առանց ջանք գործադրելու, մինչև որ այն ինքնաբերաբար գործեր: Բայց, երբ որ այդ հիշատակարանները դրվեցին նրա առջև, ոչ մի գիտելիք չտրվեց, դրանք դեռևս մնացին կնքված, ինչպես որ կային, քանզի թարգմանելու ոչ մի զորություն չեկավ նրա վրա:

Չնայած թարգմանելու պարգևը շնորհվել էր նրան, նա չկարողացավ կատարել աշխատանքը, քանի որ պարզապես ձախողվեց լարել իր ուժերն Աստծո առջև իր մեջ պարգևը զարգացնելու հեռանակարով և նա խիստ հիասթափվեց և Տերը իր բարությամբ և ողորմածությամբ տեղեկացրեց նրան իր սխալի մասին, հետևյալ ձևով.

«Ահա, դու չհասկացար. Դու կարծում էիր, որ ես պիտի տայի քեզ, երբ դու միտք չարեցիր, այլ միայն խնդրեցիր ինձ: Բայց, ահա, ես ասում եմ քեզ, որ դու պետք է քննես այն քո մտքում. Հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում, ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է» և այլն (տես ՎևՈւ 9.7-8):

Այդպես է նաև մեզ հետ, այն բաների վերաբերյալ որոնք մենք ենք ձեռնարկում: Եթե ցանկանում ենք բարեփոխվել, իսկույն առաջադիմել մեզ տրված աշխատանքում և վերջում ձեռք բերել այդ պարգևներն ու փառքերը որպես սեփականություն, հասնելով մեր սպասած վեհացման այդ վիճակին, մենք պետք է խորհենք և մտածենք, մենք պետք է լարենք մեր ուժերը և դա ևս՝ մեր ունակության ծայրագույն աստիճանով:12

Մենք պարտավոր ենք… Հոգին ինքներս ստանալ և չբավարարվել, քայլելով ուրիշների լույսով, մենք պետք է այն միահյուսված ունենանք մեր սեփական հոգիների հետ: …

Անձը, որը ձեռնարկում է ֆլեյտայի վրա նվագել սովորել, սկզբում հանդիպում է դժվարության նոտաները վերցնելիս և որպեսզի ճիշտ նվագի որևէ մեղեդի, մեծ ջանասիրություն և համբերություն է պահանջվում: Նա պետք է առաջ գնա, կանգ առնի, ետ գնա և նորից սկսի, բայց որոշ ժամանկ անց նա կարողանում է իր ուժերի մեծ լարման միջոցով, վարպետանալ այդ մեղեդիում: Երբ հետագայում հրավիրում են նվագել այդ մեղեդին, անհրաժեշտություն չկա հիշելու թե որտեղ դնի մատները, այլ նա նվագում է այն բնականորեն: Դա բնական չէր սկզբում, անհրաժեշտ էր մեծ համբերություն և աշխատանք, մինչև մեղեդին նվագելը դարձավ բնական:

Նույնը վերաբերում է Աստծո բաների հետ կապված հարցերին: Մենք պետք է լարենք մեր ուժերը գնալու մեկ շնորհից դեպի մյուսը, այնպես միահյուսել մեր հոգիները գործելու օրենքի հետ, որ բնական լինի անել այն բաները, որոնք պահանջվում են մեզանից13 [տես առաջարկ 4, էջ 79]:

Երբ մենք խորապես ուսումնասիրում ենք Աստծո բաները և մնում հավատարիմ, մեր կրոնը դառնում է մեր էության մի մասը:

Կա վտանգ, որ մենք բավարարվենք մակերեսային առաջընթացով, ուղղակի առաջ գնալով մակերեսով: Մենք խոսում ենք Հոգու լույսով քայլելու և մեզ վրա այն զգալու մասին, բայց արդյոք մենք անո՞ւմ ենք այս բաները: Մենք պետք է խորապես ուսումնասիրենք Աստծո բաները, դնենք մեր հիմքը վեմի վրա, մինչև հասնենք այն ջրին, որը մեր մեջ կլինի հավերժական կյանքի հավիտենական աղբյուր:14

Մեր մեջ կան մարդիկ, որոնց վրա Ամենազորի Հոգին մի ժամանակ հանգչում էր զորությամբ, որոնց մտադրություններն այնքան բարի էին և անբիծ ինչպես հրեշտակներինը, և ովքեր ուխտեր էին կապել Աստծո հետ, որ կծառայեն Նրան և կպահեն Նրա պատվիրաններն ամեն և բոլոր հանգամանքներում: … Բայց ինչպիսի՞ն են այժմ այդ Երեցներից մի քանիսը: Նրանք այդպես չեն զգում այժմ: Նրանց սերը դրված է այս աշխարհի բաների վրա, որոնք Աստված հնարավորություն է տվել նրանց ձեռք բերել, որ նրանք սպասում են մինչև որ իրենց կանչեն և շատ դեպքերում, երբ կանչվում են, նրանք հնազանդվում են՝ պահպանելու իրենց դիրքն ու պաշտոնը, քան իսկական սրտառուչ սիրուց՝ այն աշխատանքի հանդեպ, որին կանչվել են:

Սա է բոլոր մարդկանց վիճակը, անկախ նրանից թե որքան լավ են սկսում, նրանք ովքեր թույլ են տալիս իրենց մտքերը և համակրանքը աշխարհի հետ լինել և աշխարհիկ ուղիներում և սա պարզ և անվիճելի ապացույց է, երբ խնդիրը սրանում է մարդկանց մոտ, նրանք աշխարհն ավելի են սիրում, քան Տիրոջը և Նրա աշխատանքը երկրի վրա: Ստացած լինելով հավիտենական Ավետարանի լույսը և ճաշակած լինելով թագավորության բարի բաներից, և լինելով Իսրայելի սերունդը և ժառանգներ մեծ և փառահեղ խոստումների, մենք պետք է աշխատենք հավատարմությամբ ու ջանասիրությամբ իրականացնել այն, ինչ Աստված է ծրագրել անել մեր միջոցով, մենք պետք է լինենք հավատքի և զորության տղամարդիկ և կանայք ինչպես նաև լավ գործերի և երբ մենք հայտնաբերում ենք, որ նվազագույն իսկ չափով անհոգ ենք զգում կամ անտարբեր, պետք է մեզ համար բավական լինի իմանալ դա, որպեսզի ուղղենք մեր ճանապարհները և վերադառնանք պարտականության ուղուն:15

Ոչինչ չի կարող ավելի հիմար բան լինել, քան իր կրոնը վերարկուի կամ ներքնազգեստի նման հանելու մասին մարդու գաղափարը: Չկա այդպիսի բան, որ մարդը հանի իր կրոնը իր վրայից, առանց հանելու ինքն իրեն: Մեր կրոնը պետք է միահյուսված լինի մեր էության հետ, մեր գոյության մասը լինի, որը հնարավոր չլինի հանել: Եթե լինի այդպիսի բան, որ մարդը հանի իր կրոնը, այն պահին, երբ նա այդ անի, նա հայտնվում է մի տարածքում, որի մասին նա ոչինչ չգիտի, նա հանձնում է իրեն խավարի ուժերին, նա իր սեփական տարածքում չէ, նա գործ չունի այնտեղ: Իսրայելի Երեցների հայհոյելը ստելը և հարբեցողությամբ տարվելը իրենցից շատ ցածրում է գտնվում, նրանք պարտավոր են վեր լինել այդպիսի բաներից: Եկեք մեզանից դուրս հանենք ամեն չարիք և ապրենք Աստծո բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսքով [տես ՎևՈՒ 98.11]: Եկեք կատարենք մեզ հանձնարարված յուրաքանչյուր պարտականություն ձգտումով և էներգիայով, որպեսզի մեր մեջ անընդհատ կարողանանք ունենալ մեր Աստծո հոգին, ճշմարտության լույսը և Հիսուս Քրիստոսի հայտնությունները:16

Մնացեք Սիոնի նավի վրա: Եթե նավակներ գան կողքից ցույց տալով գեղեցիկ գույներ և սքանչելի խոստումներ, մի իջեք նավից ափ գնալու համար որևէ այլ նավակով, այլ մնացեք նավում: Եթե ձեզ ստորաբար օգտագործում են նրանք, ովքեր նավի վրա են, ովքեր չունեն համապատասխան ոգին, հիշեք նավն ինքնին կարգին է: Մենք չպետք է թույլ տանք մեր մտքերը դառնանան այն պատճառով, որ ինչ որ բան նավի մարդկանցից կարող են անել մեզ, նավը կարգին է և պաշտոնյաներն են կարգին և մենք ճիշտ կանենք, եթե մնանք նավի վրա: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ այն ձեզ ուղիղ կտանի փառքի երկիր:17

Ես [կներակայցնեմ] մի օրինակ այն բանի վերաբերյալ, թե ինչպես է այդ ոգին առաջ գալիս և մեր մեջ մտնում ու խորանում, որպեսզի փոթորիկի ժամանակ դուրս չքշվենք: Դրեք վարունգը քացախով տակառի մեջ և այն շատ քիչ ազդեցության կենթարկվի ոչ առաջին ժամին, ոչ էլ առաջին 12 ժամերի ընթացքում: Ստուգեք այն և կտեսնեք, որ ազդեցությունը հազիվ կեղևի վրա է նշմարվում, քանի որ երկար ժամանակ է պահանջվում այն թթվեցնելու համար:Մարդ մկրտվելով այս եկեղեցում իր վրա ազդեցություն է կրում, բայց ոչ թե ազդեցություն՝ նրան անմիջապես թթվեցնելու: Այն չի հիմնադրում ճշտի և պարտականության օրենքը նրա մեջ առաջին 12 կամ 24 ժամերի ընթացքում, նա պետք է մնա եկեղեցում, ինչպես վարունգը քացախի մեջ, մինչև նա հագեցվի ճիշտ ոգով, մինչև թթվեցվի «Մորմոնականությամբ», Աստծո օրենքով, մենք պետք է այդ բաները միահյուսված ունենանք մեր հոգիներում:

… Եղբայրներ և քույրեր, ես … թողնում եմ այս թեման ձեր մանրակրկիտ ուշադրությանը, քննարկմանն ու խորհրդածությանը, աղոթելով մեր հայրերի Տեր Աստծուն՝ դուրս թափել Իր Հոգին Իր ժողովրդի վրա: Դուք նրանք եք, ում Տերն ընտրել է փառավորել Իրեն Իր ներկայության մեջ և թող որ Տերն օրհնի ձեզ և լցնի ձեզ Իր Հոգով և թող ձեր աչքերը պարզ լինեն զանազանելու այն բաները, որոնք վերաբերում են ձեր փրկությանը: Եվ եթե կա որևէ տղամարդ կամ կին, ովքեր լիովին արթուն չեն, թող շուտով գա ժամանակը, որ Հոգին և զորությունը Սուրբ Հոգու լինի նրանց վրա, որ այն ուսուցանի նրանց անցյալի ներկայի և ապագայի բաները, և Տիրոջ օգնությամբ ցանի արդարություն և ճշմարտության սկզբունքները իրենց հոգիներում, որ նրանք պատրաստված լինեն գալիք փոթորիկների դեմ18 [տես առաջարկ 5, էջ 79]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ նախապատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Վերանայեք Լորենզո Սնոուի փորձառությունը, որն արձանագրված է էջեր 69, 71–72-ում: Ինչպե՞ս ձեր վկայությունը իրական դարձավ ձեզ համար: Կարող եք կիսվել ձեր վկայությամբ ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ հետ, ինչպես օրինակ որևէ մեկի հետ, ում դուք ծառայում եք որպես տնային ուսուցիչ կամ այցելող ուսուցիչ:

  2. Նախագահ Սնոուն ասել է, որ վկայություն ձեռք բերելը «լավ մեկնարկային կետ է Վերջին Օրերի Սրբի համար» (էջ 73): Ինչո՞ւ է վկայությունը միայն մեկնարկային կետ, ոչ թե վերջնակետ:

  3. Էջ 73-ի ներքևում սկսվող բաժնում Նախագահ Սնոուն հակադրում է աշխարհիկ կրթությունը «բարձրագույն» կրթությանը, որը Տերն է առաջարկում: Ինչպե՞ս կարող ենք ձգտել այդ «բարձրագույն կրթությանը»: Ի՞նչ օրհնություններ են եկել, ձեզ, երբ դուք այդպես եք արել:

  4. Կարդացեք այն բաժինը, որը սկսվում է 74 էջում: Ե՞րբ եք կարիք ունեցել «հույս դնել [ձեր] իսկ գիտելիքի վրա»: Ի՞նչ կարող են անել ծնողներն ու ուսուցիչները օգնելու համար երեխաներին և երիտասարդությանը հույս դնել իրենց իսկ գիտելիքի վրա:

  5. Վերանայեք Նախագահ Սնոուի խորհուրդը գլխի վերջին բաժնում (էջեր 76–79): Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «խորն ուսումնասիրել Աստծո բաները»: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մեր կրոնը «միահյուսել մեր էության հետ»:

Առնչվող սուրբ գրություններ. 2 Նեփի 31.20, Մոսիա 5.1–4, 15, Ալմա 12.9–10, 3 Նեփի 9.20, Մորոնի 10.5, ՎևՈՒ 50.24

Օգնություն ուսուցչին. «Բավական ուսուցում, որ կատարվում է Եկեղեցում կատարվում է ոչ շատ ճկուն, դա դասախոսությունն է: Մենք այնքան էլ լավ չենք արձագանքում դասախոսությանը դասասենյակներում: Դա մենք անում ենք հաղորդության ժողովներին և համաժողովների ժամանակ, բայց ուսուցումը կարող է լինել երկկողմանի, այնպես որ դուք կարող եք հարցեր տալ: Դասարանում դուք կարող եք հեշտորեն օժանդակել՝ հարցեր տալով» (Boyd K. Packer, “Principles of Teaching and Learning,” Ensign, June 2007, 87):

Հղումներ

  1. In Frank G. Carpenter, “A Chat with President Snow,” quoted in Deseret Semi-Weekly News, Jan. 5, 1900, 12.

  2. “The Grand Destiny of Man,” Deseret Evening News, July 20, 1901, 22.

  3. In “A Chat with President Snow,” 12.

  4. Juvenile Instructor, Jan. 15, 1887, 22–23.

  5. “The Object of This Probation,” Deseret Semi-Weekly News, May 4, 1894, 7.

  6. Millennial Star, Apr. 18, 1887, 242.

  7. “Glory Awaiting the Saints,” Deseret Semi-Weekly News, Oct. 30, 1894, 1.

  8. Millennial Star, Apr. 18, 1887, 244.

  9. Deseret News: Semi-Weekly, Mar. 31, 1868, 2.

  10. Salt Lake Daily Herald, Oct. 11, 1887, 2.

  11. Deseret News, Apr. 11, 1888, 200; from a detailed paraphrase of a discourse Lorenzo Snow delivered in the April 1888 general conference.

  12. Deseret News, June 13, 1877, 290.

  13. Deseret News, Jan. 28, 1857, 371.

  14. Deseret News, Jan. 28, 1857, 371.

  15. Deseret News: Semi-Weekly, Aug. 15, 1882, 1.

  16. Deseret News: Semi-Weekly, Mar. 31, 1868, 2.

  17. Deseret Semi-Weekly News, Mar. 30, 1897, 1.

  18. Deseret News, Jan. 28, 1857, 371.

«Մենք պետք է խորապես ուսումնասիրենք Աստծո բաները, դնենք մեր հիմքը վեմի վրա, մինչև հասնենք այն ջրին, որը մեր մեջ կլինի հավերժական կյանքի հավիտենական աղբյուր»:

Շուտով մկրտվելուց և հաստատվելուց հետո, Լորենզո Սնոուն ստացավ խաղաղ, կյանք փոխող դրսևորում Սուրբ Հոգու կողմից:

«Տղամարդիկ և կանայք կարող են մեծացնել իրենց հոգևոր գիտելիքը, նրանք կարող են ավելի լավը դառնալ մինչ տարիները բազմապատկվում են նրանց վրա»: