Նախագահների ուսմունքները
Գլուխ 7. Հավատարմություն փորձության ժամանակներում. «Ստվերներից դեպի փառահեղ արևափայլը»


Գլուխ 7

Հավատարմություն փորձության ժամանակներում. «Ստվերներից դեպի փառահեղ արևափայլը»

«Յուրաքանչյուր տղամարդ կամ կին, ով ծառայում է Տիրոջը, անկախ նրանից, թե որքան հավատարիմ նա կարող է լինել, ունի իր խավարի ժամերը, բայց եթե նա ապրել է հավատարմորեն, լույս կհորդի նա վրա և սփոփանք կհասցվի նրան»:

Լորենզո Սնոուի կյանքից

1846 թվականի փետրվարին Վերջին Օրերի Սրբերը հարկադրվեցին թողնել իրենց տները Նավույում, Իլինոյիս: Երբ նրանք պատրաստվեցին դեպի արևմուտք գաղթին, դեպի իրենց խոստացված նոր երկիրը, նրանք հետևեցին Նախագահ Բրիգամ Յանգի խորհրդին՝ ճանապարհին բնակավայրեր հաստատելով: Նրանք ապրեցին ժամանակավոր ապաստաններում և բերք էին աճեցնում Սրբերի համար, ովքեր գալու էին իրենցից հետո: Մի կարճ ժամանակ անցկացնելով Այովայի մի բնակավայրում, որը կոչվում էր Գարդեն Գրով, Լորենզո Սնոուն և նրա ընտանիքը տեղափոխվեցին մի վայր, որը Սրբերը կոչել էին Փասգա լեռ, որը նույնպես Այովայում էր: Այս բնակավայրը անվանվել էր այն լեռան անունով, որտեղից Մովսես մարգարեն տեսել էր իր ժողովրդին խոստացված երկիրը:

Փասգա լեռ հասնելուց մի քանի ամիս անց, Լորենզոն կանչվեց նախագահելու բնակավայրի վրա: «Մինչև այդ ժամանակը, - գրել է նա հետագայում, - Սրբերը Փասգայում շատ թշվառ վիճակում էին գտնվում, ոչ միայն ուտելիքի և հագուստի պատճառով, այլ նաև զույգ ձիերով սայլերով՝ իրենց ճանապարհորդությունը շարունակելու համար: Մի քանի ընտանիքներ լիովին զուրկ էին մթերքներից և կախված էին իրենց հարևանների գթությունից, ովքեր մեծ մասամբ վատ էին նախապատրաստված գործի դնելու այդ առաքինությունը: Սակայն, դրանից բացի մի համատարած հիվանդություն էր տարածվել բնակավայրում, երբ չկային բավականին լավ վիճակում գտնվողներ՝ հիվանդներին խնամելու համար և մահը հետևում էր հիվանդությանը և հայրեր, մայրեր, երեխաներ, եղբայրներ, քույրեր և ամենասիրելի ընկերներ զոհ դարձան կործանիչին և թաղվեցին մի փոքրիկ արարողությամբ և թաղման արարողության որոշ հանդերձներից զուրկ: Այսպիսով սուգն ու վիշտն ավելացավ զրկանքին»:

Լորենզոն տարավ այդ փորձություններն իր մաշկի վրա: Նա և նրա ընտանիքը տարավ հիվանդություն, հուսահատություններ և սրտաբեկություն, ներառյալ իր նորածին դստեր՝ Լեանորայի մահը: Նա գրել է. «Փոքրիկ Լեանորան հիվանդացավ և մահացավ և խորը վշտով մենք հողին հանձնեցինք նրա աճյունը իրենց լուռ հանգստավայրում, միայնակ թողնվելով հոր և իր մոր կողմից, ով ծնել էր նրան»:

Այս պայմաններում Լորենզոն օգնեց Սրբերին հավատքով դիմակայել իրենց փորձություններին: Նրա քույր Էլիզան գրել է. «Վճռական ջանքերով և գործունյա մտքով և նպատակի անսասանությամբ, որը երեբեք չէր հանձնվում հուսահատությանը, պարզվեց որ նա համապատասխանում էր իր կարողությամբ արտակարգ իրավիճակներին, որը սովորական ունակություններով տղամարդկանց կսարսափեցնեին»: Նա վերհիշում է. «Առաջինը, նա աշխատում էր ոգեշնչել և միավորել մարդկանց ջանքերը»: Նա կազմակերպեց տղամարդկանց՝ բաժանելով աշխատանքային խմբերի:Ոմանք գնում էին մոտակա քաղաքները փող վաստակելու՝ մթերքների և հագուստների համար: Մյուսները մնում էին ճամբարներում, ովքեր հսկում էին ընտանիքներին այնտեղ, տնկում էին հացահատկեղեն և արտադրում և վերանորոգում իրեր, որոնք կարող էին օգտագործվել հարևան բնակավայրերում:

Բացի Սրբերին օգնելուց, որ միասին աշխատեին, Լորենզոն քաջալերում էր նրանց սնուցվել հոգեպես և վայելել օգտակար զվաճություններ: «Ձմեռային երկար ամիսների ընթացքում,-ասում էր նա,- ես ձգտում էի բարձր պահել ոգին և Փասգայի Սրբերի խիզախությունը, ոչ միայն կազմակերպելով ժողովներ կրոնական երկրպագության և գործունեության համար բնակավայրի տարբեր մասերում, այլ նաև մթերքի պաշարներ ստեղծելով և խրախուսելով տարբեր տեսակի պատշաճ զվարճություններ»: …

«Որպես օրինակ ես կփորձեմ նկարագրել դրանցից մեկը, որը ես հորինեցի հրավերքի համար, բոլոր նրանց համար, ում ես հնարավորինս կարողացա հավաքել միասին իմ համեստ ընտանեկան հարկի տակ, որը մեկ հարկանի շենք էր՝ տասնհինգը երեսունի վրա [մոտ չորս ու կես մետրը ինը մետրի վրա], գերանաշեն, հողե տանիքով, գետինե հատակով, մի ծայրում երևում էր միջին բարձրության բուխարին, որը սարքված էր ճիմահողից, որը հանվել էր մայր հողից: Հատուկ այդ առիթով մենք ծածկեցինք հատակը մաքուր ծղոտի բարակ շերտով և վարագուրեցինք պատերը սպիտակ սավաններով, որը վերցրեցինք մեր փետրազուրկ մահճակալներից:

Թե ինչպես էինք լուսավորելու մեր դահլիճը, որ հարմար լիներ մոտեցող իրադարձությանը, պակաս նշանակություն ունեցող հարց չէր և պահանջում էր մեր հնարամտության շռայլ ներդրումը:Բայց մենք հաջողության հասանք: Փոսից, ուր դրանք թաղված էին, մենք ընտրեցինք ամենամեծ և ամենագեղեցիկ շաղգամները՝ փորեցինք հանեցինք միջուկը և ամրացրեցինք կարճ մոմեր դրանց մեջ, դրանք դնելով պատերի շուրջ բոլորը հավասար հեռավորության վրա, կախելով մյուսները առաստաղից, որը սարքված էր հողից և եղեգից: Այդ լույսերը շատ հանդարտ լույս էին արձակում, խաղաղ … ազդեցություն գործում, իսկ լույսը, որն արտացոլվում է շաղգամի կեղևների միջից, շատ հաճելի տեսք էր տալիս:

Հրավերքի ընթացքում իմ ընկերներից մի քանիսը հնարավոր ամենաջերմ արտահայտություններով հաճոյախոսեցին ինձ և իմ ընտանիքին առանձնահատուկ ճաշակի և հնարամտության համար, որոնք դրսևորվել էին այդ անզուգական և ոչ թանկ զարդարանքների մեջ»:

Լորենզոն հիշում էր, որ «ժամերն անցան աշխույժ և երջանիկ: Նա և նրա հյուրերը զվարճացրեցին միմյանց ելույթներով, երգերով և արտասանություններով: Նա ասել է. Վերջում բոլորը կատարելապես բավարարված էին և հեռացան զգալով այնքան երջանիկ, որ կարծես իրենք անտուններ չէին»1 [տես առաջարկ 1, էջ 133]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Փորձանքներն ու տառապանքներն օգնում են մեզ բարելավվել հոգեպես և պատրաստվել սելեստիալ փառքի համար:

Մեզ համար անհնարին է գործել մեր փրկությունը և իրականացնել Աստծո նպատակներն առանց փորձությունների կամ առանց զոհաբերությունների:2

Փորձություններն ու չարչարանքները եղել են Վերջին Օրերի Սրբերի փորձառությունը: Աստված այդպես է ծրագրել, որ դա պետք է լինի: Համարձակվում եմ ասել, որ նախամահկանացու հոգևոր աշխարհում, երբ մեզ առաջարկվեց գալ այս փորձարկմանը և անցնել այն փորձառությամբ, որը մենք հիմա ստանում ենք, ոչ ամեն ինչ էր ամբողջությամբ հաճելի և ընդունելի, հեռանկարները այդքան էլ սքանչելի չէին բոլոր կողմերից, ինչպես ցանակալի կլիներ: Այնուամենայնիվ, կասկած չկա, որ մենք այնտեղ տեսանք և հստակորեն հասկացանք այդ, որպեսզի իրականացնեինք մեր վեհացումը և փառքը, այս փորձառությունն անհրաժեշտ էր և որքանով էլ այն անընդունելի երևար մեզ, մենք հոժար էինք համակերպվել Աստծո կամքի հետ, և հետևաբար մենք այստեղ ենք:3

Տերը վճռել է Իր սրտում, որ Նա կփորձի մեզ, մինչև որ իմանա, թե ինչ Նա կարող է անել մեր հետ: Նա փորձեց Իր Որդի Հիսուսին:… Նախքան Նրա [Հիսուսի] այս երկիր գալը, Հայրը հետևել էր Նրա ընթացքին և գիտեր, որ Ինքը կարող էր վստահել Նրան, երբ աշխարհների փրկությունը վտանգված լիներ, և Նա չհիասթափվեց: Նույնն է և մեր դեպքում: Նա կփորձի մեզ և կշարունակի փորձել մեզ, որպեսզի մեզ դնի բարձրագույն դիրքերում կյանքում և մեզ վրա դնի ամենասուրբ պարտականությունները:4

Եթե մենք հաջողություն ենք ունենում կրակով փորձության մոտեցող ժամանակն անցնելով մեր հավատարմությամբ և նվիրվածությամբ անեղծ մնալով, մենք կարող ենք ակնկալել մեր փորձությունների վերջում Աստծո Հոգու և զորության մի մեծ և հզոր դուրս թափում՝ մի մեծ օժտում բոլորի վրա, ովքեր հավատարիմ են մնացել իրենց ուխտերին: …

Մեր եղբայրներից ոմանք հարցրել են, թե արդյոք այս ժամանակից հետո, նրանք իրենց արժանի կզգա՞ն լիակատար ընկերակցության համար հնադարյան Մարգարեների և Սրբերի հետ, ովքեր դիմացան փորձությունների և հալածանքների, և այն Սրբերի հետ, ովքեր տառապեցին Կիրթլենդում, Միսսուրիում և Իլինոյսում: Այդ վերոհիշյալ եղբայրները ափսոսանք հայտնեցին, որ նրանք մասնակից չէին եղել չարչարանքի այդ պահերին: Եթե այդպիսիներից որևէ մեկը ներկա է, ես կասեմ որպես մխիթարություն նրանց, դուք պետք է սպասեք, բայց կարճ մի պահ և դուք կունենաք նմանատիպ հնարավորություններ, ձեր սրտի ուզածի պես: Ես և դուք չենք կարող կատարյալ դարձվել առանց տառապելու՝ Հիսուսը չկարողացավ [տես Եբրայեցիս Բ.10]: Գեթսեմանի Պարտեզում Իր աղոթքում և չարչարանքում Նա նախանշան հանդիսացավ մաքրագործող անհրաժեշտ գործընթացի համար նրանց կյանքում, ում ձգտումը հուշում է նրանց ապահովել սելեստիալ արքայության փառքը: Ոչ ոք չպետք է փորձի խուսափել՝ դիմելով որևէ կոմպրոմիսային միջոցների:5

Չկա այլ ուղի, որով Սրբերը կարողանան հասնել հոգևոր բարելավվման և պատրաստված լինեն ժառանգության սելեստիալ արքայությունում, բացի տառապանքների միջոցով: Դա մի գործընթաց է, որի միջոցով մեծանում է գիտելիքը և վերջնականապես համընդհանուր խաղաղություն հաստատվում: Ասվել է, որ այժմ, եթե մեր ողջ շրջապատը խաղաղ լինի և բարգավաճ, մենք կդառնանք անտարբեր: Դա կլինի մի վիճակ, որը կլինի այն ամենը, ինչը ցանկալի կլինի խիստ շատ մարդկանց կողմից, նրանք չեն ձգտի հավերժության բաներին:6

Լինի դա անհատապես թե լինի դա համատեղ, մենք տառապել ենք և մենք ստիպված կլինենք կրկին տառապել և ինչո՞ւ: Որովհետև Տերը պահանջում է դա մեր կողմից՝ մեր սրբագործման համար7 [տես առաջարկ 2, էջ 133]:

Երբ մենք հավատարիմ մնանք փորձությունների և գայթակղությունների ընթացքում, մենք ցույց կտանք, որ Աստծուն ավելի ենք սիրում, քան՝ աշխարհը:

Մեր փորձությունների և գայթակաղությունների մեջ է, որոնց միջոցով մենք հնարավորություն ենք ունենում ցույց տալ, թե որքան ենք գնահատում մեր կրոնը: Դուք ծանոթ եք դրա հետ կապված Յոբի փորձառության հետ: Նրան տրվել էր հարության և Քավիչի մասին գիտելիք և նա գիտեր, որ չնայած նա մեռնելու էր, սակայն պետք է վերջին օրերում տեսներ իր Քավիչին երկրի վրա [տես Յոբ ԺԹ.25–26]:Այն գայթակղությունները , որոնց նա ենթարկվեց, ցույց տվեցին, որ նա այդ երկնային գիտելիքները մնացած բոլոր այլ բաներից վեր էր գնահատում: …

… Քանի որ Աստված մեր Ընկերն է, մենք չենք վախենոմ: Մենք ստիպված կլինենք շարունակել ենթարկվել բազմաթիվ պայմանների, որոնց հետ համաձայն չենք: Դրանց միջոցով մեզ հնարավորություն է տրվում ցույց տալ հրեշտակներին, որ մենք Աստծո բաներն ավելի շատ ենք սիրում, քան աշխարհի բաները8 [տես առաջարկ 3, էջ 133]:

Երբ մենք հավատարիմ ենք մնում, Տերը զորացնում է մեզ՝ գայթակղությունները հաղթահարելու և փորձություններին դիմանալու համար:

Ձեզանից շատերը գուցե ունեցած լինեն դաժան փորձություններ, որպեսզի ձեր հավատքը դառնա ավելի կատարյալ, ձեր վստահությունը մեծանա, երկնային ուժերի վերաբերյալ ձեր գիտելիքն աճի և սա նախքան ձեր քավության տեղի ունենալը: Եթե փոթորկաբեր մի ամպ անցնի հորիզոնով … , եթե տառապանքի դառը գավաթն առաջարկվի, և դուք ստիպված լինեք ճաշակել, սատանան բաց թողվի գնալու ձեր միջով, իր բոլոր խաբկանքների և խորամանկ նենգությունների գայթակղիչ զորություններով, հալածանքի ուժեղ, անողորմ բազուկը բարձրանա ձեր դեմ, ապա այդ ժամին, բարձրացրեք ձեր գլուխները և ցնծացեք, որ դուք արժանի եք համարվել տառապելու այդպես Հիսուսի, Սրբերի և սուրբ մարգարեների հետ, և իմացեք, որ ձեր փրկագնումը մոտեցել է:

Իմ եղբայրներ և քույրեր, զգում եմ, որ ձեզ պիտի հորդորեմ սրտառուչ արտահայտությամբ. Մի վախեցեք, մի վհատվեք, քանզի անկասկած արագ գալիս է ժամանակը, երբ ձեր արցունքները պիտի մաքրվեն, ձեր սրտերը մխիթարվեն և դուք կուտեք ձեր աշխատանքի պտուղները: …

Եղեք ազնիվ, եղեք առաքինի, եղեք պատվավոր, եղեք հեզ և համեստ, քաջարի և համարձակ, մշակեք պարզամտություն, եղեք Տիրոջ նման, բռնած պահեք ճշմարտությունը կրակի թե սրի, տանջանքի թե՝ մահվան միջով:9

Ավետարանն ընդունելու ժամանակից սկսած մինչև ներկա ժամանակը, Տերը ժամանակ առ ժամանակ տվել է մեզ փորձություններ և չարչարանքներ, եթե մենք կարող ենք դա այդպես կոչել և երբեմն այդ փորձությունները այն բնույթի են եղել, որ մենք դրանք դժվար ենք համարել ընդունե՝լ առանց տրտնջալու և բողոքելու: Սակայն այդպիսի դեպքերում Տերն օրհնել է մեզ և տվել մեզ բավականաչափ Իր Հոգուց ի վիճակի լինելու հաղթահարել գայթակղություններն ու դիմանալու փորձություններին:10

Յուրաքանչյուր տղամարդ և կին, ովքեր ծառայում են Տիրոջը, անկախ նրանից, թե որքան հավատարիմ կարող են լինել, ունեն իրենց խավարի ժամերը, բայց եթե նրանք ապրել են հավատարմորեն, լույս կփայլի նրանց վրա և կհասցվի մխիթարություն:11

Այն ամենը, ինչ պահանջվում է մեզանից, կատարելապես ապահով դառնալու համար դժբախտության և հալածանքի բոլոր հանգամանքներում, Աստծո կամքը կատարելն է, լինել ազնիվ, հավատարիմ և մեզ նվիրված պահել այն սկզբունքներին, որոնք մենք ստացել ենք, ճիշտն անել միմյանց հանդեպ, զանց չառնել մարդկանց իրավունքները, ապրել ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից և Նրա Սուրբ Հոգին կօգնի և կաջակցի բոլոր հանգամանքներում և մենք դուրս կգանք դրա միջից բոլորս առատորեն օրհնվելով մեր տներում, մեր ընտանիքներում, մեր հոտերում, մեր դաշտերում և ամեն բաներում Աստված կօրհնի մեզ: Նա մեզ կտա գիտելիք գիտելիքի վրա, խելամտություն խելամտության վրա, իմաստություն իմաստության վրա:

Թող Աստված ավելացնի իր օրհնությունները այս ժողովրդի վրա: Թող որ մենք հավատարիմ լինենք ինքներս մեզ, հավատարիմ բոլոր սկզբունքներին, որոնք մենք ստացել ենք, փնտրելով միմյանց շահերը ողջ մեր սրտով, և Աստված դուրս կթափի Իր Հոգին մեզ վրա և մենք վերջում դուրս կգանք հաղթանակով12 [տես առաջարկ 3, էջ 133]:

Ետ նայելով դժվար ժամանակներին, մենք տեսնում ենք, որ մեր փորձություններն օգնել են մեզ ավելի մոտենալ Աստծուն:

Երբ մենք խորհրդածում ենք, թե ինչ է Տերն արել մեզ համար անցյալում, մեր ներկա շրջապատը և մեր ապագա հեռանկարները, որքան օրհնված ժողովուրդ ենք մենք: Ես երբեմն մտածել եմ, որ մեծագույն արժանիքներից մեկը, որ Վերջին Օրերի Սրբերը կարող են ունենալ մեր Երկնային Հոր հանդեպ երախտագիտությունն է, այն բանի համար, ինչ Նա շնորհել է մեզ և այն ուղու համար դեպի ուր Նա մեզ առաջնորդել է: Հնարավոր է այդ ուղով քայլելը միշտ չէ որ եղել է ամենահաճելի փորձառությունը, բայց մենք հետագայում պարզել ենք, որ այդ հանգամանքները, որոնք շատ տհաճ են եղել, մեծագույն առավելություն են դարձել մեզ համար:13

Յուրաքանչյուր փորձություն, որով մարդն անցնում է, եթե նա հավատարիմ է այդ փորձությունում և պատվում է Աստծուն և իր ընդունած կրոնը, այդ փորձության կամ տանջանքի վերջում, այդ անձնավորությունն ավելի մոտ է լինում Աստծուն, ավելի մոտիկ կապված հավատքի, իմաստության, գիտելիքի ու զորության մեծացման հետ և ուստի ավելի վստահ առ Տերը կանչելիս այն բաների համար, որոնք ինքն է կամենում: Ես գիտեմ մարդկանց, ովքեր դողացել են որոշ փորձություններով անցնելու մտքից, ովքեր գայթակղության միջով անցնելուց հետո, ասել են, որ կարող են մոտենալ Տիրոջը ավելի մեծ վստահությամբ և խնդրել այն օրհնությունները, ինչ իրենք էին կամենում: …

Մենք ամեն պատճառ ունենք ցնծալու, ուրախությամբ լցված լինելու և բավարարվածությամբ չնայած այն դժվարություններին, որոնք շրջապատում են մեզ: Իսկ որքան հեռու ենք մենք առաջացել, որքան գիտելիք ենք մենք ձեռք բերել, որքան ավելի շատ ենք ի վիճակի կրելու այժմ, քան մեկ, երկու կամ հինգ տարի առաջ: Տերը զորացրել է մեզ և մեր աճի ընթացքում մեզ մեծացրել: Ինչպես երեխան, երբ նա աճում է, նա չգիտի թե ինչպես է աստիճանաբար ուժ ստանում և ինչ ձևով մեծանում հասակով: Նա ավելի խոշոր է այս տարի, քան անցած: Նույնն է մեր հոգևոր առաջընթացի հետ: Մենք ավելի ուժեղ ենք զգում մեզ այսօր, քան մեկ տարի առաջ:14

Այն զոհաբերությունները, որոնք դուք կատարել եք, այն դժվարությունները, որոնց դուք դիմացել եք և այն զրկանքները, որ դուք տարել եք … կմոռացվեն, և դուք կուրախանաք, որ ձեռք եք բերել փորձառությունը, որը դրանք են ձեզ տվել: … Որոշ բաներ մենք պետք է սովորենք այն բաներից, որոնցով մենք տառապում ենք և գիտելիքը, որ մենք ստանում ենք այդ ուղով, չնայած գործընթացը կարող է ցավոտ լինել, կլինի մեզ համար խիստ արժեքավոր, մյուս կյանքում: …

… Ես գիտեմ, որ ձեր կյանքերը ամբողջովին բաղկացած չեն եղել արևի շողերից, դուք անկասկած անցել եք շատ փորձությունների միջով և հավանաբար և բարձրացել շատ դժբախտությունների միջից, բայց անընդմեջ հավատարմության միջոցով դուք շուտով ստվերներից կմխրճվեք սելեստիալ աշխարհի փառահեղ արևաշողի մեջ15 [տես առաջարկ 4, էջ 133]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ նախապատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Խորհեք այն պատմության շուրջ, որը գտնվում է էջեր 123–26-ում: Ինչպե՞ս էին այս պատմության մեջ շատ Սրբեր կարողանում երջանիկ լինել, չնայած իրենց տառապանքին: Ի՞նչ կարող ենք անել մենք քաջալերելու մարդկանց, ովքեր փորձությունների մեջ են գտնվում:

  2. Ուսումնասիրեք Նախագահ Սնոուի ուսմունքները այն մասին, թե ինչու մենք պետք է ունենանք փորձություններ (էջեր 127–28): Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «ձգտել հավերժության բաներին»: Ինչո՞ւ եք կարծում, որ շատ մարդիկ չեն «ձգտում հավերժության բաներին» առանց փորձությունների:

  3. Ի՞նչ ուղիներով պետք է մենք արձագանքենք փորձություններին ու գայթակղություններին (օրինակների համար տես էջեր 129–131): Ինչպե՞ս է Տերն օգնում մեզ փորձության ժամանակ:

  4. Կարդացեք այս գլխի վերջին բաժինը: Ի՞նչ օգուտ եք քաղել այն մարտահրավերներից, որոնցով դուք եք անցել:

  5. Գտեք այն մեկ կամ երկու մտքերը, որոնք ձեզ հույս են տալիս: Ի՞նչն եք գնահատում ձեր ընտրած մտքերի մեջ:

Առնչվող սուրբ գրություններ. Երկրորդ Օրինաց Դ.29–31, Սաղմոսներ ԽԶ.1, Հովհաննես ԺԶ.33, Հռովմայեցիս Ը.35–39, Բ Կորնթացիս Դ.17–18, Մոսիա 23.21–22, 24.9–16, ՎևՈՒ 58.2–4

Օգնություն ուսուցչին. Մտածեք մի քանի մասնակիցների հետ նախապես կապվել, խնդրելով նրանց պատրաստվել կիսվելու փորձառություններով, որոնք կապված են այդ գլխի հետ: Օրինակ, նախքան այս գլուխը ուսուցանելը, օգտակար կլինի խնդրել մի քանի մարդկանց պատրաստվել խոսելու, թե ինչ են նրանք սովորել իրենց փորձություններից:

Հղումներ

  1. Տես Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 89–93:

  2. Millennial Star, Apr. 18, 1887, 245.

  3. Deseret Weekly, Nov. 4, 1893, 609.

  4. Millennial Star, Aug. 24, 1899, 532.

  5. Deseret News: Semi-Weekly, Feb. 9, 1886, 1.

  6. Deseret News, Apr. 11, 1888, 200; from a detailed paraphrase of a discourse Lorenzo Snow delivered in the April 1888 general conference.

  7. Deseret News, Oct. 28, 1857, 270.

  8. Deseret News, Apr. 11, 1888, 200.

  9. “Address to the Saints in Great Britain,” Millennial Star, Dec. 1, 1851, 364.

  10. Deseret Weekly, Nov. 4, 1893, 609.

  11. Millennial Star, Aug. 24, 1899, 531.

  12. Deseret News: Semi-Weekly, Dec. 2, 1879, 1.

  13. In Conference Report, Apr. 1899, 2.

  14. Deseret News, Apr. 11, 1888, 200.

  15. “Old Folks Are at Saltair Today,” Deseret Evening News, հուլիս 2, 1901, 1, այս ուղերձը ուղղված է մի խումբ մեծահասակ Եկեղեցու անդամների, որը պատրաստվել էր Լորենզո Սնոուի կողմից 88 տարեկան հասակում և կարդացվել է իր որդու՝ ԼեՌոյի կողմից:

Երբ Վերջին Օրերի Սրբերը քշվեցին Նավուից, Իլինոյս, շատերը ուրախություն էին գտնում իրենց տառապանքների մեջ:

Վերջին Օրերի Սրբերից մեկը, որը բնակվել էր Փասգա լեռան մոտ գծել է այս ուրվանկարը օրագրում:

Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունը կարող է հաստատել և սփոփել մեզ փորձության ժամանակ: