Գլուխ 9
Սրբազան ընտանեկան հարաբերություններ
«Եթե մենք հավատարիմ լինենք, մենք կհաղորդակցվենք միմյանց հետ անմահական և փառահեղ վիճակում: Այն կապերը, որոնք ստեղծվում են այստեղ, որոնք ամենահարատև բնույթն ունեն, կգոյատևեն հավերժության մեջ»:
Լորենզո Սնոուի կյանքից
Իր 70-ամյակի տարեդարձի առիթով Լորենզո Սնոուն հրավիրեց բոլոր իր երեխաներին և նրանց ընտանիքներին հավաքվել Բրիգամ քաղաքում, Յուտա «սքանչելի վերամիավորման և տարեդարձի տոնակատարության»: Նա պատրաստեց նրանց գիշերելու տեղը, սնունդը և ծրագրեր կազմեց, որպեսզի բոլորը, ներառյալ փոքր երեխաները զվարճանային: «Որքան ավելի շատ եմ մտածում այս թեմայի շուրջ [ընտանեկան վերամիավորման մասին], - գրել է նա, - ավելի շատ եմ անհանգստանում և ցանկանում ընտանեկան հավաք կազմակերպել, որպեսզի կարողանամ տեսնել ձեզ բոլորիդ միանգամից իմ կյանքում և տալ ձեզ հայրական օրհնություն»: Նա հորդորեց նրանց, որ թույլ չտան, որ որևէ բան խանգարեր նրանց մասնակցությանը «բացի ամենալուրջ և ամենա անխուսափելի խոչընդոտներից»:1
Սնոուների ընտանիքը հավաքվեց 1884 թվականի մայիսի 7-9-ը և վայելեց երաժշտություն, թատերական ներկայացումներ, ելույթներ, բանաստեղծություններ, խաղեր, ուտելիք և ընկերական զրույցներ:2 Նախագահ Սնոուի քույրը՝ Էլիզան գրել է, որ նա այդ իրադարձության ընթացքում մասնակցում էր «տարբեր ընտանեկան ժողովներին Հայրապետի դերում, … զբաղված օրհնություններ շնորհելով անդամներին, և տալով շատ հայրական խորհուրդներ, հրահանգներ և հորդորներ»: Երբ վերամիավորումը մոտենում էր իր ավարտին, ողջ ընտանիքը հավաքվեց միասին՝ լսելու նրա խոսքը: Ինչպես գրում է Էլիզան, նա արտահայտեց «իր գոհությունն ու երախտագիտությունն առ Աստված, որ նա այժմ վայելում էր իր մեծ ընտանիքի հաճելի և ժպտացող դեմքերը տեսնելու երջանկությունը և այն բարիքը, որ նա սպասում էր այդ վերամիավորման արդյունքում»: Նայելով իր ընտանիքին Նախագահ Սնոուն բացականչեց. «Սիրտս ծայրեծայր լցված է իմ Երկնային Հոր հանդեպ ամենաջերմագին զգացումներով: … Լեզուն ի զորու չէ արտահայտելու սրտիս խորը զգացումները իմ յոթանասունամյա տարեդարձի տոնակատարության այս սուրբ և սրբազան հնարավորության համար, կանգնելով այստեղ և նայելով այս փառահեղ և երկնային ոգեշնչող ներկայացմանը»:
Նախագահ Սնոուն շարունակեց. «Սա վերջին ընտանեկան վերամիավորումն էր, որ մենք պատճառ ունենք սպասելու հոգևոր աշխարհի այս կողմում: Թող որ մեր հայրերի Աստվածը օգնի մեզ պահել Նրա օրենքները, ապրել պատվավոր կյանք, անխախտ պահել մեր առաքինությունն ու հավատարմությունը, լսել Սուրբ Հոգու շշունջները և ջանասիրաբար ձգտել մաքրագործել ինքներս մեզ, որպեսզի ոչ մի անդամ այս ընտանիքից չկորչի՝ հեռանալով նեղ ու անձուկ արահետից, այլ որ մենք բոլորս ապացուցենք, որ արժանի ենք դուրս գալու առաջին հարության առավոտյան, պսակված փառքով, հավերժացնելով անմահության մեջ ընտանեկան միավորը և շարունակելով աճել հավերժության անվերջ դարերի միջով»3 [տես առաջարկ 1, էջ 155]:
Լորենզո Սնոուի ուսմունքները
Ընտանեկան հարաբերությունները սրբազան են և կարող են ավելի ուժեղանալ հավերժության մեջ:
Խրախուսեք ամուսնությունը,… ներգործեք [ուրիշների վրա] այդ հարաբերության և պարտավորության սրբազանությամբ, որի ներքո են իրենք՝ հետևելու այդ մեծ պատվիրանին, որը տրվել է Աստծո կողմից մեր առաջին ծնողներին՝ շատանալու և լցնելու աշխարհը [տես Ծննդոց Ա.28]: Այս բոլորն ավելի անհրաժեշտ է, հաշվի առնելով աշխարհում այդ օրենքը անտեսելու և ամուսնական ուխտն անպատվելու ներկա միտումը: Տխրեցնող է նշել ամուսնալուծությունների հաճախացումը երկրում և երեխաներին որպես բեռ նայելու միտման աճը, փոխարենը նրանց համարելու արժեքավոր ժառանգություն՝ Տիրոջից:4
[Տերը] ցույց է տվել մեզ, որ եթե մենք հավատարիմ լինենք, մենք միավորված կլինենք միմյանց հետ անմահ և փառահեղ վիճակում, որպեսզի ամենահարատև բնույթով այն կապերը, որոնք հաստատվել են այստեղ, գոյատևեն հավերժության մեջ:5
Ընկերակցությունները, որոնք ձևավորվում են այստեղ, [մենք] կունենանք հավերժական աշխարհներում: Հայրեր, մայրեր, քույրեր, եղբայրներ, այո, մայրեր, ովքեր տեսնում են իրենց սիրելիներին իրենց կողքից հեռանալիս, գիտեն, որ նրանք իրենցը կլինեն հոգևոր աշխարհում և նրանք կունենան նրանց ինչպես որ նրանց վար կդնեն: Կինը երբ տեսնի իր ամուսնուն մահանալիս, երբ կյանքը հեռանում է նրանից, նա գիտի, որ կրկին կունենա նրան, և նա տեսնում է սփոփանք, մխիթարություն և ուրախություն, որոնք տրվում են Ամենակարողի հայտնությունների միջոցով, որ նա իր ամուսնուն կունենա հավերժական աշխարհներում: Այստեղի հարաբերությունների նույն ձևերը վարագույրից այն կողմ էլ գոյություն կունենան, այստեղ ձևավորված կապերը կուժեղանան մյուս կյանքում, որը պիտի գա: Եվ Վերջին Օրերի Սրբերը համոզված են զգում, որովհետև Աստված է տվել դա իրենց6 [տես առաջարկ 2, էջ 155]:
Հավատարիմ Վերջին Օրերի Սրբերը, ովքեր ի վիճակի չեն ամուսնանալ կամ երեխաներ մեծացնել այս կյանքում, կկարողանան ստանալ վեհացման բոլոր օրհնությունները՝ գալիք կյանքում:
Մի կին մեր գրասենյակ եկավ անցած օրը և խնդրեց հանդիպել ինձ անձնական գործով: Նա տեղեկացրեց ինձ, որ շատ վատ էր զգում, որովհետև ամուսին գտնելու իր հնարավորությունները շատ անբարենպաստ էին եղել: … Նա ուզում էր իմանալ, թե ինչպիսին էր լինելու իր վիճակը մյուս կյանքում, եթե նա հաջողություն չունենար գտնելու ամուսին այս կյանքում: Կարծում եմ այս հարցը բարձրանում է մեր երիտասարդ մարդկանց սրտերում՝ ևս: … Ցանկանում եմ մի փոքրիկ բացատրություն տալ կողմերի սփոփանքի և մխիթարության համար այս իրավիճակում: Չկա Վերջին Օրերի Սուրբ, ով մահանում է հավատարիմ կյանքով ապրելուց հետո, որը կկորցնի որևէ բան, որովհետև նրան չի հաջողվել անել որոշ բաներ, երբ հնարավորություններ չեն տրվել իրենց: Այլ խոսքով ասած, եթե մի երիտասարդ տղամարդ կամ երիտասարդ կին հնարավորություն չունի ամուսնանալու, բայց ապրում են հաավատարիմ կյանքով մինչև իրենց մահվան ժամանակը, նրանք կունենան բոլոր օրհնությունները, վեհացում և փառք, որը կունենա ամեն տղամարդ կամ կին, ովքեր ունեցել են այդ հնարավորությունը և օգտվել այդ հնարավորությունից: Դա հաստատ է, համոզված եմ: …
Մարդիկ, ովքեր ամուսնանալու հնարավորություն չունեն այս կյանքում, եթե նրանք մահանում են Տերում, կունենան իրենց տրված միջոցներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան ապահովել բոլոր օրհնությունները, որոնք անհրաժեշտ են մարդկանց ամուսնացած վիճակում: Տերը ողորմած է և բարի և Նա անարդար չէ: Նրա մեջ չկա անարդարություն, սակայն մենք չենք կարող համարել արդար, երբ որևէ տղամարդ կամ կին մահանում է առանց ամուսնանալու հնարավորություն ունենալու, եթե դա չհատուցվեր մյուս կյանքում: Դա անարդար կլիներ, իսկ մենք գիտենք, որ Տերն անարդար էակ չէ: Իմ քուր Էլիզա Ռ. Սնոուն, համոզված եմ, ճիշտ նույնքան լավ կին էր որքան որևէ Վերջին Օրերի որևէ Սուրբ կին, որ երբևէ ապրել է և նա ապրում էր չամուսնացած վիճակում, մինչև նա ընտանիք մեծացնելու վիճակից այն կողմ էր:… Ես չեմ կարող մտածել նույնիսկ մի պահ, որ նա կարող է կորցնել մի հատիկ բան այդ պատճառով: Դա կտրվի նրան մյուս կյանքում, և նա կունենա ճիշտ նույնպիսի մեծ թագավորություն, ինչպիսին նա կունենար, եթե հնարավորություն ունենար այս կյանքում ընտանիք աճեցնել:7
Երբ ամուսինն ու կինը վայելում են զգացմունքի միասնականություն, նրանք խրախուսում են սեր և բարություն տանը:
Տեսեք որ փոքր, աննշան թյուրըմբռնումները ընտանեկան հոգսերում, չթունավորեն ձեր երջանկությունը:8
Կանայք, հավատարիմ եղեք ձեր ամուսիններին: Ես գիտեմ, որ դուք ստիպված եք տանել բազմաթիվ տհաճ բաներ, և ձեր ամուսինները ևս ստիպված են տանել որոշ բաներ: Անկասկած, երբեմն դուք փորձվում եք ձեր ամուսինների կողմից, ձեր ամուսինների անիրազեկության պատճառով, կամ՝ գուցե երբեմն էլ ձեր իսկ անիրազեկության պատճառով: …
… Ես ընդամենը ասում եմ, որ ձեր ամուսինները վատն են՝ ճիշտ նույնքան վատը, որքան դուք եք, և հավանաբար նրանցից ոմանք ավելի վատն են, բայց ուշադրություն մի դարձրեք՝ փորձեք դիմանալ տհաճություններին, որոնք երբեմն առաջանում են, իսկ երբ հանդիպեք միմյանց հաջորդ կյանքում, դուք ուրախ կզգաք, որ դուք դիմացել եք այդ բաներին:
Ամուսիններին ես ասում եմ. Ձեզանից շատերը չեն գնահատում իրենց կանանց, ինչպես պարտավոր են:… Բարի եղեք նրանց հետ: Երբ նրանք ժողով են գնում, դուք պահեք երեխային առնվազն ժամանակի կեսը:Երբ նա օրորելու կարիք ունի և եթե շատ բան չունեք անելու, օրորեք նրան: Եղեք բարի, երբ որոշ դեպքերում դուք ստիպված եք լինում մի փոքրիկ զոհաբերություն կատարել դա անելու համար, բարությամբ վարվեք ամեն դեպքում, անկախ նրանից, թե ինչ զոհաբերություն է:9
Տղամարդիկ պարտավոր են ավելի հայրաբար վարվել տանը, ունենալով ավելի նուրբ զգացումներ իրենց կանանց և երեխաների, հարևանների ու ընկերների հանդեպ, ավելի բարյացակամ և աստվածանման լինեն: Երբ ես որևէ ընտանիք եմ մտնում, ես իսկապես հիանում եմ՝ տեսնելով այդ ընտանիքի գլխավորին նրանց սպասավորելիս՝ որպես Աստծո մարդ, բարի և մեղմ, լցված Սուրբ Հոգով և իմաստությամբ ու երկնային հասկացողությամբ:10
Եթե դուք երբևէ միություն եք ապահովում Սիոնի որևէ ընտանիքում, եթե դուք երբևէ ձեռք եք բերում այդ երկնային միությունը, որն անհրաժեշտ է այնտեղ գոյատևելու համար, դուք պետք է միմյանց կապեք այդ ընտանիքը՝ մեկ միասնության մեջ, և այնտեղ այդ ընտանիքի ղեկավարի մեջ պետք է լինի Տիրոջ Հոգին և նա պետք է ունենա այդ լույսը և այդ բանականությունը, որը եթե իրականացվի ամենօրյա կյանքում և այդ անձնավորությունների վարքում, կվավերացնի այդ ընտանիքի փրկությունը, քանի որ նա [հայրն] է պահում նրանց փրկությունը իր ձեռքերում:
Նա գործի է անցնում և միավորում իր զգացմունքները և մտերմությունը նրանց հետ, որքանով որ դա իր զորությունում է և ջանում է ապահովել բոլոր այն բաները, որոնք անհրաժեշտ են նրանց հարմարավետության և բարօրության համար և նրանք մյուս կողմից պետք է շրջվեն և դրսևորեն նույն զգացմունքները, նույն բարությունը և նույն տրամադրվածությունը և իրենց ողջ ունակությամբ ցույց տան երախտագիտության զգացումներ այն օրհնությունների համար, որոնք իրենք ստանում են:
Անհրաժեշտ է, որ լինի զգացմունքների միասնություն կամ կարծիքի միասնականություն և համապատասխան մտերմություն, որ նրանք, լինելով մեկ, կարողանան կապված լինել այս ձևով:11
Երբ [տղամարդիկ] ծնկի են իջնում իրենց կանանց և երեխաների ներկայությամբ, նրանք պետք է ոգեշնչված լինեն Սուրբ Հոգու պարգևով և զորությամբ, որպեսզի ամուսինը լինի այնպիսի մարդ, որ բարի կինը պատվի նրան և որպեսզի Աստծո պարգևն ու զորությունը կարողանա լինել նրանց վրա անընդհատ: Նրանք պարտավոր են լինել մեկ իրենց ընտանիքներում, որ Սուրբ Հոգին կարողանա իջնել նրանց վրա, և նրանք պարտավոր են այնպես ապրել, որ կինը աղոթքի միջոցով սրբագործված դառնա, որ նա ինքը տեսնի սրբագործվելու անհրաժեշտությունը իր ամուսնու ներկայությամբ և իր երեխաների ներկայությամբ, որպեսզի նրանք միասին մեկ լինեն, որպեսզի տղամարդն ու կինը անբիծ տարր լինեն, հարմար լինեն՝ տեղ զբաղեցնելու Աստծո թագավորության հիմնադրման և ձևավորման մեջ, որ կարողանան ապրել մաքուր ոգով և տան մաքուր հրահանգներ իրենց երեխաներին և իրենց երեխաների երեխաներին12 [տես առաջարկ 3, էջ 155]:
Երեխաները լավագույն ձևով են սովորում ավետարանը, երբ նրանց ծնողները ոգեշնչում են որոնում և լավ օրինակ հանդիսանում:
Սա մեր աշխատանքը չէ, որով զբաղված ենք, սա Աստծո աշխատանքն է: Մենք ուղղորդվում ենք մեր գործերում գերագույն բանականությամբ: … Այս թագավորության ապագան կախված է լինելու մեր հետնորդից, իսկ դրա զորությունն ու վերջնական հաղթանակը, նրանց կրթությունից և ճիշտ ուսուցումից: Եթե ուզում ենք ճիշտ ազդեցություն գործել մեր ընտանիքների վրա, մենք պետք է լավ օրինակ լինենք նրանց համար, ինչպես նաև տանք նրանց լավ ցուցումներ: Մենք պետք է կարողանանք ասել՝ արա ինչպես ես, ինչպես նաև ասել՝ արա ինչպես ես եմ ասում:13
Ձգտեք ձեր երեխաներին այնպես ուսուցանել, և օրինակով և ցուցումով, որ նրանք առանց տատանվելու հետևեն ձեր ոտնահետքերին և դառնան այնպես քաջարի ճշմարտության համար, ինչպես դուք եք եղել:14
Տղամարդիկ, ովքեր ցանկանում են պահպանել իրենց դիրքը Աստծո առջև սուրբ քահանայությունում, պետք է ունենան մարգարեության ոգին և որակավորվեն սպասավորելու կյանք և փրկություն ժողովրդին, և եթե [նույնիսկ] նրանք չեն կարողանում անել դա աշխարհին, նրանք պետք է դա անեն տանը՝ իրենց ընտանիքներում, իրենց խանութուներում և փողոցներում, որ նրանց սրտերը ոգեշնչվեն կենաց խոսքերով իրենց հավաքույթներում, իրենց երեխաներին և հարևաններին ավետարնն ուսուցանելիս, այնքան շատ, որքան նրանք խոսում են իրենց եղբայրների համար այս ամբիոնից: Այդ ընթացքում Հոգուց մի քիչ ունենալ , երբ մարդկանց առջև են, իսկ հետո այն մի կողմ դնելն ընդունելի չէ:Որոշ մարդիկ խոսում են ժողովրդի համար, իսկ հետո տուն գնում, և փոխարենը կյանքի խոսքերն իրենց մեջ ունենալու, նրանք դառնում են կատարելապես չոր և մեռած, բայց դա այլևս չի կարող շարունակվել:
Իսրայելի հայրերի պարտականությունն է դառնում արթնանալ և փրկիչներ դառնալ մարդկանց համար, որ նրանք կարողանան քայլել Տիրոջ առջև հավատքի այդ ուժով և այն վճռական էներգիայով, որը կապահովի նրանց Ամենազորի ոգեշնչումը՝ ուսուցանելու կյանքի խոսքերն իրենց ընտանիքներին: …
Սրանում մենք կտեսնենք վճռականության ոգի, որը մեզ հնարավորություն կտա դառնալ մեկ, որպեսզի մենք կարողանանք սովորել, թե ինչպես սիրենք միմյանց, և ես աղոթում եմ Տիրոջը, որ նա ավանդի այդ սերը մեր սրտերից յուրաքանչյուրում, որը նա ավանդել էր Հիսուսում՝ իր Որդու մեջ, և որ նա շարունակի ավանդել գիտելիք այն մասին, թե ինչն է բարի:15
Հոր գործն է որակավորված լինել ուսուցանելու և հրահանգելու իր երեխաներին և նրանց առջև դնելու սկզբունքներ, որպեսզի այդ հրահանգներին ենթարկվելով նրանք կարողանան ամենաերջանիկը լինել, որին նրանց էությունը զգայունակ է մանկական հասակում, մինչդեռ միևնույն ժամանակ նրանք սովորում են սկզբունքներ, որոնց միջոցով նրանք կարող են ձեռք բերել մեծագույն երջանկություն և բավականություն, չափահաս տարիքում:16
Մեր երեխաները, եթե մենք ջանասեր լինենք զարգացնել մեր մեջ կյանքի և փրկության մաքուր սկզբունքներ, կմեծանան այս բաների գիտությամբ և ի վիճակի կլինեն ավելի մեծ կարողությամբ, քան մենք, առաջ տանել երկնքի կարգը և հաստատել երջանկություն և խաղաղություն իրենց շրջապատում17 [տես առաջարկներ 4 և 5, էջ 155]:
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:
-
Վերանայեք Նախագահ Սնոուի զգացումները իր ողջ ընտանիքը միասին հավաքելու վերաբերյալ (էջեր 147, 148): Որո՞նք են այն մի քանի լավ արդյունքները, որոնք կարող են գալ, երբ մենք հավաքում ենք միասին մեր ընտանիքներին: Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ընտանիքներին միասնական մնալ:
-
Ինչպե՞ս է էջ 149-ի երկրորդ լրիվ պարբերությունը տեղին այսօր: Ի՞նչ կարող ենք անել օգնելու համար Եկեղեցու երիտասարդությանն այսօր հասկանալ ամուսնական ուխտի սրբազան լինելը: Ի՞նչ կարող ենք անել օգնելու համար նրանց անհամբեր սպասել ամուսնությանն ու ծնող լինելուն:
-
Նախագահ Սնոուն ասել է, որ «փոքրիկ, աննշան թյուրըմբռնումները» կարող են «թունավորել [մեր] երջանկությունը» տանը (էջ 150): Որո՞նք են մի քանի հատուկ գաղափարները, որոնք կարող են օգնել մեզ խուսափել այդ «թույնից» (օրինակների համար տես էջեր 150–53):
-
Ուսումանսիրեք բաժինը, որը սկսվում է 153 էջում: Ինչո՞ւ եք կարծում, որ ծնողները պետք է կարողանան ասել «արա ինչպես ես», բացի ասելուց՝ «արա, ինչ ասում եմ»: Ի՞նչ ուղիներով կարող են ծնողները ուսուցանել օրինակով: Որոնք են այն սկզբունքները, որոնք դուք եք սովորել ձեր ծնողների լավ օրինակի շնորհիվ:
-
Նախագահ Սնոուն մտահոգություն է հայտնել այն ծնողների վերաբերյալ, ովքեր ուսուցանում են զորությամբ եկեղեցում, բայց ոչ տանը (էջեր 154–55): Մտածեք, թե ինչպես կարող եք կիսվել «կյանքի խոսքերով» ձեր ընտանիքի հետ:
Առնչվող սուրբ գրություններ. 1 Նեփի 8.10–12, Հելաման 5.12, ՎևՈՒ 68:25–28, 93.40–50, 132.19–20