Գլուխ 5
Հավատարիմների փայլուն ճակատագիրը
«Սքանչելի բավականություն է խոսել այն մեծ բաների մասին, որոնք Աստված մտադիր է շնորհել Իր որդիներին ու դուստրերին և որոնք մենք պիտի ձեռք բերենք, եթե մենք հավատարիմ լինենք»:
Լորենզո Սնոուի կյանքից
1840 թվականի գարնանը Լորենզո Սնոուն գտնվում էր Նավույում, Իլինոյս, պատրաստվելով Անգլիա մեկնելու միսիայի: Նա այցելեց իր ընկեր Հենրի Ջ. Շերվուդին և նա խնդրեց Եղբայր Շերվուդին բացատրել մի հատված սուրբ գրություններից: «Մինչ ուշադիր լսում էի բացատրությունը, - հետագայում վերհիշում է Նախագահ Սնոուն, - Տիրոջ Հոգին զորությամբ հանգչեց ինձ վրա, իմ հասկացողության աչքերը բացվեցին և ես տեսա այնպես պարզ ինչպես արևը կեսօրին, զարմանքով և ապշահար Աստծո և մարդու ուղին: Ես գրեցի հետևյալ երկտող ոտանավորը, որն արտահայտեց հայտնությունը, ինչպես որ այն ցույց տրվեց ինձ»: …
«Ինչպես մարդն այսօր է, մի ժամանակ Աստվածն էր,
Ինչպես այժմ Աստվածն է, կարող է լինել մարդը»:1
Զգալով, որ «սրբազան հաղորդակցություն» էր ստացել, որը նա պետք է զգուշորեն պահպաներ, Լորենզո Սնոուն բացահայտ չէր ուսուցանում վարդապետությունը, մինչև որ իմացավ, որ Ջոզեֆ Սմիթը ուսուցանել էր այն:2 Երբ որ նա իմացավ, որ այդ վարդապետությունը հանրամատչելի գիտելիք է, նա այդ մասին սկսեց հաճախ վկայել:
Բացի նրանից, որ նա այս ճշմարտությունը դարձրեց իր բազմաթիվ քարոզների թեման, նա այն որդեգրեց որպես իր կյանքի թեման: Նրա որդի Լեռոյն ասել է. «Այս հայտնի դարձված ճշմարտությունը ցնցեց Լորենզո Սնոուին ավելի, քան հավանաբար մնացած ամեն բան, այն այնքան խորը նստեց նրա հոգում, որ դարձավ նրա կյանքի ոգեշնչումը և տվեց նրան լայն տեսադաշտ իր սեփական մեծ ապագայի մասին և Եկեղեցու զորեղ առաքելության և աշխատանքի մասին»:3 Դա նրա «հաստատուն լույսն էր և ուղեկիցը» և «պայծառ լուսավորող աստղ իր առջև ողջ ժամանակ՝ իր սրտում, իր հոգում և ողջ իր էությունում»:4
Այս գլխում Նախագահ Սնոուն ոսուցանում է այն վարդապետությունը, որ մենք կարող ենք դառնալ մեր Երկնային Հոր նման: Գլուխ 6-ում, նա գործնական խորհուրդ է տալիս, թե ինչպես մենք կարող ենք կիրառել այս վարդապետությունը մեր կյանքում:
Լորենզո Սնոուի ուսմունքները
Քանի որ մենք աստվածայնություն ունենք մեր մեջ, մենք կարող ենք նման դառնալ մեր Երկնային Հորը:
Մենք ծնվել ենք մեր Հայր Աստծո պատկերով, նա է ստեղծել մեզ իր նման: Մեր հոգևոր կառուցվածքում կա աստվածային էության բաղադրիչ, մեր հոգևոր ծննդի ժամանակ մեր Հայրը փոխանցեց մեզ այն ընդունակությունները, ուժերը և ձիրքերը, որոնք նա ինքն ուներ, ինչպես որ երեխան իր մոր ծոցում, չնայած ոչ զարգացած վիճակում, ունի իր ծնողների ձիրքերը, զորություններն ու զգայունակությունները:5
Ես հավատում եմ, որ մենք Աստծո որդիներն ու դուստերն ենք և Նա է շնորհել մեզ անսահման իմաստության և գիտելիքի ունակություն, որովհետև Նա է մեզ Իրենից մի բաժին տվել: Մեզ ասվել է, որ մենք ստեղծվել ենք Նրա իսկ պատկերով և մենք գտնում ենք, որ մարդու հոգում կա անմահության մի առանձնահատկուիթյուն: Կա հոգևոր մի կառուցվածք այս տաղավարի [ֆիզիկական մարմնի] ներսում և հոգևոր օրգանիզմն ինքն ունի աստվածային մի բան իրենում, թերևս չնայած մանկական վիճակում է, բայց այն ունի իրենում բարեփոխվելու և զարգանալու ունակություն, ինչպես մանուկը, որը սնունդ է ստանում իր մորից: Չնայած մանուկը կարող է լինել շատ անգիտակ, այնուամենայնիվ կան հնարավորություններ նրանում, որ անցնելով մանկության և հասունության տարբեր փորձությունները, հնարավորություն կտան նրան բարձրանալ ավելի գերազանց մի մակարդակի, որը կատարելապես սքանչելի է համեմատած նրա մանկական անգիտության հետ:6
Մենք աստվածայնություն ունենք մեր մեջ, մենք անմահություն ունենք մեր մեջ, մեր հոգևոր օրգանիզմն անմահ է, այն հնարավոր չէ կործանել, այն հնարավոր չէ բնաջնջել: Մենք կապրենք ողջ հավերժությունից ողջ հավերժություն:7
Սքանչելի բավականություն է խոսել այն մեծ բաների մասին, որոնք Աստված մտադիր է շնորհել Իր որդիներին ու դուստրերին և որոնք մենք պիտի ձեռք բերենք, եթե հավատարիմ լինենք: … Մեր ճամփորդությունը վեհացման այս ուղու վրա կբերի մեզ Տեր Հիսուս Քրիստոսի լիությանը՝ կանգնելու մեր Հոր ներկայության մեջ՝ ստանալու Նրա լիությունից, ունենալու բավականություն աճեցնելու մեր ժառանգությունում աշխարհներ առանց վերջի, վայելել այն հաճելի ընկերակցությունները, որոնք մենք ունեցել ենք այս կյանքում, ունենալ մեր որդիներն ու դուստրերը, մեր ամուսիններն ու մեր կանայք շրջապատված այն բոլոր վայելքներով, որ երկինքը կարող է շնորհել, մեր մարմինները փառավորված Փրկչի մարմնի նման, զերծ հիվանդությունից և կյանքի բոլոր չարիքներից և զերծ հիասթափություններից ու անախորժություններից և տհաճ զոհաբերություններից, որոնք մենք կատարում ենք այստեղ:8
Անընդմեջ առաջադիմության ուղու միջոցով Երկնային Հայրը ստացավ վեհացում և փառք և նա մատնանշում է մեզ նույն ուղին և քանի որ նա հագած է զորություն, իշխանություն և փառք, նա ասում է.«քայլեք վեր և եկեք տիրացեք նույն փառքին և երջանկությանը, որ ես ունեմ»:9
Աստծո ժողովուրդը թանկ է Նրա աչքում, Նրա սերը նրանց հանդեպ միշտ կհարատևի և Նրա զորությամբ և ուժով ու քնքշությամբ, նրանք կցնծան և հաղթող դուրս կգան: Նրանք Նրա զավակներն են, ստեղծված Նրա պատկերով և Նրա օրենքներին իրենց հնազանդության շնորհիվ, կանխորոշված են դառնալ Նրա նման: …
… Սա Աստծո որդիների բարձր ճակատագիրն է, նրանք ովքեր հաղթահարում են, ովքեր հնազանդ են Նրա պատվիրաններին, ովքեր մաքրագործում են իրենց ճիշտ ինչպես Նա է մաքուր: Նրանք պետք է դառնան Նրա նման, նրանք կտեսնեն Նրան ինչպես որ Նա է, նրանք կտեսնեն Նրա դեմքը և կթագավորեն Նրա հետ Նրա փառքում, դառնալով Նրա նման ամեն ինչում10 [տես առաջարկ 1, էջ 104]:
Սուրբ գրություններն ուսուցանում են մեր աստվածային ներուժի մասին:
Տերը մեր առջև դրել է ամենասքանչելի բնավորության ձգտելու դրդապատճառներ: Հայտնություններում, որոնք տրվել են Աստծո կողմից, մենք գտնում ենք, թե ինչի կարող է հասնել մարդը, ով կճամփորդի գիտության այս ուղում և կառաջնորդվի Աստծո Հոգու կողմից: Ես այս Եկեղեցու [շատ երկար ժամանակ] անդամ չէի, երբ ինձ հստակորեն ցույց տրվեց, թե ինչի կարող է մարդ հասնել Աստծո Որդու ավետարանին անընդհատ հնազանդվելու միջոցով: Այդ գիտելիքը եղել է անընդհատ ինչպես մի աստղ իմ առջևում և ստիպել է ինձ լինել բծախնդիր՝ փորձելով անել այն, ինչ ճիշտ է և ընդունելի Աստծո համար: … Թվում է, այն ողջ կրթությամբ հանդերձ, որ մենք ենք ունեցել սելեստիալ աշխարհների վերաբերյալ, որ կան որոշ Վերջին Օրերի Սրբեր, ովքեր այնքան լիովին են բավարարված ուղղակի իմանալով, որ աշխատանքը ճշմարիտ է, որ երբ գալիս ենք նրանց հետ խոսելու մեր սքանչելի ապագայի մասին, նրանք զարմացած են թվում և մտածում, որ դա իրենց հետ առանձնապես ոչ մի կապ չունի:Հովհաննես Հայտնողը իր առաջին թղթի երրորդ գլխում ասում է.
«Հիմա Աստուծոյ որդիք ենք» [Ա Հովհաննես Գ.2]:
… Ապա շարունակում է.
«Եվ տակաւին յայտնուած չէ թե ինչ պիտի լինենք. բայց գիտենք թէ, երբոր նա կյայտնուի, նորան նման կլինենք, որովհետեւ կտեսնենք նորան ինչպես որ է:
Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ [Աստված] սուրբ է [տես Ա Հովհաննես Գ.2–3]:
… Աստծո Հոգին հաղորդել է մեզ, որ կան ամուր և լուրջ ճշմարտություններ այս տիպի արտահայտություններում: Պողոսը խոսելով Փիլիպպեցիների հետ, առաջարկեց, որ նրանք մշակեին ձգտում, որը շատ տարօրինակ է ներկա ժամանակների մարդկանց, չնայած դա այդպես չէ Վերջին Օրերի Սրբերի վերաբերյալ, հատկապես նրանց համար, ովքեր բավարարված չեն լինել պարզապես մանուկներ Աստծուն վերաբերող բաներում: Նա ասում է.
«Ձեր ամեն մեկը թող այն մտածէ, որ[ն] էլ Քրիստոս Հիսուսումն էր:
Որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չհամարեց Աստուծուն հաւասար լինել» [Փիլիպպեցիս Բ.5–6]:
… Սա այն է, ինչ Պողոսն է ուսուցանել, և նա հասկանում էր, թե ինչի մասին էր խոսում: Նա հափշտակվել էր երրորդ երկինք և անասելի բաներ լսել, որ ոչ ոքի պետք չէր դրանք խոսել [տես Բ Կորնթացիս ԺԲ.1–7]: Արդյոք սխալ կլինե՞ր խնդրել մարդկանց այստեղ այսպիսի ձգտում զարգացնել: Կան մի քանի ասույթներ Աստվածաշնչում, հատկապես Նոր Կտակարանում, որոնք տարօրինակ են թվում մարդկանց, ովքեր չունեն Տիրոջ Հոգին:
«Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ» [Հայտնություն ԻԱ.7]:
Ի՞նչ արտահայտություն է այդ: Ո՞վ է հավատում դրան: Եթե մի հայր իր որդուն ասեր. «Որդիս, հավատարիմ եղիր և հետևիր իմ խորհուրդներին և երբ որ մեծանաս դու կժառանգես այն ամենը ինչ ես ունեմ», մի՞թե դա կնշանակեր, որ ինչ-որ բան այնպես չէ: Եթե հայրը ճշմարտությունն էր ասում, այդ որդին կունենար խրախուսվելու ինչ որ բան՝ հավատարիմ լինելու համար: Արդյոք Հիսուսը կամենում էր խաբել մեզ, երբ Նա օգտագործեց այս արտահայտությունը: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ ոչ մի խաբեություն չկա խոսքում: Նա ճշգրտորեն ի նկատի ուներ այն, ինչ որ ասել էր: Բացի դրանից Հիսուսն ասել է.
Ով որ յաղթում է, կտամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հոր հետ նորա աթոռի վերայ»: [Հայտնություն Գ.21]:
Դա սքանչելի ասույթ է: Կա՞ որևէ ճշմարտություն դրանում: Այս բոլորը ճշմարտություն է: Ամենազոր Տերն է ասել դա: Սուրբ գրություններում Պողոս Առաքյալի կողմից ասվում է մեզ.
«Որովհետեւ գիտենք որ եթե մեր վրանի երկրաւոր շինուածքը քանդուի, Աստուածանից մի շինուածք ունինք՝ անձեռագործ մի տուն, որ յաւիտենական է երկնքումը» [Բ Կորնթացիս Ե.1]:
Ես հավատում եմ դրան: Եվ երբ նա ասում է, որ Հիսուսը «կնորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի» Փիլիպպեցիս Գ.21], ես դրան էլ եմ հավատում: Վերջին Օրերի Սրբերը արդյոք հավատո՞ւմ են այս բաներին, որոնց մասին ես խոսում եմ: Դուք, իհարկե, պետք է հավատաք դրանց: Բացի դրանից.
«Քանզի նա, ով ընդունում է իմ ծառաներին, ընդունում է ինձ.
Եվ նա, ով ընդունում է ինձ, ընդունում է իմ Հորը.
Եվ նա, ով ընդունում է իմ Հորը, ընդունում է իմ Հոր արքայությունը. Հետևաբար, այն ամենն, ինչ Հայրն ունի, կտրվի նրան» [ՎևՈՒ 84.36–38]:
Մի՞թե որևէ մեկը կարող է մտածել ավելինի մասին, քան կարող էր տրվել: … Պողոսը շատ լավ էր հասկանում այս բաները, քանզի նա ասել է. «Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը» [տես Փիլիպպեցիս Գ.14]:
Իմ կատարած այս դիտողություններում մենք կարող ենք տեսնել որոշ բան Հիսուս Քրիստոսում այս բարձր կոչման բնույթի մասին: …
… Ես չգիտեմ թե քանիսն են այստեղ գտնվողներից, որ ստացել են գիտելիք այս բաների վերաբերյալ իրենց սրտերում: Եթե դուք ունեք, ես կասեմ ձեզ, ինչպիսին կլինեն դրանց հետևանքները: Ինչպես Հովհաննեսն է ասել.
«Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ [Աստված] սուրբ է» [տես Ա Հովհաննես Գ.3]:
… Աստված նշել է փառքի ու վեհացման այս ճանապարհով ճամփորդելու արդյունքները և խոստումները հավաստի են: Տերը ճշգրիտ գիտեր, թե Ինքը ինչ կարող էր անել: Նա գիտեր, թե ինչ նյութերի հետ պիտի գործ ունենար: Եվ Նա ուղղակի գիտեր, թե ինչ էր ասում: Եթե մենք անենք այն մասը, որը մեզ է հանձնարարված և պահենք մեր երկրորդ վիճակը, մենք համոզված կլինենք իրականացնել այս խոստումները ամենայն մանրամասնությամբ և ավելի, քան դուք և ես կարող ենք հնարավորինս պատկերացնել11 [տես առաջարկ 2, էջ 104]:
Երբ մենք հիշում ենք այն օրհնությունները, որ Տերն է պատրաստել մեզ համար, մենք գտնում ենք ուրախություն կյանքի հոգսերի և անախորժությունների մեջ:
Չկա Վերջին Օրերի Սուրբ իմ ձայնի հասանելիության սահմաններում, որն անպայման չունենա առաջին հարության այդ առավոտյան դուրս գալու հեռանկարը և լինելով փառավորված, վեհացած Աստծո ներկայության մեջ, ունենալ արտոնություն խոսելու մեր Հոր հետ, ինչպես խոսում ենք մեր երկրային հոր հետ:12
Չեն կարող մարդկանց առջև դրվել ավելի փառահեղ հեռանկարներ, քան դրված են Սրբերի առջև: Ոչ մի մահկանացու մարդ չէր կարող ցանկանալ որևէ ավելի մեծ բան կամ որը վերջում ապացուցեր, որ ավելի բավականացնող է: Այն ամենը ինչ կապված է կատարյալ խաղաղության, երջանկության, փառքի և վեհացման հետ Վերջին Օրերի Սրբերի առջևում են: Մենք պետք է վայելենք այս ոգին և ակտիվորեն պահենք այն մեր առջևում: Մենք չպետք է թողնենք, որ մեր հեռանկարները նվազագույն իսկ չափով խավարեցվեն՝ անելով այն, ինչ ընդունելի չէ Տիրոջ առջև:13
Ապագա կյանքին վերաբերող իմ հույսերը գերագույն աստիճանի մեծ են ու փառահեղ և ես փորձում եմ անընդհատ պայծառ պահել այս հեռանկարները և դա յուրաքանչյուր Վերջին Օրերի Սրբի արտոնությունն է ու պարտականությունը:14
Մենք բոլորս լիովին չենք պատկերացնում այն օրհնություններն ու արտոնությունները, որոնք ավետարանում պատրաստված են ստանալու մեզ համար:Մենք լիովին չենք հասկանում և մենք մեր տեսադաշտում մեր առջև չունենք այն բաները, որոնք սպասում են մեզ հավերժական աշխարհներում, ոչ էլ իրականում այն բաները, որոնք սպասում են մեզ այս կյանքում և որոնք նախատեսված են նպաստելու մեր խաղաղությանը և երջանկությանը և պատասխանելու մեր սրտերի ցանկություններին: …
Մենք հաճախ մեզ շրջապատող հոգսերի բազմազանությունից դառնում ենք մոռացկոտ, և այս բաները մեր առջին չեն լինում, և այդ ժամանակ մենք չենք գիտակցում, որ ավետարանը ծրագրված է ու նախատեսված իր բնույթով մեզ շնորհելու այս բաները, որոնք կբերեն փառք, պատիվ և վեհացում, որոնք կբերեն երջանկություն, խաղաղություն և փառք: Մենք միտված ենք մոռանալ այս բաները կյանքի հոգսերի և անախորժությունների մեջ և մենք լիովին չենք հասկանում, որ դա մեր արտոնությունն է և Տերը դրել է այն մեր հասանելության սահմանում ձգտելու, որ ավետարանի օգնությամբ մենք կարողանանք անընդհատ ունենալ խաղաղություն մեր ներսում: …
Որտե՞ղ է սգալու պատճառը: Որտե՞ղ է պատճառը Սրբերի համար ունենալ տխուր դեմքեր: Որտե՞ղ է արտասվելու կամ դժգոհելու պատճառը: Չկա ոչինչ, բայցի կյանքից ու մահից, որ դրված է մեր առջև, իշխանություններն ու զորությունները մերն են, եթե մենք հավատարիմ շարունակենք, իսկ եթե մենք անտեսենք ավետարանը՝ վիշտ և արտաքսում:
Ի՞նչ կարող ենք ավելին ցանկանալ քան պարունակվում է մեր կրոնում: Եթե մենք ամուր կանգնենք վեմի վրա և հետևենք Հոգուն, որը դրվել է մեր ծոցում, մենք ճիշտ կվարվենք մեր պարտականությունների մեջ, մենք ճիշտ կվարվենք նրանց հանդեպ, ովքեր մեզ վերադաս են դրվել, մենք ճիշտ կվարվենք լույսում, թե՝ խավարում:
Ո՞ւր է այն մարդը, որը մի կողմ կշրջվի և դեն կնետի այդ հեռանկարները, որոնք պարունակվում են ավետարանում, որը մենք ենք ընդունել:Դրանում կա բավականություն, կա ուրախություն, կա կայունություն, կա մի բան, որի վրա կարող ենք դնել մեր ոտքը, կա վրան կառուցելու ամուր հիմք և որի վրա մատուցելու այն, ինչ պահանջվում է մեզանից:15
Եկեք երբեք թույլ չտանք, որ մեր հեռանկարները դառնան մշուշապատ, թող դրանք լինեն թարմ մեր առջև՝ ցերեկ, թե գիշեր, և ես հավաստիացնում եմ ձեզ, որ եթե մենք անենք այս, մեր աճը օրեցօր և տարեցտարի սքանչելի կլինի:16
Մենք բոլորս նպատակաուղղված ենք սելեստիալ փառքի վրա և մեր առջևի հեռանկարների սքանչելիքը չի կարող արտահայտվել մարդկային լեզվով: Եթե դուք հավատարիմ շարունակեք աշխատել այն բաներում, որոնցով դուք զբաղված եք, դուք ձեռք կբերեք այս փառքը և կցնծաք հավիտյան Աստծո և Գառի ներկայության մեջ: Արժե պայքարել սրա համար, արժե զոհաբերել սրա համար և օրհնված է այն մարդը կամ կինը, ով հավատարիմ է մնում, մինչև ձեռք բերի այն17 [տես առաջարկ 3, ստորև]:
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Մտածեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ նախապատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:
-
Նախագահ Լորենզո Սնուոն հաճախ է ուսուցանել, որ մենք Աստծո զավակներն ենք (էջեր 96–98): Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն ազդել, թե ինչպես մենք կզգանք մեր և ուրիշների հանդեպ: Ինչպե՞ս կարող ենք օգնել երեխաներին և երիտասարդներին հիշել, որ նրանք Աստծո որդիներն ու դուստրերն են:
-
Ի՞նչ մտքեր ունեք այն սուրբ գրությունների մասին, որոնք Նախագահ Սնոուն է մեջբերել, ուսուցանելու մեր աստվածային ներուժի մասին (տես էջեր 98–102):
-
Կարդացեք 102 էջում սկսվող բաժինը: Ինչպե՞ս կարող են «կյանքի հոգսերն ու անախորժությունները» ստիպել մեզ մոռանալ ավետարանի հավերժական օրհնությունների մասին: Ի՞նչ կարող ենք անել մեր ներուժը «թարմ» և «ակտիվ մեր առջև» պահպանելու համար: Ի՞նչ ուղիներով կարող է մեր ճակատագիրը հիշելը, ազդել մեր ապրելակերպի վրա:
-
Երբ ուսումնասիրեցիք այս գլուխը, ի՞նչ սովորեցիք մեր Երկնային Հոր մասին: Ի՞նչ սովորեցիք ձեր ճակատագրի մասին, որպես Աստծո դուստր և որդի:
Առնչվող սուրբ գրությունններ. Հռովմայեցիս Ը.16–17, Ա Կորնթացիս Բ.9–10, Ալմա 5.15–16, Մորոնի 7.8, ՎևՈՒ 58.3–4, 78.17–22, 132.19–24