Գլուխ 13
Սփոփող Միություն՝ ճշմարիտ գթություն և մաքուր կրոն
«Ոչ մի հաստատություն երբևէ չի հիմնադրվել ավելի ազնիվ նպատակով: Դրա հիմքը ճշմարիտ գթությունն է, որը Քրիստոսի մաքուր սերն է»:
Լորենզո Սնոուի կյանքից
1901 թվականի ամռանը, Սոլթ Լեյքի հովտում, Սփոփող Միության գերագույն Նախագահությունը կազմակերպեց մեկօրյա միջոցառում՝ Սփոփող Միության քույրերի համար: Նախագահ Լորենզո Սնոուն ընդունեց մասնակցելու և այդ խմբի համար խոսելու հրավերը: Նա սկսեց իր ելույթն, ասելով. «Ես շնորհակալ եմ այն արտոնության համար, որ կարող եմ կեսօրին մեկ կամ երկու ժամ անցկացնել ձեր ընկերակցությամբ և ես վստահ եմ, որ դուք բոլորդ բավականություն եք ստանում այսօր: Ճիշտ հանգիստն ու զվարճությունը լավ բաներ են և ես ուրախ եմ տեսնել ձեզ քույրեր, մի փոքր հանգստի և ուժերի վերականգման գործով զբաղված, քանի որ դուք, որ այնքան շատ եք աշխատում օրեցօր ձեր տներում և Սփոփող Միությունում, անշուշտ արժանի եք ողջ այն բավականությանը, որ ստանում եք»:
Նախագահ Սնոուն, որի քույրը՝ Էլիզա Ռ. Սնոուն, Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ նախագահն էր, արտահայտեց իր երախատագիտությունը Սփոփող Միության աշխատանքի համար: Խոսելով Եկեղեցու կանանց մասին, նա ասաց. «Դժվար է պատկերացնել թե ինչ կարող էինք անել կամ ինչ առաջընթաց կարող էր Տիրոջ աշխատանքն ունենալ առանց նրանց»: Բերելով մի օրինակ, նա անդրադարձավ այդ ժամանակվա Եկեղեցու միսիոներական ծրագրին, որի ընթացքում ամուսնացած տղամարդիկ հաճախ կանչվում էին ծառայելու լիաժամկետ միսիաներ. «Երբ մենք բացակայում էինք գտնվելով միսիայում օտար երկրներում, նրանց միսիաներն ընդհանուր առմամբ ավելի պակաս տանջալից չէին լինում տանը, քան մերը արտասահմանում և իրենց փորձությունների և զրկանքների մեջ նրանք դրսևորում էին համբերություն, քաջություն և ինքնաջակցություն, որոնք իսկապես ոգեշնչող էին: Շնորհակալություն Աստծուն այս Եկեղեցու կանանց համար: Այս ձևով եմ զգում ինձ այսօր՝ մասնակցելով այս հավաքին»1 [տես առաջարկ 1, էջ 199]:
Լորենզո Սնոուի ուսմունքները
Սփոփող Միության անդամները ճշմարիտ գթության և մաքուր կրոնիօրինակ են հանդիսանում:
Սփոփող Միությունը կազմակերպվել է … Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից, Տիրոջ ոգեշնչման ներքո: … Այժմ այն հայտնի է որպես Եկեղեցում բարիք գործելու ամենահզոր ուժերից մեկը: …
Սփոփող Միության առաքելությունն է սատարել թշվառներին, ծառայել հիվանդներին ու թույլերին, կերակրել աղքատներին, հագցնել մերկերին և օրհնել Աստծո բոլոր որդիներին և դուստրերին: Երբևէ ոչ մի հաստատություն չի հիմնադրվել ավելի ազնիվ նպատակով: Դրա հիմքը ճշմարիտ գթությունն է, որը Քրիստոսի մաքուր սերն է [տես Մորոնի 7.47], և այդ հոգին դրսևորվել է մարդկանց մեջ այդ Միության բոլոր ծառայություններում: Հակոբոս Առաքյալն ասել է, որ «Սուրբ եւ անարատ կրօնասիրությունն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, որբերին և այրիներին այցելել նորանց նեղութեան մէջ, եւ իր անձն աշխարհքից անարատ պահել» [Հակոբոս Ա.27]: Ընդունելով դա որպես ճշմարտություն, Սփոփող Միության անդամներն իրենց կյանքում անհերքելիորեն սուրբ և անարատ կրոնասիրության օրիակ են հանդիսացել, քանի որ նրանք ծառայել են չարչարանքի մեջ գտնվողներին, նրանք սիրո բազուկներն են տարածել դեպի հայրազուրկներն ու այրիները և նրանք իրենց անարատ են պահել աշխարհից: Ես կարող եմ վկայել, որ չկան ավելի մաքուր և ավելի Աստվածավախ կանայք աշխարհում, քան Սփոփող Միության շարքերում գտնվող կանայք2 [տես առաջարկ 2, էջ 199]:
Սփոփող Միության քույրերն աշխատում են քահանայություն կրողների հետ, առաջ տանելով Աստծո թագավորության շահերը:
Ինձ համար բավականության աղբյուր է միշտ եղել նկատել, թե որքան հավատարմորեն եք դուք՝ Սփոփող Միության քույրեր, կանգնել Տիրոջ ծառաների կողքին բոլոր հանգամանքներում: Դուք միշտ գտնվել եք Քահանայության կողքին, պատրաստ զորացնելու նրանց ձեռքերը և անելու ձեր մասը՝ օգնելով առաջ տանել Աստծո արքայության շահերը, և ինչպես դուք կիսվել եք այս աշխատանքներում, այնպես էլ անկասկածորեն կկիսեք աշխատանքի հաղթանակը և վեհացումն ու փառքը, որը Տերը տալու է Իր հավատարիմ զավակներին:
… Ոչ մի իմաստուն եպիսկոպոս չի թերանա իր ծխում Սփոփող Միության աշխատանքը գնահատելիս: Ի՞նչ կարող է անել եպիսկոպոսն առանց Սփոփող Միության: Ես կասեի Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներին՝ խրախուսեք Սփոփող Միության քույրերին և աջակցեք նրանց իրենց գթության և բարեգործության աշխատանքում, և նրանք կդառնան օրհնություն ձեզ համար և մարդկանց համար3 [տես առաջարկ 3, էջ 199]:
Հրաշալի է Սփոփող Միության ազդեցությունն ունենալ յուրաքանչյուր տանը:
Ես խորհուրդ կտայի եղբայրներին խրախուսել իրենց կանանց [մասնակցել] միությանը … , քանի որ լավ կլինի ունենալ այս կազմակերպության ազդեցությունն ամեն տանը: Ես խնդրում եմ իմ քույրեր, Վերջին Օրերի Սրբերի տներ ձեր այցելություններում տանել այս ազդեցությունը, ուր որ էլ գնաք: Տերը հստակորեն ցույց է տվել Նրա հետ ձեր հարաբերության բնույթը և ինչ է սպասվում ձեր կողմից, որպես կանայք և մայրեր: Ուսուցանեք այս բաները նրանց, ում դուք այցելում եք, հատկապես երիտասարդ կանանց: …
Դուք, իմ քույրեր, որպես Սփոփող Միության անդամներ և որպես մայրեր Իսրայելում, պետք է գործադրեք ողջ ձեր ազդեցությունը … ի շահ անարատ մայրության և ամուսնական ուխտի հավատարմության4 [տես առաջարկ 4, էջ 199]:
Եկեղեցու աճի հետ միասին քույրերը ծառայելու ավելի մեծ հնարավորություններ կունենան:
Ինձ համար անհրաժեշտ չէ մանրամասնել, թե ինչ է արել Սփոփող Միությունն անցյալում, նրա հրաշալի աշխատանքը հայտնի է ողջ Սիոնով մեկ և աշխարհի շատ մասերում: Բավական է ասել, որ այն հավատարիմ է իր առաքելությանը և նրա տարեգրությունը չի գերազանցվել, ոչ էլ հավասարվել որևէ այլ բարեգործական կազմակերպության հետ: Վերջին Օրերի Սրբերը հպարտ են նրանով և նրա նվաճումներով և երախտապարտ են մեր Երկնային Հորը, որ Նա ոգեշնչեց Իր ծառա Մարգարեին հիմնադրել այդպիսի հաստատություն: Միության ապագան լի է խոստումով: Եկեղեցու աճի հետ, դրա օգտակարության ոլորտը համապատասխանաբար կընդլայնվի և այն նույնիսկ ավելի ունակ կլինի բարու համար, քան եղել է անցյալում: Եթե բոլոր քույրերը համախմբվեն աջակցելով միությանը, այն կիրականացնի հզոր աշխատանք և կլինի շարունակվող օրհնություն Եկեղեցու համար: Ուրախալի կլիներ տեսնել միջահասակներին այնպես հետաքրքրված այս հաստատությունով, ինչպես տարեցները և այդ անելով նրանք կտեսնեն, որ դա կուժեղացնի նրանց հավատքը, կտա իրենց կյանքի և դրա պարտականությունների ավելի լայն գաղափարներ և նյութապես առաջ կտանի նրանց, առաջընթացի և կատարելության ուղում:5
Իրենց աշխատանքի սկզբից ի վեր Աստծո օրհնությունը շնորհվել է [Եկեղեցու կանանց], և ես մեծ հիացմունքով և հաճույքով ու խորը հետաքրքրությամբ եմ հետևել նրանց առաջընթացին: … Նրանք ապշեցուցիչ հաջողության են հասել, և սքանչելի է, թե ինչպես է Աստված օրհնել նրանց և դուրս թափել նրանց վրա Իր Հոգին: Նրանք դարձել են, գրեթե պատշաճ կհամարեի ասել, որպես աշխարհի ժողովրդի ներկայությամբ կանգնած հրեշտակներ6[տես առաջարկ 5, էջ 200]:
Սփոփող Միության քույրերը, ովքեր վստահում են Աստծուն և ծառայում Նրան, կօրհնվեն այս կյանքում և հավերժություններում:
Սա այն է, ինչ ուզում ենք պատվաստել քույրերի սրտերում՝ օգտակար լինել իրենց ոլորտում և չհուսահատվել ճանապարհին դժվարությունների պատճառով, այլ վստահել Աստծուն և դեպի Նրան նայել, և նրա սքանչելի օրհնությունները, ես խոստանում եմ, դուրս կթափվի ձեզ վրա: Եվ մի բան էլ այն մասին, ինչ կապված է ձեր հաջողության հեռանկարների հետ: Երբ մարդ սկսում է ճանապարհորդել մի ուղով, որը Տերն է նշել և որի միջոցով իրականացնելու է բարին հանուն Նրա շահերի, նա անպայման հաջողության կհասնի: Նա ճիշտ հենց այնտեղ է, որտեղ Աստված է ուզում, որ նա լինի, և տեղին կլինի, որ դուք մեծագույն պատշաճությամբ խնդրեք Աստծուն՝ Իր օրհնությունը:7
Ես ուզում են ասել Աստված օրհնի Սփոփող Միության ծառաներին և անդամներին: Դուք հիասքանչ առաքելություն եք կատարում և ես կհորդորեի ձեզ չձանձրանալ բարիք անելուց [տես ՎևՈՒ 64.33]: Մենք բոլորս նպատակաուղղված ենք դեպի սելեստիալ արքայություն և մեր առջևում սպասվող հեռանկարների սքանչելիությունը հնարավոր չէ արտահայտել մարդկային լեզվով: Եթե դուք շարունակեք այն աշխատանքին հավատարիմ, որում զբաղված եք, դուք կհասնեք այդ փառքին և կուրախանք ընդմիշտ Աստծո և Գառի ներկայության մեջ: Արժե սրան ձգտել, արժե սրա համար զոհաբերել և օրհնված է այն տղամարդն ու կինը, ով հավատարիմ է՝ այն ձեռք բերելիս: Աստված օրհնի ձեզ բոլորիդ8 [տես առաջարկ 6, էջ 200]:
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:
-
Նախագահ Սնոուն հայտարարեց, որ դժվար կլիներ պատկերացնել Տիրոջ աշխատանքի առաջընթացը առանց Եկեղեցու կանանց: Ի՞նչ ուղիներով են կանայք այսօր ներդրում կատարում Տիրոջ աշխատանքում:
-
Խորհեք Սփոփող Միության առաքելության վերաբերյալ Նախագահ Սնոուի խոսքերի մասին (էջ 195): Մտածեք այն ժամանակի մասին, երբ Սփոփող Միության քույրերը կատարեցին այս առաքելությունը, օգնելով ձեզ կամ ձեր ընտանիքին: Ինչպե՞ս են այս գործերն ազդել ձեր կյանքի վրա:
-
Վերանայեք 196 էջի ներքևում սկսվող բաժինը: Ի՞նչ ուղիներով են Սփոփող Միության քույրերը «առաջ տանում Աստծո թագավորության շահերը»: Ի՞նչ օրինակների եք ականատես եղել Սփոփող Միության քույրերի և քահանայություն կրողների համատեղ աշխատանքի վերաբերյալ:
-
Խորհեք Նախագահ Սնոուի կողմից Սփոփող Միության քույրերին ուղղված իրենց ազդեցությունը «ի օգուտ անարատ մայրության և ամուսնական ուխտի հավատարմության» գործելու աղերսանքի մասին (էջ 196): Ինչո՞ւ է այս ազդեցությունն անհրաժեշտ այսօր աշխարհում: Ի՞նչ ուղիներով կարող են Սփոփող Միության քույրերն օգնել երիտասարդ կանանց՝տաճարային ամուսնությանը և մայրությանը պատրաստվելու համար»:
-
Նախագահ Սնոուն ասել է. «Եկեղեցու աճի հետ, [Սփոփող Միության] օգտակարության ոլորտը համապատասխանաբար կընդլայնվի և այն, նույնիսկ, ավելի ունակ կլինի բարու համար, քան եղել է անցյալում» (էջ 197): Աշխարհում այսօր ի՞նչ կարող են Սփոփող Միության քույրերն անել՝ մեծացնելու իրենց ազդեցությունը բարու համար:
-
Ուսումնասիրեք բաժինը, որը սկսվում է էջ 198-ում: Խորհեք այն մասին, թե ինչպես եք դուք առաջնորդվել դեպի այնտեղ, «որտեղ Աստված է ուզում, որ [դուք] լինեք»: Ինչպե՞ս է Աստված օգնել ձեզ այս ջանքերում:
Առնչվող սուրբ գրություններ. Եսայիա Ա.17, Մատթեոս ԻԵ.34–40, Մոսիա 4.26–27, Ալմա 1.29–30, Մորոնի 7.44–48