Գլուխ 24
Մտորումներ Հիսուս Քրիստոսի առաքելության մասին
«Մենք բոլորս կախված ենք Հիսուս Քրիստոսից, նրա գալստից այս աշխարհ՝ բացելու ուղի, որով մենք կարող ենք ապահովել խաղաղություն, երջանկություն և վեհացում»:
Լորենզո Սնոուի կյանքից
1872 թվականի հոկտեմբերին Նախագահ Բրիգամ Յանգն իր առաջին Խորհրդական նշանակեց Ջորջ Ա. Սմիթին՝ ճանապարհորդելու Եվրոպայով և Միջին Արևելքով: Նախագահ Սմիթին ուղղված մի նամակում, Նախագահ Յանգն ու նրա Երկրորդ Խորհրդական՝ Նախագահ Դանիել Հ. Ուելսն ասել են. «Մենք կամենում ենք, որ դու մոտիկից զննես թե ինչ հնարավորություններ գոյություն ունեն այժմ, կամ որտեղ կարելի է մուտք բաց անել Ավետարանը ներկայացնելու համար, այն տարբեր երկրներում, ուր դուք կայցելեք»: Ճանապարհորդությունը պիտի վերջանար Սուրբ Երկրում, որտեղ Նախագահ Սմիթը «կնվիրագործեր և կսրբագործեր այդ երկիրը Տիրոջ համար»: Նախագահներ Յանգն ու Ուելսը գրել են. «Մենք աղոթում ենք, որ դուք պահպանվեք՝ ճանապարհորդելու խաղաղությամբ և ապահովությամբ, որ դուք առատորեն օրհնվեք իմաստության խոսքերով և սահուն արտահայտվելով ձեր բոլոր զրույցներում, ինչ վերաբերում է Սուրբ Ավետարանին, ցրելով նախապաշարմունքները և արդարության սերմեր ցանելով մարդկանց մեջ»:1 Նախագահ Սմիթը Վերջին Օրերի Սրբերի մի փոքրիկ խումբ վերցրեց իր հետ, ներառյալ Երեց Լորենզո Սնոուն, որն այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր: Երեց Սնոուի քույրը՝ Էլիզա Ռ. Սնոուն, որը ծառայում էր, որպես Սփոփող Միության գերագույն նախագահ, այդ ժամանակ, նույնպես խմբի մեջ էին:
Երբ Երեց Սնոուն ճանապարհորդում էր, նա հաճախ էր նամակներ գրում՝ նկարագրելով աշխարհագրությունը, շենքերը և ժողովրդի սովորույթներն ու պայմաննները: Բայց երբ նա ու նրա ընկերները այցելեցին վայրեր Սուրբ Երկրում, նրա նամակները փոխեցին իրենց տոնը: Նրա մտքերը դարձան դեպի Աստծո Որդին, որը հաճախ էր եղել այդ նույն վայրերում դարեր առաջ: Օրինակ՝ նա գրել է 1873 թվականի փետրվարին իր ունեցած փորձառության մասին, երբ խումբը մոտենում էր Երուսաղեմ քաղաքին.
«Մեկ ժամվա մեքենայով ճամփորդությունը … մեզ կբերի Երուսաղեմ: Մենք շարժվում ենք առաջ և այդ ընթացքում բարձրանում մի բարձունքով «կամ բլրով» և նայում «Սուրբ Քաղաքի»՝ Երուսաղեմի վրա: Հեռվում՝ աջ կողմում Սիոն սարն է, Դավթի քաղաքը: Մեր ձախ կողմում, այն վեհ այնպես դատարկ թվացող բարձունքը՝ Ձիթենյաց սարն է, մի ժամանակ մեր Փրկչի սիրելի հանգստավայրը և այն տեղը, ուր վերջին անգամ դրվեց Նրա սրբազան ոտքերը, նախքան Նա կբարձրանար Իր Հոր ներկայությունը: Այս հետաքրքիր պատմական վայրերը, բոլոր իրենց սրբազան զուգորդումներով, ներշնչում են տպավորիչ և հանդիսավոր մտքեր ու խորհրդածություններ: Այո, այնտեղ է Երուսաղեմը, որտեղ ապրեց և ուսուցանեց Հիսուսը և խաչվեց, որտեղ նա բացականչեց.«Կատարուած է» և խոնարհեց Իր գլուխը և մահացավ: Մենք դանդաղ և մտածկոտ, ոլորապտույտ ճանապարհով իջնում ենք բլրից ներքև, … մինչև որ հասնենք քաղաք»:2
Հորդանան գետ գնալուց հետո, Երեց Սնոուն գրել է. «Երբ մենք խմեցինք դրա քաղցր և թարմացնող ջրից և լվացվեցինք դրա սրբազան վտակում, մեր մտքերն ու մտորումները վերադարձան մանկության օրերը, երբ մենք սովորություն ունեինք ընթերցել Սուրբ Գրությունները նկարագրելով կարևոր իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել այս վայրում՝ Իսրայելացիների անցումը, երբ ջրանցքը ցամաքեց, երբ քահանաներն իրենց ուսերին տանելով սուրբ տապանակը մտան հոսող ջրի մեջ, Եղիայի կողմից ջրերի բաժանումը, երբ նա անցավ չոր հունով և երկինք վերցվեց հակառակ կողմի հարթավայրից պտտահողմով, և Եղիսեն, երբ վերադարձավ վերցրեց Եղիայի վերարկուն, որն ընկավ նրա վրայից և զարկեց ջրերին, ասելով. «Ո՞ւր է Եղիայի Տէր Աստուածը» այսպիսով, ստիպելով Հորդանանին երրորդ անգամ կիսվել: Բայց շատ ավելի խորը հետաքրքրություն ներկայացնող մեկ այլ իրադարձություն է կապված այս վայրի հետ՝ Փրկչի մկրտությունը, որը հիշատակվում է հետևյալ ձևով. «եկավ Յովհաննեսը, քարոզում էր Հրեաստանի անապատումը … և Յիսուսը Գալիլեայիցը եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուելու» [տես Մատթեոս Գ] և մենք գտնվում էինք այդտեղ, կամ՝ մոտ այդ նշված վայրին, որտեղ տեղի էին ունեցել բոլոր այդ հիշարժան իրադարձությունները, կանգնելով գետի ափին, նայելով նեղ հովտին և լողանալով նույն գետում, որն այս վեհ իրադարձությունների լուռ վկան էր»3 [տես առաջարկ 1, էջ 329]:
Լորենզո Սնոուի ուսմունքները
Հիսուս Քրիտոսը եկավ աշխարհ կատարելու Հոր կամքը և բացելու ճանապարհ մեր խաղաղության, երջանկության և վեհացման համար:
Այս ավետարանը տարբեր ժամանակներում ներկայացվել է աշխարհին: Դա գիտեին Մարգարեները: Նրանք հասկանում էին պարզորեն և հստակորեն, որ Հիսուսը գառն էր, որ սպանվեց նախքան աշխարհի հիմնադրումը [տես Հայտնություն ԺԳ.8, Մովսես 7.47], և ուրույն ժամանակին նա ցույց էր տալու իրեն մարդկանց զավակներին, որ նա մեռնելու էր նրանց մեղքերի համար և խաչվելու էր, որպեսզի ավարտի հասցներ փրկության ծրագիրը:4
Երբ Հիսուսը պառկած էր մսուրում, որպես մի անօգնական մանկիկ, Նա չգիտեր, որ Ինքն Աստծո Որդին էր, որ նախկինում Ինքն էր ստեղծել երկիրը: Երբ հրատարակվեց Հերովդեսի հրամանը, Նա ոչինչ չգիտեր այդ մասին, Նա զորություն չուներ Իրեն փրկելու և [Հովսեփն ու Մարիամը] ստիպված էին վերցնել Նրան և [փախչել] Եգիպտոս՝ պահպանելու Նրան այդ հրամանի հետևանքներից: … Նա հասավ տղամարդկության և Նրան բացահայտվեց, թե ով էր Ինքը և ինչ նպատակի համար էր Նա աշխարհում: Փառքն ու զորությունը, որ Նա ուներ նախքան աշխարհ գալը, Նրան հայտնի դարձվեց:5
Երբ Հիսուսն այստեղ՝ երկրի վրա ճանապարհորդում էր, կատարելով Իր առաքելությունը, ասաց մարդկանց, որ Նա չէր հրաշքներ գործողը, որոնք Նա կատարել էր նրանց մեջ, Իր սեփական զորությամբ չէր, ոչ էլ Իր սեփական իմաստությամբ, այլ Նա այստեղ էր, որպեսզի կատարի Իր Հոր կամքը: Նա չէր եկել որոնելու փառք մարդկանցից և մարդկանց պատիվը, այլ որոնելու Իր Հոր պատիվն ու փառքը, որն ուղարկել էր Իրեն: Ես իմ Հօր անունովն եկայ, եւ ինձ չէք ընդունում. Եթե ուրիշը գայ իր անունովը, նորան կընդունիք[Հովհաննես Ե.43]:
Այսպիսով, Նրա առաքելության առանձնահատկությունը և այն, ինչ տարբերակում էր այն այլ առաքելություններից, սա էր. Նա չեկավ որոնելու մարդկանց փառքն ու պատիվը, այլ որոնելու Իր Հոր պատիվն ու փառքը և կատարելու Իր Հոր գործը, որն ուղարկել էր Նրան: Այստեղ էր գտնվում Նրա բարգավաճման գաղտնիքը և այստեղ է գտնվում ամեն մարդու բարգավաճման գաղտնիքը, ով գործում է նույն սկզբունքով:6
Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին մեկ անգամ դրվեց մի վիճակում, որը պահանջում էր բարձրագույն ջանքը, որպեսզի կատարեր այն, ինչ անհրաժեշտ էր Աստծո միլիոնավոր զավակների փրկության համար: Դա պահանջում էր բարձրագույն ջանք և վճռականություն, որը պետք է գործադրվեր նախքան Աստծո Որդին կկարողանար անցնել այդ չարչարանքով՝ այն զոհաբերությամբ, որն անհրաժեշտ էր:7
Հիսուսը՝ Աստծո Որդին, ուղարկվեց աշխարհ ձեզ և ինձ համար հնարավոր դարձնելու ստանալ արտասովոր օրհնություններ: Նա պետք է աներ մեծ զոհաբերություն: Այն պահանջում էր ողջ ուժը, որ Նա ուներ, և ողջ հավատքը, որ Նա կարող էր հավաքել Իր համար իրականացնելու այն, ինչ Հայրը պահանջեց Նրանից: Նա չձախողվեց, չնայած փորձությունն այնքան դաժան էր, որ Նա քրտնեց արյան խոշոր կաթիլներով: … Նրա զգացմունքները պետք է որ աներևակայելի լինեին: Նա Ինքն է պատմում մեզ, ինչպես դուք կգտնեք այն արձանագրված Վարդապետություն և Ուխտեր Գրքի 19 բաժնում, որ Նրա տառապանքն այնքան մեծ էր, որ այն ստիպեց նույնիսկ Նրան «ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե հոգով, և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ»: Բայց Նա պետք է որ Իր սրտում անընդհատ ասեր. «Հայր, ոչ թե իմ կամքը, այլ Քոնը կատարվի» [տես ՎևՈՒ 19.15–19]8:
Մենք բոլորս կախված ենք Հիսուս Քրիստոսից, նրա գալուստից աշխարհ՝ բացելու ճանապարհը, որով կկարողանայինք ապահովվել խաղաղությամբ, երջանկությամբ և վեհացմամբ: Եվ, եթե Նա չգործադրեր այս ճիգերը, մենք երբեք չէինք կարողանա ապահովվել այս օրհնություններով և արտոնություններով, որոնք երաշխավորված են մեզ համար ավետարանում՝ Հիսուս Քրիստոսի միջնորդության միջոցով, քանզի նա գործադրեց անհրաժեշտ ճիգերը: …
… Չնայած նա զոհաբերեց Իրեն և հիմնեց մարդկանց համար փրկագնման ծրագիրը, այնուամենայնիվ, մինչև մարդիկ չջանան ձեռք բերել այդ միությունը Նրա և իրենց միջև, նրանց փրկությունը երբեք չի իրականանա:9
Մենք հասկանում ենք լիովին, որ Հիսուս Քրիստոսը բնակվեց այստեղ մարմնում և որ Նա այդ մարմինը ստացավ և այժմ բնակվում է նրանում փառավորված, և որ մենք իրավունք ունենք նույն օրհնությանը, նույն վեհացմանը և նույն փառքին10 [տես առաջարկներ 2 և 3, էջեր 329]:
Հիսուս Քրիստոսն այցելել է երկիր վերջին օրերին, բացահայտելով երկնային ճշմարտություններ մեր փրկության համար:
Այն Էակը, ով ապրում էր Երկնքում, ով թագավորում էր այնտեղ նախքան աշխարհի լինելը, ով ստեղծեց աշխարհը և ով ժամանակի գագաթնակետին ներքև եկավ կատարելագործելու և փրկելու այն, ինչ Ինքը ստեղծել էր, հայտնվեց մարդկանց այս դարում:11
Մենք վկայում ենք ողջ աշխարհին, որ մենք գիտենք աստվածային հայտնությամբ, այսինքն Սուրբ Հոգու դրսևորումների միջոցով, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին, և որ Նա հայտնի է դարձրել իրեն Ջոզեֆ Սմիթին այնպես անհատապես, ինչպես նա արել էր Իր առաքյալներին հին դարերում, գերեզմանից բարձրանալուց հետո, և որ Նա հայտնեց նրան երկնային ճշմարտությունները, որոնց միջոցով միայն մարդկությունը կարող է փրկվել:12
Կիրթլենդի Տաճարում երկու տղամարդիկ տեսան Նրան: … Աստծո Որդին հայտնվեց նրանց, Նա, ով սպանվեց Հրեաների կողմից և նրանք ասացին. «վարագույրը հեռացվեց մեր մտքերից, և մեր հասկացողության աչքերը բացվեցին և մենք տեսանք Տիրոջը ամբիոնի բազրիքի վրա կանգնած, մեր առաջ»: … Նրա ոտքերի տակ աղյուսապատ սաթագույն հատակ էր մաքուր ոսկուց:Նրա դեմքը փայլում էր արևի պայծառությունից վառ:Նրա ձայնն ասես շառաչյուն մեծ ջրերի հնչում լիներ: Դա Եհովայի ձայնն էր, ասելով. «Ես եմ առաջինը և վերջինը. Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր. Ես ձեր բարեխոսն եմ Հոր մոտ: Ահա, ձեր մեղքերը ներված են ձեզ. Դուք մաքուր եք իմ առաջ. Հետևաբար, բարձրացրեք ձեր գլուխները և ցնծացեք: Դուք կառուցել եք այս տունն իմ անվան համար: Ես կընդունեմ այս տունը և դուրս կթափեմ իմ Հոգին նրանց վրա, ովքեր պահում են իմ պատվիրանները, և ես չեմ հանդուրժի, որ այս սուրբ տունը պղծվի» [տես ՎևՈՒ 110.1–8]: Դա նույն անձնավորության ձայնն էր, որին մերժեցին Հրեաները, և Նրան տեսան այնտեղ: Այժմ ես գիտեմ, որ այս բաները՝ բաներ են, որոնք ճշմարիտ են ինչպես ճշմարիտ է Աստված: Բայց երկրի ազգերը տեղյակ չեն սրան, որ Հիսուսը՝ Աստծո Որդին, եկել է և հայտնվել է մարդկանց և հանդերձավորել նրանց ավետարանը քարոզելու իշխանությամբ և խոստացել Սուրբ Հոգին բոլոր նրանց, ովքեր կհավատան և կհնազանդվեն այս սկզբունքներին և կստանան գիտելիք, որ այս սկզբունքները ճշմարիտ են:13 [տես առաջարկ 4, էջ 329]:
Փրկիչը նորից կգա և մենք պետք է նախապատրաստենք մեզ Նրա գալստին:
Մենք ունենք վկայություն Քրիստոսի մասին, որ Նա գալիս է աշխարհ՝ թագավորելու:14
Հիսուսը կգա ժամանակ առ ժամանակ և կհայտնվի մեր մեջ, ինչպես Նա հայտնվեց այն օրերում, երբ երկրի վրա էր՝ Հրեաների մեջ, և Նա կուտի և կխմի մեզ հետ և կխոսի մեզ հետ և կբացատրի Թագավորության խորհուրդները և կպատմի մեզ բաներ, որոնք օրինական չէ խոսել այժմ:15
Եթե դուք շարժվող գնացքի մեջ եք, քանի դեռ դուք հանգիստ նստած եք և զբաղեցնում եք ձեր տեղը, այդ գնացքը կտանի ձեզ այն նպատակակետը, որտեղ դուք եք կամենում, բայց եթե դուք իջնեք գնացքից վտանգավոր կլինի և գուցե երկար ժամանակ պահանջվի մինչև մեկ ուրիշ գնացք գա: Նույնը մեզ հետ է, եթե մենք ճիշտ ենք ապրում, կատարելով մեր աշխատանքը, մենք շարունակում ենք գնալ և եթե մենք պահում ենք մեր ուխտերը, մենք կատարում ենք Աստծո աշխատանքը և իրականացնում Նրա նպատակները և նախապատրաստվում այն ժամանակին, երբ Հիսուսը՝ Աստծո Որդին կգա պատվով և փառքով, և բոլորի վրա ովքեր կապացուցեն, որ հավատարիմ են, կշնորհի բոլոր օրհնությունները, որ նրանք ակնկալում են և հազարավոր անգամներ ավելի: …
… Ես ասում եմ Վերջին Օրերի Սրբերին, եթե ձեզանից որևէ մեկը քնկոտ է, կարդացեք Փրկչի խոսքերը, որոնք Նա խոսել է, երբ Նա երկրի վրա էր՝ տասը կույսերի վերաբերյալ, որոնցից հինգն իմաստուն էին և վերցրեցին յուղ իրենց լամպերում, և երբ Փեսան եկավ միայն կեսն էին պատրաստ դուրս գալու Նրան դիմավորելու [տես Մատթեոս ԻԵ.1–13, ՎևՈՒ 45.56–59]: Մի թույլ տվեք, որ դա այդպես լինի մեզ հետ, որպես Վերջին Օրերի Սրբեր: Եկեք փորձենք հավատարիմ լինել հավիտենական ուխտերին, որոնք մենք ենք կապել և հավատարիմ լինենք Աստծուն: Աստված օրհնի Վերջին Օրերի Սրբերին և թափի Իր Հոգին ձեզ վրա: Թող որ դուք հավատարիմ լինեք ձեր Աստծուն, հավատարիմ ձեր ընտանիքներին, և խոհեմությամբ վարվեք բոլոր բաներում և աշխատեք հանուն Աստծո թագավորության շահերի, և որպեսզի մենք չլինենք ոչ իմաստուն կույսերի շարքում, այլ արժանի համարվենք լինելու նրանց շարքում, ովքեր կթագադրվեն, որպես թագավորներ և թագուհիներ և կթագավորեն ողջ հավերժության ընթացքում.16 [տես առաջարկներ 5 և 6, էջ 329]:
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ դուք ուսումնասիրեք այս գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:
-
Խորհեք Սուրբ Երկրում ունեցած փորձառությունների վերաբերյալ Նախագահ Սնոուի խոսքերի մասին (էջ 322): Ի՞նչ եք կարծում, ինչու նրա մտքերը և խորհրդածությունները դարձան «տպավորիչ ու հանդիսավոր», երբ նա այնտեղ էր: Ինչպե՞ս կարող ենք զարգացնել նմանատիպ զգացումներ Փրկչի հանդեպ, նույնիսկ առանց այցելելու Սուրբ Երկիր:
-
Ուսումնասիրեք բաժինը, որը գտնվում է էջ 323-ում, մտածելով, թե ինչ է Հիսուսն արել ձեզ համար: Երբ դուք խորհեք Փրկչի ցանկության մասին, «որոնեք Նրա Հոր պատիվն ու փառքը», մտածեք, թե ինչ պետք է դուք անեք Աստծո կամքին հետևելու համար:
-
323 էջում Նախագահ Սնոուն կիսվում է «բարգավաճման գաղտնիքով»: Ինչպե՞ս է այս գաղտնիքը գործում մեզ համար:
-
Կարդացեք 326 էջում սկսվող բաժինը: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի վկայությունը ազդում ձեր կյանքի վրա: Խորհեք տարբեր ուղիների մասին, որոնցով մենք կարող ենք անել մեր մասը՝ կիսվելու Հիսուս Քրիստոսի վկայությամբ աշխարհի հետ: Օրինակ՝ ի՞նչ կարող ենք անել մեր վկայությամբ կիսվելու մեր ընտանիքների հետ, կիսվելու նրանց հետ, որոնց այցելող կամ տնային ուսուցիչներն ենք մենք, մեր հարևանների հետ, մարդկանց հետ, ում մենք հանդիպում ենք օրեց օր:
-
Ի՞նչ ուղով կարող ենք պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալստին (օրինակների համար տես էջեր 327–28): Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին պատրաստվել:
-
Ի՞նչ ձևերով են Նախագահ Սնոուի ուսմունքներն ազդել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության վրա: Ուղիներ որոնեք կիսվելու ձեր վկայությամբ ընտանիքի անդամների և ուրիշների հետ:
Առնչվող սուրբ գրություններ. Ղուկաս ԺԲ.31–48, Բ Կորնթացիս Ը.9, 2 Նեփի 2.7–8, 25.23, 26, Ալմա 7.11–13, ՎևՈՒ 35.2, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17