Նախագահների ուսմունքները
Գլուխ 2. Մկրտություն և Սուրբ Հոգու պարգև


Գլուխ 2

Մկրտություն և Սուրբ Հոգու պարգև

«Այս էր … առաքյալների օրերում Ավետարանական կարգը՝ հավատք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարություն, ընկղմամբ մկրտություն մեղքերի թողության համար և ձեռնադրմամբ Սուրբ Հոգու ստացում: Երբ այս կարգը հասկացվում էր և պատշաճորեն հետևվում, անմիջապես հաջորդում էին զորություն, պարգևներ և փառահեղ արտոնություններ»:

Լորենզո Սնոուի կյանքից

Նույնիսկ վկայություն ստանալուց հետո, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, Լորենզո Սնոուն գոտեմարտում էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալու որոշման հետ: Նա գիտեր, որ եթե Եկեղեցու անդամ դառնար նա ստիպված կլիներ հրաժարվել իր աշխարհիկ ցանկություններից: Բայց հետևելով մի փորձառության, որը նա կոչեց իր «սրտի և հոգու ամենակատաղի պայքար», նա համաձայնվեց մկրտվել: Նա վերհիշում է. «Տիրոջ օգնությամբ, քանի որ ես անկասկած զգում եմ պետք է որ Նա ինձ օգնած լիներ, ես դրեցի իմ հպարտությունը, աշխարհիկ ձգտումները զոհասեղանի վրա, և խոնարհ ինչպես երեխան, գնացի մկրտության ջրերը և ստացա ավետարանի արարողությունները: … Ես ստացա մկրտությունը և ձեռնադրման արարողությունը մեկի կողմից, որը հայտարարեց, որ ուներ աստվածային իշխանություն»: 1

Անձնապես ստանալով այդ օրհնությունը, նա մտահոգված էր կիսվել դրանով ուրիշների հետ: Երբ Իտալիայում միսիոներ էր, մի նամակում նա գրել է.«Աստծո թագավորության դուռը բացելը երկրների մեծ մասում ուղեկցվում էր շատ անախորժություններով և դժվարություններով: Դրանից մեզ էլ քիչ բաժին չի հասել: Ուստի մեծ էր բավականությունը, որով վար իջա ջրի մեջ հավերժական կյանքի համար, առաջին թեկնածուի հետ: Երբեք մեզ համար այդքան քաղցր չէր թվացել Իտալերեն լեզուն, ինչպես այդ հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ ես սպասավորեցի այդ սրբազան արարողությունը, և բացեցի մի դուռ, որը ոչ մի մարդ չի կարող փակել»2 [տես առաջարկ 1, էջ 66]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Մենք օրհնություններ ենք ստանում, երբ հետևում ենք այն սկզբունքներին, որոնք Նա է հաստատել:

Կան Աստծո կողմից հաստատված որոշակի սկզբունքներ, որոնց հասկանալն ու պահպանելը կդնի մարդկանց հոգևոր գիտելիքի, պարգևների և օրհնությունների տեր լինելու վիճակում: Աշխարհի վաղ դարերում, նաև առաքյալների օրերում մարդիկ տեր դարձան հոգևոր զորությունների և տարբեր արտոնությունների՝ ձեռք բերելով հասկացողություն և հավատարմորեն կատարելով որոշակի կանոններ, որոնք Տերն էր հաստատել: Ինչպես օրինակ Աբելը՝ Ադամի որդիներից մեկը, ձեռք բերելով տեղեկություն, որ զոհաբերություններ մատուցելը Աստծո կողմից հաստատված կարգ էր, որի միջոցով մարդիկ կարող էին օրհնություն ստանալ, նա գործի անցավ, պահպանեց կարգը, զոհաբերություն կատարեց, որի միջոցով նա ձեռք բերեց Ամենաբարձրյալի փառահեղ դրսևորումները [տես Ծննդոց Դ.4, Եբրայեցիս ԺԱ.4]:

Այսպիսով, երբ անդրջրհեղեղյանները [մարդիկ, ովքեր մեծ ջրհեղեղից առաջ էին] անձնատուր եղան այլասերության և մոտենում էր ժամանակը, երբ կործանում պիտի գար նրանց վրա, Տերը հայտնի դարձրեց մի ուղի, որով արդարները կկարողանային ազատվել, հետևաբար, բոլոր նրանք ովքեր հասկացան և հետևեցին ուղուն, համոզված էին, որ ձեռք կբերեն խոստացված օրհնությունը [տես ԾննդոցԶ– Ը ]:

Հեսուն, նախքան Երիքովի տիրապետությունը վերցնելը, պետք է հետևեր Աստծո կողմից նշանակված որոշակի քայլերի: Պատվիրանների համաձայն պատշաճորեն կատարելով քայլերը, քաղաքն անմիջապես ընկավ նրա տիրապետության տակ [տես Հեսու Զ]:

Մեկ այլ դեպք՝ Նէեմանի, ասորական զորագլխի դեպքը, երևում է նա տառապում էր բորոտությամբ և լսելով Եղիսե մարգարեի մասին նա դիմեց նրան այդ հիվանդությանից ազատվելու համար: Մարգարեն ունենալով Սուրբ Հոգին իր վրա, որը հաղորդում է Աստծո Միտքը, տեղեկացրեց նրան, որ լվացվելով Հորդանանի ջրերում յոթ անգամ, նա կլավանար: Սկզբում Նէեմանը մտածեց, որ դա խիստ հասարակ բան էր և դժգոհ էր ու տրամադրված չէր կատարել, օգտագործել այդքան հասարակ միջոցը: Ավելի պատշաճ մտածելուց հետո, այնուամենայնիվ, խոնարհեցնելով իրեն, նա առաջ գնաց ենթարկվելով կանոններին, երբ ահա, անմիջապես հաջորդեց օրհնությունը [տես Բ Թագավորաց Ե.1–14] …

Երբ սկսվեց Ավետարանի տնտեսությունը, պարգևներն ու օրհնությունները ձեռք էին բերվում նույն սկզբունքներով, այսինքն որոշակի հաստատված կանոններին հնազանդվելու միջոցով: Տերը դեռ նշում էր որոշակի գործողություններ, խոստանալով բոլոր նրանց ովքեր կանեն դրանք, որոշ առանձնահատուկ արտոնություններ, և երբ այդ գործողությունները ի կատար էին ածվում, հետևելով յուրաքանչյուր մանրամասնի, ապա այդ խոստացված օրհնություններն անկասկած իրականացվում էին:3

Մկրտության և հաստատման արտաքին արարողությունները անքակտելիորեն կապված են հավատքի և ապաշխարության ներքին աշխատանքների հետ:

Ոմանք զուր են պատկերացնում, որ Ավետարանի տնտեսության ժամանակ պարգևներն ու օրհնությունները ձեռք են բերվում ոչ թե արտաքին ծեսերի միջոցով կամ արտաքին գործերով, այլ միայն հավատքի և ապաշխարության միջոցով, ֆիզիկականից անկախ մտավոր գործողությունների միջոցով: Բայց մի կողմ դնելով ավանդույթները, սնահավատությունը և մարդկային հավատամքները, մենք կնայենք Աստծո խոսքը, որտեղ մենք կհայտնաբերենք, որ արտաքին գործերը կամ արտաքին արարողությունները Ավետարանի տնտեսության ներքո անքակտելիորեն կապված են ներքին աշխատանքների հետ, հավատքի և ապաշխարության հետ: Ի ապացույց սրա ես կներկայացնեմ հետևյալ դիտարկումը.

Փրկիչն ասաց. «Եւ ի՞նչու էք ինձ Տէր, Տէր կոչում, և չէք անում այն, որ ասում եմ» [Ղուկաս Զ.46]: Կրկին նա ասել է. «Ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կնմանացնեմ նորան մի մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ» [տես Մատթեոս Է.24 ] «Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կփրկուի» [Մարկոս ԺԶ.16 ]: Նա նմանապես ասում է.«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել» [ Հովհաննես Գ.5 ]: Մեր Փրկչի այս ասածները պահանջում են մարդկանց կատարել արտաքին արարողություններ, որպեսզի ստանան իրենց փրկությունը:

Պենտեկոստեի օրը Պետրոսն ասաց շրջապատի բազմությանը «Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուիս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կընդունիք» [տես Գործք Բ.38]: Այս մարգարեական մտքից մենք սովորում ենք, որ մարդիկ պետք է կատարեին արտաքին աշխատանք՝ մկրտություն ջրում, որպեսզի կարողանային ստանալ մեղքերի թողություն, իսկ հետագայում Սուրբ Հոգու պարգևը: Բայց նախքան արտաքին աշխատանքը կատարելը, պետք է կատարվի ներքին աշխատանքը՝ հավատքն ու ապաշխարությունը: Հավատքն ու ապաշխարությունը գնում են մկրտությունից առաջ, իսկ մկրտությունը մեղքերի թողությունից և Սուրբ Հոգու ընդունումից առաջ…

Ոմանք սխալ են համարում մկրտությունը դասել Աստծո կողմից կարգված հիմնական սկզբունքների շարքում, որը պետք է կատարվի մեղքերի թողություն ստանալու համար: Ի պատասխան, մենք ասում ենք, որ Փրկիչը և առաքյալներն այդպես են արել մեզանից առաջ, ուստի մենք պարտավորված ենք զգում հետևել նրանց օրինակին: … Մկրտությունը … իսկապես այժմ հեռացնում է մեր հոգիները մեղքերից և աղտոտվածություններից՝ մեծ քավության հանդեպ հավատքի միջոցով: …

Պարզորեն ցույց է տրված, որ արտաքին արարողությունները պետք է կատարվեն, ինչպես նաև հավատքը և ապաշխարությունը, որպեսզի ստանանք Ավետարանի արտոնությունները4 [տես առաջարկ 2, էջ 66]:

Մկրտությունը սպասավորվում է ընկղմամբ, իսկ Սուրբ Հոգու շնորհումը՝ ձեռնադրմամբ:

Ջրի մեջ մկրտությունը Քրիստոսի ավետարանի մի մասն է հանդիսանում, ուստի մենք նկատում ենք, որ Աստծո ծառաները վաղ դարերում շատ բծախնդիր էին դրա սպասավորումը կատարելիս: …

Մենք այժմ մի պահ կզբաղվենք ջանալով ձեռք բերել մի ճշգրիտ պատկերացում այն ձևի վերաբերյալ, որով սպասավորվում էր մկրտությունը: Լիովին ակնհայտ է, որ կա միայն մեկ ուղի կամ ձև, որով այս արարողությունը կատարվում էր և այդ ձևը բացատրվել էր առաքյալներին և խստորեն հավատարիմ մնացել դրան բոլոր իրենց սպասավորումներում: Որպեսզի այս նյութի վերաբերյալ ձեռք բերենք ճշգրիտ պատկերացում, անհրաժեշտ կլինի անդրադանալ այն հանգամանքներին, որի առկայությամբ մկրտությունը սպասավորվել է:

Հովհաննես [Մկրտիչի] մասին ասվում է, որ նա մկրտում էր Այենոնում, որովհետև այնտեղ շատ ջուր կար [տես Հովհաննես Գ.23 ], ուրեմն եթե ցողումը լիներ ձևը, ենթադրում ենք, որ նա հազիվ թե Այենոն գնար, քանի որ այնտեղ շատ ջուր կար, քանզի շատ քիչ ջրով իրականում, կարելի էր ցողել ողջ Հուդան, որը նա կարող էր ձեռք բերել առանց ճանապարհորդություն կատարելու դեպի Այենոն: Մեզ ասվել է նաև, որ նա մկրտել է Հորդանանում և այդ արարողությունը մեր Փրկչին սպասավորելուց հետո, Նա դուրս եկավ ջրի միջից, արտահայտիչ ձևով նշելով, որ նա գտնվել էր ջրի տակ, որպեսզի արարողությունը հնարավոր լիներ սպասավորել ճիշտ ձևով [տես Մատթեոս Գ.16]: Բացի այդ խոսվում է մի ներքինու մասին, որ նա իջավ ջուրը Փիլիպպոսի հետ, իսկ հետո դուրս եկավ ջրի միջից [տես Գործք Ը.26-38], այսպիով պետք է ընդունվի ամեն մեկի կողմից, ով որևէ հավակնություն ունի տրամաբանության և հետևողականության, այն բանի վերաբերյալ, որ եթե մի քիչ ջրի ցողումը ճակատին իրականացնում է նպատակը, ապա այն մարդիկ երբեք չէին մտնի ջուրը արարողությունը ստանալու համար: Պողոսը՝ գրելով սրբերին, տալիս է պարզ վկայություն ի օգուտ ընկղման: … Այդ առաքյալը նշում է այնտեղ, որ մկրտությունովը սրբերը թաղվեցին Քրիստոսի հետ [տես Հռովմայեցիս Զ.4, Կողոսացիս Բ.12]:

Պարզապես ակնհայտ է, որ նրանք չէին կարող ընկղմվել մկրտությունով, առանց ամբողջապես ջրասույզ լինելու կամ ծածկված լինելու ջրի մեջ: Որևէ առարկայի մասին չի կարելի ասել թաղվել, եթե որևէ մաս մնա չծածկված, այսպիսով, նույնպես և մարդը չի թաղվի ջրի մեջ մկրտությունով, մինչև որ նրա ողջ անձը չդրվի ջրային միջավայրի մեջ: Մկրտության ձևի վերաբերյալ առաքյալի այս բացատրությունը շատ գեղեցիկ ձևով համապատասխանում է Փրկչի կողմից մեզ տրվածի հետ.Եթե մեկը ջրից չծնվի և այլն: Մի բանից ծնվել նշանակում է դրվել այդ բանի մեջ և հայտնվել կամ դուրս գալ դրանից, ջրից ծնվելը նույնպես պետք է նշանակի դրվել ջրերի արգանդում և կրկին դուրս բերվել:

Վստահ եմ, որ արդեն բավականաչափ ասվեց համոզելու ամեն խելամիտ և չնախապաշարված միտք, որ ընկղմումը այն ձևն էր, որով մկրտության արարողությունը սպասավորվում էր Քրիստոնեության վաղ օրերին, երբ քարոզվում էր ավետարանը իր անաղարտությամբ և լրիվությամբ, ուստի, ես կավարտեմ իմ դիտարկումները այս կետի վրա:

Եբրայեցիս 6-րդ գլխից մենք իմանում ենք, որ ձեռնադրումը համարվում էր Ավետարանի սկզբունքներից մեկը: Բոլորին հայտնի է, որ այս արարողությունը, ինչպես նաև ընկղմամբ մկրտությունը մեղքերի թողության համար ներկա օրերում, լիովին անտեսվում է Քրիստոնեական եկեղեցիների կողմից, ուստի մի քանի դիտողություններն այս նյութի շուրջ օգտակար կարող են լինել: Մենք մի քանի դեպքեր ունենք, երբ Քրիստոսը դրեց Իր ձեռքերը հիվանդների վրա և բժշկեց նրանց, և առաքյալներին տրված իր առաջադրանքի մեջ՝ Մարկոսի վերջին գլխում, նա ասում է. Այս նշանները կհետևեն նրանց, ովքեր հավատացին, հիվանդների վրա ձեռք կդնեն և նրանք կառողջանան և այլն: Անանիան դրեց իր ձեռքերը Սավուղի վրա, որն իսկույն ստացավ իր տեսողությունը այս արարողությունը սպասավորելուց հետո[տես Գործք Թ.17–18]: Երբ Պողոսը նավաբեկության ենթարկվեց Մելիտե կղզու մոտ, դրեց իր ձեռքերը Պոպլիոսի՝ կղզու գլխավորի հոր վրա և նրան բժշկեց ջերմից [տես Գործք ԻԸ.8]: Այս մի քանի դիտողությունները հստակորեն ցույց են տալիս, որ ձեռնադրումը նշանակված է եղել Աստծո կողմից՝ լինելու [միջոց], որի շնորհիվ հնարավոր լիներ ձեռք բերել երկնային օրհնություններ:

Չնայած հիվանդների բժշկությունը կապված էր այս արարողության սպասավորման հետ, այնուամենայնիվ, երբ մենք այդ թեման ավելի խորն ենք ուսումնասիրում, մենք հայտնաբերում ենք, որ դեռ ավելի մեծ օրհնություն է կապված այս արարողության հետ: Մեզ ասվում է, որ Սամարիա քաղաքում տղամարդիկ և կանայք մկրտվեցին Փիլիպպոսի կողմից, որը մկրտվածների մեջ մեծ ուրախություն առաջացրեց: Նրանք հավանաբար ուրախանում էին հավատքի, ապաշխարության և մկրտության միջոցով մեղքերի թողություն ստանալու հետևանքով և Աստծո Սուրբ Հոգու որոշ մաս ստանալու, որը բնականաբար հետևեց դրանց, իրենց մեղքերի թողության միջոցով, հանգիստ խղճի պատասխանը ձեռք բերելուց հետո: Սուրբ Հոգու այս մասի միջոցով, որին նրանք տեր դարձան, նրանք սկսեցին տեսնել Աստծո թագավորությունը: Քանզի հիշում ենք, որ մեր Փրկիչը հայտարարեց. Որ ոչ մի մարդ չի կարող տեսնել Աստծո թագավորությունը, մինչև նորից չծնվի,- և հաջորդ հատվածում Նա ասում է,- Նա չի կարող մտնել այնտեղ, մինչև չծնվի երկու անգամ՝ առաջինը ջրից, ապա Հոգուց [տես Հովհաննես Գ.3–5]:

Այսպիսով, Սամարացի այդ մարդիկ ծնվել էին ջրից՝ նրանք ստացել էին առաջին ծնունդը, այդ պատճառով նրանք Աստծո թագավորությունը տեսնելու մի վիճակում էին, մտածելով հավատքի աչքով դրա տարբեր օրհնությունները, արտոնությունները և փառքերը, բայց քանի որ նրանք չէին ծնվել երկրորդ անգամ, նրանք չէին մտել իրենց լրիվության մեջ Ավետարանի արտոնություններին տեր լինելուն: Երբ Երուսաղեմում առաքյալները լսեցին Փիլիպպոսի հաջողության մասին, նրանք Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեցին Սամարիա, ձեռնադրումը սպասավորելու նպատակով: Ուստի, երբ նրանք հասան Սամարիա, նրանք դրեցին իրենց ձեռքերը նրանց վրա, ովքեր մկրտվել էին և նրանք ստացան Սուրբ Հոգին [տես Գործք 8.5–8, 12, 14–17],5 [տես առաջարկ 3, էջ 66]:

Մկրտության և հաստատման օրհնությունները գալիս են, երբ այդ արարողությունները ապասավորվում են համապատասխան իշխանությամբ:

Մինչև [արարողությունները] չսպասավորվեն մեկի կողմից, որն իսկապես ուղարկված է Աստծո կողմից, նույն օրհնությունները չեն հետևի: Առաքյալներն ու յոթանասունակնները ձեռնադրվել էին Հիսուս Քրիստոսի կողմից սպասավորելու Ավետարանի արարողությունները, որոնց միջոցով հավերժական աշխարհի պարգևներն ու օրհնությունները պետք է վայելեին: Ուստի Քրիստոսն ասում է առաքյալներին. «Որոնց մեղքը, որ թողէք՝ թողուած կլինի նորանց. որոնցը որ պահէք՝ պահուած կլինի» [տես Հովհաննես Ի.23], այսինքն ամեն մարդ որ գա համեստությամբ, անկեղծորեն ապաշխարելով իր մեղքերից և ստանա մկրտություն առաքյալներից, պետք է իր մեղքերին ներում ստանա Հիսուս Քրիստոսի քավող արյան միջոցով և ձեռնադրմամբ պետք է ստանա Սուրբ Հոգին, բայց նրանք ովքեր կհրաժարվեն ստանալ բաների այս կարգը առաքյալներից, իրենց մեղքերը կմնան իրենց վրա: … Ավետարանը սպասավորելու այս զորությունն ու իշխանությունը շնորհվել էր ուրիշներին առաքյալների միջոցով, այնպես որ առաքյալները միակը չէին, որ կրում էին այս պատասխանատու պաշտոնը:… Այսպիսով, մինչև չգտնվի մեկը, որը կրում է այսպիսի պաշտոն, մեկը ով ունի մկրտելու և ձեռնադրելու իշխանություն, ոչ մեկը պարտադրանքի տակ չէ ստանալ այդ արարողությունները, ոչ էլ պետք է սպասի օրհնությունների, մինչև դրանք օրինականապես չսպասավորվեն:

… Ավետարանի արարողությունները սպասավորելու իշխանությունը կորել էր շատ դարերի ընթացքում: … Առաքյալների կողմից հիմնադրված եկեղեցին աստիճանաբար շեղվեց, մոլորվեց անապատում և կորցրեց իր իշխանությունը, իր քահանայությունը և հեռանալով Աստծո կարգից այն կորցրեց նաև իր պարգևներն ու շնորհները, այն խախտեց օրենքները և փոխեց Ավետարանի արարողությունները և լիովին անտեսեց ձեռնադրումը, արհամարհեց մարգարեությունը և չհավատաց նշաններին …

Հովհաննեսը Հայտնությունում, տեսնելով և խոսելով եկեղեցու խավարում մոլորվելու մասին… [գլուխ ԺԴ, հատված 6-ում], խոսում է Ավետարանի վերականգման մասին. «Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին», այսպիսով ակնհայտ է, որ այդ մարգարեությունը պետք է կատարվեր ինչ որ մի ժամանակ նախքան մեր Փրկչի երկրորդ գալուստը:

…Այժմ ես բերում եմ վկայություն, ունենալով ամենաբարձր հավաստիացումն Աստծո կողմից, որ այս մարգարեությունն արդեն իրագորրծվել է, որ մի Հրեշտակ Աստծո կողմից այցելել է մարդուն այս վերջին օրերում և վերականգնել այն, ինչ երկար ժամանակ կորել էր, այսինքն քահանայությունը, թագավարության բանալիները, հավիտենական ավետարանի լրիվությունը6 [տես առաջարկ 4, էջ 66]:

Երբ մենք պահում ենք մկրտության ուխտը և որոնում Սուրբ Հոգու առաջնորդությունը, խոստացված օրհնությունները անկասկած կհետևեն:

Սա էր այն ժամանակ Ավետարանի կարգը առաքյալների օրոք՝ հավատք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարություն, ընկղմամբ մկրտություն մեղքերի թողության համար և ձեռնադրում Սուրբ Հոգին ստանալու համար: Երբ այս կարգը հասկացվում էր և ճշգրիտ կատարվում, անմիջապես հետևում էին զորություն, պարգևներ, օրհնություններ և փառահեղ արտոնություններ և ամեն դարում և ժամանակաշրջանում, երբ այս քայլերը ճիշտ կատարվում էին և պահպանվում իրենց ճիշտ տեղում և կարգում, նույն օրհնություններն անկասկած հետևում էին, բայց երբ անտեսվում էին, լիներ դա ամբողջովին, թե մասնակիորեն, կամ՝ լինում էր լիակատար բացակայություն այդ օրհնությունների, կամ է՝լ դրանց խիստ նվազեցում:

Քրիստոսը առաքյալներին տված իր հանձնարարությունում խոսում է ինչ որ գերբնական պարգևների մասին, որոնք ստացան նրանք, ովքեր ենթարկվեցին հնազանդորեն այս բաների կարգին [տես Մարկոս ԺԶ.15–18]: Պողոսը … տալիս է ավելի լիակատար նկարագրություն այն տարբեր պարգևների մասին, որոնք ուղեկցում էին Ավետարանի լրիվությանը, նա նշում է դրանցից իննը և տեղեկացնում մեզ, որ դրանք Սուրբ Հոգու ազդեցություններն են կամ պտուղները [տես Ա Կորնթացիս ԺԲ.8–10]: Այսպիսով Սուրբ Հոգին խոստացվում էր բոլոր նրանց, այսինքն, որքան շատերին Տերը կկանչեր [տես Գործք Բ.37–39]: Այս պարգևը, լինելով անփոփոխելի իր բնույթով և ներգործություններով և լինելով անքակտելիորեն կապված այս համակարգի կամ կարգի բաների հետ, խելամիտ է դառնում, հետևողական և Սուրբգրքային՝ ակնկալելու նույն պարգևներն ու օրհնությունները, և եթե Նոյը տապանը կառուցելուց հետո, կարող էր պահանջել և ձեռք բերել իր մահկանացու կյանքի փրկությունը խոստման համաձայն [տես Մովսես 7.42–43], կամ՝ Հեսուն շրջապատեց Երիքովն այնքան թվով անգամներ, որքան որ իրեն նշվել էր [և] կարողացավ գնալ նրա փլուզված պատերի վրայով ու գերի վերցնել նրա բնակիչներին[տես Հեսու Զ.12–20], կամ՝ Իսրայելացիները, պատվիրված զոհաբերությունները մատուցելուց հետո, կարող էին այդ ժամանակ ինչպես խոստացված էր, իրենց մեղքերին ներում ստանալ [տես Ղևտացոց Դ.22–35], կամ Նէեմանը ենթարկվելով Եղիսեի հրամանին, յոթ անգամ լվացվելուց հետո Հորդանանի ջրերում, կարող էր պահանջել և ձեռք բերել իր ապաքինումը [տես Դ Թագավորաց Ե.1–14], և վերջապես կույր մարդը Սիլովամի ավազանում լվացվելուց հետո, եթե նա կարող էր պահանջել և ստանալ խոստացված պարգևը [տես Հովհաննես Թ.1–7], ապա ես ասում եմ ճշտությամբ և հետևողականությամբ, որ երբ մարդը մի կողմ դնի իր նախապաշարմունքը և աղանդավոր պատկերացումները և կեղծ ավանդույթները և ենթարկվի Հիսուս Քրիստոսի Ավետարանի ողջ կարգին, ապա չկա ոչ մի բան սելեստիալ աշխարհների ներքո, որ առաքելական դարում գործի ընդդեմ Սուրբ Հոգու պարգևը և Ավետարանի հետ կապված բոլոր օրհնությունները պահանջելուն և ստանալուն:

Կրոն ձեռք բերելու համար, որը մեզ կփրկի Աստծո ներկայության մեջ, մենք պետք է ձեռք բերենք Սուրբ Հոգին և որպեսզի ձեռք բերենք Սուրբ Հոգին, մենք պետք է հավատանք Տեր Հիսուսին, ապա ապաշխարենք մեր մեղքերից՝ այսինքն թողնենք դրանք, հետո առաջ գնանք և ընկղմվենք ջրում՝ մեղքերի թողության համար, ապա՝ ստանանք ձեռնադրում:7

Երբ մենք ստացանք այս Ավետարանը, մենք ուխտեցինք Աստծո առջև, որ մենք կառաջնորդվենք, որ մենք կկառավարվենք և կհետևենք Սուրբ Հոգու առաջարկներին, որ կհետևենք այն սկզբունքի առաջարկներին, որը կյանք է տալիս, որը գիտելիք է տալիս, որը Աստծո բաների հասկացողոիւթյունն է տալիս, որը հաղորդակցվում է Աստծո մտքի հետ և որ մենք կաշխատենք Աստծո նպատակների իրականացման համար ի փրկություն մարդկային ընտանիքի, որդեգրելով որպես կյանքի նշանաբան «Աստծո Արքայությունը կամ ոչինչ»: Որքանով ենք մենք պահել այս ուխտերը … և հետևել Սուրբ Հոգու թելադրանքներին, մենք ինքներս պետք է լինենք դատավորները: Որքանով որ մենք այդ արել ենք, այնքանով Ամենազորի օրհնություններն իջել են մեզ վրա, և մեր մտքերը լուսավորվել են և մեր հասկացողությունը ընդարձակվել է, և մենք առաջ ենք շարժվել սրբության արահետով, կատարելագործման արահետով: … ճիշտ այնքանով որքանով մենք ձախողվել ենք, մեր հավատարմության մեջ, … ճիշտ նույնքանով մենք կորցնողներ ենք եղել այս ձեռնարկման մեջ, որում մենք պարտավորվել ենք հավերժական կյանք ձեռք բերելու համար, ձեռք բերելու բավականաչափ իմաստություն և գիտելիք և աստվածային խելամտություն մեզ շրջապատող չարիքներն ու գայթակղությունները հաղթահարելու համար: Եվ ճիշտ այնքանով, որքանով մենք հետևել ենք այդ աստվածային Հոգուն, մեք զգացել ենք խաղաղություն և ուրախություն մեր հոգիներում, մենք պարտության ենք մատնել թշնամուն, մենք գանձեր ենք դիզել մեզ համար, որը ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել, այնքանով առաջ ենք գնացել սելեստիալ արքայության արահետով8 [տես առաջարկ 5, էջ 66]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ ուսումնասիրեք գլուխը կամ երբ նախապատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Երբ կարդաք 53–55 էջերի պատմությունները, մտածեք ձեր իսկ մկրտության և հաստատման մասին կամ մի ժամանակի մասին, երբ տեսաք մեկ ուրիշին այդ արարողությունները ստանալիս: Ինչպե՞ս են այս ուխտերն ազդել ձեր կյանքի վրա:

  2. Ինչո՞ւ են արարողությունները ոչ բավարար առանց հավատքի ու ապաշխարության: Երբ մտածում եք կամ քննարկում այս հարցերը, վերանայեք Նախագահ Սնոուի ուսմունքները ներքին աշխատանքների և դրսի արարողությունների մասին (էջեր 56–58):

  3. Ուսումանսիրեք Նախագահ Սնոուի ուսմուքները 58–62 էջերում, նշելով այն սուրբ գրությունները, որոնց վրա նա հղումներ է կատարում: Ինչպե՞ս են այս սուրբ գրությունները ամրացնում ձեր հասկացողությունը ընկղման անհրաժեշտության մասին: Ինչո՞ւ եք կարծում, որ Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրումը «ավելի մեծ օրհնություն» է, քան հիվանդին օրհնելու համար ձեռնադրումը:

  4. Կարդացեք այն բաժինը, որը սկսվում է էջ 62-ում: Ի՞նչ «պարգևներ և շնորհներ» դուք ունեք ձեր կյանքում, վերականգված քահանայության շնորհիվ:

  5. Ուսումնասիրեք գլխի վերջին երկու պարբերությունները: Ի՞նչ է նշանակում ձեզ համար առաջնորդվել ու կառավարվել «Սուրբ Հոգու առաջարկներով»:

  6. Ինչպե՞ս են Վարդապետություն և Ուխտերի 68.25–28 հատվածները կապված այս գլխի ուսմունքների հետ: Ի՞նչ կարող են անել ծնողները օգնելու իրենց երեխաներին հասկանալ հավատքի, ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու պարգևի մասին:

Առնչվող սուրբ գրություններ. 2 Նեփի 31.12, 17–20, Մոսիա 18.8–10, Ալմա 5.14, ՎևՈՒ 20.37, 36.2, 39.6, 130.20–21

Օգնություն ուսուցչին. «[Խուսափեք] խիստ մեծ քանակությամբ նյութ տալու գայթակղությունից: Մենք ուսուցանում ենք մարդկանց, ոչ թե առարկայի նյութը, և… յուրաքանչյուր դասի ուրվագիծ, որ ես երբևէ տեսել եմ, անխուսափելիորեն ունեցել է ավելի շատ բան իր մեջ, քան կարելի է հնարավորինս յուրացվել սահմանված ժամանակի շրջանակներում» (Jeffrey R. Holland, “Teaching and Learning in the Church,” Ensign, June 2007, 91):

Հղումներ

  1. “How He Became a ‘Mormon,’” Juvenile Instructor, Jan. 15, 1887, 22.

  2. “Organization of the Church in Italy,” Millennial Star, Dec. 15, 1850, 373.

  3. Փրկվելու միակ ուղին (գրքույկ, 1841), 2–3, շեղագիրը բնագրից հանվել է, կետադրությունը միօրինակացվել: Լորենզո Սնոուն գրել է այս գրքույկը ութ տարի առաջ նախքան կանչվելը ծառայելու որպես Առաքյալ: Այն ավելի ուշ թարգմանվեց այլ լեզուներով, ներառայալ իտալերեն, ֆրանսերեն, հոլանդերեն,դանիերեն, գերմաներեն, շվեդերեն, բենգալերեն, թուրքական հայերեն, թուրքական հունարեն: Այն ժամանակ առ ժամանակ վերահրատարակվել է 1800-ականների ողջ մնացած ժամանակաընթացքում որպես Առաքյալ իր ծառայության ժամանակ:

  4. The Only Way to Be Saved, 3–4, 6; շեղագիրը բնագրից հանվել է:

  5. The Only Way to Be Saved, 6–9.

  6. The Only Way to Be Saved, 10–12; շեղագիրը բնագրից հանվել է:

  7. The Only Way to Be Saved, 9–10.

  8. In Conference Report, Apr. 1880, 79–80.

Հիսուս Քրիստոսը օրինակ ցույց տվեց մեզ, երբ Նա մկրտվեց ընկղմամբ:

Պենտեկոստեի օրը մոտ 3,000 մարդ մկրտվեց:

Մենք Սուրբ Հոգին ստանում ենք ձեռնադրմամբ: