Սպասավորություն
Ցույց տվեք, որ հոգ եք տանում նրանց մասին
սկզբունքները


ministering

Սպասավորության սկզբունքները, դեկտեմբեր 2018

Ցույց տվեք, որ հոգ եք տանում նրանց մասին

Այնքան շատ եղանակներ կան, որոնցով կարող ենք ցույց տալ, որ հոգ ենք տանում, հատկապես, Սուրբ Ծննդյան տոներին։ Մենք կարող ենք արտահայտվել, հաղորդագրություն թողնել, նվիրել, կիսվել, աղոթել, թխել, երգել, գրկել, խաղալ, տնկել կամ մաքրել։ Պարզապես փորձեք դա։

Ուրիշների հանդեպ սիրո ցուցաբերումը սպասավորության հիմքն է։ Սփոփող Միության Գերագույն Նախագահ Ջին Բ․ Բինգհեմն ասել է․ «Իսկական ծառայությունն իրականացվում է մեկ առ մեկ, և դրա շարժառիթը սերն է: … Այս շարժառիթով տեղի կունենան հրաշքներ, և մենք կգտնենք ուղիներ, որ մեր «կորած» քույրերին ու եղբայրներին բերենք դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանի ընդունող գիրկը»։1

Անձնական հարաբերությունների զարգացման հարցում շատ կարևոր է մարդկանց տեղեկացնել, որ հոգ ենք տանում նրանց մասին։ Սակայն տարբեր մարդիկ տարբեր կերպ են զգում սիրո դրսևորումները։ Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք ճիշտ արտահայտել ուրիշների հանդեպ մեր սերը, որպեսզի նրանք հասկանան և գնահատեն դա։ Ահա մի քանի եղանակներ, որ ցույց տանք, որ մենք հոգ ենք տանում նրանց մասին, ինչպես նաև մի քանի մտքեր՝ ձեր անձնական գաղափարները զարգացնելու համար:

Արտահայտվեք

Երբեմն, ավելի լավ միջոց չկա, քան պարզապես արտահայտվել, թե ինչ եք զգում որևէ մեկի հանդեպ։ Թեև, դա իր մեջ կարող է ներառել խոսքերը, թե ինչպես եք սիրում նրանց, այն նաև կարող է ներառել, թե ինչն եք հավանում նրանց մեջ, կամ կիսվեք անկեղծ հաճոյախոսությամբ։ Այդպիսի հաստատումն օգնում է ամրապնդել հարաբերությունները: (Տես Եփեսացիս 4․29։)

  • Հնարավորություն գտեք ասել այդ մարդուն, թե որքան եք գնահատում նրա ուժեղ կողմերից որևէ մեկը։

  • Այցելեք, զանգահարեք, Է-նամակ, տեքստային հաղորդագրություն կամ բացիկ ուղարկեք այդ մարդուն և ասեք, որ մտածում եք իր մասին։

Այցելեք

Ժամանակ գտնելով զրույցի համար ու լսելով որևէ մեկին, ցույց եք տալիս, թե որքան եք գնահատում նրան։ Անկախ նրանից՝ այցելում եք տուն, եկեղեցի կամ որևէ այլ վայր, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր որևէ մեկի կարիքն ունեն, որպեսզի զրուցեն։ (Տես Մոսիա 4․26, ՎևՈւ 20․47։)

  • Ծրագրեք այցելությունը՝ համաձայն անհատի կարիքների։ Ժամանակ տրամադրեք և իսկապես լսեք ու հասկացեք այդ մարդու հանգամանքները։

  • Որտեղ հնարավոր չէ այցելել տները հեռավորության, մշակութային նորմերի կամ այլ հանգամանքների պատճառով,, կարող եք եկեղեցու ժողովներից հետո միասին հանդիպել:

Ծառայեք նպատակով

Հաշվի առեք անհատի կամ ընտանիքի կարիքները։ Իմաստալից ծառայություն մատուցելով, ցույց եք տալիս, որ հոգ եք տանում նրանց մասին։ Այն պահանջում է ժամանակի և խոհեմ ջանքերի արժեքավոր պարգևներ: «Ծառայության պարզ գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ ուրիշների վրա», ասել է Քույր Բինգհեմը։2

  • Այնպիսի ծառայություն առաջարկեք, որը ամրացնի անհատներին կամ նրանց ընտանիքներին, օրինակ՝ երեխաներին խնամելով, որպեսզի ծնողները կարողանան տաճար գնալ:

  • Կյանքի ծանրաբեռնված պահերին ուղիներ փնտրեք թեթևացնելու նրանց բեռները, օրինակ՝ մաքրելով պատուհանները, զբոսանքի տանելով շանը կամ օգնելով բակում։

Ամեն ինչ միասին կատարեք

Կան անհատներ, ովքեր ջերմ զրույցներով չեն ընկերանում։ Որոշ մարդիկ ընկերություն են հաստատում ընդհանուր հետաքրքրությունների և միասին ժամանակ անցկացնելու միջոցով։ Տերը կոչ է արել, որ մենք «լինենք նրանց հետ և ամրապնդենք» (ՎևՈւ 20․53) մեր եղբայրներին և քույրերին:

  • Միասին քայլեք, խաղերի երեկո կազմակերպեք կամ միասին վարժություն անելու կանոնավոր ժամանակ հատկացրեք։

  • Միասին ծառայեք համայնքի կամ Եկեղեցու նախագծի շրջանակներում:

Նվիրեք որևէ ընծա

Երբեմն, շփվելու ժամանակը կամ հնարավորությունները սահմանափակ են։ Շատ մշակույթներում ընծաներ նվիրելը հոգատարության և համակրանքի նշան է: Նույնիսկ, ժամանակ առ ժամանակ, հասարակ ընծան կարող է ցույց տալ ավելի լավ հարաբերություններ կառուցելու ձեր հետաքրքրությունը: (Տես Առակաց 21․14։)

  • Իրենց սիրած քաղցրավենիքը տարեք նրանց։

  • Կիսվեք մեջբերումով, սուրբ գրության հատվածով կամ այլ ուղերձով, որոնք ձեր կարծիքով, կարող են օգտակար լինել։

Սիրո աշխատանք

Երբ դուք ճանաչեք այն մարդկանց, ում ծառայում եք և որոնց համար ոգեշնչում եք փնտրում, դուք ավելի ստույգ կիմանաք, թե ինչպես ցույց տաք ձեր սերը և անհատապես հոգ տանեք նրանց մասին:

Օրեգոն նահանգից (ԱՄՆ) Կիմբերլի Սեյբոլդտը պատմում է մի պատմություն՝ սեր ցույց տալու համար ոգեշնչում փնտրելու և նվերներ տալու վերաբերյալ․

«Երբ նկատում եմ, որ կյանքն ինձ հիասթափեցնում է, ես արթնանում եմ և պատրաստում ցուկկինիի հաց, սովորաբար, ութ բոքոնի չափով։ Իմ հատուկ բաղադրիչն այն լուռ աղոթքն է, որը ես ասում եմ թխելիս, որպեսզի իմանամ, թե ով այդ հացերի կարիքն ունի: Ես կարողացա ավելի լավ ճանաչել ինձ շրջապատող հարևաններին, քանի որ տաք ցուկկինի հացն իմ հրավիրատոմսն էր դեպի նրանց տները և կյանքը:

Ամառային մի տաք օր ես մեքենան կանգնեցրի ճանապարհի եզրին, որտեղ մի ընտանիք կես լիտրանոց տարաներով մոշ էր վաճառում։ Ես այլևս մոշի կարիք չունեի, սակայն վաճառասեղանի մոտ կանգնած նիհար տղան ուրախացավ, երբ տեսավ ինձ՝ մտածելով, որ ես իր հերթական հաճախորդն եմ։ Ես գնեցի մի քիչ մոշ, բայց նաև նվեր ունեի նրա համար։ Ես տղային երկու բոքոն հաց տվեցի։ Նա նայեց հորը համաձայնության համար, ապա ասաց․ «Նայի՛ր հայրիկ, այսօր մենք ուտելու բան ունենք»։ Ես լցվեցի երախտագիտությամբ՝ հասարակ ձևով սեր ցույց տալու այս հնարավորության համար»։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը խնդրել է, «որ տղամարդիկ և կանայք, ինչպես նաև մեր բարձր տարիքի երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք … լրջորեն պարտավորվեն սրտանց հոգ տանել միմյանց մասին, մղվելով միմիայն Քրիստոսի մաքուր սիրով։ … Եկենք աշխատենք կողք կողքի՝ այգու Տիրոջ հետ, տալով Աստծուն և մեր Հորը մեր օգնող ձեռքը Նրա փայլուն հանձնարարության մեջ՝ պատասխանել աղոթքներին, մխիթարել, սրբել արցունքները և ամրապնդել թուլացած ծնկները»։3

Հիսուս Քրիստոսը հոգ է տանում

Երբ Հիսուս Քրիստոսը կենդանացրեց մահացած Ղազարոսին, «Հիսուսն արտասվեց։

Հրէաներն ասում էին. Տես ի՜նչպէս էր սիրում նորան»։ (Հովհաննես 11․35–36

«Ես կարեկցանք ունեմ ձեզ վրա»,- Քրիստոսն ասել է Նեփիացիներին։ Ապա, Նա կանչեց նրանց հիվանդներին և չարչարվածներին, կաղերին ու կույրերին և «նա բժշկեց նրանց» (տես 3 Նեփի 17․7–9

Փրկիչը օրինակ ծառայեց մեզ համար, երբՆա հոգ տարավ ուրիշների մասին։ Նա ուսուցանեց մեզ․

«Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը:

Սա առաջին և ամենամեծ պատվիրանն է:

Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթեոս 22.37-39):

Ո՞վ ձեր հոգածության կարիքն ունի։ Ինչպե՞ս կարող եք ցույց տալ նրանց, որ հոգ եք տանում իրենց մասին։

Հղումներ

  1. Ջին Բ․ Բինգհեմ, «Սպասավորել Փրկիչի ձևով» Լիահոնա, մայիս 2018, 106։

  2. Ջին Բ. Բինգհեմ, «Սպասավորել Փրկիչի ձևով», 104։

  3. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Եղեք նրանց հետ և ամրացրեք նրանց», Լիահոնա, մայիս 2018, 103: