Սպասավորության սկզբունքները, հունվար 2020թ.
Հավաքել Իսրայելը սպասավորության միջոցով
Սպասավորությունը Իսրայելը հավաքելու մարգարեի խորհրդին հետևելու հնարավորություն է։
Սպասավորության սկզբունքները, Հունվար 2020
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հրավիրել է մեզ օգնել հավաքելու Իսրայելը, որը «այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է»։1
Սպասավորությունը կարող է հրաշալի հնարավորություն լինել նրանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել Իսրայելի հավաքման գործին։ Դա ոգեշնչված եղանակ է մարդկանց կյանքը փոխելու համար: Անկախ այն բանից՝ մենք սպասավորում ենք ոչ ակտիվ անդամներին, թե հրավիրում ենք նրանց օգնել մեզ, մինչ ծառայում ենք մեր հավատքից դուրս մարդկանց, սպասավորությունը հնարավորություն է տալիս հավաքելու Իսրայելը։
Օգնության հասնել վերադարձող անդամներին
«Սիրո շարժառիթով տեղի կունենան հրաշքներ և մենք կգտնենք ուղիներ, որպեսզի բերենք մեր «կորած» քույրերին ու եղբայրներին դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանի ընդունող գիրկը»։ Ջին Բ․ Բինգհամ2
«Ես ոչ ակտիվ անդամ էի առնվազն վեց տարի, երբ ես և ամուսինս տեղափոխվեցինք նոր քաղաք։ Սփոփող Միության իմ նոր նախագահն այցելեց ինձ, հարցնելով, թե արդյոք կարող էր մի քույր այցելել ինձ։ Մի փոքր անհանգստացած՝ ես համաձայնվեցի։ Այդ քույրն այցելում էր ինձ ամեն ամիս, չնայած, որ ալերգիա ուներր շների հանդեպ, իսկ ես շատ քնքուշ մի շուն ունեի։ Նրա սպասավորությունը շարունակվեց երկու տարի, և դա մեծ ազդեցություն թողեց ինձ վրա։
Չնայած նրա այցելությունները սովորաբար զուտ շփվելու համար էին, երբեմն նա ինձ տալիս էր հարցեր, որոնք հանգում էին հոգևոր խոսակցությունների։ Դրանք ինձ մի փոքր անհարմար դրության մեջ էին դնում, սակայն հուշում էին ինձ որոշել՝ առաջ գնալ ավետարանում, թե մնալ այնտեղ, ուր հասել էի։ Սա բարդ որոշում էր ինձ համար, սակայն ես որոշեցի հանդիպել քույր միսիոներների հետ։
Այն օրը, երբ վեց տարի անց ես գնացի հաղորդության ժողովին, վախենում էի ներս մտնել։ Երբ ես մտա եկեղեցի, իմ սպասավորող քույրը սպասում էր ինձ, և նա քայլեց ինձ հետ դեպի հաղորդության սենյակը։ Վերջում նա ճանապարհեց ինձ մինչև իմ մեքենան, հարցնելով, թե ինչ կարող էր անել, որպեսզի առավելագույնս օգներ Փրկիչին ավելի մոտենալու հարցում։
Իմ սպասավորող քրոջ հատկացրած ժամանակն ու սերը օգնեցին ինձ վերադառնալ, իսկ նրա ջանքերը ես համարում եմ ինձ երբևէ տրված ամենամեծ պարգևներից մեկը։ Անչափ երախտապարտ եմ, որ նա իմ կողքին էր դեպի Փրկիչի Եկեղեցին հետդարձի իմ ճանապարհին։
Անունը չի հրապարակվում, Բրիտանական Կոլումբիա (Կանադա)
Խորհելու սկզբունքներ
«Այցելում էր ինձ ամեն ամիս»
Ինչպե՞ս կարող եք ցույց տալ, որ ամեն բանից առավել հոգում եք նրանց համար, ում սպասավորում եք (տես Վարդապետություն և Ուխտեր 121.44)։
«Հարցեր»
Ճիշտ հարցեր տալը կարող է օգնել ինքնագնահատման գործում։ Հիշեք, որ մեր սպասավորումն ունի նպատակ, որն ավելին է, քան շփվելը։3
«Սպասելով ինձ»
Յուրաքանչուրին պետք է ողջունել (տես 3 Նեփի 18․32)։
«Իմ կողքին էր հետդարձի իմ ճանապարհին»
Մեր աջակցությունը շատ բան կարող է փոխել նրանց կյանքում, ովքեր սայթաքել են դեպի Փրկիչը դառնալու և բժշկվելու ճանապարհին (տես Եբրայեցիս 12․12-13)։
Սպասավորում և հավաքում
«Ձեզ համար սովորական և բնական ձևով մարդկանց հետ կիսվեք, թե Հիսուս Քրիստոսն ու Նրա Եկեղեցին ինչու են կարևոր ձեզ համար։ …
… Ձեր դերն այն է, որ կիսվեք նրանով, ինչ կա ձեր սրտում և կայուն ապրեք ձեր հավատքով» Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆ4
Սպասավորումը և ավետարանով կիսվելն անբաժանելի են։ Ահա մի քանի ուղիներ, թե ինչպես կարող ենք հավաքել մեր ընկերներին և հարևաններին, մինչ սպասավորում ենք, կամ սպասավորել, մինչ հավաքում ենք մեր ընկերներին և հարևաններին․
-
Ծառայեք միասին։ Փնտրեք հնարավորություններ և հրավիրեք ձեր ընկերներին կամ հարևաններին միանալ ձեզ կարիքի մեջ գտնվողին սպասավորելիս։ Խնդրեք նրանց օգնել ձեզ ուտելիք պատրաստել նորաթուխ մոր համար, այցելել ծեր հարևանին, կամ մաքրել մեկի տունը, ով հիվանդ է։
-
Ուսուցանեք միասին։ Հրավիրեք ձեր ընկերներից կամ հարևաններից մեկին, ով հաճախ չի լինում եկեղեցում, իրենց տանը միսիոներական դաս անցկացնելու համար հյուրընկալել միսիոներներին և մի նոր ունկնդրի ։ Ձեր ընկերը կարող է նաև աջակցել ձեզ ձեր տանը դաս անցկացնելիս, կամ ձեզ հետ մասնակցել ուրիշի տանն անցկացվող դասին:
-
Օգնության հասեք ուրիշներին, երբ նկատում եք կարիքը։ Առաջարկեք եկեղեցի գնալ ձեր մեքենայով։ Հրավիրեք երեխաներին պատանիների կամ Երեխաների Միության միջոցառումներին։ Ուրիշ ի՞նչ եղանակներով կարող եք սպասավորել և հավաքել։
-
Օգտագործեք Եկեղեցու տրամադրած նյութերը ։ Եկեղեցին անդամներին առաջարկում է բազմաթիվ նյութեր, որոնք կարող են օգնել նրանց կիսվել ավետարանով։ Դուք կարող եք զննել Ավետարանի Գրադարանի հավելվածի «Միսիոներ» բաժինը և այցելել ComeUntoChrist.org կայք գաղափարների համար, թե ինչպես հավաքել Իսրայելը մեր համայնքներում։
© 2020 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են։ Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Ministering Principles, January 2020-ի թարգմանությունը։ Armenian. 16984 201